Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բազմատեսակ քարտեզների կիրառությունը և անհրաժեշտությունը աշխարհագրության դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարտեզը պետք է լինի գեղեցիկ և գրավիչ:Աշխարհագրության դասավանդման գործընթացում կիրառվում են ուրվագծային կամ համր քարտեզներ:Դրանք կիրառվում են դասարանական և տնային վարժությունների,ինչպես նաև ստուգողական աշխատանքների կազմակերպման համար:
    Հարգելի Արմենուհի շնորհակալություն գրառման համար:Այո',համամիտ եմ քատեզը պետք է լինի գրավիչ,գեղեցիկ,մեծ,տեսանելի,երկկողմանի,հայերեն տառերով...
    Քարտեզը այն իրավազննական պիտույքն է , որը ամենաշատն է օգնում աշխարհագրական տարատեսակ օբյեկտենրի և նյութերի ընկալմանը...
    Քարտեզը մարդկային մտքի մեծագույն գյուտերից մեկն է...

    Comment


    • #32
      Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Արևիկ շատ ճիշտ եք,քարտեզները,գլոբուսը աշխարհագրության դասերի անհրաժեշտ ու կարևոր բաղադրիչն են,որոնք նպաստում են դասանյութի արագ ու պատկերավոր ընկալմանը:
      Շնորհակալություն հարգելի Նարինե գրառման համար:
      Դե իհարկե, աշխարհագրության դասերն առանց քարտեզների պատկերացնել հնարավոր չէ : Սկսած 5-րդ դասարանի բնագիտության դասերից ՝ գետեր, լճեր, լեռներ,հարթավայրեր,հրաբուխներ թեմաներից քարտեզի օգտագործումը պարտադիր է , այլապես դասը կվերածվի վերացական , անգիր արած տեքստի: Քարտեզով աշխատանքը աշխարհաճանաչողականություն է :Կարծում եմ չունենալու դեպքում անգամ աշխարհագրության ուսուցիչը պարտավոր է ինքը գրատախտակին /պաստառին/պատկերի կամ ապահովի էլեկտրոնային տարբերակ:

      Comment


      • #33
        Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն հարգելի Նարինե գրառման համար:
        Դե իհարկե, աշխարհագրության դասերն առանց քարտեզների պատկերացնել հնարավոր չէ : Սկսած 5-րդ դասարանի բնագիտության դասերից ՝ գետեր, լճեր, լեռներ,հարթավայրեր,հրաբուխներ թեմաներից քարտեզի օգտագործումը պարտադիր է , այլապես դասը կվերածվի վերացական , անգիր արած տեքստի: Քարտեզով աշխատանքը աշխարհաճանաչողականություն է :Կարծում եմ չունենալու դեպքում անգամ աշխարհագրության ուսուցիչը պարտավոր է ինքը գրատախտակին /պաստառին/պատկերի կամ ապահովի էլեկտրոնային տարբերակ:
        Հարգելի Արևիկ,ուսուցչի աշխատանքը ստեղծագործական է,և ուսուցիչը ինքը պետք է իր դասը դարձնի հետաքրքիր:

        Comment


        • #34
          Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Արևիկ,ուսուցչի աշխատանքը ստեղծագործական է,և ուսուցիչը ինքը պետք է իր դասը դարձնի հետաքրքիր:
          Շնորհակալ եմ գրառման համար հարգելի Նարինե:Համամիտ եմ Ձեզ հետ ուսուցիչը պետք է լինի ճկուն և ամեն րոպեն տեղին օգտագործի ժամանակը:Ներկայացնում եմ դասի օրինակ:

          8-րդ դասարան
          Թեմա`Հնդկաստանի Հանրապետություն
          Նպատակը և խնդիրները
          Աշակերտները կսովորեն ՀՀ աշխարհագրական դիրքի բնական ռեսուրսների և կլիմայի,բնակչության առանձնահատկությունները:
          Կիմանան ,թե ՀՀ-ն ինչպիսի տնտեսություն ունի և որն է նրա տեղը համաշխարհային տնտեսության մեջ:
          Ցուցադրական նյութ
          Աշխարհի քաղաքական քարտեզ,ուսումնական ատլասներ,էլեկտրոնային քարտեզ
          Ներածական մաս
          Որոնք են Հարավային Ասիայի պետությունները:Որն է դրանցից ամենախոշորը:Ինչպիսին է ՀՀ ֆիզ.աշխ. և տնտես.աշխարհագրական դիրքը:
          Հիմնական մաս
          Դասախոսության մեթոդով ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի նկարագրումը:
          Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն[Ն 1], երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթներորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ[Ն 2]։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

          Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ[7]։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունը հուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

