Տարբերակման կիրառումն ուսումնառության խթանման համար

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նելլի Գալստյան
    Ավագ մասնակից
    • Sep 2018
    • 216

    #91
    Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նելլի, իսկապես անհրաժեշտություն է տարբերակված ուսուցման ժամանակ կարևորել սովորողի հոգեբանական առանձնահատկությունները: Միայն այդ դեպքում ուսուցիչը հաջողություն կգրանցի:
    Հարգելի Ռուզաննա, կարծում եմ բացահայտելով սովորողի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, իմանալով խնդիրները՝ կկարողանանք իրականացնել տարբերակված ուսումնառություն՝ յուրաքանչյուրի համար ստեղծել սովորելու անհրաժեշտ պայմաններ:

    Comment

    • Ռուզաննա Խաչատրյան
      Մոդերատոր
      • Jan 2017
      • 529

      #92
      Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Ռուզաննա, կարծում եմ բացահայտելով սովորողի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, իմանալով խնդիրները՝ կկարողանանք իրականացնել տարբերակված ուսումնառություն՝ յուրաքանչյուրի համար ստեղծել սովորելու անհրաժեշտ պայմաններ:
      Հարգելի՛ Նելլի, կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ մեր դասի պլաննեը ստեղծելիս մենք պետք է կարևորենք հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին և նրանց համար պլանավորենք ուսումնառությունը;

      Comment

      • Նելլի Գալստյան
        Ավագ մասնակից
        • Sep 2018
        • 216

        #93
        Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի՛ Նելլի, կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ մեր դասի պլաննեը ստեղծելիս մենք պետք է կարևորենք հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին և նրանց համար պլանավորենք ուսումնառությունը;
        Հարգելի Ռուզաննա, համամիտ եմ, եթե պլաններ կազմելիս հաշվի չառնենք սովորողների առանձնահատկությունները, նրանց ուսումնառության մեջ ոչ մի էական առաջադիմություն չենք ունենա:

        Comment

        • Ռուզաննա Խաչատրյան
          Մոդերատոր
          • Jan 2017
          • 529

          #94
          Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Հարգելի Ռուզաննա, համամիտ եմ, եթե պլաններ կազմելիս հաշվի չառնենք սովորողների առանձնահատկությունները, նրանց ուսումնառության մեջ ոչ մի էական առաջադիմություն չենք ունենա:
          Հարգելի՛ Նելլի, տարբերակված ուսումնառության ժամանակ կարելի է կիրառել և՛ հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին առանձին խմբերի մեջ ներառելու տարբերակը և՛ տարաբնույթ խմբերի մեջ ներառելու տարբերակը:

          Comment

          • Նելլի Գալստյան
            Ավագ մասնակից
            • Sep 2018
            • 216

            #95
            Hasmik.Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Այդ պատճառով թեմայի ամփոփման համար ցանկալի է կիրառել հայտորոշիչ թեստեր:Ֆիզիկայի դասերին օգտագործում եմ նաև անհատական տարբերակներ՝յուրաքանչյուր աշակերտի համար, նրանց առաջընթացը որոշելու համար:
            Համամիտ եմ, հարգելի Վարդանյան, հայտորոշիչ թեստերն իսկապես նպաստում են թյուրըմբռնումների արագ հայտնաբերմանն ու վերացման: Դրանք ես հաճախ կիրառում եմ ոչ միայն թեման ամփոփելիս, այլ հենց ընթացիկ դասերի ժամանակ՝ կամ դասի սկզբում, կամ դասի բացատրությունից անմիջապես հետո՝ ընկալումը հասկանալու համար:

            Comment

            • Նելլի Գալստյան
              Ավագ մասնակից
              • Sep 2018
              • 216

              #96
              Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Հարգելի՛ Նելլի, տարբերակված ուսումնառության ժամանակ կարելի է կիրառել և՛ հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին առանձին խմբերի մեջ ներառելու տարբերակը և՛ տարաբնույթ խմբերի մեջ ներառելու տարբերակը:
              Համամիտ եմ հարգելի Ռուզաննա, պետք է փորձել, հետազոտել, հասկանալ, թե որ տվյալ դեպքում որն է ավելի արդյունավետ՝ հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին առանձին , թե տարաբնույթ խմբերում ներառելը: Կարծում եմ՝ դա հաճախ կարող է պայմանավորված լինել օրվա աշխատանքի բնույթով:

              Comment

              • Ռուզաննա Խաչատրյան
                Մոդերատոր
                • Jan 2017
                • 529

                #97
                Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

                Համամիտ եմ հարգելի Ռուզաննա, պետք է փորձել, հետազոտել, հասկանալ, թե որ տվյալ դեպքում որն է ավելի արդյունավետ՝ հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին առանձին , թե տարաբնույթ խմբերում ներառելը: Կարծում եմ՝ դա հաճախ կարող է պայմանավորված լինել օրվա աշխատանքի բնույթով:
                Միանշանակ օրվա դասի բնույթից և կատարվելիք աշխատանքից է կախված հատուկ կարիք ունեցող աշակերտներին տրվելիք առաջադրանքները:
                Տարբերակված ուսուցումը շատ արդյունավետ է ու անհրաժեշտ:

                Comment

                • Flora Hovhannisyan
                  Ավագ մասնակից
                  • Feb 2017
                  • 417

                  #98
                  Հարգելի Նելլի, կարևոր թեմա եք ընտրել քննարկաման համար: Առաջարկում եմ քննարկումն սկսել հետևյալ հարցից՝ ինչ է տարբերակված ուսուցումը:

                  Տարբերակվում են սովորողների առանձին խմբեր, որոնց ուսումնառությունը կազմակերպվում է տարբեր ձևերով: Մարդիկ տարբերվում են իրենց անհատականությամբ: Դաս-դասարանային համակարգում տարբերակված ուսուցումը կազմակերպվում է բոլորի համար նույն ձևով, բնականաբար արդյունքը տարբեր է լինում: Աշակերտների ընդհանուր ինտելեկտուալ ընդունակությունները տարբեր են, ուստի և տարբեր են նրանց սովորելու կարողությունները; Մեկը կարող է արագ յուրացնել նոր նյութը, մյուսին անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, մեկը յուրացնում է մի քանի անգամ կրկնելով, մյուսը լսելով է շուտ ընկալում, իսկ մի այլ աշակերտ՝ տեսնելով: Մեկի մոտ զարգացած է տրամաբանական մտածողությունը և հեշտությամբ յուրացնում է բնագիտա-մաթեմատիկակական առարկաները, մյուսի մոտ զարգացած է կերպարային մտածողությունը և սիրում է հումանիտար առարկաները: Բնականաբար նույն ձևով տարբեր անհատներին սովորեցնելն ազդում է կրթական պրոցեսի որակի վրա: Տարբերակված ուսուցման նպատակն է ընդհանուր կրթության բովանդակության յուրացման գործընթացում յուրաքանչյուր աշակերտի համար ապահովել պայմաններ՝ նրա ընդունակությունների, հետաքրքրությունների, հակումների, ճանաչողական պահանջմունքների բավարարման ու մաքսիմալ զարգացման համար:
                  Տարբերակված ուսուցումը թույլ է տալիս ուսումնական պրոցեսը կազմակերպել՝ հաշվի առնելով անձի անհատական առանձնահատկությունները:
                  Այն ապահովում է բոլոր աշակերտների կողմից կրթության բովանդակության յուրացումը: Այդ տիպի կրթության կազմակերպման դեպքում սովորողների յուրաքանչյուր խումբ, որոնք ունեն նման անհատական առանձնահատկություններ, գնում են իրենց ճանապարհով: Տարբերակված ուսուցման պայմաններում ուսուցման պրոցեսը մաքսիմալ ձևով մոտեցվում է երեխաների ճանաչողական պահանջմունքներին և անհատական առանձնահատկություններին:
                  Տարբերակումը բնորոշվում է սովորողների այնպիսի խմբերի ստեղծումով, որտեղ գործունեության նպատակը, բովանդակությունը, մեթոդները, ձևերն ու արդյունքները տարբերվում են:



                  Comment

                  • Flora Hovhannisyan
                    Ավագ մասնակից
                    • Feb 2017
                    • 417

                    #99
                    Շարունակեմ միտքս.
                    Տարբերակված ուսուցումն իրականացվում է 3 հիմնական փուլերով.

