Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մեր մոլորակը իր պատմության ընթացքում երբևէ չի բախվել այնպիսի հիմնախնդիրների, որոնք կան մեր օրերում։ Արդեն գոյություն ունեն մարդկության բնակության տարածքի բհապահպանական հատկությունների անվերադարձ փոփոխության, ձևավորվող համաշխարհային հասարակայնության միասնականության խախտման և քաղաքակրթության ինքնաոչնչացման սպառնալիքները։
    Համամոլորակային հիմնախնդիրների ուսումնասիրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտադրողական ուժերի զարգացման ընդհանուր օրինաչափություններն ու միտումները (այդ թվում՝ ԳՏՀ ազդեցությունը), սոցիալական գործոնների դերը (մոլորակի բնակչության արագ աճը, պետությունների փոխազդեցության մեծացումը)։

    Comment


    • 2011 թվականից մի շարք էկոլոգիական խմբեր անց են կացնում բոյկոտ բնածո վառելիքի ներդրման մեջ , պարզաբանելով իրենց տեսակետը հետևյալ կերպ՝
      ‹‹Եթե կործանվի կլիման՝ ապա դա սխալ է, և այդ կործանումից եկամուտ ստանալն էլ սխալ է››:
      Բոյկոտի նախաձեռնողներից մեկի՝ Բիլ Մակ–Կիիբենի–ի կարծիքով, այդ գործողությունը կազմակերպություններին ուղղակի վնաս կբերի։ Նա հիմնվում է աշխարհում խոշոր Peabody Energy ածխային կազմակերպության օրինակի վրա, որը մինչ իր սնանկ ճանաչվելը իր պաշտոնական հաշվում հաստատում էր, որ, այլ բաների հետ մեկտեղ, «ներդրումային կլիմայի վրա ազդում են հականերդրումային ջանքերը, որը կարող է էականորեն շոշափել մեր արտադրանքի պահանջարկը»։
      Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աննախադեպ քայլ կատարեց, հրատարակելով հատուկ կոնդակ, որը նվիրված էր կլիմայի պրոբլեմին և շրջակա միջավայրի պահպանմանը։ Պապի կարծիքով, «մեր տունը քանդվում է, ավելի շատ տուժվում են աղքատները»։

      Comment


      • Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        2011 թվականից մի շարք էկոլոգիական խմբեր անց են կացնում բոյկոտ բնածո վառելիքի ներդրման մեջ , պարզաբանելով իրենց տեսակետը հետևյալ կերպ՝
        ‹‹Եթե կործանվի կլիման՝ ապա դա սխալ է, և այդ կործանումից եկամուտ ստանալն էլ սխալ է››:
        Բոյկոտի նախաձեռնողներից մեկի՝ Բիլ Մակ–Կիիբենի–ի կարծիքով, այդ գործողությունը կազմակերպություններին ուղղակի վնաս կբերի։ Նա հիմնվում է աշխարհում խոշոր Peabody Energy ածխային կազմակերպության օրինակի վրա, որը մինչ իր սնանկ ճանաչվելը իր պաշտոնական հաշվում հաստատում էր, որ, այլ բաների հետ մեկտեղ, «ներդրումային կլիմայի վրա ազդում են հականերդրումային ջանքերը, որը կարող է էականորեն շոշափել մեր արտադրանքի պահանջարկը»։
        Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աննախադեպ քայլ կատարեց, հրատարակելով հատուկ կոնդակ, որը նվիրված էր կլիմայի պրոբլեմին և շրջակա միջավայրի պահպանմանը։ Պապի կարծիքով, «մեր տունը քանդվում է, ավելի շատ տուժվում են աղքատները»։
        default.jpgՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կառավարություններին հորդորել է կատարել Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը, կարեւոր դեր են խաղում կայուն զարգացմանը նպաստող բարեփոխումների խթանման գործում: «Իրական վտանգ կա, որ մենք ապագա սերունդներին միայն խիճ, անապատներ եւ թափոններ կթողնենք»,- նշել է Հռոմի Պապը

        Comment


        • 64706865_468302390669810_5441349682833915904_n.jpg
          Գլոբալ տաքացման հիմնախնդիրների մասին

          Ըստ նոր հետազոտությունների, որը հիմնված է մոտ 1.3 մլրդ լուսանկարի տվյալների մշակման վրա, կազմվել է Երկրի անտառապատ տարածքների մանրակրկիտ քարտեզը։
          Ըստ այս հետազոտության, Երկրի վրա հնարավոր է ունենալ
          4.4մլրդ հա անտառ, որից
          2.8 մլրդ հա֊ն արդեն անտառ է, մնացած
          1.6մլրդ տարածքից
          0.9մլրդ տարածք չի օգտագործվում մարդու կողմից և կարող է անտառապատվել՝
          500 մլրդ ծառ։

