Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    2020-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել փորձագետները: Քաղաքների աղտոտվածությունը կարող է առաջանալ ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների, ոչ ճիշտ քաղաքաշինության արդյունքում, և այլն: Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը եւ անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը ոչ թե բարձրանում, այլ նվազում է: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է: Երևանի օդում ազոտի օքսիդների պարունակությունը մոտավորապես 2,5 անգամ գերազանցում է չափաքանակը: Բացի ազոտի օքսիդներից, շրջակա միջավայրում շատ է նաև փոշին, որի պատճառը Երևանի բնակլիմայական պայմաններն են, այդ թվում նաև կանաչ տնկիների սակավությունը: Փորձագետները մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչը համարում ենք ավտոտրանսպորտը, որովհետև ավտոմոբիլների շարժիչներից արտանետվող գազերում առկա են բազմաթիվ օքսիդային, ծծմբային միացություններ և այլ վնասակար նյութեր, որոնք ցրվելով շրջակա միջավայրում՝ վնաս են հասցնում հենց առաջին հերթին մարդու առողջությանը: Մարդու օրգանիզմի վրա այդ բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝ անմիջական և միջնորդավորված: Անմիջական ազդեցությունը մթնոլորտային օդի միջոցով հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում, իսկ ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, դա այն է, երբ աղտոտված մթնոլորտային օդի արտանետումները նստում են հողի, ջրի և բուսականության վրա, այնուհետև փոխանցվում և ապա՝ արդեն այդ աղտոտված ջուրն ու գյուղմթերքները բերանի խոռոչով մարդու օրգանիզմում են հայտնվում:
    Հարգելի Լիլիթ,շնորհակալություն թեմայի քննարկմանը միանալու համար:Փաստերը խոսուն են,բայց հուսանք,որ ինչ-որ կերպ կկանխենք այս ամենը:
    Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 24-04-19, 13:20.

    Comment


    • #32
      Ձյունածածկույթի դերը
      Երկրի մակերևույթի տեղատարման, մասնավորապես հողի էրոզիայի պրոցեսում բացառիկ դեր ունի ձյունածածկույթը և գարնանային ամիսներին նրա հալոցքը: Հալոցքային ջրերը հաճախ մեծ ավերումների պատճառ են դառնում: Հալոցքային ջրերը ամենից ինտենսիվ էրոզիոն աշխատանք կատարում են այն զոնաներում, որտեղ գետնի մակերևույթը ծածկված չէ փարոամ բուսականությամբ:
      Այն երկրներում, որտեղ գետինը մեծ խորությամբ շուրջ տարի սառած է (հավերժական, կամ բազմամյա սառցույթ) և ամառային ամիսներին մակերևույթային շերտը հալվում է ընդհամենը մի քանի տասնյակ սմ խորությամբ, հալոցքային ջրերը առաջացնում են ցեխանման զանգված, որը սառած գրունտի վրայով սահում է ցած: Այս երևույթն անվանում են սոլիֆլյուկցիա:
      Էրոզիոն պրոցեսներում մեծ նշանակություն ունի ձնհալի բնույթը.եթե այն արագ է կատարվում, ապա էրոզիան շատ ավելի ինտենսիվ է:
      Բարձր լեռնային շրջաններում ձյունաբծերը առանձին գոգավորությունների մեջ պահպանվում են ամբողջ ամառվա ընթացքում և նրանք կատարում են այսպես կոչված նիվացիոն աշխատանք, որի ընթացքում հալոցքային ջրերը մտնելով ապարների ճեղքերի մեջ գիշերը սառչում են, տեղիք տալով սառնամանիքային հողմահարման: Ցերեկային ժամերին քայքայված նյութերը հալոցքային ջրերի միջոցով տեղափոխվում են ցած և կուտակվում գոգավորություններում:

      Comment


      • #33
        Քամիների դերը

        Քամին օդի շարժում է, որն առաջանում է մթնոլորտային ճմշումների տարբերությունից և բարձր ճնշման շրջանից փչում է ցածր ճնշման շրջան: Ուժեղ քամինրը կարող են հողից մասնիկներ պոկել և տեղափոխել մեծ տարածություններ: Հայտնի են շատ դեպքեր, երբ անապատներում մեկ օրվա ընթացքում ավազաի բավական հաստ շերտ տեղափոխվել է մեկա այլ տեղ, ամբողջ բնակավայրեր ծածկվել են ավազի տակ:
        Քամու քանդող աշխատանքը կոչվում է դեֆլյացիա, իսկ քամու գործունեությունն ընդհանրապես` էոլային պրոցեսներ: Էոլային պրոցեսները մեծ զարգացում ունեն հատկապես հարթավայրային երկրներում, ուր բուսականությունն և քամուն դիմադրող խոչընդոտներ չկան: Քամու միջոցով հողի վերին շերտի տեղաշարժը հողագիտության մեջ կոչվում է քամու կամ հողմային էրոզիա: Լեռնային երկրներում հողմային էրոզիան այնքան էլ ինտենսիվ չէ:
        Հողային ծածկի դիմադրողականությունն էրոզիային
        Երկրի մակերևույթին մայր ապարների վրա արտածին ուժերի, միկրոօրգանիզմների և օրգանական նյութերի ներգործության շնորհիվ ժամանակի ընթացքում ձևավորվում է հողային ծածկ:
        Հողի այն հիմքը, սուբստրատն է, որի վրա տեղի է ունենում էրոզիան.էրոզիայի ազդակների մաբողջ համալիրը գործում է հողի վրա: Միևնույն ժամանակ հողը ևս մասնակցում է էրոզիայի պրոցեսին, իր ազդեցությունն է թողնում էրոզիայի ինտենսիվության վրա` տարբեր հողեր ունեն տարբեր դիմադրողականություն էրոզիոն պրոցեսներին:

        Comment


        • #34
          Բուսական ծածկոցի դերը էրոզիայում
          Բուսկական ծածկը մի քանի ուղղությամբ է արգելակում էրոզիոն պրոցեսներին. արմատային ցանցը միահյուսում է հողի ագրեգատները, անձրևի կաթիլների հատվածը ընդունում է իր վրա, բարելավում է հողի ծակոտկենությունը և ինֆիլտրացիոն հատկանիշները, թուլացնում է անմիջապես հողի մակերևույթին տեղի ունեցող ջերմաստիջանային տատանումները, թուլացնում է քամիների ուժը, բույսերի քայքայումից առաջացած օրգանական նյութերն ու հումուսը նպաստում են հողի ստրուկտուրային հատկանիշների բարելավմանը և այլն:
          Բուսական ծածկոցի առկայության պայմաններում անձրևի կաթիլները հարվածում են բույսերին և մինչև գետնին չեն հասնում, բուսածածկ հատվածներում հողը չի խտանում, որի շնորհիվ բարելավում է նրա ինֆիլտրացիոն ունակությունը, ուստի էրոզիան թուլանում է: Մենք արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ փարթամ խոտային ծածկի դեպքում ինֆիլտրացիան մի քանի անգամ ինտենսիվ է: Կարկտահարության ժամանակ նույնպես բույսերն իրենց վրա կրելով հարվածի ուժը, թույլ չեն տալիս որ հողը քայքայվի. շատ դեպքում կարկտահարությունից հետո անտառը շատ խղճուկ տեսք է ընդունում` տերևները և դալար ճյուղերը թափվում են, բայց հողը մնում է անվնաս:
          Բույսերի արմատային ցանցն ընդհանրապես, և խոտաբույսերինը` մասնավորապես, նպաստում են հողի ծակոտկենության մեծացմանը: Նույն հողի բուսածածկ և բուսազուրկ հատվածները մեծապես տարբերվում են միմյանցից: Բուսազուրկ հողը սեփական ազդեցության տակ և անձրևի կաթիլների մեխանիկական հարվածի ներգործությամբ աստիճանաբար խտանում է, վատանում է ինֆիլտրացիոն հատկանիշները և հոսքը ուժեղանում է, մինչ դեռ բուսական ծածկի առկայության դեպքում արմատային ցացը նպաստում է ծակոտկենության մեծացմանը, որի շնորհիվ ինֆիլտրացիան ուժեղանում է ի հաշիվ մակերևույթային հոսքի:
          Բուսածածկի առկայության դեպքում արեգակի ճառագայթները անմիջապես գետնին ընկնել չեն կարող, ուստի հողի մակերևույթին ճառագայթման լարվածությունն շատ փոքր է և ջերմաստիճանը բարձրանալ չի կարող: Գիշերային ժամերին էլ բույսերը թույլ չեն տալիս, որ ինտենսիվ ճառագայթարձակում կատարվի: Այսպիսով, բուսածածկ հողի վրա ջերմաստիճանային տատանումները մեծ չեն և ջերմային հողմահարությունը թույլ է:
          Բուսածածկը մերձգետնյա շերտում թուլացնում է քամիների ուժը: Եթե ազատ տարածությունում քամի կա, ապա անտառում այն վերանում է, կամ շատ թուլանում: Անտառը քամիների ուժը թուլացնելու ամենալավագույն միջոցն է: Հասնելով անտառին, քամին բարձրանում է սաղավարտից վեր, այնտեղ նրա ուժը ավելանում է, իսկ օդի մի մասը ներս սողոսկելով անտառի մեջ, շփվում է ծառերին ու սաղարթին և աստիճանաբար մարում: Քամու ուժը ոչ միայն անտառում է թույլ, այլև անտառի հակառակ կողմում, այսպես կոչված քամու ստվերում:
          Բուսածածկը նպաստում է ձյունածածկի կուտակմանը: Վերջինս կուտակվում է այնտեղ, ուր քամու ուժը թույլ է: Անտառային բուսականության առկայության պայմաններում ձնհալքը ինտենսիվ չէ և հալոցքային ջրերը դանդաղ կերպով են ներծծվում հողի մեջ և մակերևույթային ոսքը թուլանում է:
          Օրգանական նյութերի քայքայումից առաջանում է հումուս, զանազան օրգանական թթուներ, որոնք մեծապես նպաստում են հողի բարելավմանը, իսկ վերջինս կարևոր է հողի էրոզիայի պրոցեսում: Ամենից բարենպաստ պայմաններ հումուսագոյացման համար կան անտառատափաստանների տափաստանային հատվածներում, որտեղ հումուսի քանակը անցնում է 12-18%-ից, այստեղ ձևքվորված ամենալավ ստրուկտուրա ունեցող հողերը էրոզիայի նկատմամբ շատ կայուն են:

          Comment


          • #35
            Անթրոպոգեն գործոնի դերը էրոզիայում

            Երկրի մակերևույթը փոփոխող բոլոր ազդակների մեջ մարդու գործունեությունը ամենրց զորեղն է և տեխնիկայի զարգացման շնորհիվ այն հարաճուն կերպով ուժեղանում է: Մարդը իր աշխատանքային գործունեության ընթաացքում անընդհատ առնչվում է բնության հետ և վերցնում է նրաից այն ամենը, ինչ անհրաժեշտ է սննդի, հագուստի և այլ պետքերի համար: Վերջին հազարամյակներում մարդը մեծ փոփոխություններ է կատարել իր շրջապատի բնության մեջ և շատ տեղերում բնական լանդշաֆտները այնքան են փոխվել, որ կորցրել են իրենց նախկին տեսքը:
            Որքան զարգանում է մարդկային հասարակությունը, գիտությունն ու տեխնիկան, այնքան բնությունն արագ է փոխվում, ստեղծվում են կուլտուրական լանդշաֆտներ: Սակայն մարդու գիտակցական ներգործությունը լանդշաֆտի վրա բերում է նաև չգիտակցված հետևանքներ: Անգիտակցական ներգործության շարքը պետք է դասել հողի էրոզիան, բազմաթիվ արտաթորությունների ներգործությունը, թունաքիմիկատների օգտագործումը, ռդադիոակտիվ տարրերի մուտքը բնության մեջ, որոնք թունավորում են աշխարհագրական թաղանթը:
            Էրոզիոն պրոցեսներում մարդու ներգործությունը արտահայտվում է մի քանի ուղղությամբ` հողը վարելու, անտառահատման, անասունների անպլանային արածեցման, ճանապարհային էրոզիայի-իռիգացիոն էրոզիայի, ռազմական էրոզիայի, բնության կեղտոտման հետևանքով ուժեղացող էրոզիայի միջոցով:
            Էրոզիայի պրոցեսում մարդու բացասական ներգործության տարատեսակներից մեկը անասունների անպլանային արածեցումն է: Անասունների ոտքի տակ առաջանում են կածաններ, որոնք միմյանց զուգահեռ են և մեծ մասամբ ունեն հորիզոնակնների ուղղություն: Կածանների մակերևույթին բույսերն այնքան են տրորված, որ հողը մերկանում է և խտանում ինչպես անձրևի կաթիլների մեխանիկական ներգործության, այնպես էլ սմբակների տակ: Լանջով իջնող ջուրը հավաքվում է կածանի մակերևույթին և դանդաղորեն ներծծվում, իսկ եթե ջուրը շատ է, շարունակում է հոսել ավելի ցածր, մակարդակի վրա և կածանից կածան իջնելով ջրաշիթը կատարում է էրոզիոն աշխատանք: Եթե կածանները թեք են, ապա էրոզիայի աշխուժացման նպաստավոր պայմաններ են ստեղծվում` կենտրոնացված ջրաշիթերը մշտական ուղիներ են բացում և ձորակների առաջացման նախադրյալներ ստեղծում: Անասունների չափից ավելի արածեցումը նպաստում է էրոզիային նաև այլ կերպ` անասունները պոկում են հողին ամրացված բույսերը, հաճախ վերջիններս պոկվում են արմատի հետ միասին և էրոզիայի համար ուղիներ են բացվոմ:
            Հողի էրոզիային մեծապես նպաստում է անտառահատումը: Անտառահատման հետևանքով խախտվում է բնության ջրաջերմային հավասարակշռությունը, աղքատանում է խոտածածկը, հողը չորանում է և բաժին դառնում հոսող ջրերին: Անտառահատված տեղանքում շուտով առաջանում են մանր ձորակներ, և լանջը ամբողջովին մերկանում է:
            Անտառահատման ժամանակ հաճախ ծառերը քարշ են տալիս լանջի թեքությամբ.ծառի ճյուղերը քանդում են հողը, ուղիներ բացելով էրոզիայի համար:
            Մարդու ներգործության տարատեսակներից մեկը բնության կեղտոտումն է վնասակար գազերով: Արդյունաբերական ձեռնարկությունների ծուխը հաճախ շրջապատում ոչնչացնում է բուսականությունը, որի հետևանքով ինտենսիվանում է էրոզիան: ՄԱրդու անգիտակից ներգործությունների շարքը պետք է դասել ճանապարհային և ռազմական էրոզիան: Հաճախ մեծ թեքությունների վրա գյուղամիջյան ու ամառանոցյան ճանապարհները դառնում են կենտրոնացված ջրաշիթերի հարմար ուղիներ և շուտով ճանապարհի տեղում մնում են լանջային ձորակներ:
            Գիտության կողմից մշակված հակաէրոզիոն միջոցառումների կիրառումը կարող է վերացնել ուժեղացված էրոզիան.միայն պետք է խելացիորեն օգտագործել բնության բարիքները:

            Comment


            • #36
              Հողի էրոզիայի տիպերը

              081806052119.jpg images.jpg Land-Degradation_Endanger.jpg

              Հողի էրոզիայի 3 խումբ ենք առանձնացնում` ջրային էրոզիա, հողմային էրոզիա և հողի թունավորումը թունաքիմիկատներով: Ջրային էրոզիան էլ իր հերթին բաժանում ենք 4 տիպի` երկրի մակերևույթի մակերեսային լվացում կամ մակերեսային էրոզիա, ձորակային էրոզիա, քիմիական էրոզիա, իռիգացիոն էրոզիա:

              Հողի էրոզիայի դեմ պայքարի միջոցները:Հողի էրոզիայի դեմ պայքարի ուղղությունը:

              Հողի էրոզիայի դեմ պայքարի էությունը կայանում է նրանում,որ միջոցառումների մի ամբողջ սիստեմ ճիշտ կերպով գործադրելու ճանապարհով կանծել հողերի հետագա քայքայումը,պաշտպանել նրանց էրոզիայից,բարձրացնել էրոզիայի ենթարկված հողերի բերրիությունը, պիտանի դարձնել շարքից դուրս եկած տարածություններն ու նորից վերադարձնել գյուղատնտեսական արտադրությունը:
              Պայքարը հողի էրոզիայի դեմ` պայքար է երկրի հողատարածությունները քայքայումից պաշտպանելու և լիարժեք օգտագործելու, դաշտերի ու արոտների արտադրողականությունը բարձրացնելու, երկրի ջրային ռեժիմը կարգավորելու, երաշտից խուսափելու համար:
              Էրոզիայի դեմ պայքարելու գործը ճիշտ հիմքերի վրա դնելու նպատակով ամենից առաջ անհրաժեշտ է վերացնել այն պատճառները, որոնք սովորաբար նախադրյալներ են ստեղծում այդ չարիքի առաջացման ու զարգացման համար: Ավելի արդյունավետ է ու հեշտ կանխել էրոզիայի առաջացումը, քան պայքարել նրա հետևանքների դեմ:
              Երբ լեռնալանջերը լրիվ պաշտպանված լինեն անտառային ու խոտային խիտ բուսածածկերով, ապա ջրի ուժեղ հոսք, հողի լվացում, ողողում,քայքայում,էրոզիա տեղի չի ունենա: Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում պետք է թույլ չտալ,որ լեռների բարձրադիր մասերում հոսող ջրերը հավաքվեն, վերածվեն խոշոր ուժի, շարժվեն ներքև ու լուրջ վտանգ սպառնան մեր դաշտերին ու այգիներին: Մեզ մոտ հաճախ փորձում են պայքարել ոչ թե հողի էրոզիայի առաջացման հիմնական պատճառները վերացնելու, այլ էրոզիայի հետևանքների դեմ,որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:
              Մասնատված լեռնային ռելիեֆի պայմաններում շատ հաճախ կարիք է լինում դիմել նաև հիդրոտեխնիկական միջոցառումների, որոնց զուգակցումը ագրոտեխնիկական ու ֆիտոմելիորատիվ միջոցառումների հետ էլ ավելի է բարձրացնում էրոզիայի դեմ պայքարելու արդյունավետությունը:
              Ելնելով գիտական ու արտադրական բազմաթիվ տվյալներից անհրաժեշտ է ընդգծել, որ էրոզիայի դեմ պայքարելու միակ ճիշտ ուղին բազմակողմանի միջոցառումների համալիր կիրառումն է ամբողջ ջրհավաք ավազանի սահմաններում` լեռնագագաթներից մինչև հիդրոգրաֆիկ ցանցի հատակը:

              Comment


              • #37
                Տարածքի ճիշտ կազմակերպում

                Էրոզիայի դեմ պայքարելու գործում վճռական դեր է կատարելու տնտեսության տարածքի ճիշտ կազմակերպումը: Տարածքի կազմակերպման միջոցով անհարաժեշտ է ճիշտ կերպով զատել ցանքաշրջանառության դաշտերը, հաշվի առնելով առաջին հերթին ռելիեֆի առանձնահատկությունները, որը մեր պայմաններում չափազանց կարևոր է: Տարածաշրջանի կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է ցանքաշրջանառության դաշտերը դասավորել այնպես, որ հնարավոր լինի պրակտիկայում կիրառել հակաէրոզիոն միջոցառումների կարևորագույն օղակներից մեկը` վար հորիզոնական ուղղությամբ:
                Լուրջ ուշադրության արժանի է նաև հիմնական ու դաշտային, ինչպես նաև անասունների երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհների ճիշտ անցկացումը.նրանք պետք է դասավորվեն ցանքաշրջանառության ուղղությամբ: Նման դեպքերում միջդաշտային ճանապարհները ոչ թե նպաստելու են էրոզիայի առաջացմանը,այլև իրենք էլ իրենց հերթին են խանգարելու վերևից հոսող ջրերի արագ ընթացքին:
                Հողի էրոզիայի դեմ պայքարելու նպատակով կազմակերպվող բոլոր միջոցառումները և առաջին հերթին լեռնալանջերի հողի մշակումը,պետք է իսպառ վերացնի անձրևից ու ձնհալքից առաջացող ջրերի հոսքը, ստիպի նրանց հողի մակերեսով հոսելու փոխարեն ներծծվել ու կուտակվել հողի մեջ, հարստացնել հողի խոնավության պաշարները ու ամռան չոր ամիսներին հագեցնել մշակվող բույսերի ջրի ծարավը, նպաստել նրանց բերքի բարձրացմանը:
                Վերևից հոսող ջրերի հողի մեջ ներծծվելու և կուտակվելու ընդունակությունը սերտ կերպով կապված է հողի հիմնական հատկությունների հետ: Իսկ հողի` մեծ քանակությամբ ջուր կլանելու ու պահելու հատկություն ստեղծելու համար անհրաժեշտ է լեռնալանջերում կիրառել հողի մշակման մի ամբողջ սիստեմ,օրինակ` հորիզոնական վար և կուլտիվացիա, ակոսում,թմբավորում,վարի խորացում,շերտավոր փխրեցում,ընդհատվող ակոսում,կուլտուրաների հորիզոնական ու շերտավոր դասավորում,խոտաբույսերի մշակում,պարարտացում, կայուն ստրուկտուրայի ստեղծում,բուֆերային շերտերի ստեղծում, դաշտապաշտպան անտառաշերտերի աճեցում և այլն:
                Լեռնալանջերի վրա դասավորված հողային տարածությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի կամ զոնաների.
                1. Վարելահողեր, որոնք ունեն մինչև 2 աստիճան թեքություն,ջրի հոսքը ու հողի քայքայումը այստեղ շատ թույլ է արտհայտված. նման տարածությունները պետք է դնել դաշտային ցանքաշրջանառության տակ,բազմամյա խոտաբույսերի մասնակցությամբ,կատարել խոր վար,ցրտահերկ,պաշտպանելով նրանց դաշտապաշտպան անռատաշերտերով:
                2. Վարելահողեր, որոնց թեքությունը 2-5 աստիճան է. ջրի հոսքը և հողի էրոզիան այստեղ բավականին մեծ է: Նման տարածության վրա հողի մշակումը և կուլտուրաների ցանքը ցանքաշրջանառության սիստեմում պետք է կատարել միայն հորիզոնական ուղղությամբ,կիրառել խոր վար,սև ցելը փոխարինել զբաղված ցելերով,կատարել ընդհատվող ակոսացում,ձյան կուտակում,բազմամյա խոտաբույսերի շերտավոր մշակում,շարահերկ բույսերի սահմանափակում,դաշտապատման անտառաշրջանների աճեցում:
                3. Վարելահողեր, որոնց թեքությունը 5-8 աստիճան է. այստեղ անհրաժեշտ է անցկացնել ցանքաշրջանառություն առանց շարահերկ կուլտուրաների,մեծ տեղ տալով բազմամյա խոտաբույսերին,կիրառել շերտային հողագործություն(մեկ շերտ խոտաբույս, մեկ շերտ հացահատիկ), կիրառել խոր վար,հորիզոնական ակոսացում,ընդհատվող ակոսացում,ձյան կուտակում,վերևից աճեցնել դաշտապաշտպան անտառաշերտեր, բոլոր տեսակի մշակումներ է կատարել հորիզոնական ուղղությամբ:
                4. Վարելահողեր, որոնք գտնվում են 8-12 աստիճան թեքության վրա: Սա այն սահմանն է, որից վերև հողային տարածությունները հնարավոր չէ օգտագործել դաշտավարության համար: Այս թեքությունների վրա կարելի է մշակել գյուղատնտեսական կուլտուրաներ,կիրառելով հակաէրոզիոն միջոցառումների լրիվ համալիր:
                5. 12-25 աստիճան թեքություն ունեցող լեռնալանջերը հնարավորության դեպքում պետք է դրվեն ցանովի խոտաբույսերի տակ,վերածվեն խոտահարքների և ընդհանրապես կերի բազայի,դրվեն պտղատու ծառերի տակ, կիրառելով համապատասխան ագրոտեխնիկական, ֆիտոմելիորատիվ ու հիդրոտեխնիկական համաէրոզիոն միջոցառումներ:
                6. 25-ից բարձր թեքություն ունեցող լեռնալանջերի հողերը պետք է հատկացնել համատարած անտառների կամ լեռնային արոտների, այնտեղ անցկացնելով արոտների բարելավման միջոցառումների լրիվ համալիրը:
                7. Քայքայված, ամբողջովին հողային ծածկոցից զրկված,ավելի խիստ թեքություն ունեցող տարածությունները,ինչպես նաև ձորերն ու ձորակները ենթակա են պաշտպանական միջոցառումների, որտեղ հիմնական տեղը առաջին հերթին բռնում են անտառատնկումը և, ընդհանրապես ֆիտոմելիորատիվ միջոցառումները,առանձին դեպքերում` հիդրոտեխնիկական աշխատանքները:

                Comment


                • #38
                  Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակար ազդեցություն է գործում մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաղական իրերի կոռոզիա:Մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը պահանջում է այն աղտոտումներից պաշտպանելու արագ և արդյունավետ միջոցներ, ինչպես նաև` օդի աղտոտումների վնասակար ազդեցության կանխումը: Մթնոլորտը կարող է առանց վնասակար ազդեցության արտահայտման պարունակել աղտոտումների որոշակի քանակ, քանի որ տեղի է ունենում նրա մաքրման բնական գործընթաց: Օդի աղտոտման հետ կապված վնասակար ազդեցության որոշման առաջին քայլը հանդիսանում է օդի որակների չափանիշների մշակումը, ինչպես նաև` որակի ստանդարտները:Որակի ստանդարտները որոշում են օդի որակի մակարդակները և սահմանային թույլատրելի արտանետումները , որոնք անհրաժեշտ է պահպանել` անվտանգ կայնքի ապահովման համար: Վերահսկող մարմինները պարտավոր են որակական և քանակական վերահսկողություն իրականացնել: Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը:
                  Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 05-12-19, 23:50.

                  Comment


                  • #39
                    Մթնոլորտի աղտոտում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

                    https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...B8%D6%82%D5%B4

                    Մթնոլորտային օդի պահպանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

                    https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...B8%D6%82%D5%B6

                    Comment


                    • #40
                      Անուշ Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Հողի էռոզիան համաժողովրդական չարիք է. նա սողում է լեռնալանջերով,քանդում, ավերում և շարքից հանում է բնության ամենաթանկ գանձը՝ բերրի հողը` ժողովուրդների նյութական բարեկեցության հիմքը:
                      Բացառիկ է էրոզիայի հասցրած վնասները լեռնային երկրներին. էրոզիայի միջոցով մաշվում են լեռնալանջերը, առաջանում են անդնդախոր ձորեր ու կիրճեր: Միլիոնավոր տարիների ընթացքում լեռնային երկիրը մաշվում է:
                      Հարգելի մասնակիցներ,եկեք քննարկենք այս թեման:Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով,խորհուրդներով և նյութերով:
                      Հարգելի Անուշ,շատ կարևոր թեմա եք քննարկում:Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:

                      Comment


                      • #41
                        Վախթանգ Դավթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Անուշ,շատ կարևոր թեմա եք քննարկում:Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:
                        Շնորհակալություն հարգելի Վախթանգ թեմայի քննարկմանը միանալու համար:Համամիտ եմ Ձեզ հետ,որ Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա,և օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:
                        ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին:
                        Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումներին:

                        Մթնոլորտային օդի պահպանության առավել արդյունավետ կառավարման համար օրենքին նոր տեսք հաղորդելու համար հաստատվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը: Այն համահունչ է զարգացած երկրներում, մասնավորապես ԵՄ-ում գործող հասկացություններին և չափանիշներին:
                        Հայեցակարգում ներկայացվել են այն հիմնական փոփոխությունները, որոնք դասակարգվել են հետևյալ տրամաբանությամբ՝ մթնոլորտային օդի որակի գնահատում, անշարժ և շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակում, արտանետումների հաշվառում:

                        Comment


                        • #42
                          Ներկայացնեմ մի այսպիսի նյութ,որտեղ քննարկվում է Երևանի օդի աղտոտվածության հարցը,որ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է:
                          Համատարած շինարարություն, ավտոմեքենաների թվի ավելացում և կանաչ տարածքների կրճատում: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է. «Մեր հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ Երևան քաղաքի տարածքում գործում են հանքավայրեր՝ քարի ավազի, որոնք փոշու, աղտոտման առիթ են հանդիսանում»,- նշում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկնաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

                          ժhttps://a1plus.am/hy/article/93926


                          Comment


                          • #43
                            Эрозия. Учебный фильм по экологии

                            Comment


                            • #44
                              Հողի էռոզիա

                              Comment


                              • #45
                                Անուշ Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Ներկայացնեմ մի այսպիսի նյութ,որտեղ քննարկվում է Երևանի օդի աղտոտվածության հարցը,որ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է:
                                Համատարած շինարարություն, ավտոմեքենաների թվի ավելացում և կանաչ տարածքների կրճատում: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է. «Մեր հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ Երևան քաղաքի տարածքում գործում են հանքավայրեր՝ քարի ավազի, որոնք փոշու, աղտոտման առիթ են հանդիսանում»,- նշում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկնաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

                                ժhttps://a1plus.am/hy/article/93926


                                Թեման շատ հետաքրքիր է և արդիական։
                                Մթնոլորտի աղտոտումը (օդի աղտոտում) այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումն, առաջացումն ու կուտակումն է մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:

                                Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը:

                                Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:

                                Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:

                                Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X