Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Արագ զարգացող արդյունաբերությունը, գյուղատնտեսության քիմիացումը, տրանսպորտային միջոցների ինտենսիվ շահագործումը և ուրբանիզացիայի ներկա ծավալները այն հիմնական պատճառներն են, որոնց հետևանքով հսկայական հողային ռեսուրսներ դառնում են ոչ պիտանի:
    Հողաշերտի դեգրադացման ու կենսաբանական արտադրողականության նվազման հիմնական պատճառներից են հողի էրոզիան, աղակալումը, քիմիական, կենսաբանական ու ռադիոակտիվ աղտոտումը և այլն:
    Հողերի քիմիական ու ռադիոակտիվ աղտոտիչները մի խումբ քիմիական տարրեր ու միացություններ են, որոնց բնորոշ են մուտագեն, քաղցկեղածին ու թունավոր հատկություններ, իսկ կենսաբանական աղտոտիչներն աչքի են ընկնում իրենց ախտածին (հիվանդաբեր) հատկությամբ:

    Comment


    • #77
      Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Արագ զարգացող արդյունաբերությունը, գյուղատնտեսության քիմիացումը, տրանսպորտային միջոցների ինտենսիվ շահագործումը և ուրբանիզացիայի ներկա ծավալները այն հիմնական պատճառներն են, որոնց հետևանքով հսկայական հողային ռեսուրսներ դառնում են ոչ պիտանի:
      Հողաշերտի դեգրադացման ու կենսաբանական արտադրողականության նվազման հիմնական պատճառներից են հողի էրոզիան, աղակալումը, քիմիական, կենսաբանական ու ռադիոակտիվ աղտոտումը և այլն:
      Հողերի քիմիական ու ռադիոակտիվ աղտոտիչները մի խումբ քիմիական տարրեր ու միացություններ են, որոնց բնորոշ են մուտագեն, քաղցկեղածին ու թունավոր հատկություններ, իսկ կենսաբանական աղտոտիչներն աչքի են ընկնում իրենց ախտածին (հիվանդաբեր) հատկությամբ:
      Հարգելի Գայանե համամիտ եմ Ձեզ հետ:

      Comment


      • #78
        ԴԱՍԻ ՊԼԱՆ

        ԹԵՄԱ - ՄԱՐԴՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ
        (ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ, ՀՈՂԵՐԻ ԷՐՈԶԻԱ)



        ԴԱՍԻ ՏԵՍԱԿԸ – Համակցված

        ԽՆԴԻՐՆԵՐԸ - 1. ԿՐԹԱԿԱՆ – (Ամբողջացնել սովորողների գիտելիքները, կարողությունները, կատարել չափագրւմներ, գծապատկերներ, ուսումնասիրած և լրացուցից գրականության հետ տարաբնույթ աշխատանքներ կատարել զեկույցի տեսքով)
        2. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ – (Վարքի կանոններին հետևելու և օրենքներ կատարելու կարողություն ձևավորել, աշպարհայացքի ձևավորում)
        3. ԶԱՐԳԱՑՆՈՂ – (Խոսքի, մտածողության զարգացում սովորողների մյուս եզրահանգումների և արդյունքների ստուգում, վարկածի առաջ քաշում)
        4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ – (Խմբի անդամների փոխհարաբերությունների ձևավորում դեմ առ դեմ, քաջալերում և աջակցում է միմյանց ընդհանուր նպատակին հասնելու համար անհատական պատասխանատվության ձևավորում)


        ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ – Քարտեր, մարկերներ, պաստառներ, պրոյեկտոր, տեսախցիկ, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, տեսաֆիլմեր)


        ՆՊԱՏԱԿՆԵՐԸ – Սովորողները կարողանան բնութագրել մարդու և բնության փոխկապվածությունը, թվարկել էկոլոգիական հիմնախնդիրները և դրանց առաջացման պատճառները, հիմնավորել արդյունավետ բնօգտագործման պահպանման անհրաժեշտությունը:


        ԴԱՍԻ ՓՈՒԼԵՐԸ

        ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ – Նշել աշակերտների ներկայությունը (2րոպե):

        ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԱՍ -

        1. Դասարանը բաժանել 3-4 թիմերի, բացատրել խմբային աշխատանքի ձևը, յուրաքնչյուր թիմին տալ նյութը (Տեքստային աշխատանք) ընթերցելու և ամփոփիչ ձևով ներկայացնելու (5-7 րոպե):
        2. Սովորողները իրենց գիտելիքների և հանձնարարված նյութի ընթերցումից հետո կատարել ամփոփիչ աշխատանք ցուցապաստառի վրա (խախտում, խախտման պատճառները և հետևանքները)