          Այս նոր անտառը կարող է կլանել մոտ 205 մլրդ տոննա CO2՝ մարդու կողմից մթնոլորտ նետված 300մլրդ տոննա CO2-ի մոտ 70%֊ը։

          Անտառապատելու ենթակա երկրները՝
          Ռուսաստան՝ 151մլն հա
          ԱՄՆ՝ 103 մլն
          Կանադա՝ 78.4մլն հա
          Ավստրալիա՝ 58մլն հա
          Բրազիլիա՝ 49.7մլն հա
          Չինաստան՝ 40.2մլն հա

          Եթե կտրուկ քայլեր չարվեն, կպահպանվի ներկայիս տեմպերը, ապա մինչև 2050թ կկորցնենք մոտ 223մլն հա անտառ։

          Սիրենք ու պահպանենք մեր մայր Բնությունը:

          Comment


          • l-9Y5NIxrPHL.jpg ՀՀ – ում գլոբալ տաքացման ամենամեծ ազդեցությունը, ցավոք, անդրադառնում է Սևանա լճի վրա: Սա լուրջ մտահոգություն է, քանի որ Կապուտաչյա Գեղեցկուհին Մերձավոր Արևելքի քաղցրահամ ջրի միակ խոշոր շտեմարանն է:
            Կցված ֆայլեր

            Comment


            • Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում Կիոտոյի Արձանագրությունում նախատեսվող առավել կարևոր երեք մեխանիզմները
              1. Մաքուր զարգացման մեխանիզմ (ՄԶՄ);
              ՄԶՄ-ն ստեղծվել է որպես կայուն զարգացման ռազմավարության տարր, որը արդյունաբերական զարգացած երկրներին թույլ է տալիս միջոցներ ներդնել զարգացող երկրներում “մաքուր” նախագծերի իրականացմանը և դրա համար ստանալ արտանետումների կրճատման արտոնագրված միավորներ (CERs): Այդ միավորները արտահայտվում են ածխաթթու գազի համարժեքի տոննաներով: Այն երկիրը, որը ֆինանսավորել է այդ տիպի նախագծեր, կարող է օգտագործել ստացված միավորները արտանետման սեփական պարտավորությունները իրականացնելու նպատակով, կամ վաճառել այն ուրիշ երկրների: Միակ բացառությունն են կազմում ատոմային էներգետիկայի նախագծերը, որտեղ հնարավոր չի ստանալ արտանետումների քանակի կրճատման միավորներ:
              2001թ. ԿՓՇԿ կից ստեղծվեց ՄԶՄ Գործադիր մարմինը, որը հաջողությամբ աշխատում է և արդեն ստացել է Կողմերի Կոնֆերանսի դրական արձագանքը:
              ՄԶՄ մեծ հետաքրքրություն է առաջացրել նախագծողների և գործարարների մոտ: Տարբեր երկրների կառավարությունները մեծ ոգևորությամբ են ընդունել այդ մեխանիզմը, իսկ 60-ից ավել երկրներ սահմանել են ՄԶՄ-ի իրականացման լիազորված ազգային մարմիններ (DNAs):
              585084996.jpgՄաքուր զարգացման մեխանիզմների(ՄԶՄ ) նախագծերի իրականացման հնարավորությունները ՀՀ տարբեր տարածաշրջաններում

              Comment


              • d2692055592d3f6f8cbcbe68cd8f9463-800x442.jpgԱշխարհը գեղեցիկ է։ Սակայն մենք՝ մարդիկ, այնքան վատ ենք վերաբերում նրան, որ քիչ ժամանակ անց Երկիր մոլորակից այլևս ոչինչ չի մնա։ՄԱԿ-ն իր զեկույցում նշում է, որ կյանքը Երկիր մոլորակի վրա կավարտվի 2050 թվականին՝ սառցե ծածկաշերտի անհետացման պատճառով։Օդի ցածր որակը կհանգեցնի մահացությունների մեծ թվի։ Մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 50 աստիճանով, ինչն էլ Երկիրը ոչ բնակելի կդարձնի։Մոլորակի քայքայումն անխուսափելի է, և խիստ աղտոտվածության, բնակչության չափազանց մեծ թվի ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատարության բացակայության պայմաններում դժվար թե դրական արդյունքներ լինեն։ՄԱԿ-ը նշում է, որ 2050 թ. մարդկությունը շատ բարձր ջերմաստւճանի պայմաններում է ապրելու ոչ պտղատու ու լայն անապատներում։Մարդիկ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն են ձեռք բերելու աղտոտվածության պատճառով, այնպես որ մահացողների թիվն ավելանալու է հարյուրակներով։ՄԱԿ-ն առաջարկում է որպես առաջին քայլ կրճատել թունավոր գազերի արտանետումները, այս տարում առնվազն 40%-ով։
                http://newsruss.info/?p=1741&fbclid=...OgGUvIBJx0ZJIY

