Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեսադասերը կենսաբանության դասավանդման մեջ, տեսադասի պլաններ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Տեսադասերը կենսաբանության դասավանդման մեջ, տեսադասի պլաններ

    ՏՀՏ-ների կիրառումը անհրաժեշտ է բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Դասերը ՏՀՏ միջոցներով դառնում են տեսանելի,հետաքրքիր,առարկայական:Աշակերտը սովորում է տեսնելու ,միջամտելու,մասնակից դառնալու միջոցով,ինչը նրան դասին ու դպրոցին հաճելիորեն մոտեցնելու գործիք է,միջոց է:Բնագիտական առարկաները դասավանդելու ժամանակ ՏՀՏ միջոց կիրառելը դարձել է անհրաժեշտություն ,պահանջ:Ուզում եմ ներկայացնենք տեսադասեր անցկացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ և տեսադասերի պլաններ,ուղեցույցներ:

  • #2
    Ներկայացնում եմ մեկ օրինակ

    Տեսադաս կենսաբանությունից
    Պլան
    Դասի թեման- Կաթնասուններ թեմայի ամփոփում: Կաթնասունների արտաքին կառուցվածքի առանձնահատկությունները:Կաթնասունների ներքին օրգանների կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները:Կաթնասունների էկոլոգիական խմբերը:
    Դասի նպատակը
    Աշակերտը կիմանա
    . Կաթնասունների արտաքին կառուցվածքի առանձնահատկությունները
    . Կաթնասունների կմախքը
    . Հիմնական մկանները
    . Կաթնասունների ներքին օրգանները
    . Օրգան-համակարգերի կենսագործունեության առանձնահատկությունները
    . Էկոլոգիական խմբերը
    Կկարողանա
    . Բնորոշել դասի ընդհանուր առանձնահատկությունները
    . Կազմել համեմատական բնութագիր , կաթնասուններին թռչունների , սողունների հետ համեմատելով
    .Նշել կաթնասունների դերը բնության մեջ և նրանց գործնական նշանակությունը:
    Կկարևորի
    . Թռչունների,սողունների համեմատ կաթնասունների առավել բարդ կառուցվածքը
    . Կաթնասունների բարձր կազմավորվածությունը
    . Պատկերացում կունենա հազվադեպ հանդիպող տեսակների և դրանց պահանման մասին:
    Դասի կահավորումը` դասագրքեր, կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածքի վերաբերյալ նկարներ, աղյուսակներ, դիագրամներ , համակարգիչ,տեսանյութեր, սալիկահանդես
    Դասի տիպը – ամփոփիչ
    Դասի ընթացքը
    Ուղղորդող հարցեր
    Խթանման փուլ- ցուցադրել այս տեսանյութը http://esource.armedu.am/app/?subjec...de=11#33,24523
    Իմաստի ընկալման փուլ-
    Հարց- Ինչ գիտենք կաթնասունների մասին: Կպատասխանեն այս հարցերին
    1. Ինչ է բնորոշ կաթնասուններին:
    2. Որոնք են կաթնասունների նախնիները:
    3. Ինչ խմբերում են ընդգրկված կաթնասունները:
    4. Ինչ մասերից է կազմված կաթնասունների մարմինը:
    5. Ինչի են ձևափոխվել որոշ կաթնասունների վերջույթները:
    6. Մաշկային ծածկույթի առանձնահատկությունները:
    7. Թվարկել մազերի տեսակները:
    8. Որոնք են գլխի վրա առկա օրգանները:
    9. Ինչ դեր է կատարում ստոծանին;
    10. Ինչով բացատրել կաթնասունների բարդ վարքը
    11. Էկոլոգիական ինչ խմբեր ունեն կաթնասունները:

    Պատասխանները կներկայացնեն բանավոր և Սյունիքի մարզ Լորի միջն դպրոց.Մերի Մինասյանի պատրաստած սալիկահանդեսի էջերը թերթելով ,նկարների և աղյուսակների վրա հեշտությամբ կներկայացնեն այն ինչ սովորել էին ,տեսել էին տեսանյութը դիտելու ընթացքում : Պաշարների շտեմարանում կարելի է գտնել համապատասխան նյութը և կիրառել դասերի ժամանակ,եթե այդ թեման ինքնուրույն չենք պատրաստել: https://lib.armedu.am/resource/14734, աշակերտները կներկայացնեն նաև անհատական աշխատանքներ գծապատկերների,դիագրամների, աղյուսակների և նկարների տեսքով:
    Կշռադատման փուլ-
    1. կկատարեն թեստային աշխատանքը հետևյալ հղման գործնական բաժնից http://esource.armedu.am/app/?subject=8&grade=11#33
    2. Թեստեր. Կաթնասունների դաս , https://lib.armedu.am/resource/11333
    Հեղինակ՝ Սվետլանա Կարապետյան Գեղարքունիքի մարզ գյուղ Դդմաշենի միջն. դպրոց
    Տնային հանձնարարություն – ՏՀՏ կփնտրեն թեմայի վերաբերյալ տեսանյութեր,հետաքրքիր տեղեկություններ,կլրացնեն աղյուսակը
    Օրգան-համակարգ Կառուցվածքը գործառույթը