          2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթներորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր[8]։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կոռուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ Պլյուրալիզտական երկիր է, ունի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։
          https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...ost%C3%A1n.JPG
          https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...one_map_en.svg
          https://hy.wikipedia.org/wiki/%D5%80..._Elephant_.jpg
          Մինչև անգլիական գաղութատիրությունից ազատագրվելը Հնդկաստանում միասնական կրթական համակարգ չի եղել։ Անկախության հռչակումից (1947) հետո 1950-ի սահմանադրությամբ նախատեսվել է 1960-ից սահմանել մինչև 14 տարեկան երեխաների անվճար պարտադիր ուսուցում (որի իրականացումը, սակայն, հետաձգվել է մինչև 1985 թվականը)։ Կրթական գործը ղեկավարում են նահանգների լուսավորության նախարարությունները։ Հնդկաստանի ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (3–6 տարեկանների համար), տարրական և ցածր «հիմնական» (6–11 տարեկան երեխաների), ոչ լրիվ միջնակարգ և բարձր «հիմնական» (11–14 տարեկան), լրիվ (բարձրագույն) միջնակարգ (11–17 տարեկան) դպրոցները։ Պետական տարրական դպրոցներում ուսուցումն անվճար է, դասավանդումը՝ մայրենի լեզվով։ Մասնավոր տարրական դպրոցները և միջնակարգ դպրոցների մեծ մասը վճարովի են։ Կան նաև հնդկական երաժշտության և պարի, գեղեցիկ արվեստների, տնային տնտեսության ուսումնարաններ։ Բարձրագույն կրթության համակարգը կազմում են համալսարանները, քոլեջները և ինստիտուտները։ Բարձրագույն կրթությունը վճարովի է (ուսման տևողությունը՝ 5–6 տարի)։ Հնագույն համալսարաններն են՝ Կալկաթայի, Մումբայի, Մադրասի (հիմնադրվել են 1857-ին)։
          Հնդկաստանը աշխարհի տնտեսապես հզոր երկրներից է։ Համախառն Ներքին Արդյունքի ծավալով (շուրջ 2,3 տրլն ԱՄՆ դոլար) Հնդկաստանն Աշխարհի 6-րդ երկիրն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից հետո։ ՀՆԱ-ի շուրջ 17%-ը տալիս է գյուղատնտեսությունը, 30%-ը արդյունաբերությունը, իսկ 53%-ը Սպասարկման ոլորտը: Տնտեսապես ակտիվ է բնակչության շուրջ 40%-ը, որոնցից 49%-ը զբաղված է գյուղատնտեսության, 20%-ը արդյունաբերության, իսկ 31%-ը սպասարկման ոլորտներում: Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հնդկաստանն աշխարհի 4-րդ երկիրն է իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին: Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է ՋԷԿ-երում։
          https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...rojection).svg
          Մտագրոհով երեխաները փորձում են կռահել,թե ինչու անցած դարի 50-ականից հետո տնտեսության մեջ սկսեց զարգանալ հումքավերամշակող և ծանր արդյունաբերությունը:
          https://www.youtube.com/watch?v=KEEvduS7eOQ
          https://www.youtube.com/watch?v=jBaDCQPkdIw
          https://www.youtube.com/watch?v=7f51B1ltxYY
          https://www.youtube.com/watch?v=Ds6E30SqVko
          Վերջին խմբագրողը՝ Արևիկ Աբովյան; 20-06-18, 15:45.

          Comment


          • #35
            քարտեզների կիրառումը անհրաժեշտ է աշխարհագրության դասերին:Ես քիմիա ,կենսաբանություն և բնագիտություն եմ դասա վանդում ու գրեթէ բոլոր դասերին կիրառում եմ քարտեզ պաստառի տեսքով կամ էլեկտրոնային տարբերակով:Քարտեզի կիրառումը յուրատեսակ միջառարկայական կապ է ստեղծում և թեմաները դարձնում ե է ամբողջական ու տեսանելի,աշակերտին դարձնում են ավելի տեղեկացված,զարգացած,բազմակողմանի գիտելիքներով օժտված:Օրինակ երբ քիմիայում անցնում են մետաղներ թեման,անպայման քարտեզի վրա ցուցադրում էնք տվյալ մետաղներով հարուստ բնակավայրերը,ինչպես Հայաստանում,այնպես էլ ողջ աշխարհում:Նույն մոտեցումը պահպանվում է նաև կենսաբանության,բնագիտության ժամերին:
            Վերջին խմբագրողը՝ հեղնարսարգսյան; 27-05-18, 17:57.

            Comment


            • #36
              հեղնարսարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              քարտեզների կիրառումը անհրաժեշտ է աշխարհագրության դասերին:Ես քիմիա ,կենսաբանություն և բնագիտություն եմ դասա վանդում ու գրեթէ բոլոր դասերին կիրառում եմ քարտեզ պաստառի տեսքով կամ էլեկտրոնային տարբերակով:Քարտեզի կիրառումը յուրատեսակ միջառարկայական կապ է ստեղծում և թեմաները դարձնում ե է ամբողջական ու տեսանելի,աշակերտին դարձնում են ավելի տեղեկացված,զարգացած,բազմակողմանի գիտելիքներով օժտված:Օրինակ երբ քիմիայում անցնում են մետաղներ թեման,անպայման քարտեզի վրա ցուցադրում էնք տվյալ մետաղներով հարուստ բնակավայրերը,ինչպես Հայաստանում,այնպես էլ ողջ աշխարհում:Նույն մոտեցումը պահպանվում է նաև կենսաբանության,բնագիտության ժամերին:
              Քարտեզներ (աշխարհագրական)
              Քարտեզը ցույց է տալիս երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ երկրների ընդհանրացված տարածքները հարթության վրա:
              Շրջապատը նկարագրելու, առավել ևս հարթության վրա պատկերելու անհրաժեշտությունը մարդիկ զգացել են թերևս ավելի վաղ, քան մտքերը, իրադարձությունները գրավոր արտահայտելու անհրաժեշտությունը: Շրջապատը, նաև հեռավոր վայրերը ճանաչելը նույնիսկ նախնադարյան մարդու համար եղել է կենսական պահանջ: Տեսադաշտը պատկերելն ավելի հրատապ դարձավ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր տիրակալ պետք է թղթի վրա տեսներ իր տիրակալության տարածքը: Բացի այդ, մարդիկ ուղիներ էին որոնում անհայտ տարածքների հայտնաբերման և հետազոտման, առևտրական կապեր հաստատելու, նվաճողական արշավանքներ ու պատերազմներ վարելու համար: Հենց այս պահանջներն էլ հիմք են դարձել քարտեզի գաղափարի ծագման և իրականացման համար:

              Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական, որոնց վրա պատկերված են Երկրի մակերևույթի ձևերը, գետերը, լճերը, քաղաքները, և թեմատիկ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի (օրինակ՝ երկրաբանական, կլիմայական, օգտակար հանածոների, բնակչության, ծովային ուղիների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլն): Կազմվում են նաև ռազմական հատուկ քարտեզներ, որտեղ նշվում են ռազմական նշանակության օբյեկտները, օդանավակայանները, ռազմական հենակետերը և այլն:
              Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

              Մասշտաբ: Մեզ շրջապատող բնատարածքը շատ ընդարձակ է: Թղթի վրա պատկերելու համար այն պետք է փոքրացնել մի քանի կամ նույնիսկ միլիոն անգամ՝ նայած, թե ինչ մանրամասնությամբ ենք ուզում պատկերել այն: Դրա համար պետք է որոշել փոքրացման չափը՝ որը կոչվում է մասշտաբ: Մասշտաբը կարելի է արտահայտել 3 ձևով. թվային (օրինակ` 1 : 100 000. այսինքն՝ տարածքը փոքրացված է 100 000 անգամ), անվանական (1 սմ-ում՝ 1 կմ) և գծային՝ գծի հատվածի տեսքով:
              Քարտեզները, ըստ մասշտաբի մեծության, ընդունված է բաժանել 3 խմբի՝ խոշոր (1: 200 000-ի և ավելի), միջին (1:200 000 – 1:1 000 000), փոքր (1: 1 000 000-ից փոքր): Ամենափոքր մասշտաբով կազմվում են աշխարհի և կիսագնդերի, միջին մասշտաբով՝ մայրցամաքների, խոշոր մասշտաբով` պետությունների կամ նրանց առանձին մարզերի քարտեզները:
              Որքան խոշոր է մասշտաբը, այնքան ավելի շատ տվյալներ կարելի է տեղադրել քարտեզի վրա, և ընդհակառակը:


              Պայմանական նշաններ: Պայմանական նշանները քարտեզի լեզուն են, քարտեզն ընթերցելու բանալին: Սովորաբար կիրառում են տարածական (պատկերվում են անտառները, լճերը, ճահիճները և այլն) և գծային (գետեր, սահմաններ, երկաթգծեր, խողովակաշարեր) պայմանական նշաններ: Ծովի մակարդակից տարբեր բարձրություններն ու խորությունները ցույց են տրվում գունային երանգներով: Օվկիանոսներն ու ծովերը պատկերվում են կապույտով, և որքան կապույտը մուգ է, այնքան ծովը խորն է:
              Լեռներն արտահայտվում են շագանակագույնի, դաշտավայրերը՝ կանաչի երանգներով, և այլն:

              Գլոբուս: Երկրագնդի մակերևույթը պատկերվում է ոչ միայն քարտեզի, այլև գլոբուսի վրա: Գլոբուսը Երկրագնդի մանրակերտն է` տասնյակ միլիոնավոր անգամներ փոքրացված: Առաջին գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 1492 թ-ին:

              Աստիճանացանց: Աշխարհագրական քարտեզն ու գլոբուսն ասես պատած են նուրբ ցանցով: Դա Երկրի աստիճանացանցն է` կազմված միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների:

              Միջօրեականները «փաթաթվում» են Երկրին՝ հատվելով բևեռներում: Բոլոր միջօրեականները կիսաշրջանագծեր են և ունեն նույն երկարությունը: Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0օ): Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը: Ըստ միջօրեականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը: Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն:
              Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը: Ի տարբերություն միջօրեականների՝ դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություններ. որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են: Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40 075 696 մ երկարություն: Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և

              Երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի: Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից:

              Ըստ զուգահեռականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը: Երկրի մակերևույթի՝ հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն:

              Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնցով որոշում են կետի դիրքը Երկրի մակերևույթի վրա:

              Քարտեզագրական պրոյեկցիաներ: Եռաչափ Երկիրը երկչափ հարթության վրա կարելի է պատկերել քարտեզագրական պրոյեկցիայի միջոցով՝ լայնությունն ու երկայնությունը գլոբուսից պրոյեկտելով հարթության` քարտեզի վրա: Քարտեզագրական պրոյեկցիաները կարող են լինել հավասարամեծ, երբ քարտեզի վրա մակերեսներն ստացվում են գլոբուսի համապատասխան մակերեսներին հավասար, կամ հավասարանկյուն, երբ քարտեզի վրա տարածական պատկերներն ստացվում են գլոբուսի համապատասխան պատկերների նման: Ոչ մի քարտեզ չի կարող ճշգրիտ պատկերել միաժամանակ թե՜ մակերեսը և թե՜ պատկերը, բայց որոշ պրոյեկցիաների շնորհիվ աղավաղումները հասցվում են նվազագույնի:

              Զուգահեռականների և միջօրեականների պատկերման տեսքից կախված` տարբերում են գլանային, կոնային, ազիմուտային, բազմակոնային, կեղծկոնային, կեղծգլանային և պայմանական պրոյեկցիաներ:
              Գլանային պրոյեկցիաները կառուցվում են միջօրեականներն ու զուգահեռականները գլոբուսի շուրջը փաթաթված գլանի վրա պրոյեկտելու միջոցով: Միջօրեականները, բևեռներում համատեղվելու փոխարեն, պատկերվում են որպես զուգահեռ գծեր:

              Առավել հայտնի Մերկատորի գլանային պրոյեկցիան բևեռների մոտ աղավաղում է մակերեսները, բայց ոչ պատկերները:
              Կոնային պրոյեկցիաները կառուցվում են գլոբուսի մակերևույթը կոնի վրա պրոյեկտելու միջոցով: Մասշտաբը ճիշտ է այն կետում, որտեղ կոնը հպվում է գլոբուսին: Բոլոր զուգահեռականները համակենտրոն շրջանագծեր են, իսկ միջօրեականները՝ ուղիղ գծեր, որոնք հատվում են Հյուսիսային կամ Հարավային բևեռում:

              Ազիմուտային պրոյեկցիաները կառուցվում են գլոբուսի մի որոշակի կետի, օրինակ՝ Հյուսիսային կամ Հարավային բևեռին դրված թղթի վրա: Բոլոր միջօրեականները ճառագայթվում են կենտրոնական կետից` որպես ուղիղ գծեր, իսկ զուգահեռականները համակենտրոն շրջանագծեր են: Կենտրոնից դեպի դուրս գծերի ազիմուտները համապատասխանում են բնության մեջ եղած համապատասխան գծերի ազիմուտներին, բայց տեղի է ունենում մասշտաբի և պատկերի աղավաղում:

              Comment


              • #37
                Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Քարտեզների ձևավորումը,երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է.այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը ,այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը արդյունքում քննվում է տեսական նյութը` նպաստելով թեմայի յուրացմանը:
                Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
                Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի ջրերով:

                Ըստ տարածքի մեծության՝ երկրորդ մայրցամաքը Աֆրիկան է: Նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսը: 2 մայրցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց): Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան, իսկ Հարավային Ամերիկայի ափերը՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Անտարկտիդան հինգերորդ մայրցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և Երկրագնդի միակ մայրցամաքն է, որտեղ մշտական բնակիչներ չկան: Ողողվում է այսպես կոչված Հարավային օվկիանոսի (այսպես են պայմանականորեն անվանում Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների՝ Անտարկտիդային հարող` հարավային մասերը) ջրերով: Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է, որը ողողվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով:

                Մայրցամաքներին բնորոշ է երկրակեղևի ամբողջական հաստությունը՝ մինչև 35–45 կմ, և գրանիտային շերտի առկայությունը: Սակայն մայրցամաքները տարբերվում են իրենց բնական պայմանների ինքնատիպությամբ: Օրինակ՝ Աֆրիկան ամենատաքն է, Անտարկտիդան՝ ամենացուրտը, Ավստրալիան՝ ամենաչորայինը:
                Մայրցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Գիտնականների կարծիքով՝ միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա գոյություն է ունեցել 1 խոշոր մայրցամաք՝ Պանգեյը: Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է 2 մասի՝ Լավրասիա (Հյուսիսային կիսագնդում) և Գոնդվանա (Հարավային կիսագնդում), որոնք իրարից բաժանվում էին Թետիս օվկիանոսով: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ մայրցամաքները մասնատվել են, ինչի հետևանքով Լավրասիայից առանձնացել են Հյուսիսային Ամերիկա և Եվրասիա, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները: Երկրաբանական այդ հեռավոր ժամանակներում կազմավորված մայրցամաքների և օվկիանոսների չափերն ու ափերի գծագրությունը քիչ նմանություն ունեն նրանց ժամանակակից տեսքին: Մեր ժամանակներում էլ մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում են: Օրինակ՝ միմյանցից աստիճանաբար հեռանում են Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:

                Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր:
                Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս՝ Ամերիկան, իսկ Եվրասիա մայրցամաքն ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, էմբա գետով՝ մինչև Կասպից ծով, Կումա և Մանիչ գետերով՝ մինչև Դոնի գետաբերան, և Սև ու Միջերկրական ծովերով: Իսկ ինչպե՞ս են առաջացել աշխարհամասերի անվանումները: Հին հույներին ծանոթ էր միայն 2 աշխարհամաս. Հունաստանից արևմուտք և արևելք ընկած տարածքներն իրենց աստվածուհիների անունով նրանք կոչեցին՝ Եվրոպա և Ասիա: Հնարավոր է, որ հունական այդ անվանումներն առաջացած լինեն ասորերեն «էրեբ» և «ասու» բառերից, որ նշանակում են արևմուտք և արևելք:

                Երբ հին հռոմեացիները նվաճեցին Միջերկրական ծովի հարավային ափերը, այդ տարածքներին տվեցին տեղաբնիկ «աֆարիկ» բերբերական ցեղի անունը: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց Նոր աշխարհը: Իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին, որը նույնպես նավարկել էր դեպի այդ տարածքներ, առաջինն է ենթադրել, որ դա նոր աշխարհամաս է, և, ի պատիվ նրա, այն կոչվեց Ամերիկա: XVII դարում հոլանդացի ծովագնացները հայտնագործեցին հինգերորդ աշխարհը՝ «Անհայտ հարավային երկիրը», և այն անվանեցին Ավստրալիա (լատիներեն է, նշանակում է հարավային): XIX դարի սկզբին ռուս ծովագնացներ Ֆ. Բելլինսգաուզենը և Մ. Լազարևը հասան «Արկտիկայի դեմ հանդիման ընկած երկիրը», որը հենց այդպես էլ կոչվեց՝ Անտարկտիդա (հունարեն «անտի» և «արկտիկա» բառերից, որ համապատասխանաբար նշանակում են՝ դեմ և հյուսիսային` հյուսիսադեմ):

                Comment


                • #38
                  Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  ՈՒրվագծային քարտեզների հետ աշխատելիս սովորողի մեջ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբյեկտների եզրագծերի համադրումը նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը օբյեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը:
                  Ներկայացնում եմ դասի օրինակ
                  6-րդ դասարան
                  Առարկա-աշխարհագրություն
                  Թեմա-Եվրասիայի ներքին ջրերը
                  Նպատակը-Իմանան,որ Եվրասիայի գետերը պատկանում են բոլոր 4 օվկիանոսների ավազաններին և կենտրոնասիական ներքին անհոսք ավազանին,գիտենան ինչ գետեր են թափվում այդ ավազաններ,կարողանան քարտեզի վրա ցույց տալ բնութագրել:
                  Կահավորումը-Աշխարհի ֆիզիկական քարտեզ,ուսումնական ատլասներ,աշխարհի
                  կլիմայական քարտեզ
                  Անհրաժեշտ պարագաներ-համր քարտեզներ,կապույտ մատիտներ կամ գրիչներ,էլեկտրոնային քարտեզ,տեսաֆիլմեր,նկարներ
                  Մեթոդը-Դասախոսություն,խմբային աշխատանք,խաչբառ,հանելուկներ
                  Դասի ընթացքը
                  Հին նյութի ամփոփում,նոր նյութի հաղորդում
                  Խթանում-Եվրասիայի գետային ցանցը բավականի խիտ է:Գետերի տեղաբաշխումը կախված է կլիմայից,ռելիեֆի առանձնահատկություններից:Ցամաքի կենտրոնական շրջաններում ռելիեֆը բարձր է և տիրապետող,այստեղ է հիմնական ջրբաժան գիծը,որտեղից գետերը հոսում են տարբեր ուղղություններով:
                  Իմաստի ընկալում –Գետերը պատկանում են բոլոր 4 օվկիանոսների ավազաններին և կենտրոնաասիական ներքին անհոսք ավազանին:
                  Դասարանը բաժանելով խմբերի յուրաքան
                  Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող գետերն են Յանցզին,Հուանհեն,Մեկոնգը,Ամուրը:
                  Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանող գետերն են Ենիսեյը,Լենան,Օբը,Պեչորան,Հյուսիսային Դվինան:
                  Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող գետերն են Դանուբը,Հռենոսը,Դնեպրը,Դոնը,Վիսլան,Էլբան:
                  Հնդկական օվկիանոսի ավազանին պատկանող գետերն են Ինդոսը,Գանգեսը,Իրավադին,Եփրատը,Տիգրիսը:
                  Կենտրոնաասիական թակ ներքին անհոսք ավազանին պատկանող խոշոր գետը Վոլգան է,Կուրը,Արաքսը,Ուալը,Սիրդարյա և Ամուդարյա գետերը:
                  Կշռադատում – Համառոտ դասախոսությունից հետո դասարանը բաժանելով 5 խմբերի ,յուրաքանչյուր խմբին հատկացվում է մեկական մեծ մասշտաբի ուրվագծային քարտեզներ, խմբերը նշում են յուրաքանչյուր օվկիանոսի ավազանին պատկանող գետերը ավարտելուն պես ներկայացնում:
                  Ամրապնդում
                  Նույն խմբերով լրացնեն խաչբառը արդյունքում ստացվում է`<<Ամենալավ առարկան աշխարհագրությունն է>>:
                  <<Առանց աշխարհագրության ոչ մի տեղ ենք…>>
                  Տնային աշխատանք-Սովորել դասը,ուրվագծային քարտեզի վրա նշել խոշոր գետերը:

                  Comment


                  • #39
                    Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Էլեկտրոնային քարտեզների կիրառումը աշխարհագրության դասերին

                    Հարգելի գործընկերներ իմ կարծիքով հնարավոր է կիրառել էլեկտրոնային քարտեզները աշխարհագրության դասերին: Ինչ կարծիքի եք դուք:
                    Հարգելի գործընկերներ կից ներկայացնում եմ դասի օրինակ:
                    Թեմա`Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
                    Նպատակը և խնդիրները
                    Աշակերտները կսովորեն ՉԺՀ աշխ.դիրքը,մակերևույթի բնույթի,բնական ռեսուրսների կլիմայի ու ջրագրական ցանցի առանձնահատկությունները:Կկարողանան բնութագրել ՉԺՀ-ի բնակչության աճի տեմպերը,խտությունը,ուրբանզիացման մակարդակը,խոշոր քաղաքները:
                    Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ - Ջունհուա Րենմին Գոն հե գուո), սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է:[9] Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն:
                    Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունը: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:

                    Չիանաստանը հանդիսանում է քաղաքակրթության բնօրրաններից մեկը, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն հանդիսանում է ամենահին քաղաքակրթություններից մեկը, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Եվ Չինական պետության ներկայացուցիչները և կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:
                    Ցուցադրական նյութեր`Աշխարհի քաղաքական քարտեզ,Ուսումնական ատլասներ
                    https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF...cation_map.jpg
                    https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF...cation_map.svg
                    Ըստ 2014 թվականի տվյալների, Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ամենամեծ [Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ն]], որը ամբողջ գումարը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կազմում է 10.380 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եթե հաշվի առնենք նաև գնողունակության համարժեքություն, ապա Չինաստանի տնտեսությունը աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, քանի որ 2014 թվականին նրա գնողունակության համարժեքություն-ՀՆԱ-ն կազմում էր 17.617 տրիլիոն ԱՄՆ դոլար:2013 թվականին գնողունակության համարժեքություն-ՀՆԱ-ն ըստ շնչի կազմում էր 12 880 ԱՄՆ դոլար, այն դեպքում երբ այդ արժեքի նոմինալը 4 859 ԱՄՆ դոլար էր: Երկու դեպքում էլ Չինաստանը հետ է մնում գլոբալ ՀՆԱ-յում ըստ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (աշխարհի 183 երկրներ և արժույթի միջազգային հիմնադրամ):
                    Վերջին տաս տասնամյակներին Չինաստանը զգալի ուրբանիզացվել է: 1980 թվականին քաղաքներում ապրող 20 % բնակչության ցուցանիշը 2014 թվականին արդեն կազմում է ավելի քան 50 %:[285][286][287] Ըստ գնահատումների Չինաստանի քաղաքային բնակչությունը 2030 թվականին կկազմի մեկ միլիարդ, որը համարժեք կլինի երկրագնդի ողջ բնակչության մեկ ութերորդին:[285][286] 2012 թվականի դրությամբ ավելի քանի 262 միլիոն միգրանտ աշխատողներ կան Չինաստնում, իսկ տեղական միգրանտները հիմնականում գյուղաբնակ բնակչությունն է, որն աշխատում է քաղաքում:

                    Չինաստանը ավելի քան 160 քաղաքներ ունի, որոնց բնակչությունը գերազանցում են մեկ միլիոնը, ներառյալ յոթ մեգապոլիսները (ունեն ավելի քան 10 միլիոն բնակչություն) Չունցին, Շանայ, Պեկին, Գուանչժոու, Տյանցին, Շենչժեն և Ուհան:[290][291][292] Ըստ գնահատումների 2025 թվականին Չինաստանում կլինեն 221 հատ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներ[285] Աղյուսակում պատկերված թվերը վերցված են 2010 թվականի մարդահամարի տվյալներից,և ներառում է միայն բնակչության թվաքանակը քաղաքի ադմինիստրատիվ տարածքում: Միգրանտ բնակիչների մեծ թվաքանակը դժվարություններ է առաջացրել մարդահամարի ժամանակ և ցուցակներում ներառնվել են միայն մշտական բնակիչները:
                    Կրոնը Չինաստանում (CGSS-ի 2012 թվականի տվյալներ)
                    Չինաստանի ազգային կրոն (81.1%)
                    Աթեիզմ (6.3%)
                    Բուդդայականություն (6.2%)
                    Քրիստոնեություն (2.3%)
                    Չինաստանի փրկարարական կրոններ (2.2%)
                    Իսլամ (1.7%)
                    Այլ կրոններ (0.2%)
                    Հազարամյակներ ի վեր չինական քաղաքակրթությունը եղել է տարբեր կրոնական շարժումների տակ: Չինաստանի մշակույթի վրա զգալի ազդեցություն են ունեցել այսպես կոչված «երեք ուսուցումները»` կոնֆուցիականությունը, դաոսականությունը և բուդդայականությունը,, որոնցից ամեն մեկը իր դերն է ունեցեկ ժամանակակից չինական կրոնում: Չինաստանի սահմանադրությամբ երաշխավորված է կրոնի ազատությունը, սակայն պաշտոնական թույլատվություն չունեցող կրոնական կազմակերպությունները կարող են հանդիսանալ քաղաքական հետապնդման օբյեկտ:
                    Ամենատարածված կրոնը դա «չինական կրոնն» է, որն իր մեջ ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Կրոնի հիմքում ընկած է Շենը , որը խորհդրանշում է սերունդների էներգիան: Այն կարող է լինել միջավայրի կամ գերդաստանների նախահայրերի աստվածություն, հասկացություն քաղաքակրթության մեջ, մշակութային հերոսներ, որոնցից շատերի մասին հիշատակվել է չինական դիցաբանության կամ պատմության մեջ: Ամենատարածված ազգային կուռքերից են Մացզուն (ծովերի աստվածուհի), Հուանդին (չինական ռասայի երկու աստվածային կայսրներից մինը), Գուան Յույը (պատերազմի և առևտրի աստված), Կաիշենը (բարգավաճման և հարստության աստված), Պանգուն և շատ այլք: Չինաստանը հանդիսանում է աշխարհում ամենաբարձր կրոնական արձաններ ունեցող երկիրը: Այդ արձանների թվում է նաև Հենանի Գարնանային տաճարի Բուդդան, որը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր արձանը:

                    Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ: Կրոնի հետ կապված գործերն ու խնդիրները գտնվում են Չինաստանի կրոնների գործով պետական կառույցի վերահսկողության տակ:Ըստ «Gallup International»-ի 2015 թվականի հարցման Չինաստանի բնակչության 61%-ն իրենց բնորոշում են որպես աթեիստ, բայց այս ցուցանիշը կարող է հետևանք լինել այն բանի, թե արևմուտքում ինչ են հասկանում կրոն տերմինի տակ: Գիտնականները նշում են, որ Չինաստանում չկա հստակ սահման կրոնների միջև, հատկապես բուդդայականության, դաոսիզմի և ժողովրդական կրոնների միջև:Բայց չինագետ Ջոն Լաերվեյը Չինաստանը հստակորեն բնորոշում է որպես «կրոնական պետություն»:

                    Ըստ Չինաստանում կրոնների տվյալների չինացիների մոտ 80%-ը դավանում են չինական ազգային կրոնի որոշ տարատեսակներ, դաոսիզմ և կոնֆուցիականություն: Բնակչության մոտ 10—16 %-ը բուդդիստներ են, 2—4 %-ը` քրիստոնյա և 1—2 %-ը` մուսուլման: Ի հավելումն դրա հաները և չինական որոշ փոքրամասնություն կազմող էթնիկ խմբեր դավանում են իրենց ավանդական կրոնները: 2—3 %-ը դավանում են զանազան կրոնական սեկտաներ, իսկ կոնֆուցիականությունը տարածված է ինտելեկտուալների մոտ: Հուեյների և ույգուրների դավանանքն իրենից ներկայացնում է տիբեթյան բուդդիզմի և իսլամի համակցությունը:
                    Կշռադատում
                    https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%...est_Cities.png

                    https://www.youtube.com/watch?v=zO-p08YlZ_c
                    Վերջին խմբագրողը՝ Արևիկ Աբովյան; 23-06-18, 17:04.

                    Comment


                    • #40
                      Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      ՈՒրվագծային քարտեզների հետ աշխատելիս սովորողի մեջ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբյեկտների եզրագծերի համադրումը նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը օբյեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը:

                      Ուրվագծային քարտեզներով աշխատելիս երեխաների մոտ զարգանում է նաև տեսողական հիշողությունը:Հատկապես աշխարհագրության մասնագետները ինձ հետ համամիտ կլինեն ,որ և աշակերտները և ուսուցիչները սիրով են աշխատում համր քարտեզներով:
                      https://www.google.am/search?q=համր+...Fgw%3D&sa=X&ve
                      https://hy.wikipedia.org/wiki/%D5%94...:Weltkarte.jpg
                      https://hy.wikipedia.org/wiki/%D5%94..._the_world.png
                      http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_15.html

                      Comment


                      • #41
                        Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Քարտեզների ձևավորումը,երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է.այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը ,այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը արդյունքում քննվում է տեսական նյութը` նպաստելով թեմայի յուրացմանը:

                        Հարգելի աշխարհագետներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները...
                        Քարտեզներ (աշխարհագրական)
                        Քարտեզը ցույց է տալիս երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ երկրների ընդհանրացված տարածքները հարթության վրա:
                        Շրջապատը նկարագրելու, առավել ևս հարթության վրա պատկերելու անհրաժեշտությունը մարդիկ զգացել են թերևս ավելի վաղ, քան մտքերը, իրադարձությունները գրավոր արտահայտելու անհրաժեշտությունը: Շրջապատը, նաև հեռավոր վայրերը ճանաչելը նույնիսկ նախնադարյան մարդու համար եղել է կենսական պահանջ: Տեսադաշտը պատկերելն ավելի հրատապ դարձավ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր տիրակալ պետք է թղթի վրա տեսներ իր տիրակալության տարածքը: Բացի այդ, մարդիկ ուղիներ էին որոնում անհայտ տարածքների հայտնաբերման և հետազոտման, առևտրական կապեր հաստատելու, նվաճողական արշավանքներ ու պատերազմներ վարելու համար: Հենց այս պահանջներն էլ հիմք են դարձել քարտեզի գաղափարի ծագման և իրականացման համար:

                        Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական, որոնց վրա պատկերված են Երկրի մակերևույթի ձևերը, գետերը, լճերը, քաղաքները, և թեմատիկ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի (օրինակ՝ երկրաբանական, կլիմայական, օգտակար հանածոների, բնակչության, ծովային ուղիների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլն): Կազմվում են նաև ռազմական հատուկ քարտեզներ, որտեղ նշվում են ռազմական նշանակության օբյեկտները, օդանավակայանները, ռազմական հենակետերը և այլն:
                        Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