                Comment


                • ЧТО БУДЕТ, ЕСЛИ НА ЗЕМЛЕ РАСТАЕТ ВЕСЬ ЛЁД

                  Comment


                  • Գլոբալ տաքացում. Ջերմաստիճանի բարձրացումը ևս 2°С-ով անդառնալի հետևանքներ կունենա
                    Հիպոթեզ կա, որի համաձայն գլոբալ տաքացումը մոլորակի մասշտաբով ցիկլիկ փոփոխությունների արդյունք է
                    Գլոբալ տաքացման թեման քննարկվում է նախորդ դարի կեսերից: Եվ տարեցտարի (բնական պաշարների շահագործման աճին զուգընթաց) բնապահպանների կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում: Ըստ գիտնականների, մարդկությունը գրեթե սպառել է մոլորակի աղտոտման իր «լիմիտը», և այժմ, արդեն գրեթե կես դար, անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել կարգավորելու համար աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ, որոնց պատճառով մոլորակում անդառնալի գործընթացներ են տեղի ունենում:
                    Հարկ է նշել, որ ընդունված տեսակետի հետ մեկտեղ կա նաև այն կարծիքը, ոչ այդքան հոռետեսական, որքան տեխնածինն է, սակայն ոչ պակաս տագնապալի: Հիպոթեզ կա, որ գլոբալ տաքացումը մոլորակի մասշտաբով ցիկլիկ փոփոխությունների արդյունք է: Այդ են վկայում հնէաբանական տվյալներն այն մասին, որ կլիման Երկիր մոլորակի վրա մշտական չի եղել: Տաք ժամանակաշրջանները փոխարինվել են սառցե դարաշրջաններով: Տաք ժամանակներում Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանը հասել է 7-13°С, իսկ տարվա ամենացուրտ ամսվա` հունվարի ջերմաստիճանը 4-6 աստիճան է եղել:

                    Հաճախ որպես գլոբալ տաքացման հոմանիշ օգտագործվում է «ջերմոցային էֆեկտ» բառակապակցությունը, սակայն այդ հասկացությունների միջև կա փոքր տարբերություն: Ջերմոցային արդյունքը Երկրի և Համաշխարհային օվկիանոսի մթնոլորտի մակերեսային շերտի միջին տարեկան ջերմաստիճանի աճն է (ածխածին, մեթան, գոլորշի և այլն): Այդ գազերը կատարում են ջերմոցի թաղանթի դեր, ազատ թույլ տալով արևի ճառագայթներին հասնել Երկրի մակերեսին, սակայն թույլ չեն տալիս դրանց անցնել մոլորակի մթնոլորտի միջով: Գլոբալ տաքացումն իր հերթին հանգեցնում է Երկրի մթնոլորտի և Համաշխարհային օվկիանոսի մթնոլորտի մակերեսային շերտի միջին տարեկան ջերմաստիճանի աստիճնական բարձրացմանը, արևային և հրաբխային ակտիվության բարձրացմանը և այլն:

                    Comment


                    • Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                      [ATTACH=CONFIG]10760[/ATTACH] ՀՀ – ում գլոբալ տաքացման ամենամեծ ազդեցությունը, ցավոք, անդրադառնում է Սևանա լճի վրա: Սա լուրջ մտահոգություն է, քանի որ Կապուտաչյա Գեղեցկուհին Մերձավոր Արևելքի քաղցրահամ ջրի միակ խոշոր շտեմարանն է:
                      1970 թ-ի վերջից կլիմայագետներին օգնության եկան արբանյակները, որոնք, այդուհանդերձ, չեն լուծում բոլոր խնդիրները: Մասնավորապես նրանց հասանելի չեն համատարած ամպամածությամբ տարածքները: Բացի դրանից՝ արբանյակային չափումներն իրականացվում են «դիստանցիոն» մեթոդներով, և դրանց ճշգրտության վրա ազդում են բազմաթիվ դժվար ընկալելի գործոններ՝ սկսած մթնոլորտում լույսի կլանումից մինչև արբանյակներում տեղակայված ճառագայթային ընկալիչների սխալները, ուստի տիեզերական դիտարկման տվյալներն անհրաժեշտ է անընդհատ համեմատել երկրային չափումների հետ:


