Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բնաշխարհ և հավատալիք

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բնաշխարհ և հավատալիք

    Դարերի խորքից եկող և սերնդից-սերունդ փոխանցվող բյուրավոր ազգային ավանդությունների ու ավանդական զրույցների միջից յուրովի հառնում է ինքը հայ ժողովուրդը՝ իր հնամենի հավատալիքներով, զբաղմունքի առարկաներով, հասարակական կյանքով , ստեղծագործ ու շինարար խոյանքներով , ազատ ու անկախ ապրելու իր անկոտրում կամքով, լուսավոր ապագայի հանդեպ ունեցած վառ հավատով:
    Հայկական ավանդությունների մեջ աչքի ընկնող տեղ են գրավում տեղական/ էնդեմիկ/ բնաշխարհը և այդ բնաշխարհի հետ սերտորեն կապված ժողովրդական հավատալիքներն ու պաշտամունքի առարկաները: Շատ ուրիշ ժողովուրդների ու ցեղերի նման հին հայերը ևս ժամանակին հավատացել են ոգիների գոյությանը, մարդու և կենդանու օրինակով անձնավորել են հայրենի բնաշխարհի այն բոլոր անշունչ և շնչավոր առարկաները, որոնք հատուկ ներգործություն են ունեցել նրանց վրա, և որոնցից ավել կամ պակաս չափով կախված է եղել նրանց գոյությունը:

  • #2
    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    «Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»:
    Մ.Սարյան
    Լիլիթ Կորյունի Սահակյան

    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

    https://lib.armedu.am/user/profile/2640

    Comment

    • #3
      Հայկական բնաշխարհի ու հավատալիքների հետ կապված ավանդապատումների առանձնահատուկ ու կարևոր մի բաժին են կազմում բույսերին ու կենդանիներին նվիրված ավանդությունները: Հեռավոր դարերից մեզ հասած այդ ստեղծագործություններում արտահայտվում է կենսական այն մեծ կարևորությունը, որ ունեցել են բույսերն ու կենդանիները նախ որսորդությամբ, և ապա անասնապահությամբ զբաղվող մեր նախնիների համար:
      Քննության առարկա ավանդությունների մեջ առանձնապես ցայտուն է արտահայտված հայ ժողովրդի հնօրյա այն ըմբռնում-հավատալիքը, ըստ որի մարդ արարածին հատուկ է բույսի կամ կենդանու կերպարանափոխվելու կախարդական հատկությունը:

      Comment

      • #4
        Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

        Comment

        • #5
          Իր ավանդապատումների մեջ հայ ժողովուրդը հատուկ ուշադրության է արժանացրել իր երկրի շնչավոր ու անշունչ բնակիչների կյանքին ու բնավորությանը վերաբերող առանձնահատկությունները, բացահայտել է նրանցից յուրաքանչյուրի բնորոշ կողմը, արտաքին ու ներքին հատկանիշները՝/գույն, հոտ, համ/, պատմել նրանց ուժի ու թուլության մասին, գովաբանել նրանց՝ մարդուն տված օգուտի, և փնովել հասցրած վնասի համար

          Comment

          • #6
            Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
            «Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»:
            Մ.Սարյան
            Լիլիթ ջան, շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

            Comment

            • #7
              Հայրենի բնությունն նրա բոլոր գույներն ու երանգները, գեղեցկությունն ու հմայքը ստիպում են մեզ սիրել ու արժևորել մեր հայրենիքն այնպես, ինչպես այն կա:
              Լիլիթ Կորյունի Սահակյան

              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

              https://lib.armedu.am/user/profile/2640

              Comment

              • #8
                Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։
                Բավականին ուսանելի գրառում է Նելլի ջան, շնորհակալություն:

                Comment

                • #9
                  Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հայրենի բնությունն նրա բոլոր գույներն ու երանգները, գեղեցկությունն ու հմայքը ստիպում են մեզ սիրել ու արժևորել մեր հայրենիքն այնպես, ինչպես այն կա:
                  Շատ տպավորիչ գրառում է, Լիլիթ ջան, ու հաստատ այդ ամենն է նպաստել հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը բազմապատկելու:

                  Comment

                  • #10
                    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շատ տպավորիչ գրառում է, Լիլիթ ջան, ու հաստատ այդ ամենն է նպաստել հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը բազմապատկելու:
                    Հայաստանն ունի շատ հարուստ բնաշխարհ:

                    Հայաստանում հանդիպում է ավելի քան 3200 բուսատեսակ, որոնցից 120-ը աճում է միայն Հայաստանում: Նույնիսկ բազմաթիվ տեսակներ կոչվում են հենց Հայաստանի կամ նրա առանձին մասերի անուններով:

                    Բազմազան է նաև կենդանական աշխարհը, որտեղ հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ: Դրանցից շատերը նույնպես հատուկ են միայն հայկական բնաշխարհին:
                    Վերջին խմբագրողը՝ Վ. Հովհաննիսյան; 31-05-18, 22:24.

