Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արեգակնային ճառագայթման դեպի տիեզերք անդրադարձման և ամպերի վրա ազդեցության արդյունքում, աէրոզոլների մեծ մասը նպաստում է կլիմայի սառեցմանը: Աէրոզոլի մասնիկները կարող են անմիջականորեն կլանել արեգակնային ճառագայթումը և ծառայել ամպերի առաջացմանը նպաստող նախատիպ, որոնք նույնպես ամբողջովին օժտված են սառեցնող էֆեկտով: Արդյունաբերական շրջաններում` աէրոզոլների ազդեցությամբ առաջացած, սառեցումը գործնականում կարող է նույնիսկ չեզոքացնել ջերմոցային գազերի` բարձր մակարդակով պայմանավորված, բոլոր ջերմային ազդեցություննները: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից մեթանի մակարդակն արդեն աճել է 2,5 անգամ: Մեթանի արտանետումները լեռնային ապարների թափոններից, ածխի ու բնական գազի հանքավայրերի շահագործման ժամանակ, առաջացող արտահոսքերի ժամանակ իրենց ներդրումն են ունենում այս ջերմոցային գազերի աճի մեջ: Այսօրվա դրությամբ մեթանի նախկին արտանետումների ներդրումը ''ջերմոցային էֆեկտի ուժեղացման'' մեջ կազմում է 20%: Մեթանի մակարդակի արագ աճը սկսել է ավելի ուշ, քան ածխածնի երկօքսիդինը, սակայն դրա ներդրումը արտանետումների ընդհանուր ծավալի մեջ գնալով արագանում է: Չնայած դրան` մթնոլորտում մեթանը պահպանվում է ընդամենը 12 տարի է, այն դեպքում, որ ածխածնի երկօքսիդը շատ ավելի կայուն է:

    Comment


    • Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն արձանագրում է Հայաստանում հրդեհների թվի արագ աճը: 2019 թ-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 10.116 հրդեհի դեպք: 2019 թ-ին հրդեհների թվի աճը 2018 թ-ի հետ համեմատ կազմել է 54,6%:

      Ընդհանուր առմամբ, արձանագրված հրդեհների թիվն առավելագույնն է եղել Հայաստանում, եթե դիտարկենք վիճակագրությունը 2003 թ-ից առ այսօր: Պատճառներից մեկը, ըստ փրկարարների, գլոբալ տաքացումն է:

      Comment



      • Հայաստանի համար անտառային անգամ շատ փոքր տարածքի կորուստը կարող է դառնալ աղետալի՝ հաշվի առնելով, որ մեր անտառները պաշտպանիչ գործառույթ են իրականացնում ինչպես հողի, այնպես էլ ջրի պահպանման համար՝ չհաշված կենսաբազմազանության պահպանությունը և Հայաստանի առանձնահատուկ դերն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում:

        Comment


        • file_20200103_11904_1fv9z02.thumb.jpg2019—2020 թվականների Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում: Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալական ամառ: Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից: 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ: Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածու: 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ: Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից:
          Ինչպես 2020 թվականի հունվարի 8-ին հայտնել է Սիդնեյի համալսարանի բնապահպան Քրիս Դիկմանը, հրդեհներից ոչնչացված կենդանիների թիվը գերազանցել է մեկ միլիարդի սահմանը:
          Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն: 2019 թվականի սեպտեմբերից 100-ից ավելի հրդեհներից տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի խոշոր տարածքներ, մասնավորապես, Նոր Հարավային Ուելսի հյուսիսային, միջին հյուսիսային ափը, Հանտեր շրջանը, Գովկեսբերի, Վոլոնդիլի քաղաքները, Սիդնեյի ծայրամասերը, Կապույտ լեռները, Իլլավարրա, Հարավային ափերը և այլն:
          Վերջին խմբագրողը՝ Հարությունյան Լիլիթ; 21-01-20, 21:14.

          Comment


          • Ավստրալիայում բռնկված հրդեհների կողքով արվեստը ևս անտարբեր չի անցել։

            Նկարչուհի Ազա Փաշինյանը սեփական մարմնի վրա ներկայացրել է Ավստրալիայի հրդեհվող անտառները, փախչող կենդանիներին...
            aza.thumb.jpg

            Comment

            Sorry, you are not authorized to view this page
            Working...
            X