Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Հարությունյան Լիլիթ
    Մոդերատոր
    • Apr 2019
    • 260

    Հարգելի մասնակիցներ, Ձեզ եմ ներկայացնում այն աղբյուրները, որոնք օգտագործվել են թեման ներկայացնելիս

    1. Ամեն ինչ կլիմայի փոփոխության մասին: Կլիմայի փոփոխության տեղեկատվական թերթիկներ: ՅՈՒՆԵՊ ՄԱԿ ԿՓՇԿ, 96էջ
    2. Ա. Խոյեցյան. Կլիմայի փոփոխությունը: Ուսումնական ձեռնարկ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար: Երևան-2007, 73էջ
    3. Կլիմայի փոփոխություն: Տեղեկատվական ուղեցույց: <<Խազեր>> էկոլոգամշակութային ՀԿ, Երևան-2004, 8էջ
    4. Հոգատարություն կլիմայի հանդեպ: Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ուղեցույց: Երևան-2004, 44էջ
    5. ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիա; Ս. Բալոյանի խմբագրությամբ, Երևան-2000, 142էջ
    6. Մ.Մանասյան, Ա. Հովսեփյան, Ա. Պոտոսյան Աշխարհագրություն-12 Երևան -2011, 127էջ
    7. Պահպանենք մեր Մոլորակի կլիման : Տեղեկատվական ուղեցույց: <<Խազեր>> էկոլոգամշակութային ՀԿ, Երևան-2016, 16 էջ
    8. М. И. Будыко . Антропогенные изменения климата. Ленинград. Гидрометеоиздат-1987, 405стр.

    Comment

    • Հարությունյան Լիլիթ
      Մոդերատոր
      • Apr 2019
      • 260

      Без названия.jpgՀաշվի առնելով այն հանգամանքը, որ մթնոլորտը մշտապես գտնվում է շրջանառության մեջ և էական չէ, թե Մոլորակի որ կետից են արտանետվում ջերմոցային գազերը, Հայաստանը ևս անմասն չէ այս երևույթից, ուստի՝ զարգացող երկրները, այդ թվում և Հայաստանը, որոնք չունեն արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ, կարող են համագործակցել զարգացած երկրների հետ և երկրի զարգացմանը նպատակաուղղված նախագծեր իրականացնել,որոնք միաժամանակ կարող են նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
      Սկսած 1996թ-ից Հայաստանում իրականացվում է <<Հայաստան – կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում>> ծրագիրը: Ըստ Կոնվենցիայի, Հայաստանը պարտավորություն ունի կազմել ջերմոցային գազերի Կադաստր, որտեղ պետք է նշվեն ջերմոցային գազեր արտանետող բոլոր աղբյուրները: Կադաստրի մեջ պետք է ներառվի նաև ջերմոցային գազերի <<կլանիչների>> ցուցակը. անտառներ, կամ այլ բնական էկոհամակարգեր: Հայաստանում այդպիսի Կադաստր կազմվել է 1998թ-ին:

      Comment

      • Ստեփանյան Նելլի
        Մոդերատոր
        • Feb 2018
        • 565

        Image_2202.jpg

        Comment

        • Ստեփանյան Նելլի
          Մոդերատոր
          • Feb 2018
          • 565

          Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներն այժմ կրկնակի գերազանցում են 1990 թվականի մակարդակը:

          Comment

          • Միքայելյան Կարինե
            Ավագ մասնակից
            • Apr 2018
            • 220

            Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:

            Comment

            • Հարությունյան Լիլիթ
              Մոդերատոր
              • Apr 2019
              • 260

              Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
              [ATTACH=CONFIG]10586[/ATTACH]
              Հարգելի Նելլի, մեզանից ամեն մեկը իր մեծ կամ փոքր մասնակցությունը կարող է ունենալ կլիմայի փոփոխության հետևանքով վերահաս վտանգները կանխելու ու նվազեցնելու մեջ:

              Comment

              • Հարությունյան Լիլիթ
                Մոդերատոր
                • Apr 2019
                • 260

                Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:
                Հարգելի Կարինե, արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը կկարգավորվի միայն այն դեպքում, երբ Կիոտոյի Արձանագրությունն ուժի մեջ կմտնի,իսկ դա հնարավոր է, եթե այն վավերացնեն ոչ պակաս, քան կոնվենցիայի 55 կողմ երկրներ, այդ թվում այն զարգացած երկրները, որոնց բաժին է ընկնում ածխածնի երկօքսիդի 1990թ. ընդհանուր արտանետումների 55%-ը: Կարևոր է նշել, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ը և ԱՄՆ-ն, որոնց բաժին է ընկնում արտանետումների հիմնական մասը, առայսօր չեն համաձայնել վավերացնել Կիոտոյի Արձանագրությունը, և այդ պատճառով այն ուժի մեջ չի մտել: Հայաստանն այն վավերացրել է 2002թ-ին:

