Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

    Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Հողի էռոզիան համաժողովրդական չարիք է. նա սողում է լեռնալանջերով,քանդում, ավերում և շարքից հանում է բնության ամենաթանկ գանձը՝ բերրի հողը` ժողովուրդների նյութական բարեկեցության հիմքը:
    Բացառիկ է էրոզիայի հասցրած վնասները լեռնային երկրներին. էրոզիայի միջոցով մաշվում են լեռնալանջերը, առաջանում են անդնդախոր ձորեր ու կիրճեր: Միլիոնավոր տարիների ընթացքում լեռնային երկիրը մաշվում է:
    Հարգելի մասնակիցներ,եկեք քննարկենք այս թեման:Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով,խորհուրդներով և նյութերով:

  • #2
    Էրոզիա՚ տերմինը լատինական ծագում ունի(erozio-քայքայում): Տարբերում են էրոզիայի երկու խոշոր տիպ` ջրային էրոզիա և քամու կամ հողմային էրոզիա: Ջրային էրոզիան իր հերթին երկու տարատեսակ ունի` մակերեսային կամ տարածական էրոզիա և հունային էրոզիա:
    Հողի էրոզիայի էությունը կայանում է նրանում,որ անձրևներից ու ձյան հալոցքից առաջացած ջրերը,կամ ուժեղ քամին հողի մակերեսից հեռացնում են նրա ամենանուրբ, բույսերի համար շատ արժեքավոր սննդանյութեր պարունակող մասը: Ավելին` ուժեղ անձրևները կամ հեղեղները լեռնալանջերից տանում են ոչ միայն հողի նուրբ մասնիկները,այլև քանդում, ողողում են թեքություններում տեղադրված վարելահողի ամբողջ շերտը, մերկացնում են լեռնալանջերը, շարքից դուրս են բերում վարելահողերը, արոտներն ու մարգագետինները: Ինտենսիվ էրոզիայից տուժում են ոչ միայն լվացվող լեռնալանջերը,այլ նաև նրանց ստորոտներում տեղադրված ցանքատարածություններն ու այգիները` սելավների բերած պրոլյուվիալ նստվածքների քարաբեկորների ու տիղմի տակ թաղվում են դարերով մարդու կողմից մշակված,կուլտուրականացված հողերը: Տեղատարափ անձրևներից հետո հաճախ առաջանում են լեռնային հեղեղներ ու սելավներ, որոնք աղետալի հետևանքներ են ունենում: 1946թ. Գետառի սելավի հետևանքով Երևան քաղաքը կրեց մարդկային զոհեր ու նյութական հսկայական վնաս: Սելավների հետևանքով քանդվում են ճանապարհներ ու կամուրջներ, հիդրոկայաններ ու գործարաններ,քարաբեկորներով լցվում են ոռոգող ջրանցքներն ու առուները:
    Բացառիկ է էրոզիայի հասցրած վնասները լեռնային երկրներին. էրոզիայի միջոցով մաշվում են լեռնալանջերը, առաջանում են անդնդախոր ձորեր ու կիրճեր: Միլիոնավոր տարիների ընթացքում լեռնային երկիրը մաշվում է:
    Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ կան մեծ թեքություններ, ուր հողի էրոզիան առավել ինտենսիվ է: Մեր հանրապետության լեռնային շրջաններից շատերի տարածքում (Հրազդանի, Աբովյանի, Թալինի, Սպիտակի, Ապարանի, Կարմիրի, Սևանի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Ազիզբեկովի, Գորիսի, Ղափանի, Մեղրու և այլն) լեռնալանջերի էրոզիայի հետևանքով մեծ տարածությունների վրա հողերը աստիճանաբար զրկվում են հանքային սննդանյութերից ու օրգանական նյութերից,որի հետևանքով վատթարանում են նրանց ֆիզիկական հատկությունները: Մասնավորապես նրանք կորցնում են ջուր կլանելու ու պահելու հատկությունը,պակասում են հողի մեջ ջրի պաշարները, որի հետևանքով բույսերն ընկճված են լինում,շատ հատվածներում աստիճանաբար մերկանում է հումուսից զուրկ, կրով հարուստ մայր ապարը,հողը կորցնում է բերք տալու ունակությունը:
    Մեր հանրապետությունը սակավահող է և յուրաքանչյուր տարի հողօգտագործումից դուրս է գրվում 3-5 հազ. հեկտար տարածություն: Դուրս գրելու պատճառը կամ հողի էրոզիան է, կամ էլ հողատարածությունները,զանազան արդյունաբերական ձեռնարկություններին ու բնակատեղիներին հատկացնելը: Կան տարածություններ էլ,որտեղ առաջներում բնակեցված է եղել, գոյություն են ունեցել գյուղեր, սակայն այժմ ամայացված են(Վեդի գետի ավազանում), մարդու հսկողությունից զրկված հողերն այստեղ ենթարկվում են էրոզիայի: Հողի նկատմամբ դեռևս չկա պատշաճ վերաբերմունք ու հոգատարություն. շատ շինարարական կազմակերպություններ ընդարձակ տարածությունների վրա ուղղակի ավերում են հողը և զրկում նրան բերք տալու ունակությունից:
    Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 06-04-19, 17:36.