                      Այդուհանդերձ, գլոբալ տաքացման փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի ակնառու են դառնում: Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները, հավաքելով երկրագնդի տարբեր անկյունների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել մեկ համընդհանուր սանդղակի մեջ: Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 10C-ով: Սա բավականին շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը տաքացել է ընդամենը 450C-ով: 1 աստիճան՝ 100 տարվա ընթացքում. կարծես թե շատ չէ, սակայն Նոր Օռլեանն ավերած «Կատրին» փոթորիկը գլոբալ տաքացման հետևանք էր:

                      Comment


                      • Comment


                        • Երկրաբանական մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտական տվյալներով՝ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում կլիմայի փոփոխություններ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հազարից մինչև հարյուր միլիոն տարի մասշտաբներով։ Վերջին սառցապատումից հետո ընկած ժամանակաշրջանը՝ վերջին 8-10 հազար տարիները, բնորոշվում են պատմական կլիմայի փոփոխությամբ։ Այդ փոփոխությունը գնահատվում է ոչ միայն երկրաբանական, սառցադաշտաբանական և երկրաքիմիական ցուցանիշներով, այլև մշակութային հուշարձաններով և նշանավոր կլիմայական երևույթների տարեգրություն պարունակող գրառումներով։ Ժամանակակից կլիմայի փոփոխությունները նշվում են օդերևութաբանական կայանների ցանցում պլանաչափորեն կատարվող դիտարկումների հիման վրա, որոնց արդյունքների մշակումը և վերլուծությունները ցույց են տալիս, որ դիտվում է կլիմայի տաքացում։ Վերջինս պայմանավորված է մարդու հարաճուն տնտեսական գործունեությամբ և կոչվում է մարդահարույց կամ տեխնածին կլիմայի փոփոխություն։ Այդ փոփոխությունների հիմնական պատճառը հանքային վառելանյութի օգտագործման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճն է, որը հանգեցնում է բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացման և մթնոլորտի ու Երկրի բնական ճառագայթային հաշվեկշռի խախտման։ Կանխատեսումների համաձայն՝ այդ փոփոխությունները կհանգեցնեն կլիմայի համամոլորակային ու տարածաշրջանային զգալի փոփոխությունների և, որպես հետևանք, ջերմաստիճանի, տեղումների քանակի, հողի խոնավության ու ծովի մակարդակի փոփոխության՝ դրանցից բխող այլ անբարենպաստ հետևանքներով։ Կլիմայի փոփոխության առանձնահատկություններից մեկը համամոլորակային տաքացումն է, որը բնորոշվում է երկրամերձ շերտի ջերմաստիճանի բարձրացմամբ։

                          Երկրագնդի մասշտաբով օդի միջին տարեկան ջերմաստիճանը վերջին հարյուրամյակում աճել է 0,3-0,6 °C-ով, և ջերմոցային գազերի արտանետումների աճի ժամանակակից միտումների պահպանման դեպքում 2020 թվականին ջերմաստիճանի աճը կկազմի 2,2-2,5 °C։ Այսպիսի արագ համընդհանուր տաքացումը համեմատվում է համընդհանուր միջուկային պատերազմի հետ, որը կարող է պատճառ դառնալ էկոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի հանկարծակի կործանման։ Պայմանների արագ փոփոխության դեպքում առանձին կենդանատեսակների գոյությունն ապահովող որոշ բուսատեսակներ չեն հասցնի տեղափոխվել և հարմարվել այլ վայրերում, կոչնչանան՝ սպառնալով նաև կենդանական աշխարհին։

                          Comment


                          • Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։

                            Մարդահարույց կլիմայի փոփոխություններն արտահայտվում են ոչ միայն օդի ջերմաստիճանի, այլև կլիմայական անկանոնության աճով։ Աշխատանքների երկար ժամկետներ պահանջող կառույցների շինարարության դեպքում պետք է հաշվի առնել նաև հնարավոր կլիմայի փոփոխության ազդեցությունը։

