Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Փորձարարական-հետազոտական աշխատանքները քիմիայի ուսուցման արդյունավետության միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
    Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
    Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
    Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
    Հարգելի Գյուլնարա, շնորհակալություն Ձեր դիտարկումով կիսվելու համար:
    Համոզված եմ, որ գիտելիքների փոքրիկ մասնիկների ինքնուրույն բացահայտումը աշակերտին պատճառում է գերագույն հաճույք, որը թույլ է տալիս նրան զգալ իր հնարավորությունները, բարձրացնում է նրան իր սեփական աչքերում: Աշակերտն ինքնահաստատվում է որպես անհատ: Այդ դրական զգացմունքների ամբողջականությունը նա պահպանում է հիշողության մեջ, ձգտում վերապրել այն կրկին ու կրկին: Այդպիսով, առաջանում է հետաքրքրություն ոչ միայն առարկայի նկատմամբ, այլ, ինչը որ ավելի արժեքավոր է, բուն ճանաչողական գործընթացի նկատմամբ՝ ճանաչողական հետաքրքրություն, գիտելիքներ ձեռք բերելու մոտիվացիա:

    Comment


    • #17
      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Ն. Հարությունյան քանի որ քիմիայի ուսումնասիրության մեջ կարևոր դեր է խաղում քիմիական փորձը, որը կրթական գործընթացի անբաժանելի մասն է, առաջարկում եմ դասապրոցեսի ժամանակ օգտվել հետևյալ կայքից http://esource.armedu.am/app/?subjec...ade=11#3,24345 :
      Հարգելի Լիլիթ Հակոբջանյան, շնորհակալություն արձագանքելու համար: Քիմիայի դասաժամերին բավականին շատ ենք օգտվում <<Հայկական կրթական միջավայր>>պորտալի <<Ինտերակտիվ ուսուցում>> բաժնից: Լաբորատոր փորձերը հետաքրքրաշարժ են և դասերին սիրով կիրառում ենք: Ցանկալի է, մոտ ապագայում, մեր ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ստեղծեն այյնպիսի ծրագիր, որն օգտագործի ժամանակակից ինտերակտիվ գրատախտակի բոլոր հնարավորությունները և երեխաներն իրենց անընդհատ զգան պրոցեսի մեջ:

      Comment


      • #18
        Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնական գործընթացի կազմակերպման այն ձևն է, որի ժամանակ սովորողները յուրացնում են գիտական մեթոդների տարրեր: Նրանց մոտ ձևավորվում է ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու կարողությունը, սովորում են պլանավորել և կիրառել գիտելիքը կյանքում: Այս գործընթացը սոսվորողին օգնում է մտածել՝ տրամաբանորեն, գիտական, ստեղծագործաբար, ամրապնդել սեփական ուժերի հանդեպ վստահությունը:
        Այո,հետազոտական աշխատանքը սովորողի տեսանկյունից, իր ստեղծագործական ներուժի առավելագույն բացահայտման հնարավորությունն է։ Այս գործունեությունը թույլ կտա ինքնադրսևորվել անհատապես կամ խմբում, փորձել իր ուժերը, ներդնել իր գիտելիքները, օգուտ բերել, հրապարակավ ցույց տալ ձեռք բերած արդյունքը: Դա գործունեություն է, որն ուղղված է հետաքրքիր պրոբլեմների լուծմանը, որոնք աշակերտները հաճախ իրենք են ձևակերպում խնդրի տեսքով, երբ այս գործունեության արդյունքը՝ խնդրի լուծման հայտնաբերված եղանակը, կրում է գործնական բնույթ և ունի կարևոր կիրառական նշանակություն և, ինչը որ շատ կարևոր է, հետաքրքիր է և նշանակալից հենց հայտնագործողի համար:
        Վերջին խմբագրողը՝ Ն. Հարությունյան; 30-07-18, 21:38.