        Մարդու տնտեսական գործունեության հետևանքով արդյունաբերական թափոնների և տրանսպորտի կողմից արտանետված թունավոր նյութերի կուտակում (CO 2 ,CH 4 ,NO 2), որի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրանում է:
        Թթու անձրևների հետևանքով հոցը քայքայվում է, ոչ ճիշտ ոռոգման պատճառով՝ լվացվում, իսկ ոչ ճիշտ պարարտացումից՝ աղակալում (20 րոպե):

        Յուրաքանչյուր խմբի անդամ ներկայացնում է մյուս խմբի թեմայի բացասական ազդեցությունից խուսափելու ուղիները (ըստ ներկայացված ցուցապաստառի, շրջագայության մեթոդական հնար)


        1. Անթափոն արտադրության փակ համակարգի ստեղծում
        2. Ավտոմեքենաների վառելանյութի որակի բարելավում (գտնել նոր անթափոն վառելանյութ)
        3. Գյուղատնտեսական աշխատանքի ճիշտ կազմակերպում (ոռոգում, պարար-տացում, վնասատուների դեմ պայքար) Կենսաբանական եղանակի կիրառում
        4. Դաշտապաշտպան անտառների ստեղծում (Դասը եզրափակիչ ձևով ներկայացնել 10 րոպե)
        ԳՆԱՀԱՏՈՒՄ – 5 րոպե, յուրաքանչյուր խմբի անդամ կատարում է ընկերոջ գնահատում՝ ըստ մասնակցության ակտիվության (թերթիկի վրա լրացնել)


        ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2 րոպե


        ՈՒսումնասիրած նյութը լավ յուրացնելու համար նպատակահարմար է լրացնել հետևյալ աղյուսակը.


        Մարդու ազդեցությունը կենդանի բնության վրա.
        ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
        ԴՐԱԿԱՆ
        ԲԱՑԱՍԱԿԱՆ
        Վերջին խմբագրողը՝ manush; 26-11-19, 13:22. Պատճառը՝: Տառաչափի փոփոխություն

        Comment


        • #79
          Հողերի քիմիական աղտոտում
          Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
          Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
          PivotWithDrops.jpg
          Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
          Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
          Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
          Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
          Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
          Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
          Удобрения1.jpg
          919.jpg
          Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:

          Comment


          • #80
            Էրոզիայի էությունը կայանում է նրանում, որ անձրևների, ձնհալի, ոռոգման ջրերի և քամիների ազդեցության տակ հողածածկը լվացվում է, քայքայվում և աստիճանաբար զրկվում օրգանական նյութերից ու բույսերին մատչելի սննդատարրերից: Արդյունքում նվազում է հողի բերրիությունը։ Մարդկությունն իր գոյության օրվանից էրոզիայի պատճառով կորցրել է 2 մլրդ հա վարելահող՝ մնացել է 1,՚5 մլրդ հա։ Էրոզիայի դեպքում, հողն աստիճանաբար զրկվելով իր փխրուն ու նուրբ մասից, ոչ միայն կորցնում է սննդանյութերի պաշարը, այլև զրկվում է լավ կառուցվածքից և բարենպաստ ֆիզիկական հատկություններից /հողը կորցնում է ջուր կլանելու և պահելու ընդունակությունը)։

            Դասակարգում են էրոզիայի 2 տեսակ` ջրային և հողմային։ Ջրայինը լինում է և բնական և արհեստական պատճառներով, իսկ հողմայինը՝ միայն բնական։

            Ջրային էրոզիայի դեպքում ջուրն իր հետ ողողում, տանում է հողի վերին շերտի մի մասը, իսկ հողմային էրոզիայի դեպքում՝ քամին փչում, տանում է չոր հողիփոշիացած վերին շերտը, մերկացնում է բույսերի արմատները կամ մշակված դաշտերը ծածկում է ավազի ու փոշու շերտով։
            Էրոզիան լինում է բնական և ոչ բնական։ Բնականը կանխել չենք կարող։ Այն բավականին դանդաղ ընթացող, օրինաչափ զարգացող պրոցես է։

            Պատճառներն են`

            • լեռնալանջերի թեքությունները,
            • տեղումների քանակը,
            • մայրապարը,
            • բուսածածկի բնույթը և այլն։

            Իսկ ոչ բնական էրոզիան արագընթաց պրոցես է և տեղի է ունենում մարդու անխոհեմ գործունեության հետևանքով՝

