Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զբոսաշրջությունը տնտեսության զարգացնան խթան

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Զբոսաշրջիկների հոսքը հայրենական շուկա մեծացնելու կարևոր պայմաններից է հանդիսանում մատուցվող ծառայությունների բարձր որակի և մատչելի գնի ապահովումը:Որակի և գնի համադրությունն ունի էական նշանակություն ,քանի որ արտերկրում առաջարկվող հանգստի պահանջարկը մեր հայրենակիցների կողմից մեծացավ այն ժամանակ, երբ այնտեղ նրանց հասանելի գներով առաջարկվեց ծառայությունների ավելի բարձր որակ:Ծառայությունների որակի բարելավման մեջ մեծ տեղ է գրավում ծառայություն մատուցող անձնակազմի կրթվածությունը և մասնագիտական բարձր գիտելիքների տիրապետումն իր կողմից մատուցվող ծառայության շրջանակներում;

    Comment


    • #32
      Հարգելի կոլեգաներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:

      Comment


      • #33
        Զբոսաշրջության զարգացման մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այնպիսի հարցերի , ինչպիսիք են սահմանային և արտոնոգրային ռեժիմները: Պետական սահմանի հատումը մշտապես կապված է որոշակի օրինական պահանջների պահպանման հետ , ճամփորդական անձնագրերի կամ ելքի արտոնագրի ստացում, մուտքի արտոնադրի ստացում, սահմանային մաքսային ընթացակարգ, արժույթային և բժշկական հսկողություն:Այս պահանջները սահմանվում են պետության կողմից անօրինական ներհոսք, միջազգային ահաբեկչության և թմրանյութերի վաճառքի վերահսկման նպատակով: Հայաստանի սահմանն անցնելիս ևս պահպանվում են բոլոր այս պահանջները, սակայն կան նաև հավելյալ պահանջներ ,որոնք տարբեր պետության քաղաքացիների համար տարբեր են:

        Comment


        • #34
          Տուրիզմի դերը Հայաստանի տնտեսությունում

          Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման եւ զարգացման առումով:
          Կցված ֆայլեր

          Comment


          • #35
            ՀԱՐԳԵԼԻ ՆԱՐԻՆԵ,ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄՙ ակնկալոմ եմ ակտիվ երկխոսություն, քանզի թեման բազմաբովանդակ է :

            Comment


            • #36
              mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
              ՀԱՐԳԵԼԻ ՆԱՐԻՆԵ,ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄՙ ակնկալոմ եմ ակտիվ երկխոսություն, քանզի թեման բազմաբովանդակ է :
              Հարգելի Մառա անպայման կհետևեմ քննարկումներին և ակտիվորեն կմասնակցեմ:

              Comment


              • #37
                Լոռու մարզը զբոսաշրջության համար պատմամշակութային և բնական ռե-սուրսներով հարուստ տարածաշրջան է, այն ներուժ ունի միջազգային հյուրըն-կալման շուկային առաջարկելու մրցունակ զբոսաշրջային արդյունք: Սակայն մարզի հյուրընկալման ենթակառուցվածքների զգալի մասը հնարավորություն
                չեն ընձեռնում միջազգային շուկային առաջարկել ավելի խստապահանջ հաճա-խորդի կարիքներին համապատասխանող բարձորակ տուրապրանք:
                21‐րդ դարասկզբից մինչև հիմա Լոռու զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները նկատելի են: Այնուամենայնիվ, ուսումնասիրման արդյունքները փաստում են, որ հայաստանյան մարզային համատեքստում Լոռու մարզում ներ- գնա զբոսաշրջությունը բնութագրվում է միջազգային այցելուների համեմա-տաբար քիչ քանակությամբ (դասական տուրերի մեջ գերակշռում են այն մարզերը,
                որոնք աշխարհագրական դիրքով մայրաքաղաքին ավելի մոտ են գտնվում):
                Կրոնական և պատմամշակութային տուրերում Լոռին ավելի շատ է ընդգըրկ- ված, ինչը հիմնականում պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառան-գության կազմի մեջ ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներով:
                Արկածային և հետիոտն զբոսաշրջության տեսակների մեջ նույնպես գերակշռում է Լոռին, ինչն էլ հավանաբար պայմանավորված է Լոռու մարզում ռելիէֆի բազմազա-
                նությամբ: ՀՀ այլ մարզերի հետ համեմատած Լոռու մրցունակությունը պայմանա-
                վորված է նաև գտնվելու վայրի առանձնահատկությամբ, ինչը Լոռու մոտ ընդգըծ-
                ված առավելություն է` ցամաքային անցակետ դեպի Վրաստան և սևծովյան տարա-ծաշրջան:
                Լոռին եզակի զբոսաշրջային արդյունք առաջարկելու զգալի ներուժ ունի շնոր-հիվ իր կլիմայական պայմանների, առանձնահատուկ խոհանոցի և բնական ռե-
                սուրսների:

                Comment


                • #38
                  Հարգելի՜ Մառա, բազմավոնդակ գրառում էր։ Շնորհակալություն։

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X