    Comment


    • #3
      Հարգելի Անուշ,շատ կարևոր թեմա եք քննարկում:Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում:

      Comment


      • #4
        Հարգելի Ղալայան Ձեր քննարկած թեման արդի կարևոր թեմաներից մեկն է:Անձրևները, հատկապես տեղատարափ անձրևները, որոնք գետնի մակերևույթի վրայով հոսելով, սրբում տանում են հողի մակերևույթային շերտը:Իսկ տեղումներով աղքատ երկրներում փարթամ բուսականություն լինել չի կարող, ուստի էրոզիան պետք է որ ինտենսիվ լինի:

        Comment


        • #5
          Հարգելի Անուշ Ղալայան,շատ կարևոր,ուսանելի,արդիական և հետաքրքիր թեմա եք քննարկում:Մթնոլորտի աղտոտումը ժամանակակից մարտահրավեր է:Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:

          ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
          https://www.arlis.am/documentview.aspx?docid=71305
          Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 06-04-19, 20:37.

          Comment


          • #6
            Հարգելի Անուշ Ղալայան, բավականին կարևոր և արդիական թեմա եք քննարկում: Ուրախ եմ հետևել Ձեր թեմայի քննարկմանը:

            Comment


            • #7
              Թամարա Ալիխանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Անուշ,շատ կարևոր թեմա եք քննարկում:Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան: Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքարարի դեր: Ուստի, հողի պաշտպանությունն առաջնակարգ դեր ունի շրջակա միջավայրի պահպանության համալիրում:
              Հարգելի Թամարա, շնորհակալություն թեմային միանալու համար:

              Comment


              • #8
                Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Ղալայան Ձեր քննարկած թեման արդի կարևոր թեմաներից մեկն է:Անձրևները, հատկապես տեղատարափ անձրևները, որոնք գետնի մակերևույթի վրայով հոսելով, սրբում տանում են հողի մակերևույթային շերտը:Իսկ տեղումներով աղքատ երկրներում փարթամ բուսականություն լինել չի կարող, ուստի էրոզիան պետք է որ ինտենսիվ լինի:
                Հարգելի Լուսինե, շնորհակալություն թեմային միանալու համար:

                Comment


                • #9
                  Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Անուշ Ղալայան,շատ կարևոր,ուսանելի,արդիական և հետաքրքիր թեմա եք քննարկում:Մթնոլորտի աղտոտումը ժամանակակից մարտահրավեր է:Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:

                  ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
                  https://www.arlis.am/documentview.aspx?docid=71305
                  Շնորհակալություն հարգելի Մարինե թեմային միանալու համար:

                  Comment


                  • #10
                    Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Անուշ Ղալայան, բավականին կարևոր և արդիական թեմա եք քննարկում: Ուրախ եմ հետևել Ձեր թեմայի քննարկմանը:
                    Հարգելի Լիլիթ, շնորհակալություն թեմային միանալու համար:

                    Comment


                    • #11
                      Էրոզիայի գործոնները
                      Հողի էրոզիան անմիջապես երկրի մակերևույթին տեղի ունեցող պրոցես է, որին մասնակցում է գործոնների մի ամբողջ համալիր և այդ գործոնների էներգիայի աղբյուրը արեգակն է: Օրինակ. արեգակի էներգիայի շնորհիվ ծովերց և օվկիանոսներից ջուրը գոլորշիանում է, մտնում է շրջապտույտի մեջ, մտնոլորտային տեղումների ձևով թափվում է ցամաքի վրա, հոսում է նրա մակերևույթի վրայով` իր հետ տանելով նաև հողի մասնիկներ:Հողի էրոզիայի գործոնները շատ են, նրանցից յուրաքանչուրը նպաստում է կամ խանգարում էրոզիայի զարգացմանը, վերջին հաշվով, էրոզիայի ինտենսիվությունը պայմանավորվում է այդ գործոնների ամբողջ համալիրով: Եթե էրոզիային նպաստող գործոնները ավելի զորեղ են, քան խանգարող գործոնները, ապա էրոզիան ուջեղանում է, լանջերը տեղատարվում են, իսկ եթե էրոզիային նպաստող գործոնները ավելի թույլ են, քա հակադիր գործոնները, ապա հողի էրոզիան թուլանում է, լանջերը բուսածածկվում են:

                      Ապարների տիպերը
                      Երկրի կարծր կեղևը կազմված է զանազան ապարներից, որոնք արտաքին ուժերի ազդեցության տակ տարբեր ինտենսիվությամբ են քայքայվում: Կան ապարնե, որոնք անձրևից գոյացած ջրաշիթերի ազդեցության տակ արագությամբ քայքայվում են, կան ապարներ էլ, որոնք շատ ամուր են և դարերով կանգուն են մնում, չեն քայքայվում: Այստեղից ելնելով անհրաժեշտ է ծանոթանալ ապարների տարբեր տիպերին, հողմահարման նկատմամբ նրանց դիմադրողականությանը: Երկրի կեղևի կազմում առանձնացնում են երեք խոշոր տիպեր` հրաբխային կամ մագմատիկ, նստվածքային և մետամորֆային ապարներ:

                      Երկրաբանական հիմքի դերը էրոզիայում
                      Երկրի կեղևը, որի վրա առաջանում է հողը, կազմված է 3 խումբ ապարներից: Երկրի մակերևույթի արտածին ազդակները` արեգակի էներգիան, մթնոլորտային տեղումները, հոսող ջրերը, քամին, բուսականությունը և այլն, ներգործում են այդ ապարների վրա և տեղի է ունենում վերջիններիս հիպերգեն վերափոխման պրոցես: Մի տեղ այդ պրոցեսը ինտենսիվ է ընթանում, մի այլ տեղ ոչ ինտենսիվ: Տարբերությունների պատճառների մեջ կարևոր դեր է խաղում երկրաբանական հիմքի բնույթը, ապարների դիմանդրողականությունը էրոզիայի պրոցեսին:
                      Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 08-04-19, 19:59.

