Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բաց դաս ֆիզիկայից << Շփման ուժ >>

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բաց դաս ֆիզիկայից << Շփման ուժ >>

    Դասարան - VII
    Դասի թեման - Շփման ուժ ( ամփոփիչ դաս )
    Դասի նպատակը - սովորողները պետք է իմանան << շփման ուժ >> հասկացությունը, իմանան շփման ուժերի տեսակները, կարողանան բերել օրինակներ , իմանան շփման ուժի բանաձևը , շփման ուժի դրական և բացասական կողմերը, իմանան, թե ինչից է կախված շփման ուժը, կարողանան օգտվել սարքերից, կարողանան ինքնուրույն փորձ կատարել և փորձից ելնելով կատարել եզրակացություններ:
    Ցուցադրումներ - պաստառներ, խաչբառ

    Դիդակտիկ նյութեր - փայտե չորսուներ, բեռների հավաքածու, ուժաչափեր, մատիտներ:
    Դասի ընթացքը
    Նախապես դասարանը բաժանել եմ 3 խմբի՝ յուրաքանչյուր խմբում 6 աշակերտ:
    Խթանում -7-10 ր – գնդակը մեկը մեկին փոխանցելով աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին ( ամփոփիչ հարցեր )
    1. Ի՞նչ է ուժը
    2.Ո՞ր տառով են նշանակում ուժը, ո՞րն է միավորը
    3. Ուժը վեկտորակա՞ն, թե՞ սկալյար մեծություն է
    4. Ուժի միավոր << նյուտոն >> -ը հիմնակա՞ն , թե՞ ածանցյալ միավոր է
    5. Ի՞նչ է փոխազդեցությունը
    6. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
    7. Ո՞րն է ծանրության ուժի բանաձևը
    8. Ո՞ր ուժն են անվանում մարմնի կշիռ
    9.Ո՞րն է մարմնի կշռի բանաձևը
    10.Ո՞ր մեծությունն են անվանում վեկտորական
    11.Ո՞ր մեծությունն են անվանում սկալյար
    12. Ինչի՞ է հավասար սեղանի կշիռը, եթե զանգվածը 5 կգ է
    13. Որքա՞ն է ազատ անկման արագացման արժեքը
    14. Թվարկի՛ր վեկտորական մեծությունների օրինակներ
    15. Թվարկի՛ր սկալյար մեծությունների օրինակներ
    16. Ո՞ր ուժն են անվանում համազոր ուժ
    17. Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը
    18. Թվարկե՛լ ուժերի տեսակները
    Խաչբառի լուծում – լուծման արդյունքում բացվում է ամփոփվող թեմայի անվանումը`կարմիր գույնի տակ:

    1.Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողությամբ ազդում է անշարժ հորիզոնական հենարանի վրա կոչվում է……………….
    2.Մարմինների փոխադեցությունը միմյանց վրա կոչվում է ……………
    3. Չափման հիմնական միավոր
    4. ………………..ուժ ( mg )
    5.Մարմնի իներտության քանակական չափն անվանում են …………..
    6. Ֆիզիկոս ՝ Իսահակ ………..
    7.Ուժը չափելու համար օգտագործվող սարք
    Իմաստի ընկալման փուլ-25 ր- այս փուլում ներառվող հարցեր
    1.Ո՞ր ուժն են անվանում շփման ուժ
    2. Որո՞նք են շփման ուժի տեսակները, բերել օրինակներ
    3. Ինչպե՞ս է ուղղված շփման ուժը
    4.Ո՞րն է շփման ուժի բանաձևը
    5. Հաստատել, որ դադարի շփման ուժը մեծ է սահքի շփման ուժից, որն էլ իր հերթին մեծ է գլորման շփման ուժից
    6. Ինչի՞ց է կախված շփման ուժը
    Գրատախտակին փակցվում են նկարներ և աշակերտները պետք է որոշեն նկարներից, թե որն է դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը:

    Գործնական աշխատանքի կատարում: Յուրաքանչյուր խմբին տրվելու է ուժաչափ, չորսուներ, բեռներ, մատիտներ և տրվելու են ցուցումներ փորձը կատարելու համար: Գործնական աշխատանքը կատարելիս աշակերտները պետք է լրացնեն հետևյալ աղյուսակը՝

    Փորձի համարը Դադարի շփման ուժ ՝ Fդ Սահքի շփման ուժ՝ Fս Գլորման շփման ուժ՝ Fգ
    1.
    2.
    3.
    Փորձը կատարելուց հետո աշակերտը յուրաքանչյուր նկարի տակ նշում է , թե որ ուժն է մեծ: Համոզվում են ,որ իրոք Fդ > Fս > Fգ :

    Շփման ուժը


    Կախված է Կախված չէ



    Խնդիր 1.Հորիզոնական ուղղությամբ սեղանի վրա ազդում են 29 Նուժով, սակայն այն տեղից չի շարժվում: Որքա՞ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը:
    Խնդիր 2. Մարմինն ինչ-որ ուժի ազդեցությամբ հավասարաչափ սահում է հորիզոնական մակերևույթով: Նրան ամրացված ուժաչափը ցույց էտալիս 39 Նուժ: Որոշի՛ր մարմնի վրա ազդող սահքի շփման ուժը:
    Կշռադատում -10 ր - Կշռադատման փուլում յուրաքանչյուր խմբին տրվում են հետևյալ հարցաթերթիկները՝ տրվելու է 5ր ժամանակ, պետք է ընտրեն ճիշտ պատասխանը:
    Առաջին խումբ
    1.Ո՞րն է շփման ուժի չափման միավորը
    ա) 1 մ
    բ) 1 Ն
    գ) 1 մ/վ
    2.Ո՞ր ուժն է մեծ, դադարի շփման ուժը, թե՞ սահքի շփման ուժը
    ա) Fդ > Fս
    բ) Fդ < Fս
    գ) Fդ = Fս
    3.Ինչու՞ ծանր մարմինը տեղաշարժելու համար այդ մարմնի տակ դնում են անիվներ
    ա) որպեսզի մեծացնեն շփման ուժը
    բ) որպեսզի փոքրացնեն շփման ուժը
    գ) շփման ուժը չի փոփոխվում
    4.Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը……………………. համար սառույցի վրա ավազ են լցնում
    ա) մեծացնելու
    բ) փոքրացնելու
    գ) մեծացնելու և փոքրացնելու

