Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միջառարկայական կապերի կիրառումը կենսաբանության դասավանդման գործում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արմենուհի Նավոյան
    replied
    Բարև ձեզ։Շատ կարևոր թեմա է քննարկվում։Ես կենսաբանության ուսուցչուհի եմ և իմ առարկան տեսնում եմ բոլոր առարկաների մեջ։Հատկապես երբ հոսքային դասարաններում կապում եմ կենսաբանությունը իրենց մասնագիտական առարկաների հետ,աշակերտները շատ ոգևորվում են։

    Թողնել հաղորդագրություն:


  • Hasmik Mayilyan
    replied
    Հարգելի՛ Գայանե, միանշանակ միջառարկայական կապն ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից է։ Ես՝ ինքս, օտար լեզվի մասնագետ եմ և բազմիցս համագործակցային դասեր եմ արել տարբեր առարկաների ուսուցիչների հետ, այդ թվում նաև կենսաբանության։ Նման դասերը բավականին արդյունավետ և ուսանեի են և հիշվող։
    Ահա նմանատիպ դասի մի օրինակ․
    Էլեկտրոնային պաշարների շտեմարան. դասագրքեր, առարկայական ծրագրեր, մեթոդական նյութեր, կրթական փաստաթղթեր և այլն

    Թողնել հաղորդագրություն:


  • AlinaHakobyan75
    replied
    Հարգելի գործընկեր,Ձեր ընտրած թեման շատ հետաքրքիր է ու արդիական,միջառարկայական կապերն իրոք որ մեծացնում են դասի արդյունավետությունը,ավելին բնագիտական առարկաները կապված են ոչ միայն իրար հետ,այլ այս առարկաները կարող են զուգակցվել նաև հայոց լեզվի և գրականության,պատմության,հասարակագիտության և այլ առարկաների հետ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Kristine Charchyan
    replied
    Մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում առարկաների և գիտությունների համագործակցությունը` միջառարկայական կապերը:Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են:Միջառարկայական կապերի մասին Յ.Ա.Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» աշխատությունում նշում է, որ ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը երեխաներին սովորեցնում է բացահայտել ուսումնասիր- վող առարկաների և երևույթների միջև եղած կապերը. «Ամեն ինչ ամրապնդել բանականության հիմունքներով նշանակում է ամեն ինչ սովորել՝ մատնացույց անելով պատճառները, այսինքն՝ ոչ միայն ցույց տալ, թե ինչպես է այս կամ այն բանը տեղի ունենում, այլ նաև ցույց տալ, թե ինչու դա այլ կերպ լինել չի կարող: Չէ՞ որ իմանալ որևէ բան նշանակում է իրը ճանաչել իր փոխկապակցվածության մեջ»: Տեխնոլոգիայի և կերպարվեստի դասաժամերին ուսուցումը պետք է կազմակերպել այնպես, որ կատարելագործվեն սովորողների աշխատանքային ունակությունները, զարգանան տեխնիկական մտածողությունը, կոնստրուկտորական ունակությունները, տարածական պատկերացումները, ստեղծագործական մտածողությունը և այլն:Տեխնոլոգիայի և կերպարվեստի դասաժամերի մեծ մասը պետք է կազմակերպել մյուս առարկաների հետ օրգանական կապի մեջ, որը հնարավորություն կտա զարգացնելու սովորողների տարբեր որակներ: Նաև շատ կարևոր է մյուս առարկաների համար՝կապը տեխնոլոգիայի և նկարչության հետ:Օրինակ՝բնագիտական և հումանիտար առարկաների տեսական վերլուծություններըը օգնում են կերպարվեստից ստացած գիտեիքները:Արվեստով և տեխնոլոգիայով պետք է զբաղվել ոչ միայն նկարչություն ընտրած սովորողներին: Դա զարգացնում է ճաշակ,գեղեցիկը նկատելը, գրագետ և գեղեցիկ հարաբերվելը և այլն: Արվեստով զբաղվելու նպատակը, գեղեցիկ և ճիշտ նկարելը չէ, այլ գեղագիտորեն դաստիարակված անհատ լինելն է:Պարապմունքը առավել հետաքրքրիր է և արդյունավետ, երբ մի առարկան համագործակցում է մյուսի հետ: Ահա մի քանի նախագծեր, որը իրականացվել է հիմք ընդունելով միջառարկայան կապերի գաղափարները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հարությունյան Լիլիթ
    replied
    «Կենսաբանություն» առարկայի թեմաների մեծ մասի համար կարելի է ստեղծել միջառարկայական կապերն արտահայտող ինտեգրված համակարգեր: Դրանք են. կյանքի ծագումը, ֆոտոսինթեզը, օրգանիզմն ու միջավայրը, էկոհամակարգերը, էվոլյուցիոն ուսմունքը, օրգանական աշխարհի դասակարգումը և այլն: Նմանատիպ թեմաների ամենօրյա ուսուցման ընթացքում անհրաժեշտ է կիրառել աշխարհայացքի ձևավորմանը նպաստող մեթոդներ և տեխնոլոգիաներ. հիմք ընդունելով թեմայի բովանդակային առանձնահատկությունը՝ անդրադառնալ ընդհանրական բնույթի գաղափարներին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Որպեսզի լավ յուրացվի կենսաբանության առարկան, պետք է կիրառվեն հետևյալ մոտեցումները.