        Comment


        • #19
          Հարգելի ԼԻԼԻԹ շնորհակալություն կայքի համար:

          Comment


          • #20
            Անկասկած համաձայն եմ ձեզ հետ... քիմիան առանց փորձի նման է անտակ տակառի:

            Comment


            • #21
              Աշակերտների արդյունավետ ճանաչողական գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք արդիական են քիմիայի ուսումնասիրման բոլոր փուլերում` սովորողների թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական պատրաստվածության առումով` հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, պահանջները և հակվածությունը։

              Comment


              • #22
                Դասապրոցեսի ժամանակ կարող եք, որպես գործնական աշխատանք կիրառել նաև Smart notebook ծրագրի հնարավորությունները:Օգնության համար հղում կանեմ Անուշ Հակոբյանի կողմից պատրաստավծ դասը: Կարծում եմ այն նույնպես օգտակար կլինի https://lib.armedu.am/resource/10308

                Comment


                • #23
                  Lil jan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Դասապրոցեսի ժամանակ կարող եք, որպես գործնական աշխատանք կիրառել նաև Smart notebook ծրագրի հնարավորությունները:Օգնության համար հղում կանեմ Անուշ Հակոբյանի կողմից պատրաստավծ դասը: Կարծում եմ այն նույնպես օգտակար կլինի https://lib.armedu.am/resource/10308
                  Շնորհակալություն: Իսկապես օգտակար նյութ էր: Թեման ուսումնասիրելիս անպայման կկիրառեմ:

                  Comment


                  • #24
                    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Աշակերտների արդյունավետ ճանաչողական գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք արդիական են քիմիայի ուսումնասիրման բոլոր փուլերում` սովորողների թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական պատրաստվածության առումով` հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, պահանջները և հակվածությունը։
                    Բերեմ մի քանի հետաքրքիր հարցերի օրինաիկներ, որոնք կարելի է ուղղել աշակերտներին և, որոնց հիման վրա այնուհետև կազմել հետազոտական բնույթի ստեղծագործական խնդիրներ:
                    1. Որոշ քիմիական լաբորատորիաների պատերին կա մակագրություն. "Ջրով չհանգցնե՛լ": Ինչո՞վ կարելի է նման լաբորատորիաներում հանգցնել հրդեհը:
                    2. Ո՞րն է ժամկետանց դեղամիջոցների վտանգը: Առաջարկել դրանցից ձերբազատվելու ճանապարհներ: Գնահատել Հայաստանում աճող դեղաբուսերի կիրառման հնարավորությունները:
                    3. Առօրյա կյանքում մենք գործածում ենք տարբեր քիմիական նյութերի անվանումներով բազմաթիվ թևավոր խոսքեր: Օրինակ`«Վրայից նավթալինի հոտ է գալիս»: Թվարկեք մի քանի այլ օրինակներ և հիմնավորեք դրանց իմաստը քիմիական տեսանկյունից:
                    4. Պարզել, թե ինչ տոքսիկ, թունավոր կամ վտանգավոր նյութեր են մինչև այժմ կիրառվում արդի տեխնոլոգիաներում, առաջարկել անվտանգ նյութերով դրանց փոխարինման ուղիներ, գնահատել մեր առաջարկած նոր նյութերի առավելություններն ու թերությունները ավանդական մոտեցումների համեմատությամբ:
                    Այս ճանաչողական հարցերից կարելի է կազմել է մի շարք ստեղծագործական խնդիրներ։ Հետազոտական խնդիրների նախագծման համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը:
                     ելակետային փաստ;
                     խնդիրի ձևակերպում;
                     հակասությունների բացահայտում;
                     ռեսուրսների որոնում;
                     կատարյալ վերջնական արդյունքի ձևակերպում:
                    Առաջարկում եմ նաև վերոնշյալ թեմաներով հետազոտական աշխատանքների սալիկահանդեսների օրինակներ, որոնք պատրաստել են աշակերտները:
                    https://drive.google.com/open?id=1Tj...3dHUQRjM55rvP3
                    https://drive.google.com/open?id=13G...g3yLi7iFdMd52O

