Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման շատ հետաքրքիր է և արդիական։
    Մթնոլորտի աղտոտումը (օդի աղտոտում) այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումն, առաջացումն ու կուտակումն է մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:

    Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը:

    Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:

    Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:

    Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:
    Հարգելի Անահիտ,շնորհակալություն թեմային արձագանքելու համար,համամիտ եմ Ձեզ հետ,այս խնդիրը գլոբալ խնդիր է:

    Comment


    • #47

      Comment


      • #48
        https://www.youtube.com/watch?v=lstvjFbji78

        Comment


        • #49
          Уважаемая Галаян А.,спасибо за интересную и весьма актуальную тему.
          Виды эрозии почвы
          Поверхностный слой грунта разрушается под действием воды или ветра, соответственно, принято различать водную и ветровую эрозию почвы. Рассмотрим подробнее каждый из этих процессов.

          Водная эрозия возникает преимущественно на склонах, с которых верхний плодородный слой грунта смывается талыми водами или водой из оросительных каналов. В результате начинают образовываться промоины, овраги, и очень скоро местность начинает терять свои плодородные качества. Водную эрозию принято классифицировать еще по нескольким основаниям:

          По распространению водного потока выделяют поверхностную и линейную. В первом случае поток воды смывает только верхний гумусированный слой, во втором – сильный поток воды приводит не только к вымыванию верхнего слоя грунта, но и разрушению подстилающих пород, в этом случае восстановить грунт намного труднее.
          По степени различают естественную и антропогенную эрозию. Первая происходит под воздействием только природных сил, и она, как правило, не оказывает значительного влияния на плодородность грунта. Вторая возникает из-за нерационального ведения сельского хозяйства, и она способна в короткие сроки вывезти участок из оборота из-за разрушения плодородного слоя.
          Ветровая эрозия возникает преимущественно в степных районах с большими открытыми пространствами, она представляет собой выветривание частиц плодородного грунта на участках, не защищенных растительностью. Ветровая эрозия способна захватывать большие пространства, она особенно опасна для иссушенных земельных массивов, чаще всего территории страдают именно из-за слишком активной хозяйственной деятельности человека.
          Источник Мега Огород: http://megaogorod.com/atricle/2261-m...etrovoy-erozii
          Причины эрозии почвы

          Естественная эрозия почвы во многом связана с климатическими особенностями данного региона, при этом деятельность человека по выращиванию сельскохозяйственных культур способна значительно ускорить естественные процессы.

          На скорость повреждения поверхностного слоя влияют следующие факторы:

          Особенности климата. Развитие водной эрозии характерно для регионов с затяжными ливневыми дождями, а также с быстрым приходом весны, сопровождающимся резким таянием большого количества снега. Образовавшиеся талые воды размывают грунт и приводят к повреждению ценного плодородного слоя. Ветровая эрозия свойственна для равнинных зон с сухим климатом, из-за небольшого количества осадков грунт быстро пересыхает.
          Особенности рельефа. Скорость эрозии напрямую зависит от крутизны и протяженности склонов, кроме того, на выпуклых склонах деструктивные процессы развиваются быстрее, чем на вогнутых поверхностях. На равнинах эрозия развивается быстрее там, где растительный покров минимален.
          Свойства грунта также играют не последнюю роль в скорости эрозивных процессов. Наиболее устойчивыми считаются черноземы, такой грунт практически не выветривается и не размывается. Серозем, глинистый и песчаный грунт, напротив, характеризуется наименьшей устойчивостью и быстро разрушается при определенных условиях.
          Наличие растительного слоя. Корни растений гарантируют грунту надежную защиту от воды и ветра, кроме того, они обеспечивают быстрое впитывание влаги и препятствуют пересыханию грунта даже при жаркой погоде. Высокие стебли растений также препятствуют выветриванию грунта, так как скорость ветра возле земли снижается.
          Хозяйственная деятельность человека остается одним из наиболее разрушительных факторов. Бесконтрольный выпас скота на одних и тех же территориях, распашка земель с нарушением правил севооборота, разработка месторождений – все это приводит к повреждению почвенного слоя, и восстановить его крайне трудно.
          Таким образом, при подборе методов для борьбы с теми иным видом эрозии нужно учитывать причины ее возникновения. Только при устранении причин удается добиться устойчивого результата и обеспечить защиту грунта.