    Երկրորդ խումբ
    1.Ո՞ր սարքի միջոցով կարող ենք չափել շփման ուժը
    ա) քանոն
    բ) չափագլան
    գ) ուժաչափ
    2. Ո՞ր ուժն է փոքր, դադարի շփման ուժը, թե՞ գլորման շփման ուժը
    ա) դադարի շփման ուժը
    բ) գլորման շփման ուժը
    գ) դադարի շփման ուժը հավասար է գլորման շփման ուժին
    3.Ինչու՞ ցանկացած շարժվող մարմին ի վերջո կանգ է առնում
    ա) որովհետև մարմնի վրա ազդում է սահքի շփման ուժը
    բ) որովհետև մարմնի վրա ազդում է գլորման շփման ուժը
    գ) որովհետև մարմնի վրա ազդում է դադարի շփման ուժը
    4.Ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում շփման ուժը……………………….
    ա) մեծացնելու համար
    բ) փոքրացնելու համար
    գ) անփոփոխ թողնելու համար

    Երրորդ խումբ
    1.Ո՞րն է շփման ուժի բանաձևը
    ա) F = mg
    բ) F = kx
    գ) F = μN
    2.Երեխան սահնակով ցած է սահում բլրից: Ո՞ր տեսակի շփման ուժն է նրա վրա ազդում
    ա) դադարի շփման ուժը
    բ) սահքի շփման ուժը
    գ) ոչ մեկը
    3.Շփման մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը……………….
    ա) չի փոփոխվում
    բ) մեծանում է
    գ) փոքրանում է
    4.Ո՞րը շփման ուժի տեսակ չէ
    ա) դադարի
    բ) գլորման
    գ) պտտման
    Գրատախտակին փակցվում է կենգուրուի պատկեր ՝ կտորից պարկով, նախապես բաժանվում են գունավոր թերթիկներ և աշակերտները լրացնում են ի՞նչ գիտեի, չգիտեի, իմացա:

    Տնային հանձնարարություն- << Եթե չլիներ շփման ուժը …>>
    Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Առաքելյան; 13-04-18, 20:39.

  • #2
    Հարգելի, Սոնա Մկրտումյան , Դուք ներկայացրել եք բավականին ծավալուն դասի պլան , որը կիրառելի կլինի ցանկցած բնագիտական դասի ընթացքում : Իսկ գնահատում կատարվել է արդյոք , կամ որ փուլում է այն կատարվել :

    Comment


    • #3
      Հարգելի՛ Սոնա Մկրտումյան, շնորհակալություն դասի նմուշի համար, իսկ խմբերի աշխատանքի ստուգումն ինչպե՞ս է կատարվում:

      Comment


      • #4
        Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգումը ուսումնական գործընթացի կարևոր մասն է : Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների ( ի՞նչ գիտի), կարողությունների ( ի՞նչ կարող է անել) և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է : Գնահատման հետևյալ տեսակներն են`
        ա) ուսուցանող գնահատում
        բ) ամփոփիչ գնահատում
        Գնահատումը ավելի ճիշտ է կատարել կշռադատման փուլում: Հարգելի Սոֆյա Առաքելյան, իհարկե կատարվել է գնահատում, որը կատարվել է բանավոր հարցման և գործնական աշխատանքի հիման վրա: Գնահատվել է 6 աշակերտ և գնահատումը կատարվել է իմաստի ընկալման փուլում:

        Comment


        • #5
          Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի, Սոնա Մկրտումյան , Դուք ներկայացրել եք բավականին ծավալուն դասի պլան , որը կիրառելի կլինի ցանկցած բնագիտական դասի ընթացքում : Իսկ գնահատում կատարվել է արդյոք , կամ որ փուլում է այն կատարվել :
          Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգումը ուսումնական գործընթացի կարևոր մասն է : Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների ( ի՞նչ գիտի), կարողությունների ( ի՞նչ կարող է անել) և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է : Գնահատման հետևյալ տեսակներն են`
          ա) ուսուցանող գնահատում
          բ) ամփոփիչ գնահատում
          Գնահատումը ավելի ճիշտ է կատարել կշռադատման փուլում: Հարգելի Սոֆյա Առաքելյան, իհարկե կատարվել է գնահատում, որը կատարվել է բանավոր հարցման և գործնական աշխատանքի հիման վրա: Գնահատվել է 6 աշակերտ և գնահատումը կատարվել է իմաստի ընկալման փուլում:

          Comment


          • #6
            Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Սոնա Մկրտումյան, շնորհակալություն դասի նմուշի համար, իսկ խմբերի աշխատանքի ստուգումն ինչպե՞ս է կատարվում:
            Հարգելի Արևիկ, նախապես դասարանը բաժանել էի 3 խմբի, յուրաքանրյուր խմբում նշանակվել է ավագ, ով գործնական աշխատանքը կատարելուց հետո ներկայացրել է իր խմբի կատարած աշխատանքը, համապատասխանաբար գնահատվել է: Աշխատանքի համար տրվել է 8 ր ժամանակ ,իսկ ներկայացնելու համար` 1-2 ր :

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X