Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեսադասերը կենսաբանության դասավանդման մեջ, տեսադասի պլաններ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    https://drive.mindmup.com/map/1HQHEF...VEEFs06LEElb6J

    Comment


    • #32
      ՏՀՏ-ի սրընթաց զարգացումն արդի ժամանակաշրջանում բնականաբար նոր պահանջներ է դրել նաև կրթական համակարգերի առջև ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: ՏՀՏ-ը դարձել են որակյալ և արդիական կրթության հրամայական ու ուսուցման նորարարական գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալմանը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: Դրանք նպաստում են մանկավարժների աշխատանքի որակի բարձրացմանը, նրանց մասնագիտական գիտելիքների ու ՏՀՏ հմտությունների զարգացմանը:ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռք բերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս դասվանդողին ու սովորողին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»: 513653654ՏՀՏ-ն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու ու խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտիվացիան բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու ներուժ: Դրանք բարելավում և կատարելագործում են ուսումնական գործընթացը և օգնում դպրոցներին վերափոխել:Էլեկտրոնային ուսուցումը կրթական գործընթացի կազմակերպումն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ:Էլեկտրոնային ուսուցումը կարող է շոշափելիորեն ավելացնել սովորողների գիտելիքները, որի միջոցով մասնակիցները գործնական փորձ ու գիտելիք են ստանում համացանցից: Էլեկտրոնային ուսուցումը սովորողներին նոր հմտություններ և որակավորում ստանալու, նոր ուղղություններով զարգանալու հնարավորություն է ընձեռնում: Էլեկտրոնային ուսուցման միջավայրեր ապահովող շատ ծրագրային ապահովումներ կան: Դրանց շարքում կան թե՛ կոմերցիոն նպատակով և թե՛ ազատ օգտագործման համար նախագծված համակարգեր։ Այդօրինակ ուսուցման միջավայրերից այս դասընթացում կուսումնասիրվեն Moodle,Idroo և Padlet էլեկտրոնային ուսուցման առցանց միջավայրերը: Էլեկտրոնային ուսուցման առավելություններից է՝ կրթություն ստանալու համեմատաբար ցածր ինքնարժեքը, էլեկտրոնային գրականության, առաջադրանքների և այլ նյութերի արագ հասանելիությունը, ուսուցման մեթոդների ճկունությունը, նյութերի համատեղ և բազմակի օգտագործումը, սովորողների մեծ լսարանի հետ աշխատելու առանձնահատկությունը, դասընթացների մասնակիցների և դասավանդողների աշխարհագրական դիրքից և ժամանակից անկախությունը, բարդ նյութերի ընկալողունակության բարձրացումը, նրանց սոցիալական հավասարության ապահովությունը և այլն։Հեռավար(առցանց) ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝
      դասավանդողի և սովորողի համար՝ համակարգիչների և ցանցի առկայություն,
      դասավանդողի համար՝ դասընթաց մշակելու կարողություն, վարելու հմտություն,
      սովորողի համար՝ համակարգչից օգտվելու կարողություն:

      https://drive.mindmup.com/map/1HQHEF...VEEFs06LEElb6J

      Comment


      • #33
        ՏՀՏ-ի սրընթաց զարգացումն արդի ժամանակաշրջանում բնականաբար նոր պահանջներ է դրել նաև կրթական համակարգերի առջև : ՏՀՏ-ը դարձել են որակյալ և արդիական կրթության հրամայական ու ուսուցման նորարարական գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալմանը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: Դրանք նպաստում են մանկավարժների աշխատանքի որակի բարձրացմանը, նրանց մասնագիտական գիտելիքների ու ՏՀՏ հմտությունների զարգացմանը:ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռք բերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս դասվանդողին ու սովորողին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով

        Comment


        • #34
          Հարգելի Հեղնար Սարգսյան, բավականին արդյունավետ և խոստումնալից գրառում էր։

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X