Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բազմատեսակ քարտեզների կիրառությունը և անհրաժեշտությունը աշխարհագրության դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բազմատեսակ քարտեզների կիրառությունը և անհրաժեշտությունը աշխարհագրության դասերին

    Էլեկտրոնային քարտեզների կիրառումը աշխարհագրության դասերին

    Հարգելի գործընկերներ իմ կարծիքով հնարավոր է կիրառել էլեկտրոնային քարտեզները աշխարհագրության դասերին: Ինչ կարծիքի եք դուք:

  • #2
    ՈՒրվագծային քարտեզների հետ աշխատելիս սովորողի մեջ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբյեկտների եզրագծերի համադրումը նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը օբյեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը:

    Ուրվագծային քարտեզներով աշխատելիս երեխաների մոտ զարգանում է նաև տեսողական հիշողությունը:Հատկապես աշխարհագրության մասնագետները ինձ հետ համամիտ կլինեն ,որ և աշակերտները և ուսուցիչները սիրով են աշխատում համր քարտեզներով:

    Comment


    • #3
      Քարտեզների ձևավորումը,երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է.այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը ,այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը արդյունքում քննվում է տեսական նյութը` նպաստելով թեմայի յուրացմանը:

      Հարգելի աշխարհագետներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները...
      Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:40.

      Comment


      • #4
        Հարգելի գործընկերներ իմ կարծիքով հատկապես աշխարհագրության դասերին անհրաժեշտ է էլեկտրոնային և' քարտեզները և' տեսադասերը:Գրեթե ամեն աշխարհագրության դասերին շրջագայում ենք քարտեզի վրայով`Փարիզից մինչև Մեխիկո, Բայկալից մինչև Տիտիկակա,Ֆուձիյամայից մինչև Օրիսաբա...Եվ որքան էլ գունեղ ենք ներկայացնում դասանյութը և քանի որ չենք էլ կարող հասնել Փարիզ...,միակ լավագույն և տպավորիչ դասը ստացվում է տեսադասի միջոցով...

        Հարգելի գործընկերներ իմ կարծիքով համատեղ ջանքերով կարող ենք երեխաների համար պատրաստել հետաքրքիր դասեր...Եվ խնդրում եմ ,եթե ունեք նմանատիպ տեսադասեր ուղարկեք ինձ...

        Comment


        • #5
          Համր քարտեզները աշակերտների աշխատանքի շնորհիվ դառնում են խոսուն...

          Comment


          • #6
            Հարգելի Արևիկ համամիտ եմ,որ համր քարտեզների օգտագործումը աշխարհագրության դասերին՝հատկապես միջին դասարաններում անհրաժեշտություն է,բայց ուսուցիչներս պետք է հետևողական լինենք ,որ աշակերտները համր քարտեզներով աշխատելիս ճիշտ ընտրեն գույները, կարողանան պայմանական նշանները ճիշտ լրացնեն և հետո կարողանան օգտվել իրենց գունավորած քարտեզներից։

            Comment


            • #7
              Շնորհակալ եմ հարգելի Արաքսյա արձագանքելու համար:Այո համաձայն եմ ուսուցչի միջամտությունն անպայման անհրաժեշտ է:Մեր աշխատանքն է համր քատեզները խոսուն դարձնել:
              Դեռ 5_րդ դասարանի բնագիտություն առարկայից «Գետեր» դասանյութն անցնելիս աշակերտներին հանձնարարում եմ ուրվագծային քարտեզի վրա նշել այս կամ այն գետը:Աշակերտների ոգևորությունն աննկարագրելի է ,երբ իրենք են գտնում և իրենք են նշում :Եվ այդպես հարգելի Արաքսյա ըստ ինձ սկսում ենք կամաց քարտեզ կարդալ...

              Comment


              • #8
                Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Համր քարտեզները աշակերտների աշխատանքի շնորհիվ դառնում են խոսուն...
                Հարգելի Աբովյան, դասապրոցեսի ընթացքում և տնային աշխատանքներ կատարելիս ուրվագծային քարտեզները միայն անհրաժեշտություն են դառնում:Գործնական աշխատանքները սովորողներըկատարում են դասաժամին, տարբերակներով, երբ նախապես համարակալում եմ աշխարհագրական օբյեկտները: Այն շատ արդյունավետ է 6,8,9 դասարաններում:Սովորողները իրենց ուրվագծային քարտեզներում աշատելուց հետո ավելի հեշտ են կարողանում գործնական ածխատանքին ավելի արագ, ճիշտ մակագրել աշխարհագրական անունները:
                Նարինե Գալստյան
                Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
                Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

                Comment


                • #9
                  Հարգելի Նարինե միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ:Աշակերտները ոչ միայն արագ սովորում են աշխարհագրական տեղանունները ,վայրերը,այլև բոլորի սիրելի աշխատանքն է:
                  Հարգելի Նարինե չեմ աշխատել տարբերակներով,կփորձեմ նաև տարբերակներով աշխատել:Ես հանձնարարել եմ օրինակ Հարավային Ամերիկայի լեռնագրությունը,այնուհետև ջրագրությունը և այլն:

                  Ուրվագծային քարտեզներով աշխատանքը ձևավորում է քարտեզագրական օրենքների,պայմանական նշանների կիրառման մշակույթը,որը խիստ անհրաժեշտ է մեր օրերում գերիշխող տեղեկատվական միջավայրում:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 22-01-19, 11:52. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #10
                    Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Նարինե միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ:Աշակերտները ոչ միայն արագ սովորում են աշխարհագրական տեղանունները ,վայրերը,այլև բոլորի սիրելի աշխատանքն է:
                    Հարգելի Նարինե չեմ աշխատել տարբերակներով,կփորձեմ նաև տարբերակներով աշխատել:Ես հանձնարարել եմ օրինակ Հարավային Ամերիկայի լեռնագրությունը,այնուհետև ջրագրությունը և այլն:
                    Հարգելի Ա. Աբովյան, դասարանում և տնային առաջադրանքները կատարում ենք դասի աշխարհագրական տեղանուններին համապատասխան: Օր՝ ,,Հվ. Ամերիկա մայրցամաքի աշխարհագրական դիրքը,, դասին մակագրում են աշխ. անունները/եթե իհարկե հասցնում ենք/, ,,Հվ. Ամերիկայի ներքին ջրերը,, դասին՝ գետերը և լճերը...և այսպես ամեն դասին: Սակայն գործնական աշխատանք հանձնարարում եմ իմ իսկ կողմից տպված, արդեն աշխ. անունները թվերով համարակալված թերթիկի վրա:Գնահատականը այս պարագայում հավաստի է և օբյեկտիվ:

                    Հարգելի Ա. Աբովյան, Ձեզ համար տեղադրում եմ գործնական աշխատանքների իմ օրինակից - Հվ. Ամերիկա մարցամաք: Scan10013.zip
                    Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:42.
                    Նարինե Գալստյան
                    Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
                    Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

                    Comment


                    • #11
                      Հարգելի Նարինե որքան եմ ուրախանում ,երբ նույն մասնագիտությամբ գործընկեր եմ գտնում...Շատ շնորհակալ եմ քո բազմամյա փորձը ինձ փոխանցելու համար...Հարգելիս ես անպայման կփորձեմ նաև քո այս տարբերակը,որովհետև ես այն չեմ կիրառել...
                      Ուրվագծային քարտեզով աշխատելուց անմիջապես հետո ես անցել եմ բանավոր հարցման` քատեզով ու մեծ արագությամբ...

                      Հարգելի Նարինե անչափ շնորհակալ եմ Ձեր աշխատանքները ինձ փոխանցելու համար ...
                      Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:42.

                      Comment


                      • #12
                        Հարգելի գործընկերներ էլելտրոնային քարտեզները աշխարհագրության դասերին կարծում եմ անհրաժեշտություն է..և ոչ միայն աշխարհագրության նաև պատմության ,կենսաբանության...Դասերը լինում են տպավորիչ և որ ամենակարևորն է զարգանում է տեսողական հիշողությունը...

                        Comment


                        • #13
                          Հարգելի գործընկեր իմ կարծիքով հնարավոր է կիրառել էլեկտրոնային քարտեզները աշխարհագրության և պատմության դասերին:

                          Հարգելի գործընկեր աշխարհագրության/պատմության/ դասերին կիրառվող որոշ քարտեզներ բացակայում են դպրոցներում: Նման դեպքերում շատ հարմար է կիրառել էլեկտրոնային քարտեզները:

                          Հարգելի գործընկեր ես նույնպես նկատել եմ , որ աշակերտները և ուսուցիչները սիրով են աշխատում համր քարտեզներով:
                          Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:43.

                          Comment


                          • #14
                            Հարգելի գործընկեր համր քարտեզների օգտագործումը աշխարհագրության դասերին անհրաժեշտություն է:

                            Հարգելի Արևիկ իմ կարծիքով հնարավոր է կիրառել էլեկտրոնային քարտեզները աշխարհագրության դասերին:
                            Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:43.

                            Comment


                            • #15
                              Հարգելի Մարգարիտա իսկապես որոշ քարտեզների բացակայության պատճառով կարելի է օգտագործել էլեկտրոնային քարտեզներ:Էլեկտրոնային քարտեզներով աշխատելիս երեխաներն ակտիվանում են...

                              Շնորհակալ եմ հարգելի Էթերի արձագանքելու համար:Էլեկտրոնային քարտեզները ոչ միայն կարելի օգտագործել աշխարհագրության դասերին այլև այն դառնում երբեմն անհրաժեշտություն...

                              Շնորհակալ եմ հարգելի Մարգարիտա ...այո իսկապես ուրվագծսյին քարտեզներով աշխատելը աշակերտների ամենասիրելի աշխատանքն է...Ուրվագծային քարտեզներով աշխատելը նաև շատ արդյունավետ է:

                              Միանգամայն ճիշտ եք հարգելի Էթերի:Ուրվագծային քարտեզներով աշխատելը աշակերտները սովորում են քարտեզ կարդալ:
                              Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 11:44.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X