Առավել վաղ կլիմայական պայմանների ուսումնասիրությունները հիմնված են անուղղակի ապացույցների վրա: Օրինակ` լճերի մակարդակի փոփոխությունը կարող է ցույց տալ տեղումների քանակի և ջրի գոլորշիացման ծավալների տարբերությունը անցյալ տարիների ընթացքում: Ծառերի տարեկան օղակները, սառցե գլխարկները կամ օվկիանոսային նստվածքները նույնպես, կարող են պարունակել ինֆորմացիա անցյալի մասին: Տվյալների որոշակի համադրությունների օգտագործումը, որոնք ստացվում են չափումների, մոդելների և այլ նյութերի հիման վրա, թույլ են տալիս արտածել արդյունքները` կլիմայի քանակական բնութագրերի տեսքով: Օրինակ` Անտարկտիդայի, մոտ 100 000 տարի առաջ ջերմաստիճանը որոշելու նպատակով կարելի է օգտագործել սառցաշերտի օրինակների քիմիական կազմի և այդ ժամանակաշրջանի ջերմային պայմանների կապը:
Անցյալի կլիմաների վերծանումը, որը հիմնված է բազմազան ֆիզիկաքիմիական մեթոդների ամբողջական շարքի վրա, ցույց է տվել, որ կավճի ժամանակաշրջանի ընթացքում (135-160 մլն տարի առաջ) մոլորակի ջերմաստիճանը եղել է 6- 70C- ով բարձր, քան այսօր: Պալեոգենում (65-22.5 մլն տարի առաջ) և նեոգենում (22.5-1.2 մլն տարի առաջ) այն անընդհատ նվազում էր: Պլեյստոցենի սկզբում (700 000 տարի առաջ) տեղի է ունեցել ուժեղ սառեցում, որն ուղեկցվել է միջին տարեկան ջերմաստիճանի նվազեցմամբ` բարձր լայնություններում 10 – 15 0C- ով: Սա բերել է, սկզբում ձնային, այնուհետև` սառցածածկույթի առաջացման:
Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ սառցադաշտային դարաշրջանը պայմանավորված է եղել Երկրագնդի առանցքի, և Արեգակի շուրջ պտտման նրա ուղեծրի, դանդաղ “տատանումներով”: Այդ տատանումները ազդեցություն են ունեցել մոլորակի` Արեգակի կողմից ստացվող, էներգիայի ընդհանուր քանակի վրա: Սառցե դարաշրջանի ընթացքում գլոբալ ջերմաստիճանն ընկել է 50C և սառցածածկույթը խորացել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ներքին շրջաններ: Հարկ է նշել, որ սառցադաշտային դարաշրջանը բաժանված է եղել ավելի տաք` “միջսառցադաշտային” դարաշրջաններով :
Ջերմոցային գազերի կոնցենտրացիայի փոփոխությունը, հավանաբար, նպաստել է սառցե դարաշրջանի երկարացմանը: Արեգակից ստացվող էներգիայի աննշան փոփոխություները` պայմանավորված Երկրի ուղեծրի տատանումներով, բավական չեն այդքան մեծ ջերմաստիճանային փոփոխություններ առաջացնելու համար ողջ սառցե դարաշրջանի ընթացքում: Սառցաշերտի նմուշները ցույց են տալիս, որ ջերմոցային գազերի մակարդակը խիստ փոխվել է և, հնարավոր է, որ էական դեր խաղան ջերմաստիճանային տատանումների լայնույթի մեծացման մեջ:

Comment