Բնաշխարհ և հավատալիք

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Արաքսյա Թևոսյան
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 156

    #31
    Սոսի
    platanus.jpg
    Հայկական հին զրույցը պատմում է, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայերը շատ են սիրել սոսի ծառը (ի դեպ, հայերն ընդանրապես ծառապաշտ են)՝ այն համարելով ծառերի նահապետը: Նույնիսկ սոսյաց անտառներ են տնկել և դրանք համարել մաքրության, վսեմության խորհրդանիշ: Սոսիների ամենագեղեցիկ պուրակը գտնվումէ Սյունիքում և տեղաբնակների կողմից համարվում սքանչելիք:
    Մի անգամ՝ Սյունիքով անցնելիս, պարսից Դաարեհ արքան, տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով ու մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա: Նույն օրը հրամայում է՝ հայոց սոսիներից ճյուղեր տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի բանաստեղծական մի պուրակ տնկեն: Պարսիկ բարբարոսները գնում են, գալիս, բայց ոչինչ չի ստացվում. հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում:
    — Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում, — զայրացած ասում է Դարեհը, — պետք է աշխարհի ոչ մի անկյունում էլ չաճի:
    Եվ մարդիկ է ուղարկում ու կտրել տալիս հիասքանչ պուրակի բոլոր սոսիները: Անցնում է երկու տարի, և պուրակի ծառերը վերընձյուղվում են: Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին:
    — Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում, — վրդովված հարցնում է Դարեհը:
    — Այդ սոսկների տակ հայերը ցորեն են ցանել, — պատասխանում է գիտուններից մեկը: Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի. ինչ էլ անես, մի տեղից կդալարի:
    Ժողովուրդը ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է վերընձյուղվել են:

    Comment

    • mara1972
      Ավագ մասնակից
      • Mar 2018
      • 112

      #32
      ԹԹԵՆԻ; Թթենու բնօրրանը համարվում է Չինաստանը:Հայտնի է թթենու մոտ քսան տեսակ, որոնցից երկուսը տասնվեցերորդ դարից աճում են մեր երկրի ցածրադիր վայրերում: Վաղուց հայտնի են թթի բուժիչ հատկությունները:Արժեքավոր է թթենու ամուր և ճկուն բնափայտը, որը կիրառվում է նվագարանների արտադրության մեջ:Թթենու տերևները մետաքսագործ թրթուրի հիմնական կերն են: Հազարամյակներ առաջ մետաքսագործությունը Չինաստանում բարձր զարգացման էր հասել: Չին վաճառականները հարևան երկրներին մետաքսե գործվածքներ էին վաճառում: Շշմեցուցիչ է այն փաստը, որ չինացիները դարեր շարունակ խնամքով թաքցնում էին բնական մետաքս ստանալու գաղտնիքը:Սակայն մրցակիցը չի ննջում: Եվրոպացիները ձեռնափայտի մեջ դրած շերամի ձվերը ուղղակի խորոմանկությամբ տեղափոխեցին Եվրոպա:Շուտով նրանք ևս սկսեցին բնական մետաքս արտադրել;

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        #33
        Ծառապատում
        Հնագույն ժողովուրդներն, այդ թվում հայերը, ծառի պաշտամունք են ունեցել, որը մինչև օրս էլ որոշ չափով պահպանվում է: Օրինակ՝ ուխտատեղիներում երազանք են պահում ու ծառի ճյուղերին թաշկինակ կապում: Հայերն ունենք «կենաց ծառ» արտահայտությունը, ծառը եկեղեցական ու ժողովրդական ծեսերի ժամանակ որպես խորհրդանիշ է կիրառվում, օրինակ՝ Ծաղկազարդին ուռենու ճյուղերը, կամ Նոր տարուն՝ զարդարված եղևնին: Հայաստանում կան ծառեր, որոնք առանձնահատուկ կենսագրություն ունեն, պատմության կամ դիպվածի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ ծառ-լեգենդներ են:

        Վարդան Մամիկոնյանի կաղնին
        Իջևանի Ակնաղբյուր գյուղում մի ընկած կաղնի կա: Այդ վայրն ուխտատեղի է: Հայրենական մեծ պատերազմ գնացող զինվորները, իսկ Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ նաև մեր կամավորները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ կաղնու առջև երդվելիս են եղել արյան գնով պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների երդման արարողություններ հիմա էլ են կազմակերպվում այնտեղ: Ասում են՝ կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը:
        450 թվականին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ կռվելով ու նրանց հաղթելով՝ տունդարձի ճանապարհին սպարապետն, ի նշան հաղթանակի, խորհրդանշական կաղնի է տնկում: Ծառն ապրում է 1500 տարի: Ժողովրդի մեջ պաշտամունք է ստեղծվել կաղնու նկատմամբ. անգամ «Վարդանանց կանչ» տոն կա՝ ժողովրդական ծես, որին մասնակցում են թե՛ տեղացիները, թե՛ այլ վայրերից եկած ուխտավորներ: Վարդան Մամիկոնյանի տնկած հսկա կաղնին, իր կյանքն ապրելով, 1500 տարի հետո ընկել է: Այն այսօր էլ հուշակոթողի նշանակություն ու արժեք ունի:

        Comment

        • Վ. Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1375

          #34
          image.jpg
          ՀԱՐՍՆԱՁՈՐԻ ԼԵԳԵՆԴԸ
          Լեգենդը պատմում է, որ հին ժամանակներում մի տղա ու մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, և նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։ Տղային սպանում են, իսկ նրա հարսնացուն, որոշելով, որ ավելի լավ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքվում է և նետվում ձորը։ Աղջկա շրջազգեստը հրաշքով լցվում է օդով և, դառնալով օդապարիկ, նրան փափուկ իջեցնում գետնին։ Այդ օրվանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են Հարսնաձոր։ Ձորի հենց վերևում պահպանվել է հին դիտանոց՝ թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու համար Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդը։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի զանգը, հետո ՝ Հարսնաձորի դիտանոցը, և վերջում արդեն Տաթևի վանքի զանգակատունը, որի ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան։ Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանվել է բոլորաշտարակը՝ կոչնակի զանգը հնում պահող իր շղթայով հանդերձ։

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            #35
            1f41c7a25acfb901baf3490-12-s-01.jpg
            ԽԱՂՈՂ
            Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:

            Comment

            • Վ. Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1375

              #36
              31543429_1668773233176710_4656327195537440768_n.jpg ani-pertoyan-1.jpg

              ՎԱՐԴ
              Այս ծաղիկը, սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի նման, ծնվել է ջրային փրփուրներից: Վարդը սպիտակ գույն ուներ: Ըստ լեգենդի, վարդն իր գույնը փոխել է, երբ մի անգամ աստվածուհու մատը ծակվել ու մի կաթիլ արյուն է ընկել ծաղկի վրա: Այդ օրվանից վարդը դարձել է կարմիր:
              Հնում հավատում էին, որ այդ ծաղիկը քաջություն է ներշնչում: Եվ, երբ քաջարի զինվորները մարտից հաղթանակած էին վերադառնում, նրանց վրա ընդունված էր վարդի թերթիկներ լցնել կամ գլխին վարդերով հյուսված ծաղկեպսակներ դնել:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                #37
                Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                [ATTACH=CONFIG]6922[/ATTACH]
                Ծիրանը կամ «հայկական միրգը» (prunus armeniaca, լատիներեն) Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ազգային մշակույթում։ Այս մասին են վկայում հայկական պոեզիայում, գրականության, թատերագրության, երաժշտության ոլորտում ծիրանենու և նրա պտուղների մասին բազմաթիվ հիշատակությունները։ Ծիրանը մեր երկրի ինքնատիպ այցեքարտն է, որը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի խոհարարական գրավչությունը օտարերկրացիների և սփյուռքի շրջանում։