            • ոռոգման տեխնիկայի սխալ կազմակերպում (ոռոգվող շրջաններում էրոզիայի պատճառ է հանդիսանում արագ հոսող ոռոգման ջուրը, որը ողողում ու դաշտերից տանում է մեծ քանակությամբ տիղմ՝ հարուստ հանքային նյութերով ու հումուսի մեծ պաշարով),
            • երկրագործության ոչ ինտենսիվ համակարգեր,
            • թեք տարածքների չհամակարգված մշակում,
            • անտառների զանգվածային հատում,
            • բուսական ծածկի ոչնչացում,
            • արոտավայրերի անկանոն շահագործում` գերարածեցում և այլն։

            Comment


            • #81
              Հարգելի Քրիստինե շնորհակալություն գրառման համար։

              Comment


              • #82
                Գոյություն ունի արագացված էրոզիայի մի քանի տարատեսակ:
                Քամու էրոզիան (դեֆլյացիա) կապված է քամու ազդեցությամբ հողի մանր մասնիկների (մինչև 1 մմ) տեղափոխման հետ: Դեֆլյացիայի էությունը նրանում է, որ քամին, հասնելով որոշակի կրիտիկական ուժի, քանդում է հողի մակերևույթը և տեղատարման ենթարկում հողի մանր մասնիկները:Քամու էրոզիա կարող է նկատվել տարվա տարբեր եղանակներին, որի ինտենսիվությունը մեծապես կախված է քամու արագությունից, տևողությունից, տարածքի դիրքադրությունից, թեքությունից և հողածածկի վիճակից: Մասնավորապես էրոզիայի բարձր ինտենսիվություն նկատվում է ուժեղ քամիների (> 15 մ/վ) ժամանակ, հատկապես երբ հողը նոր է փխրեցված և դեռ չի ամրացվել բույսերի արմատներով: Էրոզիային նպաստում է նաև հողի չորությունը և հումուսի ցածր պարունակությունը:
                Այնառավել տարածված է և խիստ բացասական ազդեցություն է թողնում անապատային և կիսանապատային գոտիներում, որտեղ հաճախ են հանդիպում ուժեղ քամիներ, որոնց դիմակայելու հողի և բուսականության ընդունակությունը ավելի ցածր է

                Comment


                • #83
                  Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:

                  Comment


                  • #84
                    Մարդը՝ էկոլոգիական աղետների մեղավոր
                    Մարդը, լինելով բնության մի մաս, պետք է որ ներըմբռնողաբար զգար, թե ինչն է բարերար կերպով, իսկ ինչը՝ կործանարար ազդում իր շուրջը գոյություն ունեցող հիանալի աշխարհի վրա։ Չէ՞ որ միայն մարդն է օժտված շրջակա միջավայրը փոխելու ունակությամբ, բայց նա այդ հնարավորությունն օգտագործում է անարդյունավետորեն և խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը։ Ցավոք, մարդիկ պիտի գիտակցեն‚ որ, չկարողանալով ժամանակին կանգ առնել, իրենք կարող են ոչնչացնել նաև իրենց աշխարհը, և իրենք իրենց։
                    Մոլորակի արգավանդ շերտի քայքայման գործում մեծ դեր է խաղացել անտառների զանգվածային ոչնչացումը։ Անցած հազարամյակներին երկրագնդի վրա հատվել ու այրվել է մոլորակի բոլոր անտառահանդերի երկու երկրորդը։ Մարդն անտառները հատում է, որպեսզի մեծացնի ցանքատարածությունների մակերեսը, որպեսզի դրանց տեղում կառուցի տներ և անցկացնի հաղորդակցուղիներ, որպեսզի ջեռուցի կառուցված շինությունները, պատրաստի կահույք ու թուղթ և այլն։ Բայց եթե մենք չկարողանանք ժամանակին կանգ առնել, ապա 300 տարի անց մոլորակի մակերեսի վրա ոչ մի ծառ չի մնա
                    Բնակության միջավայրի վրա մարդու ազդեցությունն իրոք հսկայական է, և այդ իրողությունը նա պիտի խորապես ըմբռնի։ Մի համեմատություն. ոչ մի նորմալ մարդ չի սկսի իրեն լույս աշխարհ բերած մոր հետ վատ վերաբերվել, արդ ինչո՞ւ բնության էվոլյուցիոն զարգացման պսակը՝ մարդը, չարամտորեն վնասում է իրեն ծնած մորը` բնությանը։ Հարկավոր է անհապաղ փոխել իրավիճակը. ամենուրեք պիտի գործեն շրջակա միջավայրը վերահսկող մեխանիզմները, գիտական ներուժը պիտի աշխատի էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ ստեղծելու, մարդու անհոգ գործունեության հետևանքները վերացնելու համար նոր արդյունավետ ծրագրեր մշակելու վրա, այլապես համընդհանուր էկոլոգիական աղետը կանխել չի հաջողվի։

