Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՖԻԶԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՖԻԶԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

    Սովորողին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջներն ամրագրում են այն գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը , որը սովորողի մեջ ձևավորվում է առարկայի ուսուցման արդյունքում:
    Դրանք ներկայացվում են երեք մակարդակով՝ նվազագույն մակարդակ , միջին մակարդակ և առավելագույն մակարդակ

  • #2
    Արժեքային համագկարգի ձևավորումը դիտվում է որպես առարկայի ուսումնառության արդյունքում սովորողի ՝ որպես անձի և քաղաքացու դիրքորոշման, վարքի և գործելակերպի դրսևորում :
    Մենք ապրում ենք անցումային ժամանակաշրջանում, երբ հին արժեքները կորցրել են իրենց դերն ու նշանակությունը հասարակության կյանքում և այլևս չեն գործածվում, իսկ նոր արժեքները դեռևս ճիշտ չեն ընկալվում: Այստեղ առաջանում են որոշակի դժվարություններ՝ կապված երիտասարդության արժեքային համակարգի ձևավորման և ճիշտ դաստիարակության հետ: Եվ քանի որ պետությունը չունի հստակ մշակված ծրագրեր՝ կապված երիտասարդության, նոր սերնդի կրթության և դաստիարակության հարցերի հետ, ուստի վտանգ է առաջանում՝ կորցնել այն, ինչ հայկական էր, ինչ ավանդական ու բարոյական էր… ժողովրդի առջև կանգնում է ազգային դիմագիծը կորցնելու վտանգը:

    Comment


    • #3
      Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Սովորողին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջներն ամրագրում են այն գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը , որը սովորողի մեջ ձևավորվում է առարկայի ուսուցման արդյունքում:
      Դրանք ներկայացվում են երեք մակարդակով՝ նվազագույն մակարդակ , միջին մակարդակ և առավելագույն մակարդակ
      Հարգելի՛ Գրետա, հետաքրքիր թեմա եք քննարկում։

      Comment


      • #4
        Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ Գրետա, հետաքրքիր թեմա եք քննարկում։
        Շնորհակալություն հարգելի Նարինե: Կրթության ոլորտում իրականացվող ժամանակակից բարեփոխումները խոր, հենքային բնույթ են կրում: Դա ըստ էության կրթության փիլիսոփայության փոփոխություն է սովորեցնել, ինչպես Կրթության հիմնական նպատակ է դառնում կյանքում ինքնակայացման ընդունակ անհատի ձևավորումը: Դպրոցը պետք է դաստիարակի այնպիսի մարդ, որը կարողանա համարժեք փոխազդել շրջակա միջավայրի հետ, ընդունակ լինի անընդհատ ինքնակրթության և ինքնազարգացման: Կարևոր չէ, թե ինչ գիտի աշակերտը, կարևորն այն է, թե նա ինքնուրույն ինչ կարող է անել: Անկախ նրանից, թե ինչ առարկա է դասավանդում և ուսուցման ինչպիսի տեխնոլոգիաներ է նախընտրում ուսուցչը, նրա հիմնական խնդիրը դառնում է ինքնակրթության մեխանիզմներ մշակել և դրանցից օգտվել սովորեցնելը:

        Comment


        • #5
          Կրթության ոլորտում իրականացվող ժամանակակից բարեփոխումները խոր, հենքային բնույթ են կրում: Դա ըստ էության կրթության փիլիսոփայության փոփոխություն է սովորեցնել, ինչպես Կրթության հիմնական նպատակ է դառնում կյանքում ինքնակայացման ընդունակ անհատի ձևավորումը: Դպրոցը պետք է դաստիարակի այնպիսի մարդ, որը կարողանա համարժեք փոխազդել շրջակա միջավայրի հետ, ընդունակ լինի անընդհատ ինքնակրթության և ինքնազարգացման: Կարևոր չէ, թե ինչ գիտի աշակերտը, կարևորն այն է, թե նա ինքնուրույն ինչ կարող է անել: Անկախ նրանից, թե ինչ առարկա է դասավանդում և ուսուցման ինչպիսի տեխնոլոգիաներ է նախընտրում ուսուցչը, նրա հիմնական խնդիրը դառնում է ինքնակրթության մեխանիզմներ մշակել և դրանցից օգտվել սովորեցնելը: Որպեսզի աշակերտը կարողանա ինքնուրույն նոր գիտելիքներ կուտակել, առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել նրա մտածողությունը, սովորեցնել տարաբնույթ ուսումնական խնդիրներ լուծելիս պլանավորել և համակարգել գործողությունները: Հաստատ կարելի է պնդել, որ դպրոցում դասավանդվող առարկաներից այս իմաստով ամենամեծ հնարավորություններն ունի ֆիզիկան: Ֆիզիկայի ուսուցման ընթացքում աշակերտները սովորում են դիտել և նկարագրել բնության մարմիններն ու երևույթները ամենատարբեր տեսանկյուններից, տարբերակել երևույթի էական և երկրորդական կողմերը, վերացարկել իրական մարմինը կամ երևույթը, ստեղծել դրա վերացարկված մոդելը, այն ենթարկել տեսական ուսումնասիրության և ստանալ որոշակի արդյունքներ: Ֆիզիկա ուսումնասիրելիս աշակերտը կատարում է տեքստերի, գրաֆիկների, աղյուսակների, սխեմաների, նկարների, փորձերի, գործող սարքերի և մոդելների ամենատարբեր տիպի վերլուծություններ, սովորում է դատողություններ և հակադատողություններ անել. Դա հնարավորություն է տալիս նոր գիտելիք ստանալու:

          Comment


          • #6
            Այս ամենը կրթում է սովորողի ուղեղը, մշակում խիստ կանոնակարգված և արդյունավետ մտածողություն: Աշակերտը սովորում է ինքնուրույն գիտելիքներ կուտակել, աշխատել ցանկացած տիպի ինֆորմացիայի հետ ոչ միայն դասապրոցեսում, այլ նաև ամբողջ կյանքում: Մարդն անընդհատ փոփոխվող, հսկայական ինֆորմացիոն դաշտում է մշտապես: Նրա ամբողջ կյանքը կախված է այն բանից, թե ինչպես է օգտագործում իր միջով անցնող ինֆորմացիոն հոսքը: Այդ դեպքում ինֆորմացիան յուրացվում է և կարող է օգտագործվել բազմիցս: Յուրացված ինֆորմացիան դառնում է գիտելիք:

            Comment


            • #7
              Մասնագիտական ինչպիսի գործունեություն էլ մարդը ծավալի, ֆիզիկայից ստացած գիտելիքները նրան պետք են գալու ինչպես կենցաղային բազմաբնույթ խնդիրներ լուծելու, այնպես էլ բնության ու նրա օրենքների մասին ընդհանուր պատկերացումներ կազմելու համար, որի հիմքում էլ ընկած է աշակերտի Արժեքային համագկարգը :

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X