Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Հարությունյան Լիլիթ
    Մոդերատոր
    • Apr 2019
    • 260

    #31
    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։
    Այո, հարգելիՆելլի, շատ ճիշտ եք, աղետները լինում են թե՜ բնական , թե՜ մարդածին և վերջիններս, ցավոք, , գնալով ավելանում են, ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել են, հատկապես, սողանքներն ու քարաթափումները:

    Comment

    • Հարությունյան Լիլիթ
      Մոդերատոր
      • Apr 2019
      • 260

      #32
      Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
      Աղետը բնական արտակարգ իրավիճակ է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
      Հարգելի Կարինե, շնորհակալություն արձագանքի համար: Ներկայացնեմ հետաքրքիր մի քանի հետաքրքիր տվյալ.
      Հայաստանի էկոհամակարգերի ժամանակակից վիճակի վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանք բոլորը օժտված են որոշակի հարմարվողական հնարավորություններով: Յուրաքան չյուր էկոհամակարգի գոտու միջին հատվածը (ըստ բարձրության 150-200մ) վերահարմարված է կլիմայի հնարավոր փոփոխություններին և այստեղ նշանակալից փոփոխություններ չեն նախատեսվում: Հիմք ընդունելով առաջիկա 100 տարում կլիմայի փոփոխությունը, Հայաստանի լեռնային էկոհամակարգերի խոցելիության մոդելավորման արդյունքում կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր` ըստ բարձրության 100-150 մ: : Առաջին հերթին կկրճատվեն ալպյան մարգագետինների և գորգերի մակերեսները և անհետացման վտանգի տակ կհայտնվեն բույսերի էնդեմիկ և հազվագյուտ տեսակներ, որոնք նահանջելու տեղ չեն ունենա:

      Comment

      • Լաուրա Աթանեսյան
        Ավագ մասնակից
        • Apr 2019
        • 302

        #33
        Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
        3. Գյուղմթերքների արտադրություն և պարենային անվտանգություն
        Գյուղատնտեսությունը մարդու գործունեության հիմնական տեսակն է, որ նրան ապահովում է սննդով, հագուստով, բուժանյութերով և կենսական այլ բարիքներով: Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: 2030թ-ին կանխատեսվում է՝
        • գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվության անկում 8 -14%-ով,
        • արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատում,
        • անասունների գլխաքանակի կրճատում,
        • կենդանիների հիվանդությունների, վարակների տեսակների և տարածման փոփոխեւթյուն,
        • գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների զանգվածային բռնկումներ և վնասատուների թվաքանակի ավելացում:
        Այս ամենին ավելացնեմ նաև, որ նաև մեղուների անհետացման վտանգ կա, որը շատ մեծ վնաս է գյուղատնտեսությանը:

        Comment

        • Հարությունյան Լիլիթ
          Մոդերատոր
          • Apr 2019
          • 260

          #34
          Գոյություն ունեն նոր և համոզիչ ապացույցներ, որ վերջին 50 տարիների ընթացքում դիտված տաքացումը հիմնականում պայմանավորված է եղել անտրոպոգեն գործոններով: Ընդհանրապես հնարավոր են ապագայում կլիմայի գլոբալ փոփոխության հետևյալ առավել անբարենպաստ պայմանները.
          • արևադարձային և մերձարևադարձային շրջանների մեծ մասում կնկատվի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ընդհանուր կրճատում;
          • բարեխառն լայնությունների շրջանների մեծամասնությունում, որոշակի տատանումներով, կնկատվի բերքատվության ընդհանուր անկում, պայմանավորված միջին տարեկան ջերմաստիճանի աճով (ավելի քան մի քանի աստիճանով);
          • ընտանի և վայրի կենդանիների վրա ջերմային ստրեսի աճ;
          • հողերի էռոզիայի աճ;
          • ջրի սակավություն, հատկապես մերձարևադարձներում, շատ շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս;
          • ջրային ռեսուրսների քանակական և որակական վատթարացում;
          • բնակչության առողջության վրա ազդող գործոնների նկատմամբ հարմարվողականության մեխանիզմների թուլացում, մասնավորապես սիրտանոթային համակարգի հիվանդացության աճ, հատկապես բնակչության առավել խոցելի մասի մոտ` ծեր տարիքային խմբի և քաղաքային բնակչության չունևոր խավի մոտ, ավելի շատ մարդ կմահանա ջերմաստիճանային ստրեսից (ջերմությունից);
          • կսրվի համակաճարականաբանական իրավիճակը կապված պարազիտոզների, վարակների կրիչների կողմից տեղափոխվող հիվանդությունների` մալարիա, դեղին տենդ, ժանտախտ և ջրով փոխանցվող` խոլերա, աղիքային հիվանդությունների հարուցիչների բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարացման և մարդ-մակաբույծ-միջավայր փոխազդեցության արեալի ընդլայնման հետևանքով;
          • ուժեղ տեղումները և ծովի մակարդակի աճը կբարձրացնեն ջրհեղեղների վտանգը, որոնք մեծամասշտաբ աղետի պատճառ կհանդիսանան;
          • երաշտների հաճախականության և մասշտաբների աճ
          • ջրհեղեղների, սողանքների, ձնահյուսերի և սելավային հոսքերի հետևանքով հասցրած վնասի աճ;
          • անտառային հրդեհների վտանգի մեծացում;
          • մերձափնյա էռոզիայի աճ և մերձափնյա շենքերի և ենթակառուցվածքի վնասում;
          • մեծ վնաս մերձափնյա էկոհամակարգերին` կորալյան խութեր և մանգրային անտառներ;
          • երաշտներին ենթակա շրջաններում հիդրոէներգետիկական պոտենցիալի անկում;
          • ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով` օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ;
          • պետական և մասնավոր ապահովագրական համակարգերի վրա ճնշման աճ` ունեցվածքի և ենթակառուցվածքների վնասների փոխհատուցման հետևանքով;
          • տուրիստական ուղղությունների փոփոխություն:

