Հայտարարություն

Collapse
No announcement yet.

2019 թվականը Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • 2019 թվականը Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

    2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական օրենքի հայտնագործման 150 ամյակը: Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, չափագետ, տեխնոլոգ, գյուտարար, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դմիտրի Մենդելեևը:Ի նշանավորումն 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական այդ իրադարձության՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի:

  • #2
    Բնության առավել ընդհանուր օրենքի օրինակ է Դ.Ի.Մենդելեևի պարբերական օրենքը: Դ.Ի. Մենդելեևի պարբերական օրենքը ժամանակակից քիմիայի գիտական հիմքն է:Ատոմների և մոլեկուլների կառուցվածքի տեսության մշակումը հենվել և հենվում է պարբերական օրենքի և պարբերական համակարգի վրա:Իր հերթին նյութերի կառուցվածքի ուսումնասիրության հետևանքով հայտնաբերված փաստերն ու օրինաչափությունները թույլ տվեցին ավելի խորը հասկանալու պարբերական օրենքի և տարրերի պարբերական համակարգի էությունը:

    Comment

    • #3
      Թեմայի ուսումնասիրման խնդիրներն են`
      1. Աշակերտների գիտակցությանը հասցնել,որ քիմիական տարրերի միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող փոխադարձ կապը ենթարկվում է պարբերական օրենքին և արտացոլված է պարբերական համակարգում:

      2.Բացահայտել պարբերական օրենքի նշանակությունը գիտական փաստերը կանխագուշակելու և բացատրելու համար:

      3.Կարևորեն պարբերական համակարգի դերը ժամանակակից գիտության և արտադրության զարգացման գործում:

      Այս թեմայի հիմնական նպատակներն են`

      1.Պարզել,թե ինչու Դ.Ի.Մենդելեևը տարրերի դասակարգման հիմքում դրեց տարրերի ատոմային զանգվածը;

      2. Հայտնաբերել պարբերական համակարգում ատոմային զանգվածների աճման կարգով դասավորված տարրերի հատկությունների փոփոխության մեջ նկատվող պարբերականությունը:

      Comment

      • #4
        Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:Նկատվեցին, որ ամեն ութ տարրից հետո կրկնում են տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Այդ շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալիկալիական մետաղները լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունը՝տարերրի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

        Comment

        • #5
          Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
          2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական օրենքի հայտնագործման 150 ամյակը: Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, չափագետ, տեխնոլոգ, գյուտարար, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դմիտրի Մենդելեևը:Ի նշանավորումն 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական այդ իրադարձության՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի:
          19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին նոր արդյունքներ արձանագրվեցին հիմնարար գիտությունների բնագավառում:Տեսական նոր հետազոտությունների արդյունքում արմատապես փոխվեցին աշխարհի վերաբերյալ մարդկության պատկերացումները, որոնց հեղինակները ականավոր գիտնականներ էին` անգլիացի բնագետ Չարլզ Դարվին, գերմանացի Ալբերտ Այնշթայն և ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեև: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:

          Comment

          • #6
            Դմիտրի Մենդելեև
            Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը (1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:
            Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:

            Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

            Comment

            • #7
              Дмитрий Иванович Менделеев. Гении и злодеи.

              Comment

              • #8
                Քիմիական տարրերի դասակարգման առաջին փորձերը

                Գիտության բոլոր ոլորտներում կուտակված փաստերի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում դասակարգել,այսինքն համախմբել այդ փաստերը խմբերում և կապ գտնել դրանց միջև:Աշակերտներին արդեն հայտնի է կենդանիների և բույսերի դասակարգումը: Պետք է նշել,որ դա միանգամից չի կատարվել:
                19-րդ դարի սկզբում արագորեն ավելանում էր բացահայտված տարրերի թիվը և անհրաժեշտություն կար դրանք դասակարգել:Առաջին դասակարգման փորձերը կատարել է Բերցելիուսը` տարրերը բաժանելով մետաղների և ոչ մետաղների: Գիտենք,որ այդպիսի բաժանման հիմքում ընկած են պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները և տարրերի քիմիական հատկությունները:Բայց բնորոշ հատկություն-ները դրսևորվում են միայն տիպիկ մետաղների և ոչ մետաղների մոտ: Շատ տարրեր ցուցաբերում են և' մետաղներին, և' ոչ մետաղներին բնորոշ հատկություններ,այսինքն` ամֆոտեր են:Ահա թե ինչու այդ բաժանմանը փոխարինելու եկավ մի դասակարգում, որը հիմնվում էր նման տարրերը խմբերի միավորելու վրա:

                Comment

                • #9
                  Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:Նկատվեցին, որ ամեն ութ տարրից հետո կրկնում են տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Այդ շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալիկալիական մետաղները լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունը՝տարերրի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:
                  Շնորհակալ եմ հարգելի Նարինե Մարգարյան:Ստորև կներկայացնեմ տարրերի դասակարգման առաջին փորձերը,և հետո միայն Մենդելեևի հայտնագործությունը:

                  Comment

                  • #10
                    Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին նոր արդյունքներ արձանագրվեցին հիմնարար գիտությունների բնագավառում:Տեսական նոր հետազոտությունների արդյունքում արմատապես փոխվեցին աշխարհի վերաբերյալ մարդկության պատկերացումները, որոնց հեղինակները ականավոր գիտնականներ էին` անգլիացի բնագետ Չարլզ Դարվին, գերմանացի Ալբերտ Այնշթայն և ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեև: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:
                    Լաուրա ջան, համաձայն եմ ձեզ հետ,որ քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:Պարբերական օրենքը բնության հիմնարար օրենքներից է:
                    Դ.ի.Մենդելեևի հանճարեղությունը կայանում էր նրանում,որ միայն նա գտավ քիմիական տարրերի միջև գոյություն ունեցող և դրանք օրինաչափորեն միավորող կապ:Տարրերի դասակարգման հիմքում նա դրեց ատոմային զանգվածները:
                    Վերջին խմբագրողը՝ Նարինե Այվազյան; 13-04-19, 16:07.

                    Comment

                    • #11
                      https://lib.armedu.am/resource/16111

                      Comment

                      • #12
                        Գալիումը — , տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական p տարրն է, կարգահամարը՝ 31, ատոմական զանգվածը՝ 69,72։ Գալիում» տարրի գոյությունը և նրա հիմնական հատկությունները կանխագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870 թվականին։

                        Մենդելեևը բավականին լավ նկարագրել է տարրի ոչ միայն ֆիզիկական և քիմիական հատկությունները, այլ նաև սպեկտրոսկոպիայի բացահայտման եղանակը։ Հոդվածում Մենդելեևը ցույց տվեց, որ ատոմային զանգվածը 6 գ/սմ3։

                        Հայտնաբերել է Պ․ է․ Լեկոք դը Բուաբոդրանը ցինկի փայլում և անջատել 1875 թվականին։ Անվանվել է հայտնաբերման վայրի՝ Ֆրանսիայի (Gallia) անունով։ 1875 թվականի սեպտեմբերի 20-ին Փարիզի ակադեմիայի նիստում կարդացել են Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանի նամակը, որում գրված էր նոր տարրի և նրա հատկությունների ուսումնասիրությունների մասին։ Նամակում ասվում էր, որ 1875 թվականի օգոստոսի 27-ին երեկոյան ժամը 3-ի և 4-ի կողմերը նա հայտնաբերել է նոր տարրի պարզ նմուշը։ Ուսումնասիրելով նմուշի սպեկտրը, Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը բահայտեց երկու նոր մանուշակագույն գծեր։ Այդ նույն նամակում նա առաջարկեց նոր տարն անվանել Gallium:

                        Տարրն իր անվանումը ստացել է Ֆրանսիայի պատվին։

                        Comment

                        • #13
                          Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական օրենքի հայտնագործման 150 ամյակը: Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, չափագետ, տեխնոլոգ, գյուտարար, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դմիտրի Մենդելեևը:Ի նշանավորումն 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական այդ իրադարձության՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի:
                          Հարգելի Նարինե շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Երևի թե չկա մեկը, որ չիմանա Մենդելեևի անունը, որը կապված է այն բանի հետ, որ իր հայտնաբերած պարբերական աղյուսակը կովում է իր անունով: Շատերն անգամ առանց գիտակցելու նրա հայտնագործության գիտական կարևորությունը, պարզապես հիշում են նրա անունը: Իմ կարծիքով նա աշխարհում ամենաճանաչվածներից մեկն է:

                          Comment

                          • #14
                            Հարգելի Նարինե մի շատ հետաքրքիր զուգադիպություն նկատեցի: Ինչպես գրում է մեծն բանաստեղծ Պարույր Սևակը 1869 թվականը <<բեղուն>> էր հայ ժողովրդի համար, քանի որ այդ թվին ծնվեցին երկու մեծություններ. Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը և Ամենայն երգահան Կոմիտասը: Սակայն պարզվում է ,որ 1869 թվականը <<բեղուն>> էր նաև գիտության զարգացման, հատկապես քիմիայի բնագավառում:Նույն 1869 թվականին Դմիտրի Մենդելեևը ստեղծեց պարբերական աղյուսակը:

                            Comment

                            • #15

                              Լաուրա ջան,իմ կարծիքով 1869թվականը ,,բեղուն,, էր ոչ միայն համաշխարհային գիտության զարգացման,այլ նաև՝ արվեստի:Քանի որ Ամենայն երգահան Կոմիտասը հայտնի էր ոչ միայն Հայաստանում,այլ նաև աշխարհում:Նա իր նպաստն է ունեցել համաշխարհային երգարվեստի զարգացման գործում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X