Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

    Снимок.jpg
    Գենետիկան գիտություն է օրգանիզմների հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Ներկայումս այն բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենդանաբանություն, բժշկություն, գյուղատնտեսություն: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունների հիմք հանդիսացավ 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացումը: Ներկայումս գենետիկայի հիման վրա մշակվում և արտադրության մեջ են ներդրվում բջջային և գենային ինժիներիայի նորագույն մեթոդները:
    Մարդկությունն այսօր անհանգստացած է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների լայն տարածումով: Դրանց վնասակարության մասին ներկայումս գոյություն ունեն հակառակ կարծիքներ: Այդ հարցի շուրջը բանավիճում են գիտնականները, դրա մասին գրում են զանգվածային լրատվության միջոցները, իսկ էկոլոգիական կազմակերպությունները վիճաբանում են արտադրողների հետ: Այս ամենը շփոթության է մատնում սպառողին` դնելով նրան երկընտրանքի առջև` օգտագործել արդյոք սննդի մեջ գենետիկորեն վերապոխված մթերքներ, թե բացառել դրանք սննդակարգից:

  • #2
    Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    [ATTACH=CONFIG]9858[/ATTACH]
    Գենետիկան գիտություն է օրգանիզմների հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Ներկայումս այն բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենդանաբանություն, բժշկություն, գյուղատնտեսություն: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունների հիմք հանդիսացավ 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացումը: Ներկայումս գենետիկայի հիման վրա մշակվում և արտադրության մեջ են ներդրվում բջջային և գենային ինժիներիայի նորագույն մեթոդները:
    Մարդկությունն այսօր անհանգստացած է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների լայն տարածումով: Դրանց վնասակարության մասին ներկայումս գոյություն ունեն հակառակ կարծիքներ: Այդ հարցի շուրջը բանավիճում են գիտնականները, դրա մասին գրում են զանգվածային լրատվության միջոցները, իսկ էկոլոգիական կազմակերպությունները վիճաբանում են արտադրողների հետ: Այս ամենը շփոթության է մատնում սպառողին` դնելով նրան երկընտրանքի առջև` օգտագործել արդյոք սննդի մեջ գենետիկորեն վերապոխված մթերքներ, թե բացառել դրանք սննդակարգից:
    Կաթնասուններ
    220px-ChimericMouseWithPups.jpg
    Գենետիկորեն ձևափոխված կաթնասունները ԳՁՕ-ների կարևոր մասն են կազմում[43]: Դեռևս 1980-ական թվականներին Ռալֆ Բրինստերը և Ռիչարդ Պալմիթերը կատարելագործեցին տրանսգենային մկներ, առնետներ, ճագարներ, ոչխարներ խոզեր ստանալու տեխնոլոգիաներն ու հիմնեցին մարդկանց տարբեր հիվանդությունների (ներառյալ տրանսգենով հարուցված առաջին քաղցկեղը) առաջին տրանսգենային մոդելները։ Կենդանիների գենետիկական ինժեներիան թանկ, դանդաղ զարգացող ուղղություն է, որը պայմանավորված է ոչ միայն գործընթացների բարդությամբ, այլև հասարակության լայն շերտերում նմանատիպ փորձարկումների նկատմամբ ձևավորված հակասական կարծիքի ու որոշակի սահմանափակումների առկայության հետ։ Չնայած դրան, այս բնագավառում նկատվում է բավականին մեծ առաջընթաց[44]:

    Առաջին տրանսգենային կենդանին ստեղծվեց մկան սաղմի մեջ ԴՆԹ-ի ներարկմամբ և այնուհետև սաղմի պատվաստմամբ էգ մկան օրգանիզմ[45]:

    Գենետիկորեն ձևափոխված կենդանիները կիրառվում են տարբեր ոլորտներում և տարբեր նպատակներով.

