Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղը քիմիայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղը քիմիայում

    Աշակերտների մտածողության ակտիվացման արդյունավետ ուղիներից մեկը դասերին խաղային մեթոդների կիրառումն է, որը նպաստում է համակարգված գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորմանը, դրական հույզերի առաջացմանը:
    Խաղի նպատակն է դժվարին և լարված աշխատանքը կատարել հետաքրքիր և սիրով:
    Ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման` խաղերը կարող են լինել անհատական, զույգերով և խմբերով:Խաղը կարելի է անցկացնել ողջ դասի ընթացքում կամ դասի առանձին դրվագներում :
    Ընթացքում կներկայացնեմ խաղեր, որոնք կարելի է անցկացնել քիմիայի դասերին:

  • #2
    Հարգելի Լիաննա Ձեր թեման ինձ շատ հետաքրքրեց:

    Comment

    • #3
      LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը

      Ես ուրախ կլինեմ ծանոթնալ մի քանի խաղերի:

      Comment

      • #4
        Հարգելի Լիանա Ձեր բացած թեման շատ հետաքրքիր է:Ցանկացած խաղի արդյունքը պայմանավորված է դրա ճիշտ կազմակերպմամբ:Աշակերտներին միշտ էլ հրապուրում է ոչ միապաղաղն ու գեղեցիկը, թիմերի կամ անհատների միջև եղած մրցույթը, որը մեծացնում էհետաքրքրությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

        Comment

        • #5
          Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
          Ես ուրախ կլինեմ ծանոթնալ մի քանի խաղերի:
          Ես էլ հետաքրքրվեցի այդ խաղերով Լիաննա ջան:

          Comment

          • #6
            Քիմիական խճանկար

            Այս խաղը կարելի է կիրառել գիտելիքների կրկնության(նյութերի անվանումներ,լաբորատոր սարքավորումներ,նյութերի կառուցվածք և այլն) ժամանակ:Օրինակ տարբեր գույնի ստվարաթղթի թերթերին նկարում են փորձանոթեր: Նկարնետը կամայականորեն կտրատում են մասերի և խառնում են կտորները: Աշակերտները պետք է կարողանան հավաքել համապատասխան պատկերները:Հաղթում է նա ,ով շուտ կհավաքի և կանվանի փորձանոթը:
            Կարելի է առաջարկել նաև խաղի մյուս տարբերակը, որի դեպքում խաղադաշտը բաժանվում է վանդակների, ուր գրված է առաջադրանքը: Յուրաքանչյուր վանդակին համապատասխանում է ուղղանկյուն քարտ, որի մի կողմում տրված է հարցի ճիշտ պատասխանը, մյուս կողմում`որևէ ընդհանուր նկարի սոսկ մի մասը: Պատասխանելով հարցերին`աշակերտները համապատասխան քարտերը դդնում են խաղադաշտում, օրինակ`ուսումնասիրելով հոմոլոգները և իզոմերները`կարելի է կիրառել12-վանդականոց խաղադաշտ և դրան համապատասխան 12 խաղաքարտ: Խաղադաշտի վանդակներում գրվում են ածխաջրածնի կառուցվածքային բանաձևերը, խաղաքարտերի վրա` դրանց իզոմեր միացությունները:Խաղի համար կարելի է օգտագործելնյութերի հետևյալ զույգերը, օրինակ`բութան և 2-մեթիլ պրոպան, հեքսան և 2-մեթիլ պենտան,2-մեթիլ պրոպեն և բութեն-1...
            Խաղի արդյունքում առանձին ուղղանկյուններից պետք է կազմվի պատկեր, հակառակ դեպքում սխալ է թույլ տրվել: Նման խաղեր կարելի է օգտագործել նաև այլ թեմաներից:
            Վերջին խմբագրողը՝ manush; 18-05-18, 12:02.

            Comment

            • #7
              Հաղթահարիր բարձրունքը

              Խաղում են երկուսով:Գրատախտակին նկարվում է երկու լեռ , որոնցից յուրաքանչյուր բարձրունքն ունի համարակալում :Սեղանին դրվում են փոքրիկ դրոշակներ, որոնց հակառակ կողմի վրա գրված են քիմիական հասկացություններ:Աշակերտը վերցնելով դրոշը, կարդում է հանձնարարությունը և տալիս որոշակի պատասխան:Եթե պատասխանը ճիշտ է, ապա դրոշն ամրացվում է լեռան առաջին բարձունքին(հաշված ստորոտից): Հաջորդ ճիշտ պատասխանի դեպքում դրոշը մեկ աստիճան էլ կբարձրանա և այդպես շարունակելով կհաղթի նա, ով ավելի շուտ <<կբարձրանա>>գագաթը:
              Վերջին խմբագրողը՝ manush; 18-05-18, 12:02.