                    Comment


                    • #25
                      Փորձարարական-հետազոտական աշխատանքի տարատեսակ է նաև ուսումնական նախագիծը:Այն ոչ միայն տեղեկատվության հավաքումն ու մշակումն է, այլև վարկածի մշակումը և գաղափարների տեսական հիմնավորումը: Եվ, վերջապես, դա հասարակական նշանակալի աշխատանք է, որտեղ արտահայտվում է հեղինակի կամ համահեղինակների անհատականությունը։ Նախագծային գործունեության գլխավոր արդյունքը կարելի է համարել աշակերտների բարոյական և մշակութային աճը, քանի որ աշխատանքի (սկզբնապես ներկայացված տարբերակների վերամշակումը և դրանց խմբագրումը) ընթացքում նրանք միմյանցից և ղեկավարից ստանում են բազում նոր տեղեկություններ և տպավորություններ, շնորհանդեսների ժամանակ լսում են բազմաթիվ կարծիքներ և դիտողություններ: Նրանք գործնականում գիտակցում են, որ բեռնել ուրիշի շնորհանդեսը վտանգավոր է և ամոթ: Մեր աշակերտները ձեռք են բերում նաև իրենց աշխատանքները պաշտպանելու փորձ։
                      Նախագծային աշխատանքի արդյունքների գնահատման գործընթացում կարևոր է աշակերտների սեփական գործունեության վերլուծության ունակությունների զարգացումը:
                      Հատուկ տեղ է զբաղեցնում ինքնագնահատումը, որի նպատակն է սովորողների սեփական փորձի իմաստավորումը, հաջողության կամ ձախողման պատճառների բացահայտումը, սեփական խնդիրների գիտակցումը և դրանց լուծմանը նպաստող ներքին ռեսուրսների փնտրումը:

                      Comment


                      • #26
                        Քիմիան փորձարարական գիտություն է:Նրա միջոցով ճանաչում են նյութերը,դրանց կառուցվածքը,հատկանիշները:Փորձերի միջոցով թափանցում են նյութերի զարմանահրաշ աշխարը,փորձի տվյալների հիման վրա եզրահանգումներ են կատարում:Փորձերի միջոցով հետաքրքրություն է առաջանում առարկայի նկատմամբ,աշակերտները առարկան կապում են կյանքի,կենցաղի,արվեստի ու գեղեցիկի հետ:Փորձի միջոցով աշակերտները ձեռք են բերում զգուշություն՝ պահպանելով անվտանգության կանոնները,խորացնում են գիտելիքները,համեմատում,համադրում, ընդհանրացնում են կատարած, տեսածը: Փորձ կատարած աշակերտի մոտ ուժեղանում է մտապահելու,ընկալման, ուշադրության կենտրոնացման,ինքնուրույն մտածողության գործունեության ունակությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կա անբացատրելի հետաքրքրություն և դրական վերաբերմունք դեպի անսովորը:Ցանկացած դաս կարելի է սկսել մի փոքրիկ ,հետաքրքիր փորձի կատարմամբ:Այն անմիջապես հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ,մեծ խթան է հանդիսանում նյութի ընկալման համար:Շատ հարցեր են առաջանում փորձը դիտելիս,որոնց պատասխանները իմանալը դառնում է այդ դասի պահանջը:Օրինակ` նկարագրենք փորձ,որը կարելի է կատարել <<Âթուներ>>,<<Ðիմքեր>> թեմաների ուսումնասիրման ժամանակ,հայտանյութերին ծանոթանալիս,քացախաթթվի թթվային միջավայրի ցուցադրման ժամանակ:

                        Comment


                        • #27
                          Շատ ճիշտ եք, որ կարևորում եք քիմիայում փորձերի դերը, սակայն, ցավոք, նյութերի բացակայությունը դժվարեցնում է այն առավել արդյունավետ անցկացնել։

                          Comment

                          Sorry, you are not authorized to view this page
                          Working...
                          X