Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պտույտ Արեգակի շուրջը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Պտույտ Արեգակի շուրջը

    Երբ ենք մենք Արեգակի շուրջը ավելի արագ շարժվում-ցերեկը, թե գիշերը։ Հարգելի ֆորումցիներ կխնդրեի քննարկել և առաջարկել տարբերակներ։

  • #2
    Միգուցե այս հարցը տարակուսանք առաջացնի,սակայն հարցն այն է, թե երբ են Երկրի բնակիչներըավելի արագ շարժվում աստղերի նկատմամբ։Կեսգիշերին պտտման արագությունը գումարվում է Երկրի համընթաց արագությանը,իսկ կեսօրին,ընդհակառակը,հանվում է նրանից։ Նշանակում է ,որ կեսգիշերին մենք շարժվում ենք ավելի արագ,քան կեսօրին։

    Comment


    • #3
      Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
      Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

      Comment


      • #4
        Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:

        Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

        Comment


        • #5
          Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
          Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում ' ձմեռ:
          Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում ' ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ' հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
          Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
          Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում ' բևեռային ցերեկ:
          Վերջին խմբագրողը՝ E. Khachatryan; 25-04-18, 23:00.

          Comment


          • #6
            Հարգելի Լիզա,այս հարցը ևս տրամաբանական խաղ է , որի նպատակն է սահուն անցում կատարել հաշվարկման մարմնի գաղափարին։

            Comment


            • #7
              E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
              Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:

              Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
              Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

              https://www.youtube.com/watch?v=T2Ds_CQdTaM

              11.jpg

              12.jpg
              Նարինե Մարկոսյան

              https://lib.armedu.am/user/profile/10939

              Comment


              • #8
                avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Լիզա,այս հարցը ևս տրամաբանական խաղ է , որի նպատակն է սահուն անցում կատարել հաշվարկման մարմնի գաղափարին։

                1. Ի՞նչ եք հասկանում՝ «Երկրի պտտման առանցք» ասելով:

                2. Ի՞նչ երևույթներ են հաստատում, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

                3. Ինչո՞վ է պայմանավորված գիշերվա և ցերեկվա հերթագայումը։

                4. Ինչո՞վ է պայմանավորված տարվա չորս եղանակների հերթափոխումը։

                5. Ի՞նչ են բևեռային գիշերներն ու ցերեկները, որքա՞ն է դրանց տևողությունը։
                Նարինե Մարկոսյան

                https://lib.armedu.am/user/profile/10939

                Comment


                • #9
                  avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
                  Երբ ենք մենք Արեգակի շուրջը ավելի արագ շարժվում-ցերեկը, թե գիշերը։ Հարգելի ֆորումցիներ կխնդրեի քննարկել և առաջարկել տարբերակներ։
                  Ի՞նչ կպատահի, եթե Երկիրը դադարի պտտվել իր առանցքի շուրջը:

                  http://galatv.am/hy/interesting/954860954860/
                  Նարինե Մարկոսյան

                  https://lib.armedu.am/user/profile/10939

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X