              Comment

              • #8
                Հարգելի Լիաննա շատ հետաքրքիր և ուսուցողական թեմա եք ընտրել:
                Քիմիան հիմնարար և ճանաչողական վիթխարի ներուժ ունեցող գիտություն է, որը նպաստում է դպրոցականների մտավոր կարողությունների զարգացմանը, աշխարհայացքի ձևավորմանը և վճռորոշ ազդեցություն ունի: Գիտելիքները և մտավոր ունակությունները ուսուցման պրոցեսում ենթարկվում են որոշակի փոփոխությունների` խորանում են, ընդլայնվում, դառնում են ավելի իրական, նրանց միջև հաստատվում են բարդ փոխկապակցվածություններ: Դրանում է կայանում նրանց զարգացումը, որը իր հերթին նպաստում է սովորողի զարգացմանը:

                Comment

                • #9
                  Հարգելի տիկին Հովաննիսյան ես շատ ոգևորված եմ Ձեր ցուցաբերած հետաքրքրությունից,կաշխատեմ որքան շատ հետաքրքիր խաղեր գիտեմ ընդգրկել այս թեմայում , բայց ակնկալում եմ նաև Ձեր և մյուսների աջակցությունը:

                  Comment

                  • #10
                    Ով ավելի լավ գիտե

                    ՈՒսուցիչը նախօրոք փակում է պարբերական աղյուսակի որոշ տարրեր և աշակերտներին առաջարկում է լրացնել այդ տարրերի քիմիական նշանները:Հաղթում է այն թիմը, որը շուտ և ճիշտ կլրացնի աղյուսակը: Վերջում բացում են և համեմատում:
                    Վերջին խմբագրողը՝ manush; 18-05-18, 12:02.

                    Comment

                    • #11
                      Խաղ-Շղթա

                      Աշակերտները բաժանվում են թիմերի(ըստ տարբերակների, շարքերի):Գրվում է քիմիական որևէ տարրի անվանում, որի վերջին տառով սկսում է գրել հաջորդ աշակերտը և այդպես շարունակ:Կպարտվի այն թիմը կամ աշակերտը, որը խաղի որևէ փուլում չկարողանա վերջին տառով գրել որջէ քիմիական անվանում կամ տերմին:

                      Օրինակ՝

                      ըստ քիմիական տարրերի
                      կոբալտ-տանտալ- լանթան- նիկել- լուորենսում-մանգան-նեոն-նատրիում-մայտներիում...

                      ըստ քիմիական տարբեր անվանումների
                      թթու-ուրան-նավթ-թալիում- մոլ- լուծույթ-թթվածին-նիտրատ-տոլուոլ-լիցք-քրոմ...
                      Վերջին խմբագրողը՝ manush; 18-05-18, 12:03.

                      Comment

                      • #12
                        Վստահ եմ այդ մեթոդը արդյունավետ կլինի:

                        Comment

                        • #13
                          LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հաղթահարիր բարձրունքը
                          Խաղում են երկուսով:Գրատախտակին նկարվում է երկու լեռ , որոնցից յուրաքանչյուր բարձրունքն ունի համարակալում :Սեղանին դրվում են փոքրիկ դրոշակներ, որոնց հակառակ կողմի վրա գրված են քիմիական հասկացություններ:Աշակերտը վերցնելով դրոշը, կարդում է հանձնարարությունը և տալիս որոշակի պատասխան:Եթե պատասխանը ճիշտ է, ապա դրոշն ամրացվում է լեռան առաջին բարձունքին(հաշված ստորոտից): Հաջորդ ճիշտ պատասխանի դեպքում դրոշը մեկ աստիճան էլ կբարձրանա և այդպես շարունակելով կհաղթի նա, ով ավելի շուտ <<կբարձրանա>>գագաթը:
                          Լիաննա ջան, այսօրինակ խաղերը անշուշտ կնպաստեն դասերն առավել հետաքրքիր կազմակերպելու համար:

                          Comment

                          • #14
                            LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
                            Աշակերտների մտածողության ակտիվացման արդյունավետ ուղիներից մեկը դասերին խաղային մեթոդների կիրառումն է, որը նպաստում է համակարգված գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորմանը, դրական հույզերի առաջացմանը:
                            Խաղի նպատակն է դժվարին և լարված աշխատանքը կատարել հետաքրքիր և սիրով:
                            Ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման` խաղերը կարող են լինել անհատական, զույգերով և խմբերով:Խաղը կարելի է անցկացնել ողջ դասի ընթացքում կամ դասի առանձին դրվագներում :
                            Ընթացքում կներկայացնեմ խաղեր, որոնք կարելի է անցկացնել քիմիայի դասերին:
                            Շնորհակալություն, հետաքրքիր թեմա է: Խաղերը մեծ նշանակություն ունեն ուսումնական գործընթացում, աշխուժություն են հաղորդում դասին և աշակերտները հաճույքով են մասնակցում խաղային բաղադրիչ պարունակող դասերին:

                            Comment

                            • #15
                              LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի տիկին Հովաննիսյան ես շատ ոգևորված եմ Ձեր ցուցաբերած հետաքրքրությունից,կաշխատեմ որքան շատ հետաքրքիր խաղեր գիտեմ ընդգրկել այս թեմայում , բայց ակնկալում եմ նաև Ձեր և մյուսների աջակցությունը:
                              Լիաննա ջան, շնորհակալ եմ արձագանքի համար, հաճելի է ծանոթանալ այնպիսի հետաքրքիր խաղային մեթոդներին , որն անշուշտ իր դրական արձագանքը կգրանցի սովորողների շրջանում: Կեցցե՜ք...

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X