Տեսադասերը քիմիայի դասավանդման մեջ,տեսադասերի պլան-օրինակներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • ԱՆՈՒՇ1976
    Սկսնակ մասնակից
    • Jun 2019
    • 3

    #16
    Շնորհակալություն կարևոր թեմայի համաև, քիմիայի դասերին տեսանյութերը շատ հարստացնում ու հետաքրքիր են դարձնում ուսուցման գործընթացը

    Comment

    • հեղնարսարգսյան
      Մասնակից
      • Jul 2014
      • 58

      #17
      MindMup 2 - Mind Map in the cloud. Zero-friction, free online mind mapping. The most productive online mind map canvas on the Web. Supports Freemind mindmap import/export.

      Comment

      • հեղնարսարգսյան
        Մասնակից
        • Jul 2014
        • 58

        #18
        Ի՞նչ է առցանց ուսուցումը.
        Թվային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ վերջին տարիներին նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել և շարունակում են տեղի ունենալ կրթության ոլորտում, ինչպես բովանդակության, այնպես էլ մատուցման ձևի մեջ ամբողջ աշխարհում: Մեր օրերում հանդիպում ենք խելացի գրատախտակների, 3D գրիչների և տպիչների, թվային գրքերի, որոշ երկրներում նույնիսկ դասավանդողներին փոխարինող ռոբոտների կամ թվային տարբեր տեխնոլոգիաների: Թերևս ամենակարևոր նորամուծությունը վերոնշյալ փոփոխությունների մեջ առցանց ուսուցումն է, որը կարելի է ասել հեղաշրջում է կրթության զարգացման պատմության մեջ: Այն դեռ ձևավորման փուլում է, բայց հասցրել է մեծ ազդեցություն ունենալ բազմաթիվ մարդկանց կյանքում /օրինակ` ԿԱՊԿ(Կրթության Առանձնահատուկ Պայմանների Կարիք) ունեցող մարդկանց առջև բացել է կրթություն ստանալու լայն հնարավորություններ, ինչը պարզապես անգնահատելի առաջընթաց է, ինչպես նաև ինքնակրթության հոյակապ հնարավորություն է ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց համար և այլն/:8464'
        Առցանց ուսուցման տեսակները.
        1.Համաժամանակյա ուսուցումը (synchronous learning) դասագործընթացի կազմակերպումն է հաղորդակցման տարբեր գործիքների միջոցով՝ կենդանի կապ պահպանելով մասնակիցների միջև: Այն կարող է լինել միանգամայն անհատականացված ուսուցում կամ ուղիղ հեռարձարկմամբ վեբինար /live streaming/ բազմահազարանոց լսարանի համար, որին միաժամանակ կարող են միանալ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
        2.Անհամաժամանկյա ուսուցումը (asynchronous learning) առցանց հարթակների միջոցով աշխարհի տարբեր անկյուններում հասանելի է դարձնում բազմաբնույթ հետաքրքիր դասընթացներ 7/24 ժամանակացույցով:
        3.Մեր ժամանակներում լայն տարածում ունի նաև խառը տիպի(«հիբրիդ») ուսուցումը (blended learning), որն իրենից ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաների՝ օրինակ խելացի գրատախտակի(որպես միջոց) և առցանց էլեկտրոնային ռեսուրսների օգտագործում ավանդական դասագործընթացում:


        65846848
        «Հիբրիդ» ուսուցման հիմնական փուլերը.

        ուսուցում (ուսուցման գործընթացը),
        նյութերի թվայնացում (համապատասխան ձևաչափ, որը հնարավոր կլինի օգտագործել առցանց),
        գնահատում (դասընթացի մասնակիցների առաջադիմության վերահսկում և գնահատում):
        «Հիբրիդ» ուսուցման առանձնահատկություները.

        կրթության հասանելիության ապահովում բոլոր այն վայրերում, որտեղ կա համացանց
        համագործակցային ուսուցում՝ հնարավորություն ինչպես առցանց, այնպես էլ առերես քննարկումներ ունենալ դասընկերների և դասավանդողների հետ
        կրթության հավասարության երաշխավորում՝ անկախ բնակության վայրից
        ուսման նոր լայն հնարավորությունների ընձեռում /աշխարհի առաջատար ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող դասընթացների հասանելիություն ամենուրեք/ ժամանակի խնայում
        հարմարվետություն /տեղից տեղ գնալու անհարմարություն/
        անհատական մոտեցում
        ճկունություն ժամանակացույցի առումով
        բազմաբնույթ հետաքրքիր ուսումնական նյութերի օգտագործում
        ավանդական ուսուցման համեմատությամբ հիբրիդ ուսուցման արդյունավետության մի քանի անգամ բարձր է
        դասընթացի բովանդակությունն ավելի հաճախակի վերանայվում և ժամանակի պահանջներին է հարմարեցվում
        կրթության արդիականացում և ներդաշնակություն մյուս ոլորտների զարգացումների հետ
        նոր հնարավորություններ տարբեր սահմանափակ կարողություններ ունեցող սովորողների համար
        ուսուցման արդյունավետության բարձրացում
        համագործակցություն առցանց կրթական միջավայրում
        ավելի մեծ լսարան:

        Comment

        • հեղնարսարգսյան
          Մասնակից
          • Jul 2014
          • 58

          #19
          Շրջված դասարան մեթոդը, որպես հիբրիդ ուսուցման օրինակ
          54

          «Շրջված դասարան»-ը մանկավարժական մոտեցում է, որը փոխում է ուսուցման մեթոդների ավանդական կազմակերպումը: Սովորաբար տեսական մասը փոխանցվում է դպրոցի դասարանում կամ համալսարանի դասախոսությունների դահլիճում առերես ուսուցման շրջանակներում, իսկ գործնական մասը կատարվում է տանը: «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ժամանակ տեսական մասը կատարվում է տանը՝ լսարանի հետ ավելի ակտիվ եւ ինտերակտիվ ուսուցման համար հնարավորինս շատ ժամանակ շահելու նպատակով:5846846Այս մոդելը հիմնված է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնց շնորհիվ իրականացվում է «դասարանի շրջումը» եւ առցանց նյութերի հրապարակումը: Առավել հաճախ այդ նյութերն իրենցից ներկայացնում են փոքր տեսանյութեր, որոնք դասավանդողներն իրենք են պատրաստում կամ ընտրում են այլ գործընկերների հետ առցանց փոխանակված նյութերից, իսկ սովորողները դրանք ուսումնասիրում են ինքնուրույն առերես դասընթացից առաջ:Ուսուցումն իրականացվում է դասի ընթացքում դասավանդողի անհատական աջակցությամբ: Այն հնարավորություն է տալիս ժամանակ խնայել ակտիվ մանկավարժական աշխատանքներ իրականացնելու համար:

          ‘’Flipped Classroom’’ մոդելի բնութագիրը
          Գոյություն ունեն չորս պայմաններ, որոնք դասավանդողները պետք է ներառեն իրենց պրակտիկայում` «շրջաված դասարան» մոդելը կիրառելիս.

          654646F (Flexible Environment - ճկուն միջավայր). դասավանդողները ստեղծում են «ճկուն»աշխատանքային միջավայր, որտեղ սովորողները կարող են ընտրել , թե երբ և որետղ կարող են սովորել:
          L (Learning Culture -ուսուցման մշակույթ). Դասավանդման ավանդական մոդելում դասավանդողը տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ «շրջված դասարան» մոդելի դեպքում՝ ընդհակառակը: Այս դեպքում սովորողներերն ակտիվորեն ներգրավված են ուսուցման գործընթացում և ձեռք են բերում հիմնական կարողություններն ու հմտությունները կատարելով տարաբնույթ առաջադրանքներ:

          6464646

          I(Intentional Content -մտավոր բովանդակություն). դասավանդողները պարբերաբար աջակցում են սովորողներին զարգացնելու տարանբույթ հմտություններ,ուղղորդում նրանց հեշտությամբ հասկանալու դասանյութը:

          6854684P (Professional Educator-արհեստավարժ մանկավարժ). մասնագետ դասավանդողի դերը «շրջված դասարան» մոդելի դեպքում ավելի կարևոր է , քան ավանդական դասի մոդելում: Դասավանդման ժամանակ դասավանդողները արհեստավարժորեն մշտապես հետևում են սովորողներին, պարբերաբար արձագանքելով և գնահատելով սովորողների աշխատաnqne8y

          Comment

          • հեղնարսարգսյան
            Մասնակից
            • Jul 2014
            • 58

            #20
            Տեսադասեր կազմակերպելու համար ուսուցիչը պետք է տիրապետի աշխատանքային գոծիքների,նաև սովորեցնի աշակերներին առցանց աշխատանք կատարելու համար:Առցանց ուսուցմալ լավագույն Moodle,Idroo և Padlet էլեկտրոնային ուսուցման առցանց միջավայրերը: https://www.youtube.com/watch?v=KNYFZGIXUH4
            Դասնթաց Powtoon ծրագրի մասին

            Comment

            • հեղնարսարգսյան
              Մասնակից
              • Jul 2014
              • 58

