Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթը-թու գազը արեգակնային ճառագայթման կարճալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի երկարալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով, մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիո-րեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տա-քացմանը: Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում անընդհատ արեգակ-նային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30%-ը միանգամից անդրադառ-նում է դեպի տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15%-ը կլանվում է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է մթնոլորտի միջով և տաքացնում Երկրի մակերևույթը: Կլիմայական համակարգը պիտի <<հարմարվի>> գազերի մակար-դակի բարձրացմանը, որպեսզի պահպանվի գլոբալ <<էներգետիկ հաշվեկշիռը>>: Երկրագունդը, երկարաժամկետ տեսանկյունից, պետք է ազատվի էներգիայից այն ա-րագությամբ, որ ստանում է Արեգակից: Քանի որ ավելի խիտ ջերմոցային գազերի ծածկոցը օգնում է կրճատել էներգիայի տիեզերք արտահոսքը, կլիման պետք է ինչ- որ կերպ փոփոխվի, որպեսզի վերականգնի եկող և գնացող էներգիաների միջև հաշ-վեկշիռը:
Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը
Collapse
X
-
Հարմարվելու պրոցեսը Երկրի մակերևույթի և մթնոլորտի ստորին շերտերի <<գլոբալ տաքացումն>> է: Այսօր գոյություն ունեն նոր և ավելի համոզիչ փաստեր, ո-րոնք վկայում են այն մասին, որ կլիմայի փոփոխությունն արդեն սկսվել է: Կլիման փոփոխվում է նաև բնական ճանապարհով` բարդացնելով ջերմոցային գազերի կոն-ցենտրացիայի աճով պայմանավորված ազդեցության գնահատականը: Չնայած դրան
դիտարկումների մեծ ծավալ է տալիս այսօր մեր մոլորակի վրա ջերմաստիճանի բար-ձրացման պատկերը: Օրինակ` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ջեր-մաստիճանային փոփոխության բնույթն ունի նմանություն ջերմոցային տաքացման մոդելային հաշվարկներով հիմնավորված կանխատեսումների հետ: Քիչ հավանա-կան է, որ այս տենդենցը պայմանավորված լինի բացառապես բնական փոփոխակա-նության հայտնի աղբյուրներով: Չնայած դրան, մնում են շատ անորոշություններ, օ-րինակ, ապագայում կլիմայի փոփոխության վրա ամպային ծածկույթի փոփոխության
ազդեցությունը:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Լիլիթ Հարութոինյան շատ հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումըԺամանակակից աշխարհում համամոլորակային հիմնախնդիրների առաջացման համար կան օբյեկտիվ նախադրյալներ: Դրանք այն հիմնախնդիրներն են, որոնք առնչվում են ամբողջ մարդկության կենսական շահերին:Պատահական չէ,որ արդի դարաշրջանի համար հաճախ օգտագործվում է<<համամոլորակային հիմնախնդիրների դարաշրջան>> արտահայտությունը:
Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային: Դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու երկրների գործողությունների միասնությունը:
Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով: Մարդկության համար առավել հրատապ խնդիրներից անդրադառնանք կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդրին:
Կլիմայական պայմանները անմիջական ազդեցություն ունեն Երկրի կենսոլորտի էվոլյուցիայի վրա: Կլիման հանդիսանում է ցանկացած էկոհամակարգի երկու հիմնական անկենդան բաղադրիչներից մեկը, որն ընդունված է անվանել կլիմատոպ:
Հարգելի կոլեգաներ եկեք քննարկենք այս թեման:Կիսվեք Ձեր կարծիքներով, խորհուրդներով և փորձով:
1.Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
2.Բնապահպանական հիմնախնդիրը` կապված բնական միջավայրի խախտման հետ,
3.Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
4.Թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
5.Մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
6.Նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
7.Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը` առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
8.Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
9.Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
90871_html_m41d1ec4.jpg slide-7-728.jpgՎերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 11-05-19, 18:44.
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Լիլիթ, շնորհակալություն արձագանքի համար, ժամանակի ընթացքում կանդրադառնանք նաև համամոլորակային մյուս հիմնախնդիրներինԼիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Լիլիթ Հարութոինյան շատ հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.
1.Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
2.Բնապահպանական հիմնախնդիրը` կապված բնական միջավայրի խախտման հետ,
3.Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
4.Թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
5.Մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
6.Նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
7.Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը` առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
8.Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
9.Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
[ATTACH=CONFIG]10371[/ATTACH] [ATTACH=CONFIG]10372[/ATTACH]
- Մեջբերում
Comment
-
-
Կլիմայի համամոլորակային տաքացման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
1. Կենսաբազմազանություն
Վայրի բնության թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը գոյատևելու համար հարկադրված են փոխել իրենց բազմացման ժամկետներն ու բնակատեղին, քանի որ փոխվում է վեգետացիայի ժամանակահատվածը: Թռչուններն ավելի վաղ կիրականացնեն իրենց սեզոնային չուն (գարնանն ավելի շուտ կվերադառնան, իսկ աշնանն ավելի ուշ կչվեն): Միջատների որոշ տեսակներ կտեղափոխվեն ավելի ցուրտ շրջաններ: Անտառներում տեսակային փոփոխություն է նկատվում: Որոշ տեսակներ, չկարողանալով արագ հարմարվել միջավայրի փոփոխվող պայմաններին, հայտնվում են անհետացման եզրին: Հազվագյուտ տեսակներ կարող են անհետանալ՝ դրանով իսկ խաթարելով էկոհամակարգի կայունությունը:
- Մեջբերում
Comment
-
-
Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումըՋերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթը-թու գազը արեգակնային ճառագայթման կարճալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի երկարալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով, մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիո-րեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տա-քացմանը: Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում անընդհատ արեգակ-նային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30%-ը միանգամից անդրադառ-նում է դեպի տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15%-ը կլանվում է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է մթնոլորտի միջով և տաքացնում Երկրի մակերևույթը: Կլիմայական համակարգը պիտի <<հարմարվի>> գազերի մակար-դակի բարձրացմանը, որպեսզի պահպանվի գլոբալ <<էներգետիկ հաշվեկշիռը>>: Երկրագունդը, երկարաժամկետ տեսանկյունից, պետք է ազատվի էներգիայից այն ա-րագությամբ, որ ստանում է Արեգակից: Քանի որ ավելի խիտ ջերմոցային գազերի ծածկոցը օգնում է կրճատել էներգիայի տիեզերք արտահոսքը, կլիման պետք է ինչ- որ կերպ փոփոխվի, որպեսզի վերականգնի եկող և գնացող էներգիաների միջև հաշ-վեկշիռը:
Վերջին խմբագրողը՝ manush; 06-06-19, 11:23.
