Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անուղղակի զարգացում։ Լրիվ և թերի կերպարանափոխություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Անուղղակի զարգացում։ Լրիվ և թերի կերպարանափոխություն

    Հարգելի գործընկերներ, այստեղ առանձնացրել եմ նյութեր, որոնք կօգնեն <<Անուղղակի զարգացում։ Լրիվ և թերի կերպարանափոխություն>> դասը ավելի ուսանելի դաձնել։
    Դասի նպատակը և խնդիրները․
    • գիտելիքներ հաղորդել անհատական զարգացման սաղմնային և հետսաղմնային շրջանների մասին
    • կարողանա բնորոշել օրգանիզմի անհատական զարգացման սաղմնային և հետսաղմնային շրջանները
    • ձևավորել հետսաղմնային զարգացման ուղղակի և անուղղակի ձևերը
    • ցույց տալ միջատների զարգացման առանձնահատկությունները (թերի և լրիվ կերպարանափոխություն)
    հղում՝
    https://www.youtube.com/watch?v=F8nNseP9Ubg
    https://www.youtube.com/watch?v=sAY_xOJWT_w
    http://esource.armedu.am/app/?subjec...de=11#33,24514
    Վերջին խմբագրողը՝ Ալվարդ Ալեքսանյան; 26-02-19, 20:56.

  • #2
    Թերի կերպարանափոխությամբ զարգացման գործընթացում առկա են հետևյալ փուլերը. ձու-թրթուր-հասուն կենդանի։ Բացի միջատներից այսպես են զարգանում երկկենցաղները, որոշ այլ քորդավորներ և այլն։ Միջատները ձվադրում են տարբեր միջավայրերում՝ հողում, օրգանական մնացորդներում, բույսերի և կենդանիների հյուսվածքներում և այլն։ Թերի կերպարանափոխությամբ զարգացման դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքի հիմնական գծերով նման է հասուն միջատին, սակայն նրանից տարբերվում է թերզարգացած թևերով։ Բացի այդ, սեռական դիմորֆիզմը լավ չի արտահայտված։ Թրթուրի և հասուն ձևի միջև եղած տարբերություններն աստիճանաբար վերանում են։ Յուրաքանչյուր մաշկափոխությունից հետո թրթուրն ավելի ու ավելի է նմանվում հասուն ձևին։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատներից են ծղրիդները, մորեխները, աղոթարարները։
    Լրիվ կերպարանափոխությունն ունի չորս փուլ. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի։ Լրիվ կերպարանափոխությամբ զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ։ Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն իր արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին։ Նրա մարմնի բաժինները՝ գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն, թևեր չունի, զգայարանները թույլ են զարգացած։ Թրթուրը և հասուն ձևը միմյանցից շատ են տարբերվում նաև վերջույթների կառուցվածքով, բերանային ապարատի առանձնահատկություններով։ Օրինակ՝ թիթեռների թրթուրն ունի կրծող, իսկ հասուն ձևը ծծող տիպի բերանային ապարատ։ Թրթուրային շրջանում զարգացած են լինում միայն կրծքի 3 զույգ քայլող ոտքերը, սակայն որոշ միջատների թրթուրներն ունեն նաև մի քանի զույգ ոտքեր փորային հատվածների վրա։ Կան նաև բոլորովին անոտ թրթուրներ, օրինակ՝ սենյակային ճանճի թրթուրը։ Թրթուրի զարգացումը տևում է մի քանի օրից (սենյակային ճանճ) մինչև մի քանի տարի (մայիսյան բզեզ)։

    Քանի որ թրթուրի և հասուն ձևի տեղաշարժման ու սննդառության առանձնահատկությունները շատ տարբեր են, հարսնյակային շրջանում վերակառուցվում են համապատասխան օրգանները, որոնց մեծ մասը քայքայվում է և ներծծվում։ Դրան մասնակցում են ամեոբաձև բջիջները, որոնք կեղծ ոտիկներով շրջապատում և ներբջջային մարսման են ենթարկում քայքայված հյուսվածքների մասնիկները։ Չեն քայքայվում միայն նյարդային համակարգը և տրախեաների մի մասը։ Վերակառուցումն ավարտվելուց հետո հարսնյակի ծածկույթները պատռվում են, նրանցից դուրս է գալիս հասուն միջատը։ Լրիվ կերպարանափոխությամբ են զարգանում թիթեռները, բզեզները, ճանճերը, մոծակները և այլն։

    Comment


    • #3
      Մետամորֆոզ կերպարանափոխություն, կենդանիների մետամորֆոզ, մետաբոլիա, հետսաղմնային զարգացման ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։
      Մետամորֆոզը սովորաբար կապված է անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մետամորֆոզով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մետամորֆոզի տարրեր նկատվում են որոշ նախակենդանիների (օրինակ՝ ծծող ինֆուզորիաների) մոտ։
      Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ (սցիֆոմեդուզաներ, բազմաթիվ տափակ որդեր և այլն)։

      Comment


      • #4
        Բարև ձեզ։Հարգելի Ալեքսանյան հետաքրքիր հղումներ էիք արել։Ուզում եմ հավելել,որ որոշ տեսակների մոտ թրթուրը ապահովում է նաև սեռական բազմացումը(պոչավոր երկկենցաղ ամբիստոմի թրթուրը՝ ակսալատլ);

        Comment


        • #5
          Բարև Ձեզ,հարգելի Ալեքսանյան,ընտրված թեման շատ հետաքրքիր է,տեսանյութերն էլ՝ ուսուցողական։Կերպարանափոխությունը՝մետամորֆոզը,բարդ ֆիզիոլոգիական փոփոխություն է,որը կարգավորվում է հորմոնների միջոցով՝ինչպես թրթուրային փուլի,այնպես էլ մաշկափոխության ժամանակ մինչև հասուն ձևի վերափոխվելը։Մետամորֆոզն է,որ նպաստել է միջատների լայն տարածմանը, քանի որ վերացել է ներտեսակային գոյության կռիվը թրթուրի և հասուն ձևի միջև։

          Comment

          Sorry, you are not authorized to view this page
          Working...
          X