                    Comment


                    • #85
                      Հողի էրոզիայի դեմ պայքարի էությունը կայանում է նրանում,որ միջոցառումների մի ամբողջ սիստեմ ճիշտ կերպով գործադրելու ճանապարհով կանծել հողերի հետագա քայքայումը,պաշտպանել նրանց էրոզիայից,բարձրացնել էրոզիայի ենթարկված հողերի բերրիությունը, պիտանի դարձնել շարքից դուրս եկած տարածություններն ու նորից վերադարձնել գյուղատնտեսական արտադրությունը:
                      Պայքարը հողի էրոզիայի դեմ` պայքար է երկրի հողատարածությունները քայքայումից պաշտպանելու և լիարժեք օգտագործելու, դաշտերի ու արոտների արտադրողականությունը բարձրացնելու, երկրի ջրային ռեժիմը կարգավորելու, երաշտից խուսափելու համար:
                      Էրոզիայի դեմ պայքարելու գործը ճիշտ հիմքերի վրա դնելու նպատակով ամենից առաջ անհրաժեշտ է վերացնել այն պատճառները, որոնք սովորաբար նախադրյալներ են ստեղծում այդ չարիքի առաջացման ու զարգացման համար: Ավելի արդյունավետ է ու հեշտ կանխել էրոզիայի առաջացումը, քան պայքարել նրա հետևանքների դեմ:
                      Երբ լեռնալանջերը լրիվ պաշտպանված լինեն անտառային ու խոտային խիտ բուսածածկերով, ապա ջրի ուժեղ հոսք, հողի լվացում, ողողում,քայքայում,էրոզիա տեղի չի ունենա: Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում պետք է թույլ չտալ,որ լեռների բարձրադիր մասերում հոսող ջրերը հավաքվեն, վերածվեն խոշոր ուժի, շարժվեն ներքև ու լուրջ վտանգ սպառնան մեր դաշտերին ու այգիներին: Մեզ մոտ հաճախ փորձում են պայքարել ոչ թե հողի էրոզիայի առաջացման հիմնական պատճառները վերացնելու, այլ էրոզիայի հետևանքների դեմ,որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:
                      Մասնատված լեռնային ռելիեֆի պայմաններում շատ հաճախ կարիք է լինում դիմել նաև հիդրոտեխնիկական միջոցառումների, որոնց զուգակցումը ագրոտեխնիկական ու ֆիտոմելիորատիվ միջոցառումների հետ էլ ավելի է բարձրացնում էրոզիայի դեմ պայքարելու արդյունավետությունը:

                      Comment


                      • #86
                        Մթնոլորտի աղտոտման հետևանքները


                        1 Մթնոլորտը Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000–3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջ և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։ Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը (N2 ) և թթվածինը (O2 )։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։ Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։
                        2 Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում են մի քանի շերտեր։ Երկրի մակերևույթին ամենամոտ շերտը ներքնոլորտն է։ Բևեռային շրջաններում ներքնոլորտը տարածվում է մինչև 8– 10 կմ, իսկ հասարակածային շրջաններում՝ մինչև 18 կմ բարձրությունը։ Մթնոլորտի շերտային կառուցվածքը արտաքին ոլորտ (1500–2000 կմ) վերնոլորտ (50–55 կմ) ներքնոլորտ (8–18 կմ):


                        3 Ներքնոլորտը մարդու համար կենսականորեն ամենակարևոր շերտն է։ Օդում եղած ջրային գոլորշին, սառույցի բյուրեղները, փոշու և ծխի մասնիկները մեծ մասամբ կուտակված են ներքնոլորտում։ Այս շերտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, քամին։ Այստեղ են դիտվում ծիածանը և կայծակը։ Ներքնոլորտին հաջորդում է վերնոլորտը, որը հասնում է 50–55 կմ բարձրության։ Նրանում ջրային գոլորշու պարունակությունն աննշան է, և գրեթե չկան ամպեր։ Ներքնոլորտի և վերնոլորտի միջև օդային զանգվածների փոխանակության շնորհիվ վերնոլորտը նույնպես մասնակցում է եղանակի ձևավորմանը։ Վերնոլորտում՝ 25–30 կմ բարձրություններում, օզոնային շերտն է։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։