                        Մասշտաբ: Մեզ շրջապատող բնատարածքը շատ ընդարձակ է: Թղթի վրա պատկերելու համար այն պետք է փոքրացնել մի քանի կամ նույնիսկ միլիոն անգամ՝ նայած, թե ինչ մանրամասնությամբ ենք ուզում պատկերել այն: Դրա համար պետք է որոշել փոքրացման չափը՝ որը կոչվում է մասշտաբ: Մասշտաբը կարելի է արտահայտել 3 ձևով. թվային (օրինակ` 1 : 100 000. այսինքն՝ տարածքը փոքրացված է 100 000 անգամ), անվանական (1 սմ-ում՝ 1 կմ) և գծային՝ գծի հատվածի տեսքով:
                        Քարտեզները, ըստ մասշտաբի մեծության, ընդունված է բաժանել 3 խմբի՝ խոշոր (1: 200 000-ի և ավելի), միջին (1:200 000 – 1:1 000 000), փոքր (1: 1 000 000-ից փոքր): Ամենափոքր մասշտաբով կազմվում են աշխարհի և կիսագնդերի, միջին մասշտաբով՝ մայրցամաքների, խոշոր մասշտաբով` պետությունների կամ նրանց առանձին մարզերի քարտեզները:
                        Որքան խոշոր է մասշտաբը, այնքան ավելի շատ տվյալներ կարելի է տեղադրել քարտեզի վրա, և ընդհակառակը:


                        Պայմանական նշաններ: Պայմանական նշանները քարտեզի լեզուն են, քարտեզն ընթերցելու բանալին: Սովորաբար կիրառում են տարածական (պատկերվում են անտառները, լճերը, ճահիճները և այլն) և գծային (գետեր, սահմաններ, երկաթգծեր, խողովակաշարեր) պայմանական նշաններ: Ծովի մակարդակից տարբեր բարձրություններն ու խորությունները ցույց են տրվում գունային երանգներով: Օվկիանոսներն ու ծովերը պատկերվում են կապույտով, և որքան կապույտը մուգ է, այնքան ծովը խորն է:
                        Լեռներն արտահայտվում են շագանակագույնի, դաշտավայրերը՝ կանաչի երանգներով, և այլն:

                        Գլոբուս: Երկրագնդի մակերևույթը պատկերվում է ոչ միայն քարտեզի, այլև գլոբուսի վրա: Գլոբուսը Երկրագնդի մանրակերտն է` տասնյակ միլիոնավոր անգամներ փոքրացված: Առաջին գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 1492 թ-ին:


                        https://www.dasaran.am/apps/wiki/view/id/7963
                        https://www.dasaran.am/apps/wiki/view/id/7963
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...g-post_30.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...blog-post.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...blog-post.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_4857.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_4857.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_7393.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_7393.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...og-post_1.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...og-post_1.html
                        http://world-geography-games.com/
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_1662.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_1662.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_1662.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_1662.html
                        http://emanuelagjoyan.blogspot.com/2...post_1662.html
                        Վերջին խմբագրողը՝ manush; 13-01-20, 18:30.

                        Comment


                        • #42
                          Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Էլեկտրոնային քարտեզների կիրառումը աշխարհագրության դասերին

                          Հարգելի գործընկերներ իմ կարծիքով հնարավոր է կիրառել էլեկտրոնային քարտեզները աշխարհագրության դասերին: Ինչ կարծիքի եք դուք:
                          https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF...BF%D5%A5%D5%A6
                          https://www.armstat.am/file/article/marz_14_2.pdf
                          https://armwiki.wordpress.com/tag/%D...F%D5%A5%D5%A6/
                          https://www.armgeo.am/armenian_highland/
                          https://www.google.com/search

                          Comment


                          • #43
                            Լիովին համամիտ եմ, հարգելի Արաքսյա

                            Comment


                            • #44
                              Պայմանական նշանների ընտրությունը կախված քարտեզի բովանդակությունից

                              Պայմանական նշանների միջոցով արտահայտվում է քարտեզի բովանդակությունը։ Քարտեզագրական նշանակումների (պայմանական նշանների) ընտրությունը և օգտագործման սիստեմը կախված է լինում քարտեզի նշանակումից և նախատեսվող ապագա քարտեզի բովանդակությունից։
                              Քարտեզի որակը կախված է պայմանական նշանակումներից, հաջող ընտրության դեպքում քարտեզը կստացվի գեղեցիկ, ընթեռնելի և, ընդհակառակը, ոչ ճիշտ ընտրության դեպքում՝ դժվար հասկանալի և անհաջող։ Քարտեզի պայմանական նշանակումների որակը և բարդությունը կախված է տվյալ ժամանակաշրջանի քարտեզագրական տեխնիկայից և օգտագործման պահանջից։ Քարտեզի զարգացման սկզբնական շրջանում պայմանական նշանակումները կատարվում էին հեռանկարային պատկերների միջոցով, իսկ երբ խնդիր դրվեց, որ քարտեզը բավարարի բանակի պահանջները, հնարավոր լինի նրա միջոցով չափումներ կատարել, տեղանքը պլանային ձևով ճիշտ պատկերելու կարիք զգացվեց․ այլ կերպ ասած՝ հեռանկարային նշանները փոխարիբվեցին հորիզոնական պրոյեկցիաներով, առաջնությունը տալով պատկերվող օբյեկտի արտաքին եզրագծին, օրինակ՝ ծովերի կամ լճերի եզրագծերը։

                              Comment


                              • #45
                                Հարգելի՜ Արևիկ Աբովյան, պիտանի և խոստումնալից էր Ձեր գրառումը, և ես համակարծիք եմ Ձեզ հետ։ Շնորհակալություն։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X