                Ծիրանենին Սևակի կտակն է պահանջում

                Սևակը զգացել է իր մոտալուտ մահն ու բանավոր կտակել. «Ինձ կթաղեք իմ այգու այս ծիրանենու տակ»: Պոետի այգում ծիրանենիները մի քանիսն են, բայց հատկապես իր տանը շատ մոտ տնկած ծառն է սիրել նա, որի տակ էլ ցանկացել է ամփոփվել: Կտակի համաձայն՝ նրան թաղել են սեփական այգում: Բայց քանի որ նրա սիրելի ծիրանենին ուղիղ տան կողքին է եղել, հարազատները որոշել են մի քիչ շեղվել կտակից ու բանաստեղծի մարմինն ամփոփել մեկ ուրիշ ծիրանենու տակ՝ քիչ հեռու տնից: Ականատեսները պատմում են, որ հուղարկավորությունից 7 օր անց ծիրանենին, որի տակ, ըստ բանավոր կտակի, պիտի թաղվեր Սևակը, բերքը վրան՝ խոնարհվել, ճյուղերը կռացրել է դեպի Սևակի շիրիմը: Տարիների ընթացքում ծիրանենին ճյուղերն էլ ավելի է տարածել դեպի Սևակի գերեզմանը, չորացել, դարձել է խեչմար քիչ հեռու աճող խաղողի վազերի համար: Խոնարհված ճյուղերով ծիրանենին մինչև հիմա չի համակերպվում բանաստեղծի կտակից շեղվելու փաստի հետ:

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  #38
                  Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Սոսի
                  [ATTACH=CONFIG]6966[/ATTACH]
                  Հայկական հին զրույցը պատմում է, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայերը շատ են սիրել սոսի ծառը (ի դեպ, հայերն ընդանրապես ծառապաշտ են)՝ այն համարելով ծառերի նահապետը: Նույնիսկ սոսյաց անտառներ են տնկել և դրանք համարել մաքրության, վսեմության խորհրդանիշ: Սոսիների ամենագեղեցիկ պուրակը գտնվումէ Սյունիքում և տեղաբնակների կողմից համարվում սքանչելիք:
                  Մի անգամ՝ Սյունիքով անցնելիս, պարսից Դաարեհ արքան, տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով ու մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա: Նույն օրը հրամայում է՝ հայոց սոսիներից ճյուղեր տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի բանաստեղծական մի պուրակ տնկեն: Պարսիկ բարբարոսները գնում են, գալիս, բայց ոչինչ չի ստացվում. հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում:
                  — Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում, — զայրացած ասում է Դարեհը, — պետք է աշխարհի ոչ մի անկյունում էլ չաճի:
                  Եվ մարդիկ է ուղարկում ու կտրել տալիս հիասքանչ պուրակի բոլոր սոսիները: Անցնում է երկու տարի, և պուրակի ծառերը վերընձյուղվում են: Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին:
                  — Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում, — վրդովված հարցնում է Դարեհը:
                  — Այդ սոսկների տակ հայերը ցորեն են ցանել, — պատասխանում է գիտուններից մեկը: Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի. ինչ էլ անես, մի տեղից կդալարի:
                  Ժողովուրդը ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է վերընձյուղվել են:
                  Աշոտ Երկաթի տնկած արքայական սոսին
                  Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Սարիգյուղում մի հսկա սոսի կա: Նոյեմբերյանից դեպի Արցախ ճանապարհին ամեն 40 կմ-ի վրա էլի սոսիներ կան: Բանն այն է, որ հնում ճամփորդող քարավանները 40 կմ-ը մեկ իջևանել են: Կանգառներում աղբյուրներ ու սոսիներ են եղել հանգստի ու զովանալու համար: Սարիգյուղի սոսին առանձնակի նշանակություն ունի տեղաբնակների ու հյուրերի համար: Այն 12 մ շրջագիծ ունի, իսկ փչակը 2 քմ է: Ասում են՝ այդ սոսին հայոց արքա Աշոտ Երկաթն է տնկել: Վայրը սրբատեղի է: Յուրաքանչյուր 100 տարին մեկ ծառի փչակն ինքն իրեն բոցավառվում է, բայց չի այրվում: Փչակի վրա պարզ երևում են այրված հետքերը, բայց սոսին բնից վերև դալար շիվեր ու ճյուղեր է արձակում ու ավելի տարածվում:

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #39
                    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ծառապատում
                    Հնագույն ժողովուրդներն, այդ թվում հայերը, ծառի պաշտամունք են ունեցել, որը մինչև օրս էլ որոշ չափով պահպանվում է: Օրինակ՝ ուխտատեղիներում երազանք են պահում ու ծառի ճյուղերին թաշկինակ կապում: Հայերն ունենք «կենաց ծառ» արտահայտությունը, ծառը եկեղեցական ու ժողովրդական ծեսերի ժամանակ որպես խորհրդանիշ է կիրառվում, օրինակ՝ Ծաղկազարդին ուռենու ճյուղերը, կամ Նոր տարուն՝ զարդարված եղևնին: Հայաստանում կան ծառեր, որոնք առանձնահատուկ կենսագրություն ունեն, պատմության կամ դիպվածի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ ծառ-լեգենդներ են:

                    Վարդան Մամիկոնյանի կաղնին
                    Իջևանի Ակնաղբյուր գյուղում մի ընկած կաղնի կա: Այդ վայրն ուխտատեղի է: Հայրենական մեծ պատերազմ գնացող զինվորները, իսկ Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ նաև մեր կամավորները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ կաղնու առջև երդվելիս են եղել արյան գնով պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների երդման արարողություններ հիմա էլ են կազմակերպվում այնտեղ: Ասում են՝ կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը:
                    450 թվականին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ կռվելով ու նրանց հաղթելով՝ տունդարձի ճանապարհին սպարապետն, ի նշան հաղթանակի, խորհրդանշական կաղնի է տնկում: Ծառն ապրում է 1500 տարի: Ժողովրդի մեջ պաշտամունք է ստեղծվել կաղնու նկատմամբ. անգամ «Վարդանանց կանչ» տոն կա՝ ժողովրդական ծես, որին մասնակցում են թե՛ տեղացիները, թե՛ այլ վայրերից եկած ուխտավորներ: Վարդան Մամիկոնյանի տնկած հսկա կաղնին, իր կյանքն ապրելով, 1500 տարի հետո ընկել է: Այն այսօր էլ հուշակոթողի նշանակություն ու արժեք ունի:
                    Մարշալի կաղնին
                    Վարդան Մամիկոնյանի խոնարհված կաղնու կողքին մարշալ Հովհաննես Բաղրամյանը 1975-ին դալար կաղնիներ է տնկել: Դրանք դեռ 40 տարեկան էլ չկան: Բաղրամյանն այդ ծառերը տնկել է՝ ոգեկոչելով Վարդան սպարապետի հիշատակը: Նա, փաստորեն, պատերազմում էլ, խաղաղ պայմաններում էլ շարունակել է Վարդան Մամիկոնյանի ավանդը: Հիմա ընկած կաղնու շուրջբոլորը դալար ծառեր են բարձրանում, որոնք նույնպես խորհրդանշական արժեք ունեն. անձամբ մարշալ Բաղրամյանն է դրանց կյանք տվել: Երկու զորավարների անուններն ու գործը կողք կողքի են լինելու. վկան՝ դարավոր ու դեռ երիտասարդ կաղնիները:

                    Comment

                    • Ջ.Գրիգորյան
                      Մոդերատոր
                      • Dec 2017
                      • 223

                      #40

                      Հիացած, կարդացի ձեր բոլոր գրառումները, հարգելի Հովհաննիսյան: Անչափ շնորհակալություն ձեզ, որ այսպիսի հարուստ և հետաքրքիր տեղեկություններով հարստացնում եք կրթական ֆորումի այս յուրօրինակ թեման և մեզ հաճելի պահեր պարգևում: Հարգանքով՝ Ջեմմա Գրիգորյան:

                      Comment

                      • Էլեոնորա Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1517

                        #41
                        Պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

                        Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։
                        Դենդրոպարկ

                        Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

                        Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
                        Ստեփանավան_2.jpg Ստեփանավան_5.jpg Ստեփանավան_8.jpg

                        Comment

                        • Մինասյան Նորա
                          Մոդերատոր
                          • Mar 2018
                          • 859

                          #42
                          ՎԱԶ-ԽԱՂՈՂԵՆԻ

                          Ասում են՝ վազից առաջ խաղողենին ճյուղատարած ծառ է եղել, որն ուներ ձիգ ու սլացիկ բուն:Այսօրվա նման էին ողկույզները՝ հյութեղ, քաղցրահամ:
                          Խաղողը շատ դուր եկավ մարդկանց, և նրանք սկսեցին մտածել, թե իՙնչ անեն, որ այդ հրաշալի պտուղը ճաշակեն տարին բոլոր: Պատրաստեցին մի մեծ տաշտ և խաղող լցրին մեջը, որ ձմռանն ու գարնանն էլ ուտեն: Բայց դեռ ձմեռը վրա չհասած, հենց որ այգում խաղողը վերջացավ, գնացին տեսան՝ խաղողը տաշտի մեջ ճմռթվել, ջուր է դարձել: Մարդիկ ընկան տաշտի վրա և սրտների ուզածի չափ խաղողահյութ խմեցին: Խմեցին, խենթացան, սկսեցին կոտրատել խաղողենու ճյուղերը, կապոտել այս ու այն տեղից:
                          Այդ ժամակվանից էլ բոլոր վազերը ծուռումուռ են մնացել:

                          Comment

                          • Narine.
                            Մոդերատոր
                            • Apr 2018
                            • 773

                            #43
                            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

                            Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։
                            Դենդրոպարկ

                            Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

                            Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
                            [ATTACH=CONFIG]6980[/ATTACH] [ATTACH=CONFIG]6981[/ATTACH] [ATTACH=CONFIG]6982[/ATTACH]
                            Սիրելի Էլեոնորա, տեղի բնությունը նպաստում է շնչուղիների բորբոքումների և մի շարք այլ հիվանդությունների բուժմանը։ Բացի այդ շատ հրաշալի հանգստավայր է։

                            Comment

                            • Narine.
                              Մոդերատոր
                              • Apr 2018
                              • 773

                              #44
                              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              [ATTACH=CONFIG]6865[/ATTACH]
                              Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:
                              Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
                              5_1122_1329072969.jpg
                              Իսկ մեկ ուրիշ ավանդազրույց էլ պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչյա, մի գեղագանգուր հսկա էր ապրում։ Նա առավոտ վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում Սևանա լճի մեջ։ Այդ հսկան՝Սևանը հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամին էր երևում։ Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛ մ խեղդվում էր, կա՛մ էլ մազապուրծ փախչում։
                              Հենց այդ հսկայի անունով էլ լիճը կոչվեց "Սևան"։

                              Comment

                              • mara1972
                                Ավագ մասնակից
                                • Mar 2018
                                • 112

                                #45
                                Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

                                Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։
                                Դենդրոպարկ

                                Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

                                Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
                                [ATTACH=CONFIG]6980[/ATTACH] [ATTACH=CONFIG]6981[/ATTACH] [ATTACH=CONFIG]6982[/ATTACH]
                                Հարգելի Էլեոնորա, նշել եք ՀՀ գեղատեսիլ վայրերից մեկը,որտեղ պահպանվում են ոչ միայն ֆլորայի այժմյան տեսակներ, այլ նաև կան բրածո,ռելիկտային ծառեր:Ինչպես նաև դենդրոպարկին հարակից գտնվում է ՙՙ ՍՈՃՈՒՏ՚՚ հանգստյան տունը և սա շատ հարմար վայր է էկոտուրիզմի զարգացման համար:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information