    Գնահատում –
    Անդրադարձ ---

    Comment


    • #3
      Հեղնարսարգսյան ջան, հետաքրքիր թեմայի եք անդրադարձել, ասեմ, որ սովորողները սիրում են այդպիսի դասերը, նույնիսկ իրենք են առաջարկում հետաքրքիր նյութեր դասաժամերին օգտագործելու համար, որոնք շատ կարևոր են:

      Comment


      • #4
        Տեսադասերը կենսաբանության

        Ճիշտ կազմված տեսադասի պլան է :Ուսանելի է ներկայացված :

        Comment


        • #5
          Հարգելի Հեղնար, շատ մանրակրկիտ ու գրագետ եք ներկայացրել դասի պլանը:Տեսադասերն,իրոք դարձել են ժամանակի հրամայական պահանջը և մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների մեջ: Դա նաև ուսուցչին առաջ մղելու և ինքնազարգացման վրա աշխատելու միջոց է:

          Comment


          • #6
            ՏՀՏ-ների միջոցով հեշտությամբ կարելի է կազմակերպել ինտեգրված դաս, որն ավելի հետաքրքիր և ավելի բավանդակալից կլինի:

            Comment


            • #7
              ՏՀՏ -ների միջոցով դասավանդման հիմնախնդիրները հստակ և հասկանալի ձևակերպված են այս նյութում :Շատ արդիական թեմա է

              Comment


              • #8
                Ես Ձեր դասերի մասին կարող եմ ասել որպես ծնող, կարևոր է շատ , որ երեխաս հետաքրքրվում է առարկայով, սիրում է , որոշել է ավելի խորացնել գիտելիքները: Այս ամենը Ձեր շնորհիվ: Շնորհակալություն:

                Comment


                • #9
                  Ոչ միայն կենսաբանության այլև բոլոր բնագիտական առարկաների դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը դառնում են ավելի յուրահատուկ:

                  Comment


                  • #10
                    Տեսադասերը կենսաբանության դասավանդման մեջ, տեսադասի պլաններ

                    Տեսադասը ուսուցման դասավանդման նոր մեթոդ է: Ուսուցչին անհրաժեշտ է, որ նա հարմարվի փոփոխվող իրականության հետ և օգտագործի ՏՀՏ-ներ ուսուցման ընթացքում: Երբ աշակերտները դիտում են ուսուցանող տեսադաս, որտեղ սկզբից պատմվում է դասանյութը, իսկ հետո բերվում են օրինականեր, կարողանում են կրկնել և ամրակայել նյութը. ուսուցիչը ցուցաբերում է ստեղծագործական մոտեցում:
                    Երբ աշակերտները դիտում են տեսանյութ (հատվածներ ֆիլմերից, գիտատեխնիկական ծրագրերից,մուլտֆիլմերից...) նրանք նոր նյութը յուրացնելիս ստանում են ավելի բազմաբնույթ գիտելիքներ, առաջանում է հետաքրքրություն առարկայի նկատմամբ: Մեր դպրոցում կազմակերպվում են տեսադասեր բնագիտական առարկաներից և յուրաքանչյուր դասը անցնում է հետաքրքիր, յուրովի և արդյունավետ: Այն կրելու է շարունակա
                    կան բնույթ և կներառի նոր առարկաներ:

                    Comment


                    • #11
                      Տեսադասը ուսուցման դասավանդման նոր մեթոդ է: Ուսուցչին անհրաժեշտ է, որ նա հարմարվի փոփոխվող իրականության հետ և օգտագործի ՏՀՏ-ներ ուսուցման ընթացքում: Երբ աշակերտները դիտում են ուսուցանող տեսադաս, որտեղ սկզբից պատմվում է դասանյութը, իսկ հետո բերվում են օրինականեր, կարողանում են կրկնել և ամրակայել նյութը. ուսուցիչը ցուցաբերում է ստեղծագործական մոտեցում:
                      Երբ աշակերտները դիտում են տեսանյութ (հատվածներ ֆիլմերից, գիտատեխնիկական ծրագրերից,մուլտֆիլմերից...) նրանք նոր նյութը յուրացնելիս ստանում են ավելի բազմաբնույթ գիտելիքներ, առաջանում է հետաքրքրություն առարկայի նկատմամբ: Մեր դպրոցում կազմակերպվում են տեսադասեր բնագիտական առարկաներից և յուրաքանչյուր դասը անցնում է հետաքրքիր, յուրովի և արդյունավետ: Այն կրելու է շարունակա
                      կան բնույթ և կներառի նոր առարկաներ:

                      Comment


                      • #12
                        Ներկայացնում եմ ևս մեկ տեսադասի պլանի օրինակ, 8-րդ դասարան ,


                        Տեսադասի օրվա պլան

                        Ամիս/ամսաթիվ ՝
                        Առարկա ՝ կենսաբանություն 8-րդ դասարան
                        Դասի տիպը՝ Թեմայի ամփոփում և գիտելիքների ամրապնդում
                        Դասի թեման ՝ Հենաշարժիչ համակարգ՝ հենաշարժիչ համակարգի բաղադրամասերը և գործառույթները, Մարդու կմախքը
                        Կրթական խնդիրները ՝գիտելիքներ տալ մարդու հենաշարժիչ համակարգի բաղկացուցիչ մասերի, նրանց գործառույթների ,ոսկրերի կառուցվածքի, կմախքի բնականոն աճի ապահովման կարողությունների մասին:

                        Դասի նպատակ
                        ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
                        Իմանա հենաշարժիչ համակարգի նշանակությունը, կմախքի բաժինները, ոսկրերի տեսակները, ոսկրերի միացման ձևերը:
                        Իմանա իրանի, գանգի և վերջույթների ոսկրերը, կարողանա բացատրել ոսկրերի միացման ձևերը, կմախքային մկանի կառուցվածքը:
                        Կարողանա համեմատել մարդու կմախքը կաթնասուն կենդանիների կմախքի հետ:
                        Կարողանա հիմնավորել մարդու կմախքի առանձնահատկությունները կապված ուղղաձիգ կեցվածքի և աշխատանքային գործունեության հետ:
                        Կարողանա ընդհանրացումներ անել հենաշարժիչ համակարգի զարգացման վրա մարզման, կոփման և ֆիզիկական ակտիվության բարերար ազդեցության վերաբերյալ:
                        ՝
                        Դասի կահավորումը ՝
                        ՏՀՏ միջոցներ, պաստառներ, նկարներ,աղյուսակներ
                        Մեթոդներ ՝ ԽԻԿ համակարգ ՝ Մտագրոհ,
                        Դասի ընթացքը՝ Խթանում՝
                        Կատարվում է մտագրոհ << Կմախք>> բառով: Նշվում են հետաքրքիր փաստեր ոսկրերի ու մարդու կմախքի մասին: Ստեղծվում են միջառարկայական կապեր,որոնք հետաքրքրություն են առաջացնում :Դասը կապվում է պատմության հետ,վկայակոչելով կմախքի դերը մարդկային պատմության բացահայտման ուղում, աշխարհագրության, մաթեմատիկայի՜ կատարելով հաշվարկ ոսկրերի բաղադրության ,տարրերի զանգվածային բաժնի վերաբերյալ,գրականության հետ՝ ներկայացնելով համեմատություններ,աֆորիզմներ ,արտասանում են ՝
                        Համո Սահյան «Ուշ աշնան երգը
                        Չվող թռչուններն անցան գնացին
                        Պարան առ պարան,
                        Շարան առ շարան անցան գնացին:
                        Ականջների մեջ
                        Վերջին որոտի կանչերը տարան
                        Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
                        Իրենց թևերին:
                        Աչքերում իրենց թափուր մնացած
                        Բույն-օջախների պատկերը տխուր
                        Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
                        Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
                        Չվող թոչուններն անցան գնացին
                        Շարան առ շարան...
                        Մնացողները կծիկեն դառնում
                        Թրջվելու վախից
                        Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
                        Ծառերը մրսած մատների վրա
                        Իրենց քրքրված ստվեր-կմախքի
                        Կողերն են հաշվում:
                        Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
                        Շուրթերի վրա
                        Իմաստի ընկալման փուլ
                        Ուսուցիչը ուղղորդող հարցեր է առաջադրում ՝ Ինչ նշանակություն , ինչ բաղադրություն, ինչ կազմություն ունեն ոսկրերը, որոնք են ոսկրերի միացման տեսակները,
                        Այնուհետև աշակերտները ներկայացնում են բանավոր հարցերի պատասխանները և ցուցադրում են իրենց տնային աշխատանքը, դրան համապատասխան տեսանյութը ՝1,48 րոպե տևողությամբ
                        ՝https://www.youtube.com/watch?v=V_fW_8-UR8o
                        Նշում են ՝
                        Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։
                        Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։ Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում է սպունգանման ոսկրանյութ։
                        Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է:
                        Աճառային հյուսվածքով պատված են ոսկրի հոդային մակերեսները, որոնց ողորկ լինելու շնորհիվ ապահովվում են հոդերի սահուն շարժումները: Ոսկրը արտաքինից պատված է վերնոսկրով: Ոսկրի կառուցվածքում կան նյարդային, արյունատար և ավշային համակարգեր: Կենդանի ոսկրը պարունակում է 50% ջուր, 12,5% սպիտակուցային կառուցվածք ունեցող օրգանական, 21,8% անօրգանական նյութեր (հիմնականում կալցիումի ֆոսֆատ) և 15,7% ճարպ: Տարիքի հետ ոսկրի բաղադրությունը փոփոխության է ենթարկվում, աստիճանաբար ավելանում են անօրգանական նյութերը և տարեցների ոսկրերն ավելի փխրուն են դառնում, կորցնելով իրենց ճկունությունը: Ահա թե ինչու նույնիսկ թեթև վնասվածքների ժամանակ հեշտությամբ են կոտրվում:
                        Վերնոսկրը բարակ շարակցահյուսվածքային թիթեղիկ է, որը կազմված է արտաքին` նյարդային և ներքին` ոսկրաստեղծ շերտերից: Վերջինս սնում և ապահովում է ոսկրի զարգացումը, նպաստում կոտրվածքների վերականգնմանը:
                        Տեսանյութը տեսնելուց հետո ուսուցչի մյուս հարցերը վերաբերում էին մարդու կմախքին:

                        Աշակերտները այս հատվածը ներկայացնում են տեսանյութի միջոցով, որի ձայնը անջատված էր և պետք է իրար շարունակելով ներկայացնեին: Տեսանյութը 11 րոպե տևողությամբ ՝ http://esource.armedu.am/app/?subjec...de=10#54,22157

                        Կշռադատում ՝
                        Կատարվում է ՝ http://esource.armedu.am/app/?subjec...de=10#54,22157 հենաշարժիչ համակարգի գործնական բաժնի աշխատանքը:
                        Իմ դպրոցը կայքի համապատասխան դասանյութը ցուցադրվում է առանց ձայնի և արագ ներկայացնում են բանավոր հետևյալ հղման նյութերը:https://www.imdproc.am/p/kensabanvot...2-a81762c1fe12
                        Կատարել գնահատում

                        Տնային առաջադրանք ՝ Կատարել ՝ 1. էջ 72-73էջերի առաջադրանքները:2. Իմ դպրոցը կայքում թեմայի վերաբերյալ կատարել թեստային աշխատանք: https://www.imdproc.am/p/kensabanvot...2-a81762c1fe12

                        Կատարել անդրադարձ
                        Վերջին խմբագրողը՝ հեղնարսարգսյան; 17-04-18, 22:38.

                        Comment


                        • #13
                          Հարգելի Հեղնար, շատ լավ ես ներկայացրել Հ.ՍԱհյանի բանաստեղծության մեջ կապը թեմայիդ հետ, հետաքրքիր էր,ապրես...

                          Comment


                          • #14
                            Sakanyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ես Ձեր դասերի մասին կարող եմ ասել որպես ծնող, կարևոր է շատ , որ երեխաս հետաքրքրվում է առարկայով, սիրում է , որոշել է ավելի խորացնել գիտելիքները: Այս ամենը Ձեր շնորհիվ: Շնորհակալություն:
                            Ես ողջունում եմ ծնողի խոսքն ուղղված ուսուցչին: Հաջողակ ուսուցիչ կարելի է համարել նրան, ում գնահատում է ծնողը, ում արած աշխատանքը ուղղված է անձի կրթությանն ու դաստիարակությանը: Կարևորում եմ նմանօրինակ հանդիպումները, երբ դասընթացներին ներկա են լինում ծնողները, ուսուցչի կատարած աշխատանքը ավելի գնահատելի է լինում :

                            Comment


                            • #15
                              Հարգելի՛ Հեղնար, անշուշտ, տեսադասերը ավելի առարկայական ու տեսանելի են դարձնում գիտելիքը, նման դասերը սովորողի համար ուսանելի են և հետաքրքիր:

                              Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ տեսադասը հաջողվում և հասնում է իր նպատակին, եթե աշակերտը որոշակի պատկերացում ու գիտելիքներ ունի տեսադասին ուսուցանվող թեմայի շուրջ, որոնք ձեռք է բերում դասավանդման ավանդական մեթոդների կիրառմամբ:

                              Մի խոսքով,ավանդական և նոր՝ ՏՀՏ մեթոդները, լրացնում են միմյանց:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X