    • Կրթահամալիրներում կենսաբանության ժամերը պետք է կիսվեն: Քանի որ ուսուցումը հիմնված է փորձի վրա, սովորողները անհատական կամ փոքր խմբերով գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրում են առարկան՝ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
    • Հագեցած սարքերով, նյութերով, թվային միջոցներով (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, համացանց և այլն)լաբորատորիայի առկայությունը կարող է նպաստել կենսաբանական գիտելիքների մատչելի կերպով յուրացմանը:
    • Ուսուցիչը պետք է պատրաստի տվյալ օրվա դասին քննարկվող հարցերը և սովորողները պետք է տարբեր աղբյուրներից ինքնուրույն գտնեն այդ հարցերի պատասխանները, ինչը կնպաստի նրանց ինքնուրույն աշխատելու, մտածելու ունակության զարգացմանը: Ընդորում, այդ հարցերը պետք է այնպես կազմված լինեն, որ աշակերտներն ակամայից կիրառեն այլ առարկաներից ստացած իրենց գիտելիքները, որն էլ հիմք կհանդիսանա միջառակայական կապերի ստեղծման և լայն մտահորիզոնի ձևավորման համար:
    • Դասընթացի կառուցվածքում պետք է գերակշռեն գործնական աշխատանքներն ու լաբորատոր փորձերը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Անուշ Կարապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկեր,առաջարկած թեման իրոք շատ հետաքրքիր է։Ես ունեմ նման բաց դասի օրինակ "Լսողության" թեմային նվիրված։Ֆիզիկայի տեսանկյունից փորձեցինք բացատրել լսողության պրոցեսը։
    Հարգելի Անուշ Կարապետյան, շնորհակալություն թեմայիս անձագանքելու համար: Բոլոր առարկաները կապված են միմյանց հետ: Հատկապես ֆիզիկան: Այդ իսկ պատճառով ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անուշ Կարապետյան
    replied
    Հարգելի գործընկեր,առաջարկած թեման իրոք շատ հետաքրքիր է։Ես ունեմ նման բաց դասի օրինակ "Լսողության" թեմային նվիրված։Ֆիզիկայի տեսանկյունից փորձեցինք բացատրել լսողության պրոցեսը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Ուսումնական մեթոդների համակարգում պետք է հստակորեն արտացոլվի ուսուցչի և աշակերտների գործունեության փոխադարձ կապը: Պետք է օգտագործվեն ուսուցման մեթոդների ոչ միայն ուսուցողական, այլև զարգացնող և դաստիարակող ֆունկցիաները:
    Աշակերտներին ծանոթացնելով ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների օրենքներին` ուսուցիչները պետք է ցույց տան, թե այդ օրենքներն ինչպես են օգտագործվում զանազան ավտոմատ սարքավորումներում, տեխնոլոգիական պրոցեսներում: Միաժամանակ նշվեն ուսումնասիրվելիք օբյեկտների և պրոցեսների լայն օգտագործումը կենցաղում և դրանց ունիվերսալ բնույթը:
    Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի սովորողների մտածելու, ինչպես նաև տարբեր տեսանկյունից փաստերը համեմատելու հմտությունը, հենվելով փաստերի, օրենքների, փորձերի, գիտության օրինաչափությունների իմացության, ինչպես նաև սեփական և օտար փորձի վրա՝ ձևակերպելու և պնդելու կարողություն։ Եվ, որ ամենակարևորն է, չանջատի կենսա¬բանությունը սովորողների առօրյայից ու կենցաղից: Հետևաբար, կենսաբանության առարկան դյուրին յուրացնելու համար լավագույն մոտեցումը հանդիսանում է միջառարկայական կապերի կիրառությունը:
    Միջառարկայական կապերի պահպանումը ժամանակակից դպրոցում կենսաբանության ուսուցման կարևորագույն սկզբունքներից մեկն է: Այն ապահովում է բնագիտական և հումանիտար առարկաների փոխադարձ կապը, և դրանց կապը կյանքի հետ: Կենսաբանության ուսուցիչը, այլ առարկաների ուսուցիչների հետ համագործակցելով, միջառարկայական կապերի միջոցով իրականացնում է ուսումնադաստիարակչական խնդիրների ամբողջական լուծում: Ժամանակակից ուսուցիչը կենսաբանությունից միջառարկայական կապեր իրագործելիս պետք է կարողանա ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Դրա համար նա պետք է տիրապետի տեսական հարցերին և խելամիտ օգտագործի մեթոդական նյութերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` գտնելով կենսաբանության ուսուցման ժամանակ միջառարկայական կապերի իրագործման նոր ձևեր և ուղիներ` հաշվի առնելով առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Կենսաբանության՝ որպես դասավանդվող առարկայի բովանդակային մեծ ծավալը, առանձին դեպքում նաև ոչ մատչելի տերմինաբանությունը շատ դեպքերում այն դարձնում են ոչ այնքան սիրելի, ուստի առաջանում է ուսումնական գործընթացը հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու խնդիրը, որպեսզի սովորողները ընկալեն դասընթացը և ստանան գիտելիքներ, ձեռք բերեն հմտություններ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն՝ անկախ սովորողի հետագա մասնագիտությունից:
    Սովորեցնել կենսաբանությունը միայն ավանդական մեթոդներով՝ տալով միայն տեսական գիտելիքներ, առանց պրակտիկ գիտելիքների, հնարավոր չէ:
    Այսօր գրեթե բոլոր կրթահամալիրները փորձում են ազատվել սովորողներին պատրաստի գիտելիքները անգիր սովորելու և վարժեցնելու միջոցով փոխանցման բարդույթից, որը ժամանակակից աշխարհում համարվում է հնացած և ոչ արդյունավետ մեթոդաբանություն: Ներկայումս կիրառվում են ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով սովորողների կողմից գիտելիքների յուրացումը կատարվում է ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ:
    Կենսաբանության ուսուցման պրոցեսում աշակերտների գործունեության և պահանջմունքների, նպատակների, հետաքրքրությունների համապատասխանությունից կախված, նյութը և մեթոդներն ընտրելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ դասարանը, նրա առանձին խմբերը կազմող աշակերտների հնարավորությունները, պահանջմունքները, շարժառիթները և հետաքրքրությունները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Միջառարկայական կապերը պետք է նպատակաուղղվեն օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` «բնություն-մարդ-հասարակություն» հասկացության ըմբռնմանը:
    Ժամանակակից պահանջների համապատասխան` այսօր մեծանում է բնագիտական առարկաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն) միջև կապերի բացահայտման դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ կապերի՝հետաքրքիր կերպով մատուցումը: Նման միջառարկայական կապերի վառ օրինակ կարող է հանդիսանալ կենսաբանություն առարկան:
    «Կենսաբանություն–քիմիա», «կենսաբանություն–ֆիզիկա», «կենսաբանություն–աշխարհագրություն», «կենսաբանություն–մաթեմատիկա», «կենսաբանություն–էկոլոգիա», «կենսաբանություն-պատմություն» և այլ միջառարկայական կապերի խելացի ու հետաքրքաշարժ կերպով մատուցումը էապես կհարստացնի և կընդլայնի ապագա մասնագետների գիտելիքները՝ լուրջ բազա ստեղծելով հետագայում այնպիսի կարևորագույն ուղղություններով որակյալ մասնագետների պատրաստմանը, ինչպիսիք են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, կենսաինֆորմատիկան և այլն:
    Այսպիսով, վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների փոխկապակցված մատուցումը արժանահավատ երաշխիք է հանդիսանում տրամաբանելու, խնդիրներ առաջ քաշելու, ինքնուրույն աշխատանքի ունակ ապագա որակյալ մասնագետների պատրաստման համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե հաջողություն եմ մաղթում այս հրաշալի հարթակում, անդռադառնալով քո թեմային կենսաբանությունը , լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:
    Հարգելի Անահիտ, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Կենսաբանությունն ըստ բնույթի համարվում է ինտեգրված առարկա: Այն ամբողջությամբ լի է միջառարկայական կապերով և առաջարկում է աշակերտներին գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներից: Միջառարկայական կապերը նպատակաուղղվում են օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` ,,բնություն-մարդ-հասարակություն,, հասկացության ըմբռնմանը:
    Կարելի է միանշանակ պնդել, որ բնագիտական առարկաները պետք է ուսումնասիրվեն միջառարկայական կապերի ստեղծման հիման վրա: Բնագիտության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության թեմաների փոխկապակցված ուսումնասիրությունը սովորողներին ցույց է տալիս աշխարհի միասնականությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի տիկին Ներկարարյան, շատ ճիշտ է Ձեր դիտարկումը: Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր չէ ավանդական մեթոդներով հետաքրքիր և արդյունավետ դաս անցկացնել: Այդ իսկ պատճառով մենք պետք է միշտ լինենք ստեղծագործ, մշակենք և կիրառենք այժմյան աշակերտների ինտելեկտին համապատասխան մեթոդներ: Միջառարկայական կապերի կիրառումը արդյունավետ է ոչ միայն կենսաբանության , այլ նաև բոլոր առարկաների դասավանդման գործում:
    Հարգելի Նարինե ուրախ եմ ,որ թեման հետաքրքրեց: Ուսուցման պրոցեսում աշակերտների գործունեության և պահանջմունքների, նպատակների, հետաքրքրությունների համապատասխանությունից կախված, նյութը և մեթոդներն ընտրելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ դասարանը, նրա առանձին խմբերը կազմող աշակերտների հնարավորությունները, պահանջմունքները, շարժառիթները և հետաքրքրությունները:
    Ուսումնական նյութի շարադրման կամ սովորողների հիշողության մեջ հենակետային գիտելիքների վերականգնման ժամանակ օգտագործվում են հարակից դասընթացներում սովորած փաստեր, հասկացություններ, օրենքներ: Միջառարկայական կապերի իրագործման հաջողությունն ապահովող կարևոր հանգամանք է նաև ուսուցչի` դասին մանրակրկիտ պատրաստվելը: Գործադրվող մեթոդները պետք է նպաստեն ինքնակրթության կարողությունների ձևավորմանը: Ուսումնական մեթոդների համակարգում պետք է հստակորեն արտացոլվի ուսուցչի և աշակերտների գործունեության փոխադարձ կապը: Պետք է օգտագործվեն ուսուցման մեթոդների ոչ միայն ուսուցողական, այլև զարգացնող և դաստիարակող ֆունկցիաները: Միջառարկայական կապերի իրագործման արդյունքում կազմավորվում է գիտելիքները մի ընդհանուր համակարգում ընդգրկելու, հիշողության մեջ ամբողջական կայուն գոյացություն ձևավորելու կարողություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ներկարարյան
    replied
    Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել: Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը:
    Ուսուցման արդյունավետությունը բարձրացնում են ոչ թե մեխանիկորեն սերտած ինտեգրացված տեղեկություններով, այլ իրականությունն միջառարկայական կապերով: «Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների ընթացակարգային կորդինացում միջառարկայական կապերի, որոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը»:
    Մանկավարժական պրակտիկայում երբեմն նույնացնում են միջառարկայական կապերը իրականացնող և, այսպես կոչված, ինտեգրացված դասերը: Այժմ էլ ինչպես բարձր դասարաններում, այնպես էլ արտադասարանական առարկայական խմբակների պարապմունքներում, կազմակերպվում են ինտեգրացված դասեր` նվիրված կոնկրետ որևէ տարողունակ-համալիր ընտրովի թեմայի ուսումնասիրմանը: Օրինակ` «Բնությունը և մարդը», «Ես և շրջակա աշխարհը», «Քիմիան և ֆիզիկան մեր շրջապատում» և այլ թեմաների համալիր ուսումնասիրումը հնարավոր է միայն միջառարկայական կապեր իրականացնող ինտեգրացված դասերին:
    Շնորհակալություն հարգելի Գրետա: Միջառարկայան կապերի շնորհիվ առավել մատչելի ու դյուրին է դառնում նոր նյութը ինչպես բնագիտական,այնպես էլ հումանիտար առարկաների ուսուցման դեպքում:Զարգացնում է սովորողի մի շարք կարողություններ, հատկապես մտածելու և տրամաբանելու տարատեսակ կարողությունները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի զարգացման ներկա փուլում ցանկացած գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և այլ բնույթի խնդիր հնարավոր չէ լուծել մեկ մասնագիտության շրջանակներում: Մարդկության առաջ կանգնած խնդիրները պահանջում են համակողմանի վերլուծություններ և տարբեր մասնագետների համատեղ աշխատանք: Ասվածից ակնհայտ է դառնում, որ այդ խնդիրների լուծումը պարտադրում է, որպեսզի միջգիտական կապերը միմյանց հետ գնալով էլ ավելի սերտանան և գիտության տարատեսակ ճյուղերը միմյանց մեջ էլ ավելի ինտեգրվեն: Նման միտումը, անշուշտ, ազդում է առաջին հերթին ուսումնական ծրագրերի վրա և առաջ է բերում կրթական նոր մոտեցումների պահանջ:
    Հարգելի Գայանե հաջողություն եմ մաղթում այս հրաշալի հարթակում, անդռադառնալով քո թեմային կենսաբանությունը , լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:

    Թողնել հաղորդագրություն:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X