Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքիր փաստեր քարաքոսերի մասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Քարաքոսի մարմնի հիմնական մասը կազմում է սունկը, որը շրջապատում է ֆոտոսինթեզող օրգանիզմներին: Սունկը վերցնում է ֆոտոսինթեզող օրգանիզմներից սնունդը` շաքարների տեսքով: Հետաքրքիր փաստն այն է, որ եթե քարաքոսի կազմից դուրս ջրիմուռները և ցիանոբակտերիաները շարունակում են զարգանալ որպես ինքնուրույն օրգանիզմներ, ապա սնկային բաղադրիչը քարաքոսի կազմից դուրս ապրում է շատ կարճ ժամանակ: Քարաքոսի մարմինը ընդունված է կոչել թալոմ: Այն իրենից ներկայացնում է ամբողջական օրգանիզմ, չնայած որ կազմված է տարբեր օրգանիզմների փոխազդեցությունից: Քարաքոսի յուրաքանչյուր տեսակ, հազվադեպ բացառություններով, ունի իրեն բնորոշ ջրիմուռի տեսակը: Եվ դա կարևոր նշանակություն ունի քարաքոսերի տեսակների որոշման ժամանակ:

    Comment


    • #17
      265px-Haeckel_Lichenes.jpg

      Comment


      • #18
        Հարգելի՛ Kristine Charchyan, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու և հետաքրքիր փաստ ներկայացնելու համար։

        Comment


        • #19
          Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Kristine Charchyan, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու և հետաքրքիր փաստ ներկայացնելու համար։
          http://www.youtube.com/watch?time_co...&v=JrYpepG35Pk

          Comment


          • #20
            Հավանաբար շատերն են լսել քարաքոսերի մասին, սակայն քչերն են լավ պատկերացնում, թե վերջապես ինչ են քարաքոսերը իրենցից ներկայացնում: Սակայն դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ նույնիսկ գիտնականների համար քարաքոսերը բավականին երկար ժամանակ հանելուկ են եղել և նույնիսկ շարունակում են մնալ այդպիսին: Միայն1867 թվականին գերմանացի գիտնական Սիմոն Շվենդեները բացահայտեց քարաքոսերի երկակի բնույթը, ինչը կենսաբանության համար անսպասելի բացահայտում էր: Քարաքոսերի բնույթը մինչ այսօր քննարկվում է գիտական հանրության կողմից, ուստի չկա բոլորի կողմից միանշանակ կերպով ընդունված §քարաքոս¦ տերմինի սահմանում: Առավել ընդունված սահմանման համաձայն` քարաքոսը իրենից ներկայացնում է սնկի` միկոբիոնտի, և մեկ (կամ ավելի) ֆոտոսինթեզող օրգանիզմի` կանաչ ջրիմուռի կամ ցիանոբակտերիայի` ֆոտոբիոնտի, միջև ասոցիացիա: Սնկի և ֆոտոսինթեզող օրգանիզմի միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ: Մինչ այդ քարաքոսի բնույթի վերաբերյալ եղել են տարբեր կարծիքներ և հիպոթեզներ:

            Comment

            Sorry, you are not authorized to view this page
            Working...
            X