                        4 Օզոնը կլանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։ Վերնոլորտից վեր տարածվում է մթնոլորտի մեկ այլ շերտ, որն անվանում են արտաքին ոլորտ։ Այստեղ օդը շատ նոսր է և չի պարունակում ջրային գոլորշիներ։ Արտաքին ոլորտում՝ մեծ բարձրությունների վրա, օդի բաղադրությունը փոխվում է։ Երկրի մակերևույթից 1000–1300 կմ բարձր շերտերում մթնոլորտը սկսում է մասամբ ցրվել: Առանց մթնոլորտի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ։ Բոլոր կենդանի օրգանիզմներին օդն անհրաժեշտ է շնչելու համար։ Մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ։ Ինչպես արդեն գիտեք, մարդը և կենդանիներն օդից ստանում են թթվածին, իսկ բույսերը՝ նաև ածխաթթու գազ (CO2 ) լուսասինթեզի համար։ Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են այն ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները։


                        5 Մթնոլորտը ցրում է Արեգակի կիզիչ ճառագայթները, և դրանք ցերեկվա ընթացքում այնքան էլ ուժեղ չեն տաքացնում Երկրի մակերևույթը։ Իսկ գիշերվա ընթացքում մթնոլորտը վերմակի նման պահում է տաքությունը՝ թույլ չտալով, որ Երկրի մակերևույթն արագ սառչի։ Մթնոլորտը Երկրի մակերևույթը պաշտպանում է երկնաքարերից։ Դրանք, մեծ արագությամբ մտնելով մթնոլորտ, նրա վերին շերտերում օդի հետ շփումից շիկանում և այրվում են՝ հազվադեպ հասնելով Երկրի մակերևույթ։ Մթնոլորտը Երկրի վրա ջրի շրջանառության անհրաժեշտ պայմաններից է։ Մթնոլորտի մեջ անցած ջրային գոլորշիները նրանում խտանում են և տեղումների ձևով նորից թափվում Երկիր։ Մթնոլորտն աղտոտող նյութերը բազմաթիվ տասնամյակների ընթացքում նշանակալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են):


                        6 Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն: Փոխադրամիջոցներ Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա` · Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը · Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ


                        7. Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են: Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը: Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:
                        8. Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով: Բայց շատ երկրներում այդպիսի կանոններ առայժմ չեն ընդունվել: Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:

                        Comment


                        • #87
                          9 Արդյունաբերություն Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները: Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները: Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները:
                          10. Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը: Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր: Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին:
                          11 Կահույքի գործարանները արտանետում են լուծիչներ, որոնք պարունակվում են սոսնձի և լաքերի մեջ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա ևս: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա: Այսօր, ինչպես հիսուն տարի առաջ, գործարանները և ջերմաէլեկտրակայանները կիրառում են աղտոտիչների հետ պայքարի նույն ձևը. կառուցում են բարձր ծխնելույզներ` վտանգավոր նյութերը մթնոլորտի վերին շերտերը հասցնելու և աղբյուրից հեռու ցրելու նպատակով: Արդյոք սա հարցի լուծում է: Մթնոլորտն անհուն չէ, ինչպես շատերն են կարծում: Քամու և տեղումների հետ աղտոտիչները ետ են վերադառնում: Բոլորիս սպառնում է ջերմոցային էֆեկտը, հետևաբար օդի աղտոտումը տեղական, տարածաշրջանային և համամոլորակային հիմնախնդիր է:
                          12 Գյուղատնտեսություն Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա` 1. Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում 2. Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան, 3. Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:
                          13 Կենցաղ Պարզվում է, որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը: Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին: Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին: Այս սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից: Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում: Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում:
                          14 Բացի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ: Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ մարդածին աղբյուրներից` 100 մլն. տոննա:


                          15 Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ մեծ քանակություն: Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին են դասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության: Հանածո վառելիքի մեծ քանակություն է ամեն տարի այրվում կաթսայատներում` ջեռուցման համար: Կաթսայատները ամենից «կեղտոտ» վառելիքի` քարածխի և մազութի, ամենախոշոր սպառողներն են: Այդ պատճառով էներգետիկան ըստ այրվող վառելիքի քանակի և որակի հանդիսանում է ծծմբի երկօքսիդի միակ աղբյուրը: Գազային աղտոտիչները առաջ են գազի այրման գործընթացում: Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ թափոնների այրումը:

                          Comment


                          • #88
                            Հարգելի Վ.Դավթյան,շնորհակալություն գրառումների համար:Ձեր գրառումները մասնագիտական տեքստեր են ,լավ կլիներ,որ նշեիք նաև այն էջերի հղումները,որտեղից որ օգտվել էիք:

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X