          Comment

          • Հարությունյան Լիլիթ
            Մոդերատոր
            • Apr 2019
            • 260

            #35
            Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Այս ամենին ավելացնեմ նաև, որ նաև մեղուների անհետացման վտանգ կա, որը շատ մեծ վնաս է գյուղատնտեսությանը:

            Հարգելի Լաուրա, շնորհակալ եմ, իմ գրառման մեջ ես ներկայացրեցի, այն փոփոխությունները, որոնք սպասվում են երկրագնդի վրա. Խնդրեմ ևս որոշ կանխատեսումներ ՀՀ-ի համար
            Սպասվում է անապատա-կիսաանապատային գոտու մակերեսի ընդլայնում 33%, նոր անապատային գոտու առաջացում և կիսաանապատի տարածումը անտառի ստորին սահմանի վրա հարավ-արևելյան ռեգիոնում: Անապատա-կիսաանապատային գոտու մակերեսի ընդլայնման և լճերի մակերեսի հավանական կրճատման և աղակալած ճահիճների չորացման դեպքում սպասվում է գերխոնավ բնակատեղիների հետ կապված մի շարք բուսական համակեցությունների, այդ թվում նաև էնդեմիկ և հազվագյուտ բուսատեսակների անհետացում: Տեղի կունենա տափաստանային գոտու ընդլայնում 4% և դրա բարձրացումը դեպի վեր 150-200մ, որն առաջ կբերի տափաստանային բուսական համակեցությունների փոխակերպում: Տափաստանների ժամանակակից ստորին շերտը կփոխարինվի կիսաանապատային բուսականությամբ, վերին սահմաններով տափաստանները կշարժվեն դեպի մերձալպյան գոտի: Միաժամանակ տեղի կունենա տափաստանների տարածումը անտառի ստորին սահմանի վրա: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորին սահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Կմեծանա անտառների խոցելիությունը տերևակեր վնասատու միջատների զանգվածային բազմացման տարածքի մեծացման հետևանքով, որը կհանգեցնի բնափայտի տարեկան աճի 15% կորուստի: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%, իսկ ալպյան գոտունը` միջին հաշվով 22% և նրա բուսականությունը կհայտնվի առավել խոցելի վիճակում: Առաջին հերթին կկրճատվեն ալպյան մարգագետինների և գորգերի մակերեսները և անհետացման վտանգի տակ կհայտնվեն բույսերի էնդեմիկ և հազվագյուտ տեսակներ, որոնք նահանջելու տեղ չեն ունենա:

            Comment

            • Անուշ Ղալայան
              Մասնակից
              • Apr 2019
              • 61

              #36
              Հարգելի Լիլիթ Հարությունյան,
              Ողջունում եմ ֆորումի մասնակից դառնալու կապակցությամբ: Բավականին լուրջ և հետաքրքիր թեմա եք սկսել քննարկել:
              Տարօրինակն այն է, որ առ այսօր, մեծ թվով բնապահպաններ, որոշ մասնագետներ, եւ, հատկապես, միջազգային քաղաքական կառույցներ (ՄԱԿ, ԵՄ եւ այլն), պետական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քաղաքական գործիչներ շարունակում են համառորեն պնդել ու «հիմնավորել» Երկիր մոլորակի մթնոլորտի սահմաններում, մարդկային գործունեության, արդյունաբերական որոշակի արտանետումների արդյունքում, «ջերմոցային էֆեկտի» առաջացման վարկածը, ինչն էլ, նրանց կարծիքով, հանգեցրել է արդեն իսկ դիտվող, այսպես կոչված «գլոբալ տաքացման» պրոցեսներին: Ավելին, ամեն տարի, Երկրի մթնոլորտ արտանետվող աէրոզոլ նյութերի քանակն ու «ջերմոցային էֆեկտը մեղմելու նպատակով», ապարդյուն կերպով դրամաշնորհային եւ այլ բազմամիլիարդանոց ներդրումներ են իրականացվում` մեղմելու համար «գլոբալ տաքացման», իրենց պնդմամբ, սրընթաց պրոցեսները: Բազմամիլիարդանոց տպաքանակներով տպագրվում են «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսների վրա մարդկային գործունեության մտացածին ազդեցության մասին գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, ստեղծվում են նորանոր, գերզգայուն «խելացի սարքավորումներ»` վերահսկելու համար ծախսվող էլեկտրաէներգիայի, տաք եւ սառը ջրի, գազի եւ այլն չափը, «նպատակ ունենալով» նվազեցնել դրանք, այդ կերպ նվազեցնելով նաեւ մարդկային գործունեության ազդեցությունը «գլոբալ տաքացման» գործընթացների վրա, լռության մատնելով կլիմայական փոփոխությունների հարցում գիտական հետազոտությունների արդյունքում ստացված լուրջ, հիմնավոր արդյունքները:

              Comment

              • Անուշ Ղալայան
                Մասնակից
                • Apr 2019
                • 61

                #37
                2001թ-ին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրթությամբ արվեստների բակալավր, հետագայում նաեւ, իրավունքի մասնագետ Ալբերտ Գորն անմիջապես դարձավ շրջակա միջավայրի պաշտպանության ծայրահեղական ակտիվիստ: 2006թ. նա նկարահանեց «Ոչ հարմար ճշմարտություն» փաստավավերագրական ֆիլմը, որի ողջ ընթացքում Ա. Գորն ինքն անձամբ, սլայդերի ցուցադրումով ներկայացնում է, իր կարծիքով, մարդկային վտանգավոր գործունեության արդյունքում Երկրի մթնոլորտում առաջացած «ջերմոցային էֆեկտի» հետեւանքով «գլոբալ տաքացման» արդեն իսկ ակնառու, աղետալի դրսեւորումները` դրանով, փաստորեն, լավագույնս գովազդելով իր անձը` որպես շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով մտահոգ անհատ եւ քաղաքական գործիչ: Դրանից ամիսներ հետո` 2007թ. սկզբին, այդ ֆիլմն անսպասելիորեն երկու նոմինացիաներում ստացավ «Օսկար» մրցանակ` լավագույն փաստավավերագրական ֆիլմի եւ լուրջ բնապահպանական հարցերի վերհանման համար: Նույն թվականի վերջին Ա. Գորը ստացավ նաեւ «Խաղաղության Նոբելյան մրցանակ» նույն այդ ֆիլմում արծարծված «գլոբալ տաքացման» եւ «ջերմոցային էֆեկտի» դեմ ուղղված նրա պայքարի համար, ինչն, իհարկե, մեղմ ասած, ոչ մասնագիտական, վտանգավոր քայլ էր «Նոբելյան Կոմիտեի» կողմից: Հետագայում Ա. Գորը հրապարակեց նաեւ «Մեր ընտրությունը. կլիմայական ճգնաժամի լուծման ծրագիր» գիրքը, որում նա պրոպագանդում է նոր էներգախնայող տեխնոլոգիաներ եւ, նաեւ, քաղաքական որոշակի առաջարկություններ է անում` ուղղված ռեսուրսների խնայողությանը եւ այլն: Առաջին հայացքից թվում է, թե արտառոց որեւէ բան չկա նրանում, որ Ա. Գորը, հեռանալով քաղաքական բեմից, որոշել է իր հետագա կյանքը նվիրել շրջակա միջավայրի պաշտպանությանը, եթե, իհարկե, մոռանանք նրա սրընթաց եւ անհասկանալի կերպով, մի քանի ամսվա ընթացքում, համաշխարհային երկու կարեւորագույն, պատվաբեր մրցանակների ստացումը: Խոսենք փաստերի լեզվով: 2002-2009թթ. ընթացքում, երբ Ա. Գորը սկսեց զբաղվել «գլոբալ տաքացման» դեմ ակտիվ «պայքարով», նրա եկամուտները 50 անգամ ավելացան` 2 մլն ԱՄՆ դոլարից աճելով մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլարի եվ շարունակում են սրընթաց աճել: Ա. Գորը խոշոր ներդրումներ է իրականացնում «խելացի սարքավորումների» արտադրությամբ զբաղվող «Silver Spring Networks» ընկերության, ջերմոցային գազերի նվազեցման համաշխարհային քվոտաների առեւտրով զբաղվող շուկաների, արեւային էներգետիկայի զարգացման, քվոտավորված ձկնորսության, բիովառելիքի, էլեկտրոմոբիլների եւ այլ արտադրությունների մեջ: 2006թ-ից Ա. Գորը ամերիկյան «Current» հեռուստաալիքի պրեզիդենտն է, հանդիսանում է նաեւ «գլոբալ տաքացման» պրոբլեմի հետ կապ չունեցող, սակայն խիստ շահութաբեր հանրահայտ «Apple» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաեւ ոչ պակաս հանրահայտ «Google» ընկերեւթյան ոչ պաշտոնական մենեջեր-խորհրդականն է եւ այլն: Ա. Գորին գիտական եւ մերձգիտական շրջանակներում հաճախ անվանում են աշխարհում առաջին «ջերմոցային միլիարդատեր», նրան լուրջ մեղադրանքներ են ներկայացվում սրընթաց հարստանալու նպատակով կլիմայական փոփոխությունների հարցի արհեստական շահարկման մեջ, ինչը նրա վրա ամենեւին էլ չի ազդում: Նա պնդում է, թե հարստանալը կապ չունի, ինքն աշխատում է «ի շահ եւ հանուն Երկիր մոլորակի»:

                Comment

                • Անուշ Ղալայան
                  Մասնակից
                  • Apr 2019
                  • 61

                  #38
                  Հայտնի է, որ ամեն տարի «գլոբալ տաքացման» դեմ պայքարի համար, դրամաշնորհների տեսքով, ահռելի, բազմամիլիարդանոց գումարներ են անհատույց ծախսվում պետական եւ վերպետական, միջազգային տարբեր կառույցների կողմից: Այսպես, 2009 թ-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարեց «գլոբալ տաքացման» դեմ պայքարի համար 2,5մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ներքին դրամաշնորհներ, որից 500մլն ԱՄՆ դոլարն անհատույց տրամադրվեց Silver Spring Networks ընկերությանը, որում լուրջ ներդրումներ ունի նաեւ Ա. Գորը: ԱՄՆ եւ այլ առաջատար պետությունների կողմից անշահախնդրորեն նվիրաբերված այս եւ շատ այլ բնապահպանական ուղղվածության բազմամիլիարդանոց դրամաշնորհների արդյունքում Ա. Գորը բազմապատկեց իր եկամուտները եւ շարունակում է ամեն տարի բազմամիլիոնանոց շահույթներ ստանալ: Նշենք, որ ԱՄՆ նախկին դեմոկրատ փոխնախագահ Ա. Գորն իր ծավալած «գլոբալ տաքացման» այս «էկո-բիզնես-շոուում» միայնակ չէ, դրանում մեծ թվով միջազգային մակարդակի պետական, վերպետական քաղաքական, հասարակական գործիչներ եւ գործարարներ են ներգրավված:

                  Comment

                  • Անուշ Ղալայան
                    Մասնակից
                    • Apr 2019
                    • 61

                    #39
                    Մինչ օրս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ պրոցեսների եւ այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն եւ ավելի տարիների ընթացքում նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության եւ այլն արդյունքում: Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների եւ բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» եւ «գեոհնեաբանություն» ոլորտներին, որոնցում ստացված, գիտական ու կիրառական մեծ հետաքրքրություն ներկայացնող որոշ արդյունքներ կներկայացնենք քիչ ուշ:

                    Comment

                    • ԴԳԳ
                      Սկսնակ մասնակից
                      • Apr 2018
                      • 8

                      #40
                      Հարգելի Լիլիթ ուրախ եմ հետևել Ձեր թեմայի քննարկմանը:
                      Երկիր մոլորակի կարեւորագույն հատկություններից մեկը նրա սեփական, հզոր մագնիսական` գեոմագնիսական դաշտի առկայության փաստն է, որի գոյության ֆիզիկական մեխանիզմն առ այսօր ամբողջությամբ բացահայտված չէ:

                      ա/. Ներկայումս գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը գտնվում է աշխարհագրական հյուսիսային կիսագնդում, իսկ նրա հյուսիսային բեւեռը` աշխարհագրական հարավայինում: Գեոմագնիսական դաշտի այսպիսի բեւեռայնությունը կոչվում է նորմալ: Գեոմագնիսական ու աշխարհագրական բեւեռները չեն համընկնում:

                      բ/. Երկրի գեոմագնիսական դաշտը պաշտպանում է մեր մոլորակը Արեւից դուրս եկող եւ դեպի Երկիր սլացող պլազմայի հոսքերի (արեւային քամու) կործանարար ազդեցությունից, որի ազդեցության տակ գեոմագնիսական դաշտը դեֆորմացվում է, երկարաձգվելով Արեւից Երկիր ուղղությամբ հարյուր հազարավոր կիլոմետրեր, ներառելով նաեւ Լուսնի ուղեծիրը:

                      գ/. Գեոմագնիսական դաշտը բարդ կառուցվածք ունի եւ բացի հյուսիսային ու հարավային բեւեռներից, նրանում առկա են չորս անոմալ «բևեռներ»` գլոբալ մագնիսական անոմալիաներ (ԳՄԱ), երկուսը` հյուսիսային կիսագնդում (կանադական եւ սիբիրյան ԳՄԱ), մյուս երկուսը` հարավայինում (բրազիլական եւ անտարկտիդյան ԳՄԱ): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չորս ԳՄԱ-ներում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը մի քանի անգամ փոքր է քան դրանցից դուրս գտնվող մասերում, ինչի արդյունքում ԳՄԱ գոտիներում բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր մի քանի կարգ անգամ մեծ է քան դրանցից դուրս տարածքներում:

                      դ/. Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակի գոյության ողջ ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռները որոշակի պարբերականությամբ փոխվել են տեղերով: Գեոմագնիսական դաշտի բեւեռայնության լրիվ փոփոխումը հակառակով (հյուսիսային բեւեռը դառնում է հարավային եւ հակառակը) կոչվում է դաշտի ինվերսիա (ինվերսիայի տեւողությունը`1000-ից 10000 տարի), իսկ նրա բեւեռայնության ոչ լրիվ փոփոխումը` էքսկուրս (էքսկուրսի տեւողությունը`100-ից 1000 տարի), որի ընթացքում բեւեռայնության փոփոխումից հետո, շատ արագ, գեոմագնիսական դաշտը վերադառնում է իր նախկին վիճակին: Վերջին 76 մլն տարիների ընթացքում գեոմագնիսական դաշտը ենթարկվել է 171 ինվերսիաների (ինվերսիայի կրկնման միջինը` 444,45 հազար տարի պարբերականությամբ), որոնցից կեսում դաշտի բեւեռայնությունը նորմալ ուղղության է եղել, մյուս կեսում` հակառակ: Գեոհնեաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ինվերսիայի սկզբում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը խիստ նվազում է, սակայն չի զրոյանում (ինչը պայմանավորված է ԳՄԱ «բեւեռներում» պահպանվող լոկալ գեոմագնիսական թույլ դաշտով միայն, որի ֆիզիկական մեխանիզմը բացահայտված չէ) եւ, ապա, ժամանակի ընթացքում, վերականգնում է իր սկզբնական մեծությունը: Ինվերսիայի ընթացքում մագնիսական բեւեռները դրեյֆում են խիստ որոշոկի, անփոփոխ, ԳՄԱ «բեւեռներին» մոտ տեղաբաշխված հետագծերով` ինվերսիոն միջանցքներով, որոնք բացահայտված են: Մեկ ինվերսիայի ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռայնությունը կարող է մի քանի անգամ փոփոխվել (էքսկուրսներ), ինչի ֆիզիկական պարճառները եւ մեխանիզմը նույնպես բացահայտված չեն:

                      Comment

                      • ԴԳԳ
                        Սկսնակ մասնակից
                        • Apr 2018
                        • 8

                        #41
                        Գիտնականների կողմից գեոմագնիսական դաշտի դրեյֆի սիստեմատիկ գրանցումը սկսվել է 1885թ-ից: Պարզվել է, որ այդ տարիների ընթացքում`

                        - գեոմագնիսական դաշտի հյուսիսային բեւեռը դրեյֆել է մոտ 1000կմ, հասնելով Հնդկական օվկիանոսի տարածք,

                        - գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը Սառուցյալ օվկիանոսով դրեյֆել է մոտ 500կմ դեպի Կանադա եւ տեղաշարժվում է դեպի արեւելասիբիրական ԳՄԱ ուղղությամբ: Եթե XX դարի 70-ական թվականներին բեւեռների դրեյֆի արագությունը 10կմ/տարի էր, ապա ներկայումս այն 60կմ/տարի է (դրեյֆի տեմպի արագացման տենդենցը միջինը 3կմ/տարի է): Բեւեռների ներկա դրեյֆը տեղի է ունենում ճշգրիտ ինվերսիայի միջանցքներով, ինչը նշանակում է, որ գործ ունենք գոոեոմագնիսական դաշտի հերթական ինվերսիայի հետ:

                        Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինվերսիաների ու էքսկուրսների «դարաշրջաններում» բազմակի անգամ մեծանում է բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր: Հենց այս պարբերաբար կրկնվող գլոբալ պրոցեսներն էլ Երկրի վրա կլիմայական փոփոխությունների պատճառն են, որի վրա մարդկային գոծոնը որեւէ կերպ ազդել չի կարող, քանի որ էներգետիկ առումով դրանք անհամեմատելի պրոցեսներ են:

                        Բացի այդ, գեոհնեաբանական հետազոտություններից պարզվել է, որ ժամանակային առումով գեոմագնիսական դաշտի ինվերսիաների «դարաշրջանները» լավ համընկնում են Երկիր մոլորակի էվոլյուցիոն դարաշրջանների մեկից մյուսին անցման սահմանագծային փուլերին: Այդ «դարաշրջանների» ընթացքում դիտվել են կլիմայական ցայտուն փոփոխություններ` գլոբալ տաքացումներ ու դրանց հաջորդող գլոբալ սառեցումներ, ծովի մակարդակի իջեցումներ ու դրանց հաջորդող ծովի մակարդակի կտրուկ բարձրացումներ, հրաբխային եւ տեկտոնիկ պրոցեսների խիստ ակտիվացում, տիեզերական բարձր էներգիայի ճառագայթման կտրուկ եւ երկարաժամկետ մեծացում եւ այլն, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների ու նրանց թվաքանակի սկզբում կտրուկ նվազում եւ, ապա դրանց, այդ թվում նաեւ նոր տեսակների առաջացում ու դրանց քանակական, թռիչքային աճ եւ այլն: Ուստի, Երկիր մոլորակի վրա ինվերսիայի «դարաշրջանները» նաեւ կենսաբազմազանության «թռիչքային էվոլյուցիաների դարաշրջաններ» են եղել: Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գեոմագնիսական դաշտի բեւեռների վերջին էքսկուրսը տեղի է ունեցել ընդամենը 20-ից 12 հազար տարի առաջ, որը մարդկային հիշողության մեջ մնացել է որպես համաշխարհային ջրհեղեղի դարաշրջան:

                        Comment

                        • ԴԳԳ
                          Սկսնակ մասնակից
                          • Apr 2018
                          • 8

                          #42
                          Այսպիսով, գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ`

                          1. Վերջին 2,5 հազար տարիների ընթացում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը նվազում է: Վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում դիտվում է գեոմագնիսական դաշտի լարվածության փոքրացման տեմպի կտրուկ արագացում:

                          2. Գեոմագնիսական դաշտի հյուսիսային եւ հարավային բեւեռները դրեյֆում են, որի տեմպը վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում նույնպես կտրուկ աճում է:

                          3. Գեոմագնիսական դաշտի որոշ կետերում ուժագծերի բաշխումն արդեն իսկ համապատասխանում է ինվերսիայի նախապատրաստման փուլին: Եվրոպական «Էրստեդ» եւ «Մագսատ» արբանյակներից կատարված դիտարկումներից պարզվել է, որ Երկրագնդի արտաքին միջուկի հարավային Ատլանտիկայի շրջանում գեոմագնիսական դաշտի ուժագծերի ուղղությունն արդեն հակառակ է ուղղված դաշտի նորմալ բեւեռայնության ներկա վիճակին:

                          4. Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի են գրանցվում թռչունների երամների, ձկների ու ջրային կաթնասունների (կետերի եւ դելֆինների, որոնք «անհասկանալի պատճառներով» իրենց դուրս են նետում ափ) վտառների, մեղուների եւ այլն մասսայական, միաժամանակյա անկման, ոչնչացման դեպքեր աշխարհի տարբեր մասերում եւ որոնց առավելագույն աճ է արձանագրվել 2010թ.-ին: Բնապահպանները այս երեւույթը փորձեցին կապել շրջակա միջավայրի տարբեր թունաքիմիկատներով եւ այլն աղտոտմամբ, ինչը սակայն, չհաստատվեց: Հայտնի է, որ թռչունները, ձկները, ջրային կաթնասունները, մեղուները եւ այլն միջին եւ հեռավոր տեղաշարժեր իրականացնելիս ուղղորդվում են գեոմագնիսական դաշտի ուժագծերով: Ուստի, հենց գեոմագնիսական դաշտի լարվածության մեծության եւ ուժագծերի դասավորության փոփոխությունը` ինվերսիան եւ դրա հետ կապված երկրակեղեւում տեղի ունեցող անոմալ երեւույթներն են վերը թվարկված կենդանիների մասսայական, միաժամանակյա ոչնչացման պատճառը:

                          Comment

                          • ԴԳԳ
                            Սկսնակ մասնակից
                            • Apr 2018
                            • 8

                            #43
                            Ամերիկյան Վուդս-Հոլլի օվկիանագրաֆիայի, ամերիկյան երկրաբանական ծառայության եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) գիտնականները պրոֆեսոր Փիթեր Քլարքի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Մաունա Քեա հանգած հրաբխի գագաթի սառցադաշտի չափերի փոփոխությունը վերջին 25 հազար տարիների ընթացքում, հանգել են անսպասելի արդյունքների: Պարզվել է, որ 20 հազար տարի առաջ, հասնելով իր մաքսիմալ` 70 կմ² չափերին, սառցադաշտն անմիջապես սկսել է հալչել եւ, մոտ հինգ հազար տարի հետո նրա մակերեսը դարձյալ սկսել է աճել եւ այդպես շարունակ:

                            Comment

                            • ԴԳԳ
                              Սկսնակ մասնակից
                              • Apr 2018
                              • 8

