Հարգելի՛ գործընկերներ, այստեղ կտեղադրեմ դասի պլաններ, ուսումնական նյութեր,որոնք կարող եք օգտագործել դասագործընթացում։ Առաջարկում եմ կիսվել կարծիքներով։
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Մարդու հենաշարժիչ համակարգը
Collapse
X
-
https://learningapps.org/watch?v=pzevp7oak19
Խաչբառ <<Մարդու հենաշարժիչ համակարգը>> /խաչբառը լուծելու համար անցնել հղումով/
- Մեջբերում
-
Մարդու հենաշարժիչ համակարգը
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։(իսկական իմաստով եմ գրում, հարգելի Armine Hwvh.-n)
- Մեջբերում
Comment
-
Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։
Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։
Շարժուն միացումը ամենատարածված տեսակն է և այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։ Ոսկրերի հոդամակերեսը պատված է ողորկ աճառով, որի շնորհիվ գլխիկը սահելով շարժվում է հոդափոսում։ Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։
Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։
Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը)։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաձիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։ կմախքում տարբերում են հետևյալ բաժինները՝ գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների կմախք։
- Մեջբերում
Comment
-
Հարգելի՛ Արմինե, այս հղումում բավականին հետաքրքրիր տեղեկություններ կան Ձեր առաջարկած թեմայի վերաբերյալ:
www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/henasharzhich-hamakarg-20261/mardu-kmakhq-mardu-mkanner-20262/re-c8f19c4f-faa8-40f0-b5a2-a81762c1fe12
- Մեջբերում
Comment
-
Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումըՄարդու հենաշարժիչ համակարգը
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։(իսկական իմաստով եմ գրում, հարգելի Armine Hwvh.-n)
Հարգելի՛ Ruzanna3 շնորհակալություն։
- Մեջբերում
Comment
-
Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ Արմինե, այս հղումում բավականին հետաքրքրիր տեղեկություններ կան Ձեր առաջարկած թեմայի վերաբերյալ:
www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/henasharzhich-hamakarg-20261/mardu-kmakhq-mardu-mkanner-20262/re-c8f19c4f-faa8-40f0-b5a2-a81762c1fe12
- Մեջբերում
Comment
-
https://create.kahoot.it/share/eec4d...1-40929c407009
Հարգելի՛ գործընկերներ, խաղը պատրաստել եմ Kahoot-ով։ Այն կարելի է կիրառել որպես հայտորոշիչ թեսթ։
Դասարանում խաղալու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով՝ https://create.kahoot.it/share/eec4d...1-40929c407009, ընտրել Play as guest-Classic-Start, այդ ընթացքում աշակերտները պետք է անցնեն https://kahoot.it/ հղումով և ուսուցչի Էկրանին հայտնված թվային կոդը գրառեն բացված պատուհանում։
- Մեջբերում
Comment
-
Մարդու հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկորներից և մկաններից: Ոսկորները միանալով կազմում են խոռոչներ և նրանցում պաշտպանում մարդու օրգանները: Տարբերվում են երեք հիմնական խոռոչներ` գանգուղեղային բաժին, իրանային, կոնքային և վերջույթային:
16_03_2015_bsbsbs.jpg
Մարդու դեմքի ոսկորներն են` ճակատոսկր, ակնակապիճներ, այտոսկրեր, քթոսկր, վերին ծնոտ և ստորին ծնոտ, որոնցից շարժվում է միայն ստորին ծնոտը: Գանգուղեղային բաժնին են պատկանում ճակատոսկրը, գագաթոսկրը, քունքոսկրը և ծոծրակոսկրը: Իրանային բաժնի գլխավոր մասն է կազմում ողնաշարը: Ողնաշարը կազմված է 33 ողերից: Վդրջին 6-9 ողերը սերտաճում են և կազմում են սրբոսկրը և պոչուկը: 7 պարանոցային, 12 կրծքային, 5 գոտկային, 5 սրբանային և 3 կամ 4 պոչուկային ողերից: Ողնաշարը ունի խողովակի տեսք, որում գտնվում է ողնուղեղը: Իրանային բաժնի մեջ է մտնում նաև կրծքավանդակի ոսկրերը: Կրծքավանդակը կազմված է 12 զույգ կողոսրերից, որոնք պաշտպանում են թոքերը, շնչափողը և այլ օրգաններ:
fig9_arm.jpg
6-728.jpg
Վերջույթների կմախքը կազմում են ձեռքերը և ոտքերը: Մարդու ձեռքը` վերին վերջույթը, կազմված է անրակից, թիակից, բազկոսկրից, ճաճանչոսկրից, ծղիկոսկրից, դաստակի ոսկրերից` նախադաստակային և մատների ոսկորները: Ստորին վերջունթը` ոտքը, կազմված է ազդոսկրից, սրունքից, ոլոքից, նրբոլոքից, գարշապարից, որը իր հերթին կազմված է ֆալանգներից:
8334699_orig.jpg
3013346_orig.jpg
- Մեջբերում
Comment
-
Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ գործընկերներ, այստեղ կտեղադրեմ դասի պլաններ, ուսումնական նյութեր,որոնք կարող եք օգտագործել դասագործընթացում։ Առաջարկում եմ կիսվել կարծիքներով։
Մարմինն ունի 200-ից ավելի ոսկրեր։ Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից: Ոսկրերը տարիքի հետ որոշակի փոփոխություններ են կրում։ Երիտասարդ տարիքում դրանք ավելի ճկուն են և դժվար են կոտրվում, իսկ տարեց մարդկանց ոսկրերն ավելի փխրուն են և հեշտ են կոտրվում։ Ոսկրերն ըստ կառուցվածքի լինում են խողովակավոր (ազդրոսկր, բազկոսկր), տափակ (կրծոսկր, կողեր, թիակ) և խառը (ողներ, ստորին ծնոտ)։ Կմախքը կատարում է հենարանի դեր՝ պաշտպանելով ներքին օրգանները և հյուսվածքները։
https://www.youtube.com/watch?v=GfnfvYGrgtw
- Մեջբերում
Comment
-
https://sway.office.com/HU8YJE7pgPztOYga
Սահիկաշարը պատրաստել եմ Office sway առցանց գործիքի միջոցով։
- Մեջբերում
Comment
Comment