                      Comment


                      • #12
                        Ապարների էրոզիոն հատկանիշները

                        Տարբեր ապարներ ունեն ցեմենտացման տարբեր աստիճան, տարբեր ծակոտկենություն, ամրություն, լուծելիություն և այլն: Ապարների այս հատկանիշների ուսումնասիրմամբ զբաղվում է ինժեներական երկրաբանությունը և գրունտաբանությունը:
                        Ելնելով էրոզիոն պրոցեսների նկատմամբ դիմադրողականության աստիճանից, բոլոր կարգի գրունտները բաժանվում են 3 խմբի` ամուր ժայռային ապարներ, միջին ամրության, ոչ ամուր ցեմենտացած, փխրուն, հեշտ ողողվող ապարներ:
                        Ամուր ժայռային ապարների թվին են պատկանում այն բոլոր ապարները, անկախ ծագումից, որոնք հոծ են, կատարյալ ցեմենտացած, հոսող ջրի կամ սառցադաշտերի ու քամիների միջոցով դժվարությամբ են քայքայվում ու հեռանում: Հրաբխային ապարներից այս խմբին են դասվում` գրանիտները, սիենիտը, գաբրոն, բազալտը, անդեզիտը, անդեզիտաբազալտը, կատարյալ ցեմենտացաց տուֆը, տրախիտը և այլն. Մետամորֆային ապարներից գնեյսը, կվարցիտը, մարմարը. Նստվածքային ապարներից` ամուր ավազաքարի, ամուր կրաքարը, կատարյալ ցեմենտացած կոնգլոմերատը, բրեկչիան և այլն: Ամուր ժայռային խմբի ներկայացուցիչները ռելիեֆի մերկացումներում առաջացնում են քարափներ: Ամուր ժայռային ապարները ջրում վատ են լուծվում, հողմահարման նյութերը առաջացնում են կախույթներ և ջրի մեջ կախված վիճակում են միգրացիա կատարում. Ավելի խոշոր մասնիկները գլորվում են` շփվելով գետերի հատակին:
                        Միջին ամրության ապարները աչտաքին ուժերի ազդեցությամբ, մասնավորապես հոսող ջրի ներգործությամբ քայքայվում են և գետաբերուկների ձևով տեղափոխվում: Այդպիսի ապարներից են թույլ ցեմենտացած հրաբխային տուֆը, կոնգլոմերատները, բրեկչիաները, մերգելային կրաքարերը, կրաքարերը, ավազաքարերը և այլն: Սրանք ենթարկվում են ոչ միայն մակերեսային լվացման, այլև սուֆոզիայի ու կարստացման: Այդ խմբի ապարների տարածման շրջաններում գետահովիտները արագությամբ են խորանում ու լայնանում, ռելիեֆի ձևավորման պրոցեսը շատ արագ է ընթանում:
                        Փխրուն, հեշտ ողողվող ապարները այն ապարներն են, որոնք առաջացել են հիպերգեն պայմաններում.ցեմենտացումը շատ թույլ է և արտաքին ազդակների ներգործությամբ արագորեն քայքայվում է ու շարժման մեջ դրվում: Այդպիսի ապարներից են` հրաբխային խարամն ու մոխիրը, մերգելները, կավաթերթաքարերը, կավերը, լյոսը, ավազները, կավաավազները: Սրանք չունենալով կապակցականություն, ջրի շիթերի ազդեցությունից արագությամբ քայքայվում են:
                        Փխրուն ապարների մեջ էրոզիոն և սուֆոզիոն անկայունության տեսակետից աչքի է ընկնում լյոսը: Վերջինս դեղնավուն գույնի կավահող է, որն արագությամբ ողողվում է ջրի միջոցով:
                        Թույլ դիմադրողականությամբ են օժտված չցեմենտացված ավազները: Սրանք քամու մի ջոցով կարող են տեղաշարժվել: Մանրահատիկ ավազն ու փոշին 100-ավոր ու 1000-ավոր կիլոմետրեր են անցնում, նստում են այնտեղ, ուր օդային զանգվածների շարժման արագությունը թուլանում է:
                        Վերջին խմբագրողը՝ Անուշ Ղալայան; 08-04-19, 20:16.