                    1. ճանաչել յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկությունները,
                    2. խմբավորել սովորողներին ըստ իրենց անհատական առանձնահատկությունների
                    3. տարբերակել յուրաքանչյուր խմբի ուսումնական գործընթացը:

                    Comment

                    • Flora Hovhannisyan
                      Ավագ մասնակից
                      • Feb 2017
                      • 417

                      Ներդասարանային տարբերակում՝
                      ըստ տարբեր բարդության աստիճանի առաջադրանքների կատարման

                      Ամենատարածված ներդասարանային տարբերակման ձևը սովորողների կողմից տարբեր բարդության աստիճանի առաջադրանքների կատարումն է: Օրինակ՝
                      • 1-ին մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, պատմել՝ առանձնացնելով գլխավոր մտքերը:
                      • 2-րդ մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, կազմել պլան և հարցադրումներ:
                      • 3-րդ մակարդակում հանձնարարվում է աշակերտին կարդալ ուսումնական նյութը, տալ նյութի համառոտ բնութագրությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը:

                      Comment

                      • Flora Hovhannisyan
                        Ավագ մասնակից
                        • Feb 2017
                        • 417

                        Հարգելի գործընկերներ, ուսուցիչները կարող են տարբերակված առաջադրանքները տալ տարբեր ձևերով.
                        • Ուսուցիչն ընտրում է առաջադրանք յուրաքանչյուր աշակերտի համար:
                        • Աշակերտն ինքն է ընտրում իր առաջադրանքը:
                        Այս դեպքում ուսուցիչը պարտավոր է նախապես սովորողներին ներկայացնել առաջադրանքի բարդությունը և խորհուրդներ տալ, թե ո՞ր առաջադրանքն ընտրի: 2-րդ դեպքում ուսուցիչը կարող է ներկայացնել առաջադրանքի բարդությունը, բայց ընտրությունը թողնել աշակերտին: 3-րդ դեպքում աշակերտները իրենք են որոշում առաջադրանքի բարդությունը, իրենք էլ ընտրում:Կամավոր ընտրության սկզբունքով կատարվող առաջադրանքները կարող են նաև աշակերտները իրենք գտնել ու առաջարկել: Առաջադրանքները կարող են նպատակաուղղված լինել թեմայի յուրացմանը կամ էլ բացթողումների լրացմանը:
                        Տարբերակված ուսուցման ժամանակ աշակերտները կարող են ստանալ ծրարներում համապատասխան հրահանգավորումներով առաջադրանքներ. գծագրեր, նկարներ: Աշակերտն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել դրանց օգնությանը, կարող է չդիմել:
                        Տարբերակված ուսուցումը հնարավորություն է տալիս աշակերտին որոշել, թե ուսումնական նյութի յուրացումը ո՞ր մակարդակում կարող է յուրացնել: Սակայն անհրաժեշտ պայման է, որ այն չպետք է ցածր լինի պարտադիր նվազագույն մակարդակից, և ուսուցիչը ուսումնական նյութը պետք է ներկայացնի առավելագույն մակարդակով: Եթե մի աշակերտ ցանկանում է առարկան ուսումնասիրել նվազագույն մակարդակով, իսկ մյուսն՝ առավելագույն, ապա այդ հնարավորությունը նա պետք է ստանա: Այսպիսով, տարբերակումը հաշվի է առնում ոչ միայն աշակերտների ինտելեկտուալ ընդունակությունները, այլև հետաքրքրությունները:
                        Տարբերակված ուսուցման ներդրման ժամանակ բացահայտել են, որ շատ աշակերտներ, որոնք այս կամ այն առարկայից ունեցել են խոր ընդունակություններ, չեն ցանկացել ընտրել առավելագույն մակարդակը: Այդպիսի պատկեր է նկատվել նաև մնացած առարկաների նկատմամբ: Նշանակում է, որ երբեմն աշակերտը մի առարկայից ընտրում է նվազագույն մակարդակը, նպատակ չի հետապնդում, որպեսզի մյուս առարկայից ընտրի առավելագույնը: Այդպիսի աշակերտի հետաքրքրությունները այլ են. սիրում է զբաղվել սպորտով, արվեստով, շփվել ընկերների հետ:
                        Ըստ մասնագետների, տարբերակված ուսուցման ներդրումից հետո այդպիսի աշակերտների թիվը շատացել է և տարբերակման ուսուցման կազմակերպման ասպարեզում նոր խնդիրների լուծման պահանջ է առաջացել. դեռևս 1-ին դասարանից երեխաների մեջ ձևավորել գիտելիքների առավելագույն մակարդակին հասնելու ձգտում:

                        Comment

                        • Flora Hovhannisyan
                          Ավագ մասնակից
                          • Feb 2017
                          • 417

                          Հարգելի գործընկերներ, հստակ նպատակադրումները շատ կարևոր են:
                          Ուսումնական նյութի ամբողջական յուրացումը ենթադրում է կրթական գործընթացում հստակ նպատակադրումներ.
                          • աշակերտները պետք է իմանան, թե ուսումնառության ընթացքում ինչ գիտելիքներ, կարողություններ և արժեքներ պետք է ձևավորվեն իրենց մոտ:
                          Ուսումնական որոշակի նյութի ուսումնասիրությունից և ուսումնասիրության արդյունքները չափելուց հետո դասարանը բաժանվում է խմբերի.
                          1 խումբ--ուսումնական նյութը յուրացրած աշակերտներ, որոնց հետ անհրաժեշտ է տանել աշխատանքներ գիտելիքների ընդլայնման և խորացման ուղղությամբ:
                          2 խումբ—աշակերտներ, որոնք լավ չեն յուրացրել ուսումնական նյութը և ունեն բացթողումներ: Նրանց հետ տարվում են համապատասխան աշխատանքներ:
                          3 խումբ—աշակերտներ, որոնք ունեն խնդիրներ ուսումնական նյութի յուրացման հարցում: Նրանց համար մշակվում են համապատասխան առաջադրանքներ:
                          2-րդ խմբի աշակերտների համար որպես խորհրդատու և ուսուցչի օգնական կարող են լինել 1-ին խմբի աշակերտները, իսկ 3-րդ խմբի աշակերտների համար՝ 1-ին և 2-րդ խմբի աշակերտները:



                          Comment

                          • Flora Hovhannisyan
                            Ավագ մասնակից
                            • Feb 2017
                            • 417

                            Սովորողների ներդասարանային տարբերակումն ըստ առաջադրանքները ուսումնական պրոցես ներմուծելու տարբեր միջոցների

                            Ինչպես նշվեց, սովորողների ներդասարանային տարբերակման ամենատարածված ձևը աշակերտների կողմից տարբեր բարդության աստիճանի առաջադրանքների կատարումն է: Ուսուցիչների կողմից օգտագործվում են տարբերակված առաջադրանքները ուսումնական պրոցես ներմուծելու բազմազան միջոցներ: Դրանք բաժանվում են երկու խմբի.
                            • ուսուցիչը կարող է առաջադրանք տալ յուրաքանչյուր աշակերտի,
                            • աշակերտը ինքը կարող է ընտրել առաջադրանքը:
                            Ինքնուրույն ընտրության համար աշակերտին պետք է նախապատրաստել: Առաջին փուլում ուսուցիչը բացատրում է յուրաքանչյուր առաջադրանքի բարդության աստիճանը և խորհուրդ տալիս, թե որ առաջադրանքը ընտրել: 2-րդ էտապում ուսուցիչը նույնպես բացատրում է առաջադրանքի բարդությունը, բայց ընտրում են աշակերտները: Վերջին էտապում աշակերտներն իրենք են որոշում առաջադրանքի բարդության աստիճանը և ինքնուրույն ընտրություն կատարում: Այսպիսի աշխատանքը նպաստում է համապատասխան ինքնագնահատականի ձևավորմանը: Կամավոր կատարման համար առաջադրանքներ կարող են գտնել նաև աշակերտները: Ներդասարանային տարբերակման ձևերից է աշակերտներին ուսուցչի կողմից օգնության չափաքանակի որոշումը, որն իր մեջ ներառում է առաջադրանքների ժամանակավոր թեթևացումը. առաջադրանքներ օժանդակ ցուցումներով, առաջադրանքներ նախապատրաստական վարժություններով կամ առաջադրանքներ օգնող գծապատկերներով, նկարներով: Այդպիսի առաջադրանքներ կատարելիս աշակերտը ստանում է անհրաժեշտ օժանդակ նյութերով ծրար, որին իր կամքով կարող է անդրադառնալ կամ չանդրադառնալ: Ընտրությունն իրենն է:

                            Comment

                            • Narmin
                              Մասնակից
                              • Feb 2021
                              • 89

                              Ողջույն Հարգելի Նելլի Գալստյան, օգտակար և արդյունավետ թեմա եք ներկայացրել, սիրով կմասնակցեմ քննարկմանը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information