                    Comment

                    • #11
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հայկական բնաշխարհի ու հավատալիքների հետ կապված ավանդապատումների առանձնահատուկ ու կարևոր մի բաժին են կազմում բույսերին ու կենդանիներին նվիրված ավանդությունները: Հեռավոր դարերից մեզ հասած այդ ստեղծագործություններում արտահայտվում է կենսական այն մեծ կարևորությունը, որ ունեցել են բույսերն ու կենդանիները նախ որսորդությամբ, և ապա անասնապահությամբ զբաղվող մեր նախնիների համար:
                      Քննության առարկա ավանդությունների մեջ առանձնապես ցայտուն է արտահայտված հայ ժողովրդի հնօրյա այն ըմբռնում-հավատալիքը, ըստ որի մարդ արարածին հատուկ է բույսի կամ կենդանու կերպարանափոխվելու կախարդական հատկությունը:
                      Հարգելի Հովհաննիսյան սիրով կզրուցեմ թեմայի շուրջ,այն շատ հոգեհարազատ ե բոլորիս համար:
                      Հիրավի Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

                      Comment

                      • #12
                        Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                        այաստանն ունի շատ հարուստ բնաշխարհ:

                        Հայաստանում հանդիպում է ավելի քան 3200 բուսատեսակ, որոնցից 120-ը աճում է միայն Հայաստանում: Նույնիսկ բազմաթիվ տեսակներ կոչվում են հենց Հայաստանի կամ նրա առանձին մասերի անուններով:

                        Բազմազան է նաև կենդանական աշխարհը, որտեղ հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ: Դրանցից շատերը նույնպես հատուկ են միայն հայկական բնաշխարհին:
                        Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար Գյուլնարա ջան:

                        Comment

                        • #13
                          ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

                          Ասում են, թե անհիշելի ժամանակներում հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան արթնանալիս սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և դրանից հետո միայն միմյանց բարևել։ Սակայն ժամանակի հետ, երբ եղբայրները ծերացել են, այլևս չեն կարողացել վաղ արթնանալ։ Մի օր էլ ուշ արթնանալով՝ մոռացել են կապել գոտիները, բայց այնուամենայնիվ միմյանց բարևել են։ Աստված տեսնելով, որ եղբայրները խախտել են ընդունված ծիսակարգը՝ պատժել է նրանց։ Եղբայրները քարանալով՝ լեռներ են դարձել, նրանց գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
                          Մարդը վաղնջական ժամանակներից սկսած՝ ինչպես բնության բոլոր առարկաներին ու երևույթներին, այնպես էլ լեռներին շունչ ու ոգի է հաղորդել, իր մի շարք հատկանիշներ վերագրելով նրանց՝ հորինել է այլաբանական զրույցներ ու պատմություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ բարձր սար կամ լեռ, որ չունենա իր հետ կապված ավանդական զրույց կամ վիպական գողտրիկ պատում։

                          Comment

                          • #14
                            Մեկ այլ զրույցի համաձայն՝ Մասիսն ու Արագածը սիրով քույրեր են եղել։ Սակայն օրերից մի օր նրանք սկսում են վիճել, թե իրենցից ով է ավելի բարձր և գեղեցիկ։ Վիճաբանության թեժ պահին վրա է հասնում Մարաթուկը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց նրա ջանքերը զուր են անցնում։ Հեռանալով՝ նա անիծում է քույրերին՝ այնպես բաժանվեն, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն էլ իր հերթին Արագածին է նզովում, որ արցունքը չպակասի նրա աչքերից, իսկ Արագածն էլ՝ Մասիսին, որ ոչ ոք չբարձրանա նրա գագաթը, մատաղ չմորթի։ Այդպես էլ լինում է. Արագածի գագաթին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մարդ չի բարձրանում, և մատաղ չի արվում։

                            Comment

                            • #15
                              Արարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ: Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը:
                              Նրա սերն այնքան ուժեղ էր, որ լույսնի լույսով ողոված ամեն գիշեր նա թողնում էր Արաքսի ջրերն ու անքնությամբ տառապելով թափառում էր հովիտներում՝ շշնջալով սիրո և ջերմության խոսքեր, որոնք նուրբ զեփյուռի նման բարձրանում էին Արարատի գագաթը: Գիշերները հաջորդում էին իրար, իսկ նրա օրերը՝ լցվում անպատասխան սիրով: Մեծ Արարատը լռում էր, իսկ այդ լռությունը պատռում էր Անահիտի սիրտն ու հոգին:
                              Հետո, մոռանալով ամոթն ու ամեն բան, աստվածուհին այլևս չդիմացավ և բարձրացավ Արարատի վրա: Ծածկելով իր հրապուրիչ մարմինն առավոտյան մառախուղով՝ նա սիրո խոսքերով դիմեց իր սիրելիին: Այդ խոսքերը Անահիտի շուրթերից հնչում էին գեղեցիկ թռչունների պես, բայց Արարատը մնաց սառը, անտարբեր: Անահիտը հեկեկաց՝ չթաքցնելով արցունքները, որոնք հոսեցին նրա աչքերից գետի պես:
                              Անահից լացեց շատ երկար...մինչև որ նրա արցունքները լիճ ձևավորեցին Արարատ լեռան վրա: Ահա, թե ինչու է գետը կոչվում Անահիտ:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X