                        Comment


                        • #13
                          Ռելիեֆի դերը էրոզիայում

                          Երկրի կարծր կեղևի մթնոլորտի հետ շփման մակերևույթը ամենուրեք ինչ-որ ձև ունի, հենց այդ մակերևույթն էլ կոչվում է ռելիեֆ: Ռելիեֆի ուսումնասիրությունը կատարվում է գեոմորֆոլոգիայի կողմից:
                          Երկրի մակերևույթի ձևերի առաջացումն ու ձևավորումը ակտարվում է երկու` միմյանց հակադիր ուժերի ներգործությամբ` ներծին (էնդոգեն) և արտածին (էկզոգեն): Ներծին ուժերը գործում են երկրի խորքում. դրանք են` ձգողական ուժը, հրաբխականությունը, տեկտոնական ուժերը, որոնք երկրի կեղևի շարժումների պատճառ են:
                          Հրաբխային գործունեության հետևանքով երկրի մակերևույթը ծածկվում է լավային ծովերով, առաջանում են հրաբխային զանգվածներ ու կոներ: Երկրի ձգողական ուժի շնորհիվ բարձրադիր մասերի զանգվածները շարժվում են թեքության ուղղությամբ, գրավում են ավելի ցածր դիրք: Այդ ուժերի շնորհիվ գետերն ու սառցադաշտերը հոսում են, շատ տեղերում առաջանում են փլվածքներ, սողանքներ, ձնահյուսեր և այլն:
                          Երկրի արտածին ուժերը կապված են արեգակի ճառագայթային էներգիայի հետ: Սրանցից են` մթնոլորտային երևույթները (անձրև, քամի, ձյուն և այլն), հոսող ջրի, սառցադաշտերի աշխատանքը, հողմահարման պրոցեսները և այլն: Եթե ներծին ուժերի շնորհիվ երկրի մակերևույթը բարձրանում է, ստեղծվում են բարձր լեռնաշղթաներ, ապա արտածին ուժերը աշխատում են նորաստեղծ ռելիեֆի դրական ձևերի վրա քանդակել նոր բացասական ձևեր: Հիմնականում տեղի է ունենում դենուդացիայի (տեղատարման) պրոցես և հողմահարված նյութերը տեղատարվելով կուտակվում են օվկիանոսների ու ծովերի հատակին կամ ցամաքի վրա ռելիեֆի բացասական ձևերի մեջ` առաջացնելով այսպես կոչված կորելյատիվ նստվածքներ:
                          Եկրի ներծին և արտածին ուժերը տարբեր հատվածներում միմյանց նկատմամբ որոշակի փոխհարաբերության մեջ են գտնվում: Եթե ներծին ուժերը շատ զորեղ են ապա երկրի մակերեևույթը անընդհատ բարձրանում է և արտածին ուժերը չեն հասցնում այն մաշել, հավասարեցնել ծովի մակարդակին: Այս դեպքում լեռնային երկիրն աճում է: Այստեղ տեկտոնական բարձրացումների տեմպը դենուդացիայի տեմպից մի քանի նագամ մեծ է, որի հետևանքով տեղի է ունենում լեռնային երկրի ընդարձակումը և գետահովիտների խորացում: Եթե դենուդացիան ավելի ինտենսիվ է, քան տեկտոնական բարձրացումը, ապա երկիրը մաշվում է, հավասարվում է ծովի մակերևույթին:
                          Ռելիեֆի բոլոր միավորները ըստ մասշտաբի բաժանվում են 3 խմբի` մակրոձևեր, մեզոձևեր, միկրոձևեր: Մակրոձևերից են խոշոր լեռնաշխթաները, դաշտավայրերը, բարձրավանդակները: Մեզոձևերը միջին մեծության ձևեր են` առանձին լեռնաշղթաներ, գետահովիտներ, ոչ մեծ դաշտեր և այլն: Միկրոձևերը փոքր ձևեր են` մանր ձորակներ, քարակարկառները, նույնիսկ մրջյունների կողմից առաջացրած մանր հողաթմբերը:
                          Ռելիեֆը լինելով լանդշավտի մնացած բաղադրիչների գործունեության արգասիքը, միևնույն ժամանակ ինքը ակտիվ կերպով մասնակցում է էրոզիոն պրոցեսների առաջացման ու ընթացքի մեջ:

                          Comment


                          • #14
                            Ռելիեֆի էրոզիոն մասնատվածությունը
                            Երկրի մակերևույթն այս կամ այն չափով մասնատված է գետահովիտներով: Այդ ավելի ակնառու է լեռնային շրջաններում: Էրոզիոն մասնատվածության չափանիշը մասնատվածության գործակիցն է, կամ գետային ցանցի խտության գործակիցը: Ռելիեֆի մասնատվացության կամ գետային ցանցի խտության գործակիցները լեռնային երկրներում գրեթե նույն բանն են արտահայտում, քանի որ յուրաքանչյուր գետ կամ գետակ լեռնային երկրներում ունի իր հովիտը: Տարբերություն կարող է ստացվել միայն այն դեպքում, երբ գետերը պարզորոշ արտահայտված հովիտներ չունեն և հարթ տարածության միջոցով բազմաթիվ գետեր են անցնում` առանց որոշակի հովիտների:
                            Էրոզիոն մասնատման շնորհիվ երկրի մակերևույթւ իրական մակերեսը մեծանում է:
                            Բացի այն, որ էրոզիոն մասնատման խտությունը մեծացնում է ռելիեֆի իրական մակերեսը, այն մեծացնում է նաև լանջերի թեքությունը, իսկ վերջինս, ինչպես գիտենք, շատ կարևոր ազդակ է էրոզիոն պրոցեսում:
                            Էրոզիոն մասնատման մեջ մեծ նշանակություն ունի մասնատման խտությունը: Միայն մասնատման խտությունը և նրա գործակիցը դեռևս լրիվ գաղափար չեն տալիս էրոզիայի ինտենսիվության վերաբերյալ:
                            Ունենալով էրոզիոն մասնատման խտության և խորության վերաբերյալ տվյլաներ, մենք կարող ենք լրիվ գաղափար կազմել լանջերի թեքության վերաբերյալ և պարզել էրոզիայի ինտենսիվությունը: Որքան մեծանա էրոզիոն մասնատման խորությունը, այնքան կմեծանա երկրի ռելիեֆի իրական մակերեսը:
                            Ռելիեֆը (մասնավորապես միկրոռելիեֆը) լինելով արտածին ազդակների արգասիք, իր հերթին ինքն էլ մի գործոն է էրոզիոն պրոցեսների զարգացման մեջ և ազդում է նրա վրա:

                            Comment


                            • #15
                              Կլիմայի դերը էրոզիայում

                              Կլիմայական գործոնների համալիրը էրոզիոն պրոցեսներում առաջնակարգ դեր ունի.ըստ էության ջրային էրոզիան առաջանում է մթնոլորտային տեղումներից, իսկ քանու էրոզիան-օդի շարժումից: սրանք երկուսն էլ կլիմայի բաղադրիչներն են: Էրոզիայի հետ անմիջապես առնչվում են` արեգակնային ճառագայթումը, մթնոլորտային տեղումները, ձնհալը և քամիները:

                              Հողերի էրոզիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

                              https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...A6%D5%AB%D5%A1

                              Ջրային էրոզիան տեղի է ունենում անձրևաջրերի, հալոցաքջրերի և ոռոգման ու ջրահեռացման ազդեցության տակ։ Քամու էրոզիան հաճախ անվանում են հողերի դեֆլյացիա։ Ջրի և քամու էրոզիաների պրոցեսները չնայած տարբերություններին, ունեն նաև շատ նմանություններ ինչպես պրոցեսների մեխանիզմներում, այնպես էլ արտահայտման ձևերում և հողերի պաշտպանության մեխանիզմներում։

                              Ջրային էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է հանդիսանում մակերևութային հոսքը։ Տարբերում են մակերևութային հոսքի երեք հիմնական տիպ՝ անձրևային հոսք, հալոցքի հոսք և ոռոգման ջրերի հոսք։ Համապատասխանաբար տարբերում են անձրևային էրոզիա, հալքի էրոզիա և ոռոգման էրոզիա։ Էրոզիայի նշված տիպերը տարբերվում են ոչ միայն հոսքի ծագմամբ, այլ նաև պրոցեսի մեխանիզմով և վնասի աստիճանով, որ նրանք պատճառում են։

