Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միջառարկայական կապերի կիրառումը կենսաբանության դասավանդման գործում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Միջառարկայական կապերի կիրառումը կենսաբանության դասավանդման գործում

    Աշխարհի զարգացման ներկա փուլում ցանկացած գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և այլ բնույթի խնդիր հնարավոր չէ լուծել մեկ մասնագիտության շրջանակներում: Մարդկության առաջ կանգնած խնդիրները պահանջում են համակողմանի վերլուծություններ և տարբեր մասնագետների համատեղ աշխատանք: Ասվածից ակնհայտ է դառնում, որ այդ խնդիրների լուծումը պարտադրում է, որպեսզի միջգիտական կապերը միմյանց հետ գնալով էլ ավելի սերտանան և գիտության տարատեսակ ճյուղերը միմյանց մեջ էլ ավելի ինտեգրվեն: Նման միտումը, անշուշտ, ազդում է առաջին հերթին ուսումնական ծրագրերի վրա և առաջ է բերում կրթական նոր մոտեցումների պահանջ:

  • #2
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ Ձեր ակտիվությունը այս թեմայի շրջանակներում: Կանխավ շնորհակալություն:

    Comment

    • #3
      Գիտական տարբեր ճյուղերի հիմունքներին ծանոթացումը և դրանց միջոցով մարդու աշխարհճանաչողության ու մտահորիզոնի ընդլայնումը սկսվում է դպրոցից: Հետևաբար, առաջին հերթին հենց դպրոցի (հետագայում նաև ԲՈՒՀ-ի) ուսումնական ծրագրերը պետք է կազմված լինեն այնպես, որ ուսումնական գործընթացում սովորողները մշտապես գտնվեն միջառարկայական կապերի գործածության կիզակետում: Միևնույն իրերին և երևույթներին ծանոթանան տարբեր ուսումնական առարկաների տեսանկյունից, տարբեր մեկնաբանությամբ ու բազմակողմանի կերպով, և միջառարկայական կապերի կիրառմամբ դրանք առավել համակողմանի ճանաչեն:
      Նման եղանակով ուսուցման արդյունավետության բարձրացումը և համապատասխան ուսումնական ծրագրերի կազմումը բավականին բարդ է և պահանջում է բանիմաց մասնագետների խմբի լրջագույն աշխատանք: Այն ենթադրում է, ոչ թե առարկաների պարզագույն ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների ընթացակարգային կոորդինացում միջառարկայական կապերի, որոնք կարտացոլեն բնության և հասարակության մեջ եղած կապերը:
      Նման կապերի վերհանումը և տարբեր եղանակներով դրանց մատուցումը մեծապես կարող են նպաստել սովորողների ընդհանուր ուսումնական կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Միջառարկայական կապերի իրագործումը հնարավորություն է ստեղծում խնայելու ժամանակը՝ աշակերտների ընդհանուր ուսումնական կարողությունների և հմտությունների ձևավորման համար ստեղծելով նպաստավոր պայմաններ: Բացի այդ, միջառարկայան կապերի շնորհիվ առավել մատչելի ու դյուրին է դառնում նոր նյութի յուրացումը ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար առարկաների ուսուցման դեպքում:

      Comment

      • #4
        Հարգելի Գայանե շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել: Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը:
        Ուսուցման արդյունավետությունը բարձրացնում են ոչ թե մեխանիկորեն սերտած ինտեգրացված տեղեկություններով, այլ իրականությունն միջառարկայական կապերով: «Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների ընթացակարգային կորդինացում միջառարկայական կապերի, որոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը»:
        Մանկավարժական պրակտիկայում երբեմն նույնացնում են միջառարկայական կապերը իրականացնող և, այսպես կոչված, ինտեգրացված դասերը: Այժմ էլ ինչպես բարձր դասարաններում, այնպես էլ արտադասարանական առարկայական խմբակների պարապմունքներում, կազմակերպվում են ինտեգրացված դասեր` նվիրված կոնկրետ որևէ տարողունակ-համալիր ընտրովի թեմայի ուսումնասիրմանը: Օրինակ` «Բնությունը և մարդը», «Ես և շրջակա աշխարհը», «Քիմիան և ֆիզիկան մեր շրջապատում» և այլ թեմաների համալիր ուսումնասիրումը հնարավոր է միայն միջառարկայական կապեր իրականացնող ինտեգրացված դասերին:

        Comment

        • #5
          Հարգելի տիկին Ներկարարյան, շատ հետաքրքիր թեմա եք տեղադրել: Միջառարկայական կապը դրական է անդրադառնում երեխաների վրա, քանզի իմ սեփական փորձով համոզվել եմ,որ նման դեպքերում երեխաները համակ ուշադրություամբ հետևում են ուսումնասիրվող թեմային:

          Comment

          • #6
            Հարգելի Սվետլանա ջան ուրախ եմ ,որ թեման հետաքրքրեց:Այսպիսի դասերի արդյունավետությունը մեծ է: Ակընկալում եմ հետաքրքիր քննարկում թեմայի վերաբերյալ: Յուրաքանչյուրիդ կարծիքը ինձ համար շատ կարևոր է:

            Comment

            • #7
              Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Աշխարհի զարգացման ներկա փուլում ցանկացած գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և այլ բնույթի խնդիր հնարավոր չէ լուծել մեկ մասնագիտության շրջանակներում: Մարդկության առաջ կանգնած խնդիրները պահանջում են համակողմանի վերլուծություններ և տարբեր մասնագետների համատեղ աշխատանք: Ասվածից ակնհայտ է դառնում, որ այդ խնդիրների լուծումը պարտադրում է, որպեսզի միջգիտական կապերը միմյանց հետ գնալով էլ ավելի սերտանան և գիտության տարատեսակ ճյուղերը միմյանց մեջ էլ ավելի ինտեգրվեն: Նման միտումը, անշուշտ, ազդում է առաջին հերթին ուսումնական ծրագրերի վրա և առաջ է բերում կրթական նոր մոտեցումների պահանջ:
              Հարգելի տիկին Ներկարարյան, շատ ճիշտ է Ձեր դիտարկումը: Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր չէ ավանդական մեթոդներով հետաքրքիր և արդյունավետ դաս անցկացնել: Այդ իսկ պատճառով մենք պետք է միշտ լինենք ստեղծագործ, մշակենք և կիրառենք այժմյան աշակերտների ինտելեկտին համապատասխան մեթոդներ: Միջառարկայական կապերի կիրառումը արդյունավետ է ոչ միայն կենսաբանության , այլ նաև բոլոր առարկաների դասավանդման գործում:

              Comment

              • #8

                Հարգելի Գայանե հաջողություն եմ մաղթում այս հրաշալի հարթակում, անդռադառնալով քո թեմային կենսաբանությունը , լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:

                Comment

                • #9
                  Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գայանե շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել: Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը:
                  Ուսուցման արդյունավետությունը բարձրացնում են ոչ թե մեխանիկորեն սերտած ինտեգրացված տեղեկություններով, այլ իրականությունն միջառարկայական կապերով: «Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների ընթացակարգային կորդինացում միջառարկայական կապերի, որոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը»:
                  Մանկավարժական պրակտիկայում երբեմն նույնացնում են միջառարկայական կապերը իրականացնող և, այսպես կոչված, ինտեգրացված դասերը: Այժմ էլ ինչպես բարձր դասարաններում, այնպես էլ արտադասարանական առարկայական խմբակների պարապմունքներում, կազմակերպվում են ինտեգրացված դասեր` նվիրված կոնկրետ որևէ տարողունակ-համալիր ընտրովի թեմայի ուսումնասիրմանը: Օրինակ` «Բնությունը և մարդը», «Ես և շրջակա աշխարհը», «Քիմիան և ֆիզիկան մեր շրջապատում» և այլ թեմաների համալիր ուսումնասիրումը հնարավոր է միայն միջառարկայական կապեր իրականացնող ինտեգրացված դասերին:
                  Շնորհակալություն հարգելի Գրետա: Միջառարկայան կապերի շնորհիվ առավել մատչելի ու դյուրին է դառնում նոր նյութը ինչպես բնագիտական,այնպես էլ հումանիտար առարկաների ուսուցման դեպքում:Զարգացնում է սովորողի մի շարք կարողություններ, հատկապես մտածելու և տրամաբանելու տարատեսակ կարողությունները:

                  Comment

                  • #10
                    Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի տիկին Ներկարարյան, շատ ճիշտ է Ձեր դիտարկումը: Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր չէ ավանդական մեթոդներով հետաքրքիր և արդյունավետ դաս անցկացնել: Այդ իսկ պատճառով մենք պետք է միշտ լինենք ստեղծագործ, մշակենք և կիրառենք այժմյան աշակերտների ինտելեկտին համապատասխան մեթոդներ: Միջառարկայական կապերի կիրառումը արդյունավետ է ոչ միայն կենսաբանության , այլ նաև բոլոր առարկաների դասավանդման գործում:
                    Հարգելի Նարինե ուրախ եմ ,որ թեման հետաքրքրեց: Ուսուցման պրոցեսում աշակերտների գործունեության և պահանջմունքների, նպատակների, հետաքրքրությունների համապատասխանությունից կախված, նյութը և մեթոդներն ընտրելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ դասարանը, նրա առանձին խմբերը կազմող աշակերտների հնարավորությունները, պահանջմունքները, շարժառիթները և հետաքրքրությունները:
                    Ուսումնական նյութի շարադրման կամ սովորողների հիշողության մեջ հենակետային գիտելիքների վերականգնման ժամանակ օգտագործվում են հարակից դասընթացներում սովորած փաստեր, հասկացություններ, օրենքներ: Միջառարկայական կապերի իրագործման հաջողությունն ապահովող կարևոր հանգամանք է նաև ուսուցչի` դասին մանրակրկիտ պատրաստվելը: Գործադրվող մեթոդները պետք է նպաստեն ինքնակրթության կարողությունների ձևավորմանը: Ուսումնական մեթոդների համակարգում պետք է հստակորեն արտացոլվի ուսուցչի և աշակերտների գործունեության փոխադարձ կապը: Պետք է օգտագործվեն ուսուցման մեթոդների ոչ միայն ուսուցողական, այլև զարգացնող և դաստիարակող ֆունկցիաները: Միջառարկայական կապերի իրագործման արդյունքում կազմավորվում է գիտելիքները մի ընդհանուր համակարգում ընդգրկելու, հիշողության մեջ ամբողջական կայուն գոյացություն ձևավորելու կարողություն:

                    Comment

                    • #11
                      Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Գայանե հաջողություն եմ մաղթում այս հրաշալի հարթակում, անդռադառնալով քո թեմային կենսաբանությունը , լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:
                      Հարգելի Անահիտ, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Կենսաբանությունն ըստ բնույթի համարվում է ինտեգրված առարկա: Այն ամբողջությամբ լի է միջառարկայական կապերով և առաջարկում է աշակերտներին գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներից: Միջառարկայական կապերը նպատակաուղղվում են օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` ,,բնություն-մարդ-հասարակություն,, հասկացության ըմբռնմանը:
                      Կարելի է միանշանակ պնդել, որ բնագիտական առարկաները պետք է ուսումնասիրվեն միջառարկայական կապերի ստեղծման հիման վրա: Բնագիտության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության թեմաների փոխկապակցված ուսումնասիրությունը սովորողներին ցույց է տալիս աշխարհի միասնականությունը:

                      Comment

                      • #12
                        Միջառարկայական կապերը պետք է նպատակաուղղվեն օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` «բնություն-մարդ-հասարակություն» հասկացության ըմբռնմանը:
                        Ժամանակակից պահանջների համապատասխան` այսօր մեծանում է բնագիտական առարկաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն) միջև կապերի բացահայտման դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ կապերի՝հետաքրքիր կերպով մատուցումը: Նման միջառարկայական կապերի վառ օրինակ կարող է հանդիսանալ կենսաբանություն առարկան:
                        «Կենսաբանություն–քիմիա», «կենսաբանություն–ֆիզիկա», «կենսաբանություն–աշխարհագրություն», «կենսաբանություն–մաթեմատիկա», «կենսաբանություն–էկոլոգիա», «կենսաբանություն-պատմություն» և այլ միջառարկայական կապերի խելացի ու հետաքրքաշարժ կերպով մատուցումը էապես կհարստացնի և կընդլայնի ապագա մասնագետների գիտելիքները՝ լուրջ բազա ստեղծելով հետագայում այնպիսի կարևորագույն ուղղություններով որակյալ մասնագետների պատրաստմանը, ինչպիսիք են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, կենսաինֆորմատիկան և այլն:
                        Այսպիսով, վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների փոխկապակցված մատուցումը արժանահավատ երաշխիք է հանդիսանում տրամաբանելու, խնդիրներ առաջ քաշելու, ինքնուրույն աշխատանքի ունակ ապագա որակյալ մասնագետների պատրաստման համար:

                        Comment

                        • #13
                          Կենսաբանության՝ որպես դասավանդվող առարկայի բովանդակային մեծ ծավալը, առանձին դեպքում նաև ոչ մատչելի տերմինաբանությունը շատ դեպքերում այն դարձնում են ոչ այնքան սիրելի, ուստի առաջանում է ուսումնական գործընթացը հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու խնդիրը, որպեսզի սովորողները ընկալեն դասընթացը և ստանան գիտելիքներ, ձեռք բերեն հմտություններ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն՝ անկախ սովորողի հետագա մասնագիտությունից:
                          Սովորեցնել կենսաբանությունը միայն ավանդական մեթոդներով՝ տալով միայն տեսական գիտելիքներ, առանց պրակտիկ գիտելիքների, հնարավոր չէ:
                          Այսօր գրեթե բոլոր կրթահամալիրները փորձում են ազատվել սովորողներին պատրաստի գիտելիքները անգիր սովորելու և վարժեցնելու միջոցով փոխանցման բարդույթից, որը ժամանակակից աշխարհում համարվում է հնացած և ոչ արդյունավետ մեթոդաբանություն: Ներկայումս կիրառվում են ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով սովորողների կողմից գիտելիքների յուրացումը կատարվում է ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ:
                          Կենսաբանության ուսուցման պրոցեսում աշակերտների գործունեության և պահանջմունքների, նպատակների, հետաքրքրությունների համապատասխանությունից կախված, նյութը և մեթոդներն ընտրելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ դասարանը, նրա առանձին խմբերը կազմող աշակերտների հնարավորությունները, պահանջմունքները, շարժառիթները և հետաքրքրությունները:

                          Comment

                          • #14
                            Ուսումնական մեթոդների համակարգում պետք է հստակորեն արտացոլվի ուսուցչի և աշակերտների գործունեության փոխադարձ կապը: Պետք է օգտագործվեն ուսուցման մեթոդների ոչ միայն ուսուցողական, այլև զարգացնող և դաստիարակող ֆունկցիաները:
                            Աշակերտներին ծանոթացնելով ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների օրենքներին` ուսուցիչները պետք է ցույց տան, թե այդ օրենքներն ինչպես են օգտագործվում զանազան ավտոմատ սարքավորումներում, տեխնոլոգիական պրոցեսներում: Միաժամանակ նշվեն ուսումնասիրվելիք օբյեկտների և պրոցեսների լայն օգտագործումը կենցաղում և դրանց ունիվերսալ բնույթը:
                            Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի սովորողների մտածելու, ինչպես նաև տարբեր տեսանկյունից փաստերը համեմատելու հմտությունը, հենվելով փաստերի, օրենքների, փորձերի, գիտության օրինաչափությունների իմացության, ինչպես նաև սեփական և օտար փորձի վրա՝ ձևակերպելու և պնդելու կարողություն։ Եվ, որ ամենակարևորն է, չանջատի կենսա¬բանությունը սովորողների առօրյայից ու կենցաղից: Հետևաբար, կենսաբանության առարկան դյուրին յուրացնելու համար լավագույն մոտեցումը հանդիսանում է միջառարկայական կապերի կիրառությունը:
                            Միջառարկայական կապերի պահպանումը ժամանակակից դպրոցում կենսաբանության ուսուցման կարևորագույն սկզբունքներից մեկն է: Այն ապահովում է բնագիտական և հումանիտար առարկաների փոխադարձ կապը, և դրանց կապը կյանքի հետ: Կենսաբանության ուսուցիչը, այլ առարկաների ուսուցիչների հետ համագործակցելով, միջառարկայական կապերի միջոցով իրականացնում է ուսումնադաստիարակչական խնդիրների ամբողջական լուծում: Ժամանակակից ուսուցիչը կենսաբանությունից միջառարկայական կապեր իրագործելիս պետք է կարողանա ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Դրա համար նա պետք է տիրապետի տեսական հարցերին և խելամիտ օգտագործի մեթոդական նյութերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` գտնելով կենսաբանության ուսուցման ժամանակ միջառարկայական կապերի իրագործման նոր ձևեր և ուղիներ` հաշվի առնելով առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:

                            Comment

                            • #15
                              Հարգելի գործընկեր,առաջարկած թեման իրոք շատ հետաքրքիր է։Ես ունեմ նման բաց դասի օրինակ "Լսողության" թեմային նվիրված։Ֆիզիկայի տեսանկյունից փորձեցինք բացատրել լսողության պրոցեսը։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information