                Comment

                • Ստեփանյան Նելլի
                  Մոդերատոր
                  • Feb 2018
                  • 565

                  Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։ Անտառհատում, անտառի աճեցման վերջնական փուլը՝ ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացը։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։ 6.jpg

                  Comment

                  • Միքայելյան Կարինե
                    Ավագ մասնակից
                    • Apr 2018
                    • 220

                    Դիլիջան_ազգային_պարկում.jpg
                    Կենսական այդչափ մեծ նշանակություն ունեցող անտառները հիմա կանգնած են լուրջ խնդրի դիմաց: Ցավոք սրտի, մինչեւ 2011 թվականը անտառների (բնական անտառների) մոտ կեսը ոչնացվել է, որի մեծ մասը՝ վերջին 50 տարվա ընթացքում: Անտառազրկումը մեր օրերի լուրջ հիմնախնդիր է: Անտառների անհետացումն ունի տարբեր պատճառներ:

                    Comment

                    • Հարությունյան Լիլիթ
                      Մոդերատոր
                      • Apr 2019
                      • 260

                      Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                      Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։ Անտառհատում, անտառի աճեցման վերջնական փուլը՝ ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացը։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։ [ATTACH=CONFIG]10590[/ATTACH]
                      Կլիմայի փոփոխութունն իհարկե ազդում է անտառների վրա: Կլիմայի փոփոխությունն ունի մի շարք ազդեցություններ անտառների վրա, օրինակ՝ գրանցվում է ծառատեսակների կազմի և կենսաբազմազանության կորուստ և ավելի շատ բնական աղետներ, շատ տարածքներում ջերմադիմացկուն ծառատեսակներն ավելի լավ են իրենց զգում: Որոշ տարածքներում ջրհեղեղների և էրոզիայի ավելացման պատճառով անտառի կողմից էկոհամակարգային ծառայություններ տրամադրելու հնարավորությունը նվազում է (խմելու ջրի և ոչ բնափայտային արտադրանքի նվազում, բացասական ազդեցություն օդի մաքրման հնարավորության վրա): Այս ամբողջը հանգեցնում է բարձրորակ անտառների պակասեցմանը և թփուտների ավելացմանը, ինչպես նաև անապատացմանը:

                      Comment

                      • Հարությունյան Լիլիթ
                        Մոդերատոր
                        • Apr 2019
                        • 260

                        Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                        Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։ Անտառհատում, անտառի աճեցման վերջնական փուլը՝ ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացը։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։ [ATTACH=CONFIG]10590[/ATTACH]
                        Կլիմայի փոփոխութունն իհարկե ազդում է անտառների վրա: Կլիմայի փոփոխությունն ունի մի շարք ազդեցություններ անտառների վրա, օրինակ՝ գրանցվում է ծառատեսակների կազմի և կենսաբազմազանության կորուստ և ավելի շատ բնական աղետներ, շատ տարածքներում ջերմադիմացկուն ծառատեսակներն ավելի լավ են իրենց զգում: Որոշ տարածքներում ջրհեղեղների և էրոզիայի ավելացման պատճառով անտառի կողմից էկոհամակարգային ծառայություններ տրամադրելու հնարավորությունը նվազում է (խմելու ջրի և ոչ բնափայտային արտադրանքի նվազում, բացասական ազդեցություն օդի մաքրման հնարավորության վրա): Այս ամբողջը հանգեցնում է բարձրորակ անտառների պակասեցմանը և թփուտների ավելացմանը, ինչպես նաև անապատացմանը:

                        Comment

                        • Հարությունյան Լիլիթ
                          Մոդերատոր
                          • Apr 2019
                          • 260

                          Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                          [ATTACH=CONFIG]10591[/ATTACH]
                          Կենսական այդչափ մեծ նշանակություն ունեցող անտառները հիմա կանգնած են լուրջ խնդրի դիմաց: Ցավոք սրտի, մինչեւ 2011 թվականը անտառների (բնական անտառների) մոտ կեսը ոչնացվել է, որի մեծ մասը՝ վերջին 50 տարվա ընթացքում: Անտառազրկումը մեր օրերի լուրջ հիմնախնդիր է: Անտառների անհետացումն ունի տարբեր պատճառներ:
                          Без названия.jpgԱնտառային համակեցությունների կենսաբանական բաղադրիչները ինչպես միշտ կարձագանքեն կլիմայի փոփոխությանը. որոշ համակեցությունների որոշ բաղադրիչներ ավելի լավ կզգան իրենց, քան մյուսները: Ընդհանուր առմամբ, ներկայիս անտառային համակեցությունների համար հարմար տարածքների բաշխվածությունը կփոփոխվի: WWF -ի կողմից 2011թ-ին կատարած ուսումնասիրության արդյունքում ստացված մոդելները կանխատեսում են, որ Հարավային Կովկասում պայմանները դառնալու են ավելի անբարենպաստ տարածաշրջանում հանդիպող անտառների դասերի մեծ մասի համար: Ընդհանուր մինչև 2080 թ-ը կարող է տեղի ունենալ ներկայիս անտառածածկի կրճատում 8%–33%-ով: WWF -ի կանխատեսմամբ կորուստները կլինեն ավելի մեծ Ադրբեջանում և Հայաստանում և մի քիչ ավելի փոքր Վրաստանում :ԲՀՀ/WWF Բնության համաշխարհային հիմնադրամ
                          [
                          B]Աղբյուր. INCREASING THE RESILIENCE OF FOREST ECOSYSTEMS AGAINST CLIMATE CHANGE IN THE SOUTHERN CAUCASUS THROUGH FOREST TRANSFORMATION;Կլիմայի փոփոխություն և անտառի տրանսֆորմացիա Հարավային Կովկասում[/B]