                              Ձյան հալքի հետևանքով առաջացած էրոզիան տարբերվում է պակաս արտահայտվածությամբ, բայց ավելի երկարատև ազդեցությամբ քան անձրևային էրոզիան։ Ձնհալքի հետևանքով առաջացած էրոզիայի կորուստներն առավել հաճախ կազմում են մեկ հեկտարից մի քանի տոննա։

                              Անձրևի ժամանակ էրոզիայի տևողությունը զգալիորեն կարճ է, քան ձյան հալքի ժամանակ, սակայն տեղափոխվող հողի քանակն ավելի շատ է։ Այն կարող է հասնել տասնյակ տոննաների մեկ հեկտարից։ Այս դեպքում ողողվող հողի քանակը կախված է ոչ միայն ջրային հոսքի պարամետրերից, այլ նաև անձրևի կաթիլների պարամետրերից։ Ոռոգման էրոզիան բաժանվում է ենթատիպերի և կախված է ոռոգման տեսակից։

                              Ըստ մորոֆոլոգիական ցուցանիշների տարբերում են մակերևույթային էրոզիա և գծային էրոզիա։ Մակերևութային էրոզիան իր հերթին բաժանվում է հարթ և ալիքաձև էրոզիայի, չնայած այս բաժանումը պայմանական է։ Մակերևութային էրոզիայի անցումը գծային էրոզայի նույնպես պայմանական է։ Համարվում է, որ եթե էրոզիայի հետքերը դաշտում անհետանում են սովորական մշակման ժամանակ, ապա դա մակերևութային էրոզիա է, եթե ոչ՝ գծային։ Քամու էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է քամի, որի արագությունը բավարար է հողի մասնիկները տեղափոխելու համար։ Այնպիսի արտաքին ցուցանիշներով, ինչպիսիք են ինտենսիվությունը, տևողությունը և երևույթի մասշտաբը, ինչպես նաև վնասի չափը, առանձնացնում են առօրյա էրոզիա և փոշու փոթորիկներ։ Սակայն այս բաժանումը նույնպես պայմանական է։ Քանակական տեսանկյունից հողերի էրոզիան բնութագրվում է ողողման ինտենսիվությամբ, որն արտահայտվում է տ/հա միավոր ժամանակում (տարի), կամ կորսված հողի հաստությամբ միավոր ժամանակում (տարի) մմ/տարի։ Այս միավորներով են չափում նաև հողագոյացման արագությունը։ Էրոզիայի վտանգավորության մասին կարելի է դատել, համեմատելով հողագոյացման ինտենսիվությունը նրա կորստի ինտենսիվության հետ։ Եթե էրոզիայի ինտենսիվությունը փոքր է հողագոյացման ինտենսիվությունից, ապա էրոզիան համարվում է նորմալ, իսկ եթե մեծ է՝ արագացող։ Էրոզիայի հասցրած վնասները ոչ միայն պայմանավորված են նրանով, որ էրոզիայի արդյունքում կորչում է հողի վերին բերրի շերտը, այլ նաև նրանով, որ տեղատարված մասնիկները առաջացնում են նստվածքներ, ինչը կարող է բերել տարբեր բացասական հետևանքներ, մասնավորապես ջրատար և այլ ուղիների խցանումներ, տարբեր նստվածքների առաջացում և նաև թունավորումներ։ Էրոզիայի արդյունքում հողերի կորստի ինտենսիվությունը որոշելը լուծելի խնդիր է, չնայած շատ աշխատատար։ Առավել դժվար է չափել հողագոյացման ինտենսիվությունը։ Առավել հաճախ այդ նպատակով որևէ եղանակով (օրինակ ռադիոածխաջրային մեթոդով) որոշում են հումուսային շերտի առաջացման ժամանակը և չափում են նրա հաստությունը։ Բաժանելով հումուսի շերտի հաստությունը նրա առաջացման ժամանակի վրա, ստանում են հողագոյացման պրոցեսի միջին արագությունը մմ/տարի։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X