Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առողջ ապրելակերպը որպես անհատի դաստիարակության հիմք

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Առողջ ապրելակերպը որպես անհատի դաստիարակության հիմք

    Առողջ ապրելակերպի ձևակերպմանը խոչընդոտող սոցիալական շեղումները՝ սոցիալ-տնտեսական խնդիրները,ընտանիքի մթնոլորտը,սովորողների հոգեկան շեղումները և հիվանդությունները,ճգնաժամային ծանր վիժակը:Երեխաներին կարելի է մատչելի ձևով հաղորդել առողջության պահպանման մասին հիմնական գիտելիքներ,հմտություններ,սովորույթներ,ծանոթացնել կանխարգելիչ-դաստիարակչական ձևին:Սովորողի ճանաչողական ակտիվության արդյունք պետք է դառնա նրա սոցիալական ակտիվությունը,որի չափորոշիչներն են ինքնուրունությունը,հասարակական ակտիվությունը,աշխատունակությունը,հաղորդանուկանությունը:

  • #2
    Առողջ ապրելակերպում մեծ տեղ է զբաղեցնում սովորույթները: Լավ է, երբ կարողանանք երեխայի մոտ զարգացնենք այդ սովորույթը:

    Comment


    • #3
      Առողջ ապրելակերպի կարևոր գրավականներն է սովորողի ճանաչողական ակտիվությունը,որի չափորոշիչներն են ինքնուրույնությունը,հասարակական ակտիվությունը,աշխատունակությունը,հաղորդունակությունը,կողմնորոշումը դեպի առողջ ապրելակերպ:

      Comment


      • #4
        Քիչ կարևոր չէ ռազմավարական տեսանկյունից.թե ուսուցիչն ու աշակերտը հավատում են գիտությանը.նրա տված օգուտին։

        Comment


        • #5
          Շատ կարևոր է առողջ ապրելակերպի դաստիարակումը անհատի մոտ: Սովորողները պետք է հստակեցնեն և վերաարժևորեն սեփական դիրքորոշումը կյանքի արժեքների վերաբերյալ՝ դիտարկելով առողջությունը որպես կարևոր արժեք:

          <<Առողջությունը դեռևս ամեն ինչ չէ, սակայն, ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջություն>>:
          Շոպենհաուեր

          Comment


          • #6
            Առողջության պահպանման,օրգանիզմի ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից ապրելակերպը կարևորագույն նշանակությունունի:Յուրաքանչյուրի ապրելակերպը յուրորինակ է,սակայն ապրելակերպի կանոնները կան,որոնց պետք է հետևեն բոլորը:

            Comment


            • #7
              Երեխաներին կարելի է մատչելի ձևով բացատրել առողջության պահպանման մասին հիմնական գիտելիքներ,հմտություններ,սովորույթներ,ծանոթացնել կանխարգելիչ գործունեության ձևերին։

              Comment


              • #8
                Առողջության պահպանման,օրգանիզմի ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից ապրելակերպը կարևորագույն նշանակությունն ունի:Յուրաքանչյուրի ապրելակերպը յուրորինակ է:Անհրաժեշտ է հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպել այնպես,որ շատ լինեն մարմնական շարժումները:Կարևոր է ընտրել նաև ճիշտ սննդակարգ,որը բավարար լինի օչգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար:

                Comment


                • #9
                  Սեփական ֆիզիկական հնարավորությունների ճանաչումը անհատի ֆիզիկական կուլտուրայի հատկանիշների փոփոխման գործընթաց է ,որը տեղի է ունենում դրա տարբեր ձևերի կողմնորոշման մոտեցման միջոցով։

                  Comment


                  • #10
                    Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում (բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ "Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը", որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա*վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու*թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ - մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման։

                    առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
                    ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
                    առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա*ռում*ները,
                    վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
                    մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ), թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։
                    Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները

                    Ֆիզիկական առողջություն,
                    Հոգեկան առողջություն,
                    Սոցիալական առողջություն,
                    Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:
                    Այս ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`

                    անձնական հիգիենայի հմտություններ,
                    ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահման կանխարգելում,
                    առողջ սնունդ և սննդակարգի պահպանում,
                    արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
                    ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
                    առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում։

                    Comment


                    • #11
                      Հարգելի Գայանե,շնորհակալ եմ , որ արձագանքեցիք իմ առաջարկած թեմային:Առողջ ապրելակերպի խնդիրների համատեքստում առաջին հերթին նախատեսվում է այնպիսի արժեքների ձևավորում,որոնց հիման վրա կարող են արդյունավետ իրականցվել ֆիզիկական և մարզական գործունեությունը:

                      Comment


                      • #12
                        Առողջության կարևոր նախապայմաններից են նաև քնի տևողությունը և որակը:Քնի բնական ռիթմի խախտումը ,սակավաշարժ վիճակը,ավելորդ քաշը անառողջ ապրելակերպի ամենատարածված ախտանշաններն են :Կանոնավոր և բավարար քունը խիստ կարևոր է առողջության համար հատկապես դպրոցականների համար:
                        Կարևոր է նաև ճիշտ սննդակարգի ընտրությունը,որը բավարար լինի օրգանիզմի լիարժեք գործունեությունը ապահովելու համար:

                        Comment


                        • #13
                          Գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ հոգեբանական ,գործնական վարժույթներ,որոնք ուղղված են սովորողի ինքնագիտակցության,ինքնազարգացման մակարդակի բացահայտմանը:
                          Այս հարցին անդրադարձել են բազմաթիվ մասնագետներ և նշել,որ առողջ ապրելակերպը,եթե սահմանափակվում է միայն այս կամ այն վարժուըթներով,ապա հոգեպես ճնշվում է:

                          Comment


                          • #14
                            Մարդու կյանքում ձևավորվում են սովորույթներ ",վարքի կանոններ,չափորոշիչներ և այլ գործոններ,որոնցով նա կազմակերպում է իր կենցաղը,աշխատանքը,ժամանցը և կյանքի այլ ոլորտներ։Հենց կյանքի կազմակերպման այդ կայուն ձևն էլ առողջ ապրելակերպը։

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X