              #21
              ԴԱՍԻ ՊԼԱՆ Ջուրը բնության մեջ; Ջրի ֆիզիկական հատկությունները
              11.06.2019
              Առարկան- կենսաբանություն – քիմա
              Դասի տեևողությունը 45ր
              Դասսի նպատակը: Կիմանան ինչ է Համաշխարհային օվկիանոսը , Ինչ է ջրոլորտը :Որոնք են ջրոլորտի բաղադրիչները - Ջրի քիմ. բանաձևի ու տարածական կառ.-ի և դրանով պայմանավորված ջրի մոլեկուլի բևեռայնության իմացություն: կարողություն:Պատկերացում բնության մեջ ջրի շրջպտույտի վերաբերյալ
              Դասի խնդիրները
              :
              Կրթական- կկարողանա ջրի ագրեգատային վիճակները տարբերել : Բացատրել երեք ագրեգատայի վիճակների համատեղ գոյությունն ու այդ ընթացքում ջերմաստիճանի հաստատունությունը ցուցադրելու կարողություն : կկարողանա համեմատել ջրի և այլ նյութերի ֆիզիկական հատկությունները Կկարողանա բացատրել ջրի մի ագրեգատային վիճակից մյուսի անցումը:
              Զարգացնող –Ձևավորել ձերք բերած գիտելիքները համակարգելու կարողություն Հիմնական նյութի վերծանում , կապը կյանքի և բնության հետ
              Դիդակտիկ պարագաների ճիշտ օգտագործում համակարգչային հմտությունների կարողությունների ձևավորում :Այլ գրականության հետ աշխատելու կարողություն
              Դաստիարակչական – Կարժևորի ջրի շրջապտույտը բնության մեջ ; Կգիտակցի նրա համամոլորակային արժեքը ;

              Համագործակցական - Աշակերտների մոտ կձևավորվի խմբային աշխատանքի համագործակցության մշակույթ, որը կբերի խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովման.,ինքնուրույն մտածելու և գործելու ընդունակությունների ձևավորմման:

              Դաս ավարտին պետք է -
              իմանա ----- Ջրի քիմ. բանաձևի ու տարածական կառ.-ի և դրանով պայմանավորված ջրի մոլեկուլի բևեռայնության ; Ջիր ագրեգատային վիճակները ;Ֆիզիկական ու քիմիական հատկությունները;
              կարողանա— Թվարկել ջրի ֆիզիկական ու քիմիական հատկությունները : ԿԱՊԿՈՒ սովորող---<< Ջուրը որպես անհրաժեշտություն >>
              կտիրապետի – համակարգելու , համեմատելու կարողություններին
              գիտակցի---Ջրի խնայողաբար օգտագործելու անհրաժոշտությունը , մաքուր պահելու կարևորությունը :
              Անհրաժեշտ սարքավորումներ--- Համակարգչային պրոյեկտոր, էկրան,
              A4 ֆորմատի թղթեր, Անհրաժեշտ դիդակտիկ պարագաներ ,դասագիրք , աշխատանքային տետր :

              Դասավանդողի օժանդակ ռեսուրսներ— ՏՀՏ այլ գործիքներ ու համակարգչային ծրագրեր
              Դասի ընթացքը----
              Հաճախելիության ստուգում
              Տնային հանձնարարությունների ստուգում
              Դասի թեմայի մեկնաբանություն – <<Ջուրը բնության մեջ : նրա ֆիզիկական հատկությունները>> օգտագործվող ՏՀՏ գործիքներ

              Դասի խթանում – Հայտորոշիչ աշխատանք ներ <<Learning Apps opg>>
              Դասի իմաստի ընկալում1<playpozit >>
              2 Գործնական աշխատանք

              Կշռադատում— <<Տեսֆիլմի դիտում >>
              Գնահատում << Google Forms>>
              Անդրադարձ <<Quizi >> <<Kahoot>>

              Տնային հանձնարարություններ
              Դաս 6.1 և 6.2 հարցեր առաջադրանքներ 1-5

              Comment

              • ԳայանՎարդանյան
                Մասնակից
                • Apr 2018
                • 31

                #22
                Եթե անգամ , որոշ դպրոցների համար հասանելի չեն իրական լաբորատորիաները , ապա օնլայն լաբորատորյաների կիրառությունը դառնում է անհրաժեշտության և արդիական պահանջ :Այժմ դպրոցները ՏՀՏ-ի կիրառմամբ ստացել են
                հնարավորություն մատուցելու նոր ինֆորմացիան այնպես, որ բավարարեն
                յուրաքանչյուր աշակերտի անհատական պահանջները: ՏՀՏ-ի կիրառմամբ
                աշակերտների կողմից կատարաված հետաքրքիր և հետազոտական
                աշխատանքները թույլ են տալիս ակտիվորեն ներգրավել նրանց
                դասապրոցեսի կազմակերպման մեջ;

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information