    մարդկանց հիվանդությունների հետազոտություն,
    կենդանիներից մթերքների ստացում,
    դեղաբանական միջոցների և փոխարինող հյուսվածքների ստացում,
    մարդկանց համար անվնաս կենդանիների ստացում (հիպոալերգիկ կատուների ստացում),
    արագ աճող կենդանիների ստացում,
    հիվանդությունների նկատմամբ կայուն կենդանիների ստացում և կենդանիների առողջության բարձրացում։

    Comment


    • #3
      Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

      Comment


      • #4
        Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

        Comment


        • #5
          Գենետիկորեն ձևափոխված (փոփոխված) օրգանիզմներ՝ ԳՁՕ կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ՝ ԳՄՕ են համարվում այն ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ:

          Այլ կերպ ասած, գենետիկ ինժիներիայի շնորհիվ գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և այն փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույս, բույսից կենդանի, կամ կենդանուց բույսին:

          Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար: ԳՁՕ-ների վրա դժվար թե միջատներ նկատեք:

          ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել մարդկանց սովի խնդիրը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը սկսեց զարգանալ 70-ական թվականների վերջերից: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ մրգեր և բանջարեղեններ:

          Մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում:

          Comment


          • #6
            Շատ ակտուալ թեմա եք ընտրել,հարգելի՛ Անահիտ Պետրոսյան:Սիրով կմասնակցեմ քննարկումներին:

            Comment


            • #7
              Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն: Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:
              Վերջին խմբագրողը՝ Arevik Tumasyan; 19-03-19, 17:14.

              Comment


              • #8
                Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                [ATTACH=CONFIG]9858[/ATTACH]
                Գենետիկան գիտություն է օրգանիզմների հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Ներկայումս այն բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենդանաբանություն, բժշկություն, գյուղատնտեսություն: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունների հիմք հանդիսացավ 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացումը: Ներկայումս գենետիկայի հիման վրա մշակվում և արտադրության մեջ են ներդրվում բջջային և գենային ինժիներիայի նորագույն մեթոդները:
                Մարդկությունն այսօր անհանգստացած է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների լայն տարածումով: Դրանց վնասակարության մասին ներկայումս գոյություն ունեն հակառակ կարծիքներ: Այդ հարցի շուրջը բանավիճում են գիտնականները, դրա մասին գրում են զանգվածային լրատվության միջոցները, իսկ էկոլոգիական կազմակերպությունները վիճաբանում են արտադրողների հետ: Այս ամենը շփոթության է մատնում սպառողին` դնելով նրան երկընտրանքի առջև` օգտագործել արդյոք սննդի մեջ գենետիկորեն վերապոխված մթերքներ, թե բացառել դրանք սննդակարգից:
                Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը, (GM foods )(նաև հայտնի է որպես գենետիկորեն մշակված սննդամթերք (GE foods), կամ կենսաձև մշակված սննդամթերք) սննդամթերք է արտադրված այն օրգանիզմներից, որոնց ԴՆԹ-ում փոփոխություններ են կատարել` օգտագործելով գենետիկական ինժեներայի մեթոդները: Գենետիկական ինժեներային մեթոդները թույլ են տալիս նոր հատկանիշների ներդրումը, ինչպես նաև նախորդ մեթոդների հետ համեմատած ավելի մեծ վերահսկողությունը, ինչպիսիք են ընտրովի բուծումը և փոփոխման բուծումը: Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի առևտրային վաճառքը սկսվել է 1994 թվականին, երբ Կալգենը վաճառեց իր առաջին անհաջողակ Flavr Savr-ի «ձգվող» լոլիկը: Սննդամթերքի մեծամասնության փոփոխությունները հիմնականում կենտրոնացած են հացահատիկային մշակաբույսերի վրա, որոնք մեծ պահանջարկ ունեն ֆերմերների կողմից, ինչպիսիք են սոյան, եգիպտացորենը, կանոլայը և բամբակը: Գիտական համաձայնություն կա, որ ԳՄ-ի մշակաբույսերից ստացվող ներկայումս առկա սննդամթերքը ավելի մեծ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քան սովորական սնունդը, սակայն յուրաքանչյուր ԳՄ-ի սննդամթերք պետք է փորձարկվի առանձին դեպքից առաջ: ԳՄ օրգանիզմի իրավական և կարգավորիչ կարգավիճակը տարբերվում է երկրների կողմից, որոշ երկրներ արգելում են դրանք արգելել կամ սահմանափակել, իսկ մյուսները` թույլ տալով նրանց տարբեր կարգի աստիճաններ: Այնուամենայնիվ, կան շարունակական հանրային մտահոգություններ, կապված սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, հետազոտության մեթոդների հետ կապված:

                Genetic_engineering_logo.jpg

                Comment


                • #9
                  Շնորհակալություն հարգելի հարգելիներս թեմային միանալու և հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար ։
                  Վերջին խմբագրողը՝ Անահիտ Պետրոսյան; 20-03-19, 11:28.

                  Comment


                  • #10
                    Снимок.jpg


                    Ինչ են իրենցից ներկայացնում ԳՁՕ-ները և ինչպիսին է դրանցից ստացված մթերքը: Գենային ճարտարագիտության մեթոդների օգնությամբ օրգանիզմների բնական հավաքակազ-մի մեջ ներկառուցում են օտարածին գեներ` մեկ այլ, կենսաբանորեն բավականին հեռու կանգ-նած օրգանիզմից: Խառնվում են տեսակները որոնք բնության մեջ բացարձակապես անհամա-տեղելի են: Օրինակ` կարտոֆիլի գենոմի մեջ ներդրվում են ձնծաղիկի կամ բակտերիայի գենե-րը, ելակի և լոլիկի գենոմի մեջ` ձկան գեները և այլն: Ըստ ստեղծողների այս օրգանիզմներն ունեն օգտակար հատկանիշներ:
                    Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և մթերքների ստացումը կենսատեխնոլոգիայի նոր ուղղություն է այն վկայում է մարդկային մտքի անսահմանափակ հնարավորությունների մասին:
                    Այս օրգանիզմների ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1972թ-ից : 1983 թ Քյոլնի բուսաբանական ինստիտուտի գիտնականները ստացան վնասատուների նկատմամբ կայուն գենետիկորեն վերափոխված եգիպտացորեն: Ինչպես պնդում են ԳՁՕ-ի կողմնակիցները դրանց կարևորագույն արժեքներն են կլիմայական անբարենպաստ պայմանների նկատմամբ ունեցաց դիմացկունությունը, բարձր բերքատվությունը, մշակաբույսերի դիմացկունությունը թունաքիմիկատների նկատմամբ, հասունացման ավելի կարճ ժամկետները պահպանման ավելի մեծ տևողությունը և այլ առավելություններ:

                    Comment


                    • #11
                      Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և սննդամթերքի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ կան խիստ հակասական կարծիքներ։

                      Մոտավորապես 12000 տարի առաջ արհեստական ընտրության և բուծման միջոցով մարդիկ արդեն ընտելացրել էին որոշ բույսեր և կենդանիներ: Ընտրողական բուծման գործընթացը, որում ընտրվում էին օգտակար հատկանիշներով առանձնյակներ և օգտագործվում էին սերունդ ստանալ նպատակով, հանդիսանում է ժամանակակից գենետիկական ձևափոխման նախատիպը:

                      Երբ լաբորատոր պայմաններում կատարվում է նուկլեինաթթուների հաջորդականության խմբավորում, ստացված ԴՆԹ-ն կոչվում է վերախմբավորված (վերակազմված) ԴՆԹ: Վերջինս կարող է պարունակել [[օլիգոնուկլեոիդ]]ներ նույն կամ նման տեսակի օրգանիզմներից, այդ պատճառով այն ստացել է «ցիսգենային» ԴՆԹ անվանումը։ Իսկ եթե այն պարունակում է օլիգոնուկլեոիդներ այնպիսի օրգանիզմներից, որոնք բնական պայմաններով չեն խաչասերվում, ապա այն կոչվում է «տրանսգենային» ԴՆԹ: Վերակազմված ԴՆԹ-ն կարող է պարունակել նաև արհեստական տարրեր։

                      Առաջին արհեստական վերակազմված ԴՆԹ-ն ստացվել է Պոլ Բերգի կողմից 1972 թվականին:

                      Գենետիկական ինժեներիան առաջին անգամ իրագործվել է Հերբերտ Բոյերի և Սթենլի Կոհենի կողմից 1973 թվականին։ Եթե ընտրողական բուծումը կախված է պոպուլյացիայի կամ տեսակի ներսում բնական ձևով հանդիպող գենային վարիացիաներից, ապա գենետիկական ինժեներիան կարող է ներգրավել նաև տարբեր տեսակների գեներ։

                      Comment


                      • #12
                        engineered-carrot-537x357.jpg

                        Comment


                        • #13
                          Եվրոպական միության տարածքում կա 174 զոնա, որոնք ազատ են ԳՁՕ-ներից։ Ավելի քան 4500 վարչաշրջաններ և 1000 ֆերմերային տնտեսություններ հայտարարել են ԳՁՕ-ներ չաճեցնելու պատրաստակամության մասին։ Շատ երկրներում այդ ուղղությամբ կան սահմանափակումներ։ Ավստրիան, Վենեսուելան, Հունաստանը, Լեհաստանն ու Շվեյցարիան համարվում են ԳՁՕ-ներից ազատ պետություններ։

                          Comment


                          • #14
                            ԱՄՆ-ում մշակում են ԳՁՕ բոլոր մշակաբույսերի մոտ 80%-ը: Ընդարձակ ցանքեր կան նաև Կանադայում, Չինաստանում, Արգենտինայում:

                            Ներկայումս աճեցվող բանջարա-բոստանային և պտղաբույսերի ճնշող մեծամասնությունը տրանսգենային են կամ գտնվում են այդպիսի սորտերի ստացման ճանապարհին:
                            Ամենատարածված տրանսգենային բույսերն են` սոյան, եգիպտացորենը, բամբակը, լոլի-կը, բրինձը:
                            Ինչ է խոստանումմարդկությանը տրանսգենային օրգանիզմների աճեցումը, փրկություն սովից , թե համընդհանուր աղետ ցույց կտա ժամանակը: ԳՁ բույսերը բնության մեջ ներդնել էկոլոգիկան հետևանքները նույնպես կարող են ակնհայտ դառնալ միայն տասնամյակներ անց, իսկ մարդու առողջության վրա նրանց ազդեցությունը կարող է դրսևորվել ապագա սերնդի մոտ:
                            Շրյակա միջավայրի գենետիկական աղտոտվածությունն անկանխատեսելի է քանի որ այն իրագործվում է կենդանի օրգանիզմների կողմից, որոնք կարող են գաղթել մի տեղից մյուսը, բազմանալ և մուտացիաների ենթարկվել:
                            Ներկայումս , արդեն նկատվում են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների բացասական ազդեցության իրական և հնարավոր դրսևորումները:
                            Մի օրգանիզմից մյուսը գեներ տեղափոխելիս ներմուծվում է նաև հակաբիոտիկների ազ-դեցության նկատմամբ կայունության բակտերիալ գենը, որը առկա լինելով սննդամթերքում, մարդուն դիմացկուն է դարձնում հակաբիոտիկների նկատմամբ: Դա նվազեցնում է հակաբիոտիկների միջոցով բուժման մեթոդների արդյունավետությունը: Որոշ երկրներում հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը հասել է 82%-ի, որը լուրջ սպառնալիք է հակաբի-ոտիկային թերապիայի համար:
                            Տվյալներ կան նաև տրանսգենային սննդամթերքով սնվելու պայմաններում իմունիտետի կտրուկ անկման մասին: Մթերքի որակի փոփոխությունն առանձնակի վտանգ է ներկայացնում այն մարդկանց համար, ովքեր հատուկ դիետայի կարիք ունեն, հատկապես` երեխաների և հի-վանդների համար: Այս օրգանիզմների մոտ ամինաթթվային կազմի փոփոխությունը կարող է սպիտակուցն օգտակարից թունավորի վերածել, ընդ որում, թունավոր ազդեցությունը կարող է իհայտ գալ միայն տարիներ անց: ԳՁ բույսերը որոշակի խտությունների դեպքում կարող են վտանգավոր լինել սպառողի համար: Գենետիկները կարծում են որ գենետիկական աղտոտվա-ծությունը կհանգեցնի բնությունը փոխակերպող համընդհանուր երևույթների: Անվիճելի է որ բնական օրենքներին միջամտելը վնասակար է բնության համար:

                            Comment


                            • #15
                              Սննդային ալերգիաներ, որոնք կարող են կապված լինել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) հետ

                              Գենետիկորեն մոդիֆիկացված սննդի օգտագործման հնարավոր ռիսկերից մեկն է դիտարկվում վերջինիս պոտենցիալ ալերգիկ հատկությունը։ Երբ բույսի գենոմում տեղադրվում է նոր գեն, վերջնական արդյունք է հանդիսանում բույսի մեջ նոր սպիտակուցի սինթեզը, որը կարող է նոր լինել սննդակարգի մեջ։ Տեսականորեն յուրաքանչյուր սպիտակուց ալերգիկ ռեակցիայի համար պոտենցիալ տրիգգեր է, եթե նրա մակերևույթի վրա գոյություն ունի IgE հակամարմնի հետ կապվող յուրահատուկ տեղամասեր։ Հակամարմինները յուրահատուկ են յուրաքանչյուր հակագենի համար, դրանք արտադրվում են այն անհատի օրգանիզմում, որն առավել զգայուն է ալերգիաների նկատմամբ։ Ալերգիաների նկատմամբ զգայնությունը հաճախ պայմանավորված է օրգանիզմի գենետիկական առանձնահատկություններով, այդ պատճառով նախապես, 100% ճշտությամբ, ալերգենության նկատմամբ պոտենցիալը անհնար է հաշվարկել։

                              Յուրաքանչյուր գենետիկորեն մոդիֆիկացված տեսակ, մինչ սպառողին հասնելը, անցնում է իր ալերգիկ պոտենցիալի գնահատման գործընթացը։ Թեստերը նախատեսում են սպիտակուցային հաջորդականության համեմատություն հայտնի ալերգենների հետ, մարսողության գործընթացի ժամանակ սպիտակուցի կայունության և ալերգիաների նկատմամբ առավել զգայուն անհատների արյան միջոցով թեստեր, թեստեր կենդանիների վրա։ Այն դեպքում, երբ սննդամթերքը հետազոտման ընթացքում ցուցաբերում է ալերգեն հատկություններ, արտադրության հարցը կարող է մերժվել, օրինակ, 1995 թվականին Pioner Hi-Bred ընկերությունը մշակում էր անասնակեր սոյա, որում մեթիոնին ամինաթթվի պարունակությունը բարձրացված էր։ Դրա համար օգտագործվել էր բրազիլական ընկույզի գեն, որը, ինչպես ժամանակի ընթացքում հայտնի դարձավ, ցուցաբերում էր ալերգիկ հատկություններ։ Մթերքի մշակումը դադարեցվում է, քանի որ կար վտանգ, որ անասնակեր սոյան կարող է պատահաբար, կամ արտադրողի ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով հայտնվել սպառողների սեղաններին։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X