          Методика защиты почвы от водной эрозии
          Источник Мега Огород: http://megaogorod.com/atricle/2261-m...etrovoy-erozii

          Comment


          • #50
            Հարգելի Քրիստինե, շնորհակալություն թեմային միանալու համար:

            Comment


            • #51
              Ֆիլմ-դասախոսություն՝<<Հողերի էկոլոգիան>>
              https://www.youtube.com/watch?v=S2dRx4riqTs

              Comment


              • #52
                Մթնոլորտի պահպանություն
                Մթնոլորտի պահպանություն, մթնոլորտի մաքրության պահպանմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը։

                Օդի բաղադրությունը պահպանվում է անփոփոխ պրոդուցենտների, կոսումենտների և ռեդուցենտների կենսագործունեություն հետևանքով։ Մարդը տնտեսական նպատակով օգտագործում է օդի բաղադրության մեջ մտնող գազերը։ Օրգանական վառելանյութերի այրման ժամանակ ծախսվում է հսկայական քանակությամբ թթվածին, և առաջանում է նույնքան ածխաթթու գազ։ Միևնույն ժամանակ, անտառների զանգվածային հատումը հանգեցնում է նրան, որ կանաչ բույսերի կողմից մթնոլորտ արտազատվող թթվածնի քանակությունը կարող է կրճատվել 30%-ով։ Ոչ պակաս մտահոգություն են առաջացնում մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ահռելի ծավալները, քանի որ դրանք հանգեցնում են «ջերմոցային էֆեկտի» ուժեղացման, որի արդյունքում դիտվում է կլիմայի համամոլորակային փոփոխություն։ Արդյունաբերություն մեջ և կենցաղում քլորֆտորածխաջրածինների՝ ֆրեոնների կիրառումը և դրանցով մթնոլորտի աղտոտումը գիտնականների կարծիքով խթանում է օզոնային շերտի քայքայումը, իսկ օզոնային շերտը, ինչպես գիտենք, պաշտպանում է բոլոր կենդանի էակներին մահացու կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Էկոհամակարգերի վրա լուրջ ազդեցություն կարող էթողնել մթնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը, որը կարող է առաջանալ ատոմային էլեկտրակայանների վթարների ժամանակ կամ միջուկային զենքի փոխարկումների հետևանքով։Խոշոր արդյունաբերական կենտրոններում, բացի ավտոփոխադրամիջոցների արտանետած գազերով օդի աղտոտումից, լուրջ վտանգ են ներկայացնում նաև այն ձեռնարկությունները, որոնք մթնոլորտ են արտանետում ծծմբային գազ, ազոտի օքսիդներ և այլ թունավոր միացություններ։ Ընդ որում, եթե մթնոլորտում բարձր է ջրային գոլորշիների պարունակությունը, ապա կարող է առաջանալ այսպես կոչված «սմոգ», որը վտանգավոր է մարդկանց առողջության համար։Բացի այդ, ծծմբի և ազոտի օքսիդները, օդում մանալով ջրային գոլորշիների հետ, կարող են «թթվային տեղուների» պատճառ հանդիսանալ, որոնք մեծ վնաս են հասցնում կանաչ բույսերին և ջրամբարներում ապրող տարբեր կենդանի օրգանիզմներին։
                Կարդացեք ավելին Վիքիպեդիա- ազատ հանրագիտարանում:

                https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...B8%D6%82%D5%B6

                Comment


                • #53
                  Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ֆիլմ-դասախոսություն՝<<Հողերի էկոլոգիան>>
                  https://www.youtube.com/watch?v=S2dRx4riqTs
                  Հարգելի Լիլիթ,շնորհակալություն բովանդակալից նյութի համար:

                  Comment


                  • #54
                    Մեր ժամանակներում օդի աղտոտվածությունը դիտվում է որպես գլոբալ խնդիր:Կյանքի համար շատ կարոևր է մաքուր օդը, իսկ երբ մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել` բրոնխիտով, տարբեր ալերգիաներով,դեռմատիտներ (մաշկային հիվանդություններ) նույնիսկ աչքերի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ, օդի աղտոտվածությունից…Խրոնիկական բրոնխիտի հիմնական պատճառը ծխելն է: Իր նշանակությամբ երկրորդ պատճառը համարվում է օդի ախտտոտվածությունը. մեքենաների արտանետվող գազերով, արտադրության արգասիքներով:
                    Օդի ախտոտվածությունը կարող է պատճառ դառնալ մաշկային խնդիրների` ալերգիաների: Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ,(օրինակ ես`հողից, փոշուց ալերգիա ունեմ): Փոշուց կարող է մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ խնդիրներ առաջացնել առողջության համար:
                    Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել, օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:

                    Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 05-12-19, 23:24.