                              #44
                              Ավելին, ռուս կլիմատոլոգ Ն. Ժարվինը ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել է, որ երկրագնդի վրա «գլոբալ տաքացումներն» ու «գլոբալ սառեցումները» իրար հետ անքակտելի կապի մեջ են եւ սահուն կերպով հաջորդում են իրար: Ներկայումս երկրագնդի վրա «գլոբալ տաքացման» կլիմայական փուլի վերջն է, որին անպայմանորեն հաջորդելու է «գլոբալ սառեցման» փուլը: Ըստ Ժարվինի ուսումնասիրությունների, կլիմայական փոփոխությունների հիմնապատճառներից մեկը Արկտիկայի եւ Գրենլանդիայի ահռելի սառցադաշտերի հետ ժամանակի ընթացքում տեղի ունեցող պրոցեսներն են: «Սառցե դարաշրջանի» ընթացքում, գալիս է մի պահ, երբ Արկտիկայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերը խիստ ծանրանում են, որի արդյունքում նրանց տակ գտնվող երկրակեղեւը ճկվում է ներքեւ եւ Գոլֆսթրիմ տաք հոսանքը, փոխելով իր նախկին ուղղությունը, հոսում է դեպի հյուսիս-արեւելք, դեպի Բարենցի ծով, սկսվում է «գլոբալ տաքացման» դարաշրջանը, հենց այդպիսի` «գլոբալ տաքացման» իրավիճակ է Երկրագնդի վրա ներկայումս: Դրա արդյունքում, հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում կամաց-կամաց սկսում է տաքանալ եւ Արկտիկայի ու Գրենլանդիայի սառցադաշտերը սկսում են հալչել: Սառցադաշտերի հալոցքը տեւում է այնքան ժամանակ, մինչեւ սառցադաշտերի ճնշման տակ ճկված երկրակեղեւը` եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերը, ազատվելով նրանց ահռելի ճնշումից, բարձրանան վեր, ինչի արդյունքում էլ տեղի կունենա օվկիանոսային հոսանքների, հատկապես տաք Գոլֆսթրիմ հոսանքի ուղղության փոփոխություն ու կսկսվի «գլոբալ սառեցման» դարաշրջանը: Գոլֆսթրիմը կուղղվի դեպի հարավ` Աֆրիկա, թողնելով ողջ Եվրոպան եւ Ամերիկան առանց իր կենարար ջերմության: Դրա հետ միասին արեւելքից դեպի Հյուսիսային սառուցիալ օվկիանոս կներթափանցի տաք, խաղաղօվկիանոսային Կուրոսիո հոսանքը: Այսինքն, Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի վրա կլիմայական փոփոխությունների հարցում Արկտիկայի եվ Գրենլանդիայի սառցաֆաշտերը յուրօրինակ «ռելե»-անջատիչի դեր են խաղում: Նշենք, որ վերջին դիտարկումների համաձայն 2010թ. ընթացքում Գոլֆսթրիմ տաք հոսանքի արագությունը, վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ, կտրուկ նվազել է, ինչի արդյունքում էլ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի տարածքներում 2010-2011թթ. ձմեռը ցրտաշունչ էր: Ըստ Ժարվինի, «ռելե»-անջատիչի միացումից հետո տեղի կունենա եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերի փքում-բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց միացման «կարի» խզման, եւ օվկիանոսային հսկայածավալ ջրային զանգվածներ կհոսեն այդ հսկայական ճեղքի մեջ, կբախվեն Երկրի ընդերքի շիկացած լավայի հետ, կգոլորշանան, Երկրի ընդերքում ստեղծելով գոլորշու ահռելի մեծ ճնշում, ինչն էլ կհանգեցնի ստորգետնյա բազմաթիվ հզոր պայթյունների: Այս ամենի արդյունքում մթնոլորտ կշպրտվի գոլորշու եւ բազալտային փոշու խառնուրդի ահռելի, հսկայածավալ զանգվածներ, մթագնելով երկինքը, կդիտվեն կործանարար երկրաշարժեր, ահռելի ուժգնությամբ կժայթքեն բազմաթիվ գործող եւ հանգած հրաբուխներ, այդ թվում նաեւ սուպերհրաբուխներ, կդիտվեն երկու-երեք կիլոմետր բարձրության ցունամիներ, որոնք կոչնչացնեն տարբեր աշխարհամասերի բազմաթիվ առափնյա քաղաքներ, հարյուրավոր կիլոմետրեր խորանալով ափից եւ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին: Այս կերպ ավերակների կվերածվեն Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի առափնյա բոլոր քաղաքները: Սա Համաշխարհային նոր, շատ ավելի մեծ ու կործանարար ջրհեղեղ կլինի, քան նախորդը, քանի որ այն ինվերսիայի, այլ ոչ թե էքսկուրսի արդյունք կլինի, ինչպես մարդկության հիշողության մեջ մնացած համաշխարհային վերջին ջրհեղեղը, ինչին էլ կհաջորդի «նոր սառցե դարաշրջանը»: Կլիմատոլոգ Ժարվինը պնդում է, որ «գլոբալ սառեցումը» կսկսի ոչ թե 100-200 տարի հետո, ինչպես պնդում են մեծ թվով գիտնականներ, այլ ավելի շուտ` 2030-2050 թվականներին, հնարավոր է, ավելի շուտ եւ ահա թե ինչու: NASA-ի տիեզերական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքի տեմպը 10 անգամ մեծացել է 1մ/տարուց հասնելով 10մ/տարի արագության: Եթե հալոցքի տեմպը շարունակի աճել, ապա «գլոբալ սառեցման» դարաշրջանը կարող է սկսել ցանկացած պահի: Ինչ կերպ կարտահայտվի «գլոբալ սառեցման» դարաշրջանի սկիզբը: Ըստ Ժարվինի եւ այդ ոլորտի գիտնականների, «կլիմայական ապոկալիպսիսը» հանկարծակի կսկսվի: Կտրուկ կնվազի ջերմաստիճանը եւ, ընդամենը մի քանի ձմեռային գիշերների ընթացքում ամբողջությամբ կսառչեն Հյուսիսային, Բալթիկ, Նորվեգական եւ Բարենցի ծովերը: «Սառցե դարաշրջանի» առաջին ձմեռվա ընթացքում սառցադաշտի կվերածվեն Եվրոպայի, Ասիայի (Ռուսաստանի ողջ եվրոպական մասը, Ուրալը, Սիբիրը, բացի հեռավոր արեւելյան տարածքների մի մասը) եւ Ամերիկայի ողջ հյուսիսային ու կենտրոնական տարածաշրջանները, ինչի արդյունքում, շատ կարճ ժամանակամիջոցում, միլիոնավոր մարդիկ եւ այդ տարածաշրջանի ողջ կենսաբազմազանությունը կոչնչանան: Ապոկալիպտիկ ձմռանը կհաջորդի ձնա-անձրեւային ամառը, որից հետո սառցադաշտի ճիրաններում կհայտնվեն ավելի հարավում գտնվող նորանոր տարածքներ: Մարդիկ կլքեն հյուսիսային ծովերում առկա նավթային պլատֆորմները, ատոմային էլեկտրակայանները, միջուկային ռումբերի գործարկման կայանքները, ատոմային սառցահատերը: Այդ սառած եւ սառցադաշտի մաս դարձած միջուկային ստրատեգիական օբյեկտներում վթարներն անխուսափելի են լինելու, իսկ դրանց հետեւանքները ահավոր եւ անվերահսկելի:

                              Comment

                              • ԴԳԳ
                                Սկսնակ մասնակից
                                • Apr 2018
                                • 8

                                #45
                                Ավելին, Ռուսաստանի Դաշնության ԳԱ Պուլկովոյի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Խաբիբուլլո Աբդուսամատովը հայտարարում է, որ Երկրի վրա «գլոբալ տաքացման» եւ սպասվող «գլոբալ սառեցման» հիմնական պատճառը Արեւն է, իր պայծառության պարբերական բնույթով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ XX դարի ընթացքում Արեւը առավել պայծառ էր եւ շատ ավելի մեծ էներգիա էր հաղորդում Երկրի մակերեւույթին: Հենց այդ պատճառով է Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը վերջին դարի ընթացքում 0,6°C-ով բարձրացել, ինչն էլ որոշ գիտնականներ, էկոլոգներ եւ այլն հայտարարում են «ջերմոցային էֆեկտի» հետեւանք, ինչը սակայն վաղուց արդեն հերքվել է գիտական փաստերի ճնշման տակ: 1990թ.-ից սկած Արեւի պայծառությունը սկսեց կտրուկ նվազել: Մենք առայժմ շարունակում ենք «տաքանալ» Երկիր մոլորակի կուտակած ջերմությունով, ինչն անսպառ չէ: Երկրագնդի վրա ջերմային էներգիայի հիմնական կուտակիչը օվկիանոսներն են, որն էլ Երկրի վրա կլիմայի որոշիչն է: Օվկիանոլոգներն արդեն իսկ հայտարարում են, որ սկսած 2003թ.-ից տեղի է ունենում Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտի ջերմաստիճանի նվազում, ինչը սակայն լռության է մատնվում: Աբդուսամատովի հաշվարկներով «գլոբալ սառեցումը» կսկսվի արդեն 1912թ-ին եւ կլինի շատ ավելի խստաշունչ, քան կլիմատոլոգ Ժավրինն է կանխատեսում, քանի որ այս դեպքում ավելանում է նաեւ ազդեցության այնպիսի աղբյուրի վարքի գլոբալ փոփոխություն, ինչպիսին Երկիր մոլորակի համար Արեւն է: Աբդուսամատովի եւ ոլորտի եւ շատ այլ գիտնականների ուսումնասիրություները հերքում են Երկրի մթնոլորտում «ջերմոցային Էֆեկտի» առկայությունը եւ, նաեւ, նրա առաջացման մարդկային գործոնը: Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերում չորս եւ ավելի կիլոմետր խորությամբ փորված հորատանցքերից վերցված սառցի նմուշները, որոնց տարիքը մի քանի հարյուր հազար տարի է, ցույց են տալիս, որ ածխաթթու գազի քանակությունը մթնոլորտում նախկինում էլ է պարբերաբար մեծացել եւ, նաեւ, որ Երկրի վրա ջերմաստիճանը նախկինում էլ պարբերաբար փոփոխվել է: Ապացուցվել է նաեւ, որ ամեն անգամ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը ոչ թե նախորդել է «գլոբալ տաքացման» փուլին, այլ եղել է դրա հետեւանքը, այն, ինչը ներկայումս լռության է մատնվում:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information