- Մեջբերում
Comment
-
-
2.Ջրային ռեսուրսներ
Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում տեղումների քանակը 1935-2016 թթ. նվազել է 10%-ով: Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծացել է գոլորշացումը լճերից, ջրավազաններից և հողի մակերևույթից: Համաձայն կանխատեսումների՝ մինչև 2030թ. Հայաստանի տարածքի գումարային գետային հոսքը կնվազի 6.7%-ով: Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում մինչև 2030թ. կնվազի նորմայի նկատմամբ 7-11%-ով:
Ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության հետևանքով Սևանա լիճը նույնպես կտուժի.վերջին տարիներին արդեն իսկ նկատվող գոլորշացումն ավելի կաճի, տեղի կունենա լճի ջրի ավելի արագ տաքացում գարուն-ամառային և արագ սառեցում՝ աշուն-ձմեռային ժամանակաշրջաններում:Տաքացման ժամանակաշրջանը նախկինում սկսվում էր մայիսին (3.5-4.0 աստիճան ըստ Ցելսիուսի) և ավարտվում օգոստոսին (18-19 աստիճան ըստ Ցելսիուսի), մինչդեռ այժմ այն սկսվում է ապրիլի վերջին (4.0-4.5 աստիճան ըստ Ցելսիուսի)՝տևելով մինչև հուլիսի վերջը (19-20 աստիճան ըստ Ցելսիուսի):Վերջին խմբագրողը՝ Հարությունյան Լիլիթ; 13-05-19, 15:12.
- Մեջբերում
Comment
-
-
Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Լիլիթ շատ արդիական և հետաքրքիր թեմա եք առաջադրել:
Շնորհակալ եմ, հարգելիս
- Մեջբերում
Comment
-
-
Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը2.Ջրային ռեսուրսներ
Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում տեղումների քանակը 1935-2016 թթ. նվազել է 10%-ով: Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծացել է գոլորշացումը լճերից, ջրավազաններից և հողի մակերևույթից: Համաձայն կանխատեսումների՝ մինչև 2030թ. Հայաստանի տարածքի գումարային գետային հոսքը կնվազի 6.7%-ով: Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում մինչև 2030թ. կնվազի նորմայի նկատմամբ 7-11%-ով:
Ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության հետևանքով Սևանա լիճը նույնպես կտուժի.վերջին տարիներին արդեն իսկ նկատվող գոլորշացումն ավելի կաճի, տեղի կունենա լճի ջրի ավելի արագ տաքացում գարուն-ամառային և արագ սառեցում՝ աշուն-ձմեռային ժամանակաշրջաններում:Տաքացման ժամանակաշրջանը նախկինում սկսվում էր մայիսին (3.5-4.0 աստիճան ըստ Ցելսիուսի) և ավարտվում օգոստոսին (18-19 աստիճան ըստ Ցելսիուսի), մինչդեռ այժմ այն սկսվում է ապրիլի վերջին (4.0-4.5 աստիճան ըստ Ցելսիուսի)՝տևելով մինչև հուլիսի վերջը (19-20 աստիճան ըստ Ցելսիուսի):
Վերջին խմբագրողը՝ manush; 06-06-19, 11:23.
- Մեջբերում
Comment
-
-
3. Գյուղմթերքների արտադրություն և պարենային անվտանգություն
Գյուղատնտեսությունը մարդու գործունեության հիմնական տեսակն է, որ նրան ապահովում է սննդով, հագուստով, բուժանյութերով և կենսական այլ բարիքներով: Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: 2030թ-ին կանխատեսվում է՝
• գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվության անկում 8 -14%-ով,
• արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատում,
• անասունների գլխաքանակի կրճատում,
• կենդանիների հիվանդությունների, վարակների տեսակների և տարածման փոփոխեւթյուն,
• գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների զանգվածային բռնկումներ և վնասատուների թվաքանակի ավելացում:
- Մեջբերում
Comment
-
-
4. Բնական աղետներ և եղանակային վտանգավոր երևույթներ
Կապված կլիմայի փոփոխության հետ՝ վերջին տասնամյակներում ավելի հաճախակի են դարձել բնական աղետները, մեծացել է սողանքային երևույթների հավանականությունը հատկապես այն շրջաններում, որտեղ նկատվում է տեղումների քանակի ավելացում: Հայաստանի տարածքում բացահայտվել են ավելի քան 2500 սողանքային տեղամաս, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 1221 քառ. կմ է:
- Մեջբերում
Comment
-
-
Աղետը բնական արտակարգ իրավիճակ է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
- Մեջբերում
Comment
-
Comment