                    Comment


                    • #55
                      ժամանակակից արդյունաբերությանը երկու պայման է ներկայացվում: Նախ, արտադրությունը պետք է ոչմիայն նյութական բարիքներ ստեղծի, այլ նաև վնասազերծի իր գործունեության արգասիքները:Երկրորդ` արտադրությանն արգասիքները օգտագործումից հետո համեմատաբար հեշտությամբպետք է կրկին վերածվեն արտադրության արգասիքների:Աղտոտումից մթնոլորտի արմատական մեթոդ էհանդիսանում մինչև մթնոլորտ մուտք գործելը դրանց լիկվիդացումը: Դրա համար անհրաժեշտ է անթափոն արտադրության կիրառությունը, բուն արտադրությանմեջ տեխնոլոգիական գործընթացների հերմետիկացումը, վնասակար մնացորդների թափոնացումը:
                      Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 05-12-19, 23:44.

                      Comment


                      • #56
                        Մեր մոլորակի արագ աղտոտումը սկվեց արդյունաբերական հեղափոխությունից:
                        Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությունն է: Խնդիրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են:
                        Կոյուղու ջրերը հիմնական աղտոտիչներն են, որոնք լցվում են գետերը և ջրային այլ տարածքներ: Հաշվարկել են, որ ամեն տարի առաջանում է 4 միլիարդ տոննա արդյունաբերական աղբ:
                        Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:
                        Զարգացող երկրներում աղտոտվածությունը ավելի վատ վիճակում է, քան զարգացած երկրներում, քանի որ զարացող երկրները չունեն բավական միջոցներ աղտոտվածության խնդիրները լուծելու համար:
                        Սմոգը օդի աղտոտվածության ամենավատ տեսակն է: Այն հիմնականում առաջանում է հանածո վառելիքի գործարանների գործունեության հետևանքով:
                        Տան օդի աղտոտվածությունը շատ ավելի մեծ խնդիր է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` տան ներսում օդի աղտոտվածությունը ավելի շատ մահացություններ է առաջացնում:
                        Վերականգնվող էներգիան շրջակա միջավայրի աղտոտվածության կանգնեցման հիմնական միջոցն է:
                        Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես` օվկիանոսներում:
                        Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 05-12-19, 23:33.

                        Comment


                        • #57
                          Անուշ Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ուսումնական գործընթացում կարևոր տեղ է գրավում ուսուցիչների կողմից դասի պլանավորումը և վարումը:Սկսնակ ուսուցիչները հաճախ դասերն անցկացնելիս դժվարությունների են հանդիպում:
                          Ես իմ աշխատանքային տարիներին շատ եմ օգտվել հետևյալ մեթոդական ձեռնարկից ,որում կա 7-րդ դասարանի <<Կենդանի օրգանիզմների բազմազանությունը>> և 8-րդ դասարանի <<Կենսաբանություն:Մարդ>> առարկաների գրեթե բոլոր թեմաների պլանավորումը,ինչպես նաև դասի կառուցվածքի և բովանդակության արծարծման միջոցով ձորձ է արվում օգնել ուսուցիչներին՝ ավելի բովանդակալից անցկացնել տվյալ թեմային վերաբերող դասը:

                          Կենսաբանություն:Ուսուցչի ձեռնարկ հանրակրթական հիմն. դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների համար:
                          Հեղինակներ՝
                          Ս.Վ.Ամիրյան ,Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան, Ա.Հ.Եսայան, Ն.Ա. Հովհաննիսյան, Ս.Գ.Նանագյուլյան
                          Ընդհանուր խմբագրությամբ՝
                          Ա.Հ. Թռչունյանի


                          [ATTACH=CONFIG]10440[/ATTACH]

                          ներկայացնեմ ձեռնարկից մի քանի էջեր.ուսումնասիրեք,կարող է նաև Ձեզ էլ հետաքրքրի:

                          [ATTACH=CONFIG]10441[/ATTACH] [ATTACH=CONFIG]10442[/ATTACH] [ATTACH=CONFIG]10443[/ATTACH] [ATTACH=CONFIG]10444[/ATTACH]
                          Հարգելի Անուշ,Ձեր խնդրանքով առաջին նկարը շրջել եմ:

                          էջ .42-43.jpg
                          Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 18-05-19, 20:50.

                          Comment


                          • #58
                            Մթնոլորտի աղտոտումը ժամանակակից մարտահրավեր է

                            Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:
                            Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:
                            ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։
                            Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումներին:

                            Comment


                            • #59
                              Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները
                              • 44% Ավտոմեքենա
                              • 20% Ջեռուցում
                              • 14% Արդյունաբերություն
                              • 5% Աղբի այրում :

                              Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:

                              Comment


                              • #60
                                Օդի աղտոտում

                                https://tion.ru/blog/zagryaznenie-vozduha-atmosfery/

                                Մթնոլորտի աղտոտում

                                Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 25-05-19, 21:41.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X