                            Comment


                            • Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։

                              Մարդահարույց կլիմայի փոփոխություններն արտահայտվում են ոչ միայն օդի ջերմաստիճանի, այլև կլիմայական անկանոնության աճով։ Աշխատանքների երկար ժամկետներ պահանջող կառույցների շինարարության դեպքում պետք է հաշվի առնել նաև հնարավոր կլիմայի փոփոխության ազդեցությունը։
                              Երկրի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակի անընդհատ ավելացումն ու մարդու կողմից կանաչ զանգվածների կրճատումը նպաստում են գլոբալ տաքացման ակտիվացմանը, որի արդյունքում մեծանում է կլիմայական բաղադրիչի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տեսակների տարածման արեալների և կենսացիկլի տարածաժամանակային փոփոխությամբ, տեսակների դեմոգրաֆիկ ցուցանիշների փոփոխությամբ, վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ, մրցակից տեսակների միջև հավասարակշռության խախտմամբ, ինվազիվ տեսակների և հիվանդածին օրգանիզմների տարածմամբ և այլն: Այսպիսի բազմաբնույթ փոփոխությունները բնականաբար խոր ազդեցություն են թողնում ինչպես բնական պաշարների վիճակի, այդպես էլ հասարակության առողջ ապրելակերպի վրա:

                              Comment


                              • Եղանակը չի հանդարտվում
                                Ի վերջո, ի՞նչ է կատարվում եղանակի հետ, և ի՞նչ կապ ունի դրա հետ կլիմայի փոփոխությունը։Դիտարկումները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում եղանակային վտանգավոր երևույթների թիվն անընդհատ ավելանում է։ Դա կապված է կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ։ Մթնոլորտի եւ օվկիանոսի միջին ջերմաստիճանի բարձրանալու հետ ավելանում է օվկիանոսների, լճերի և գետերի ջրերի գոլորշիացումը։Այդ պատճառով մթնոլորտում ավելանում է խոնավության քանակը, որն էլ, բնականաբար, շատ եւ առատ անձրևներ է առաջացնում։Դա ուղեկցվում է էներգիայի էլ ավելի ուժգին անջատմամբ, ինչը և դրսևորվում է եղանակային ծայրահեղ ու վտանգավոր դրսևորումների ուժգնացմամբ ու հաճախակիացմամբ: Օրինակ, օվկիանոսի մակերևութային ջրերիավելի բարձր ջերմաստիճանի պատճառով ավելանում է գոլորշիացումն ու վտանգավոր արևադարձային ցիկլոն-փոթորիկները (թայֆունները) շատ ավելի հաճախակի են առաջանում՝ նախորդ դարի կեսերի համեմատ։
                                Ամենահեղինակավոր միջազգային գիտական պարբերականներից մեկում՝ Nature ամսագրում, վերջերս հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ վտանգավոր եղանակային երևույթները, որոնք նախկինում տեղի էին ունենում յուրաքանչյուր 1000 օրը մեկ, այժմ հանդիպում են յուրաքանչյուր 200-250 օրը մեկ, ասել է թե՝ 4-5 անգամ ավելի հաճախ։ Սակայն մեր մոլորակի վրա կլիմայի փոփոխությունները և դրանց հետևանքները անհավասարաչափ կբաշխվեն։ Այդ ուսումնասիրության շրջանակում գիտնականները նշում են, որ հասարակածի և արևադարձային գոտիների միջև ընկած հատվածում եղանակային անոմալիաները գնալով ավելի աղետածին կլինեն։ Այդ լայնությունների գոտիներում տեղակայված երկրներում ծայրահեղ շոգ/տաք օրերի քանակը կավելանա 50 անգամ, իսկ տեղատարափ անձրևներով օրերի թիվը՝ 2,5 անգամ։ Մյուս կողմից Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Չիլիիում և Ավստրալիայում ավելի շատ կլինեն երաշտներ, ինչն այս երկրների և տարածաշրջանների բնակիչներին սպառնում է խմելու ջրի և պարենի սակավությամբ։Սակայն կարևոր է նկատի ունենալ, որ կլիմայական նորմայից եղանակային շեղումներն ինքնին չեն կարող դիտարկվել որպես կլիմայի փոփոխություն։ Օրինակ, շատ ցուրտ ձմեռը ցուրտ կլիմայի մասին չի փաստում։ Կլիմայի փոփոխությունները բացահայտելու ու գնահատելու համար անհրաժեշտ են տվյալներ ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով՝ 10 տարի և ավելի։ Եղանակային անոմալիաները կարող են ահռելի վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ։

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X