                          Վերջին խմբագրողը՝ Հարությունյան Լիլիթ; 10-06-19, 22:11.

                          Comment

                          • Հարությունյան Լիլիթ
                            Մոդերատոր
                            • Apr 2019
                            • 260

                            Без названия (1).jpgԻսկ ինչպես է ազդում կլիմայի փոփոխությունը գյուղատնտեսության վրա
                            Այսօր կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով եղանակային պայմանները գնալով դառնում են ավելի անկանխատեսելի, որն էլ ուղղակիորեն ազդում է գյուղատնտեսության վրա, հետևաբար, կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության միջև փոխազդեցության պրոբլեմը դառնում է հրատապ և կարևոր, հատկապես Հայաստանի նման ագրարային երկրի համար:
                            Կլիմայի փոփոխության հետևանքով փոխվում է տեղումների ռեժիմը, կարկուտները դառնում են ավելի հաճախակի, երբ տեղումների քանակը շատանում է հողից սննդարար նյութերը լվացվում են, հողերը աղքատանում են, ուժասպառ լինում, հետևաբար իջնում է բույսերի բերքատվությունն և աճման արագությունը:
                            1. Քամիները ուժեղանում են, որի հետևանքով հողի մակերեսային շերտը չորանում է: Հետևաբար, նվազում է հողի խոնավությունը: Հողերը դեգրադացվում են, աղուտները ընդգրկում են ավելի մեծ տարածքներ: Այս հողերի վրա ոչ բոլոր բույսերն են աճում: Այսինքն հողերը փչանում են և օգտագործման ենթակա չեն լինում:
                            2. Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը ստեղծում են նպաստավոր պայմաններ հիվանդությունների և վնասատուների զարգացման համար,որը ևս բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա:
                            3. Այս բոլոր երևույթների հետևանքով իջնում է բերքատվությունը և առաջանում է պարենի և խմելու ջրի խնդիր և հետևաբար սով: Հարց է առաջանում իսկ ինչ պետք է անել, որպեսզի մեղմել կլիմայի ազդեցություն

                            Comment

                            • Հարությունյան Լիլիթ
                              Մոդերատոր
                              • Apr 2019
                              • 260

                              Без названия (2).jpgБез названия (2).jpgԹեև յուրաքաչյուր երկրում առկա են որոշակի անտառային ավանդույթներ՝ իր առանձնահատկություններով, սակայն կլիմայի փոփոխության էկոլոգիական և սոցիալական ազդեցությունը համընդհանուր է:Սխեման ցույց է տալիս կլիմայի փոփոխության ուղղակի ազդեցությունը անտառների վրա (PanForestal 2014, հարմարցեցված է FAO 2012iv)

                              Comment

                              • Ստեփանյան Նելլի
                                Մոդերատոր
                                • Feb 2018
                                • 565

                                Բնապահպանական ճգնաժամը բնութագրվում է ոչ միայն բնության վրա մարդու ազդեցության ուժեղացմամբ, այլև հասարակության զարգացման վրա մարդու վերափոխած բնության ազդեցության մեծացմամբ։ բնապահպանական ճգնաժամը դարձելի երևույթ է, որի ակտիվ գործող կողմը մարդն է։ Բնապահպանական ճգնաժամի խորացումը հանգեցնում է բնապահպանական աղետի, որը ոչ դարձելի երևույթ է. այս դեպքում մարդը պասսիվ է և կրում է աղետի հետևանքները։ Էկոհամակարգի բնական հավասարակշռության խախտումն անդառնալի է. բնական միջավայրը քայքայվում է, կորցնում իր օգտակար հատկանիշները, բնակության և տնտեսություն վարելու համար դառնում ոչ պիտանի և հայտարարվում է բնապահպանական աղետի գոտի։ Տարբերում են տեղային, տարածաշրջանային և խոշորամասշտաբ բնապահպանական ճգնաժամեր։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information