Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զբոսաշրջությունը տնտեսության զարգացնան խթան

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Զբոսաշրջությունը տնտեսության զարգացնան խթան

    Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից է,որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը,պատմամշակութային ժառանգության ավանդույթների պահպանության ու զարգացմանը,տարածքների համաչափ զարգացմանը:Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է:Հայաստանը ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման որոշակի ռեսուրսներ,սակայն զբոսաշրջության ոլորտը չունի մեծ պահանջարկ,քանզի նրա հետ փոխկապակցված ենթակառույցները զարգացած չեն,չկան բավարար պայմաններ ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
    Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 03-04-18, 22:48.

  • #2
    mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
    Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից է,որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը,պատմամշակութային ժառանգության ավանդույթների պահպանության ու զարգացմանը,տարածքների համաչափ զարգացմանը:Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է:Հայաստանը ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման որոշակի ռեսուրսներ,սակայն զբոսաշրջության ոլորտը չունի մեծ պահանջարկ,քանզի նրա հետ պօխկապակցված ենթակառույցները զարգացած չեն,չկան բավարար պայմաններ ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
    Հարգելի Մառա շատ հետաքրքիր թեմա եք առաջարկում,զբոսաշրջություն տերմինը տարածված էր դեռևս 17-18րդ դարերում,երիտասարդ պալատականների շրջանում:ՀՀ ունի հարուստ մշակութային արժեքներ և նպատակաուղղված գործողությունների մշակման հետևանքով կարող է դառնալ տնտեսության զարգացած ոլորտ:

    Comment

    • #3
      Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Մառա ջան, հետաքրքիր թեմա եք առաջադրել:Այսօր Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, որը մենք, չգիտես ինչու, լիովին չենք օգտագործում, ու կատարելության հասնելու համար էլ դեռ մեծ ճանապարհ պիտի անցնենք։ Միայն նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2016 թվականի արդյունքում երկրում զբոսաշրջիկների 5 տոկոսանոց աճ կգրանցվի։

      Comment

      • #4
        Տուրիզմ, մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

        Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում` նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը` այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր։

        Comment

        • #5
          Տուրիզմի տեսակները
          Ներքին տուրիզմը մարդկանց ժամանակավոր մեկնումն է տվյալ կոնկրետ երկրի մշտական բնակության վայրից ազգային սահմանների ներսում դեպի այլ բնակավայր` հանգստի, սպորտի և այլ տուրիստական նպատակների կազմակերպման համար։

          Միաջազգային տուրիզմը տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից համակարգված և նպատակաուղղված գործողության ծավալումն է, օտարերկրյա տուրիստներին տվյալ երկրի տարածքում տուրիստական ծառայությունների և տուրիստական ապրանքների տրամադրման միջոցով։ Միջազգային տուրիզմը ներառում է ներգնա և արտագնա տուրիզմները։ Ներգնա տուրիզմն այցելություններն են այն երկիր, որը իրենց հիմնական բնակատեղին չէ։ Արտագնա տուրիզմը տուրիզմի այն ձևն է, երբ տվյալ երկրի քաղաքացին դուրս է գնում մի այլ երկիր։

          Comment

          • #6
            Տուրիզմի ձևերը
            *Էկոտուրիզմ
            *Լեռնային տուրիզմ
            *Ագրոտուրիզմ
            *Առողջարանային տուրիզմ
            *Էքստրեմալ տուրիզմ

            Comment

            • #7
              Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստն մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմը անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։

              Comment

              • #8
                Էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

                Comment

                • #9
                  Առողջարանային տուրիզմ
                  բոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։

                  Comment

                  • #10
                    Էքստրեմալ տուրիզմ
                    Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։

                    Comment

                    • #11
                      Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման եւ զարգացման առումով: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման բաժնում հանքահումքային արտադրանքի եւ մետաղների արտահանումից հետո երկրորդն է: Այն նաեւ ապահովում է ծառայությունների արտահանման կեսից ավելին: Այսինքն, երկրից գնալիս՝ օտարերկրյա զբոսաշրջիկներն իրենց հետ տանում են ոչ միայն Հայաստանից գնված ապրանքներ, այլեւ գնված ծառայությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Բացի այդ, զբոսաշրջիկները երկիր են բերում արտարժույթ, ուստի որքան շատ գումար են նրանք ծախսում Հայաստանում, այնքան ավելի շատ են նպաստում արժույթի կայունացմանը:

                      Երկու հարեւան երկրների հետ փակ սահմաններ եւ երկաթուղային հաղորդակցության թույլ համակարգ ունեցող Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի նաեւ հասանելի եւ մատչելի օդային փոխադրամիջոցների առկայությունը: Ուղիղ չվերթների բացակայությունը ոչ միայն բարձրացնում է ավիատոմսերի գները, այլեւ երկարացնում է ճանապարհորդության ընթացքը՝ լրացուցիչ անհարմարություններ պատճառելով զբոսաշրջիկներին: Թեեւ 2013թ. հայտարարվեց բաց երկնքի քաղաքականության մեկնարկի մասին, առայժմ միակ տեսանելի արդյունքը Շիրակի օդանավակայանում «Պոբեդա» էժան չվերթների գործարկումն է դեպի Ռուսաստան: Բնակչության վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ, նրանց հետ շփվելու մշակույթը եւս զբոսաշրջության զարգացման նախապայման է:

                      Comment

                      • #12
                        Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Մառա շատ հետաքրքիր թեմա եք առաջարկում,զբոսաշրջություն տերմինը տարածված էր դեռևս 17-18րդ դարերում,երիտասարդ պալատականների շրջանում:ՀՀ ունի հարուստ մշակութային արժեքներ և նպատակաուղղված գործողությունների մշակման հետևանքով կարող է դառնալ տնտեսության զարգացած ոլորտ:
                        Հարգելի Արմենուհի, զբոսաշրջության դերը երկրի տնտեսական աճի,հասարակության պահանջների բավարարման,երկրների միջև կապր հաստատման գործում անգնահատելի է :Շատ երկրներ ապրում են զբոսաշրջությունից ստացած եկամուտով:

                        Comment

                        • #13
                          Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
                          Հարգելի Լիա, շնորհակալ են արձագանքելու համար: Տուրիզմը խթանում է շրջակա միջավայրի պահպանությանը,քանի ու կան տուրիզմի տեսակներ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում բնության վրա, օրինակ էկոզբոսաշրջությունը,ագրոզբոսաշրջությունը:Երբ հասարակությունը հասկանա,որ ինքը բհության շնորհիվ կարող է գումար վաստակել ընդամենը ցուցադրելով այն զբոսաշրջիկներին, ապա նա ստիպված կլինի մաքուր պահել և պահպանել բնությունը:

                          Comment

                          • #14
                            mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
                            Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից է,որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը,պատմամշակութային ժառանգության ավանդույթների պահպանության ու զարգացմանը,տարածքների համաչափ զարգացմանը:Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է:Հայաստանը ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման որոշակի ռեսուրսներ,սակայն զբոսաշրջության ոլորտը չունի մեծ պահանջարկ,քանզի նրա հետ պօխկապակցված ենթակառույցները զարգացած չեն,չկան բավարար պայմաններ ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
                            Հարգելի mara, այսօր զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսության, այլև տարբեր ոլորտներում ունի իր ուրույն դերն ու նշանակությունը՝ սկսած բիզնեսից մինչև ազգային արժեքների խոր ընկալումն ու արժևորումը: Դուք ճիշտ եք, այս ոլորտում անելիքները շատ են, թերացումները՝ ակնհայտ: Այս գործում պակաս կարևոր չէ այս հրաշալի երկրի յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը՝ բնապահպանության, հուշարձանների պահպանության և աժգային արժեքների պահպանման գործում: Իր ամբողջ կյանքում օվկիանոս տեսած զբոսաշրջիկը անկեղծ հիանում է մեր Կապուտակ Սևանով, բայց բոլորս լավ գիտենք , թե ինչ տհաճ տեսարաններ են սպասվում խնջույքից հետո լքված ափամերձ տարածքներում : Օտարերկրյա ներդրումները ոչ մի արժեք ունենալ չեն կարող եթե մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրենից հետո աղբը հավաքել չի սիրում:
                            Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 03-04-18, 22:49.
                            Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                            Comment

                            • #15
                              Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Տուրիզմ, մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

                              Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում` նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը` այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր։
                              Հարգելի Լիա, եթե նախկինում մարդիկ շրջագայում էին զուտ իրենց շրջակա միաջավայրը կարճ ժամանակահատվածում փոխելու ձգտմամբ, ապա ներկայումս դրան ավելացել է նաև մարդկանց աշխատանքի և կենցաղային պայմանների բարդացումը, գերլարվածությունը, քաղաքային բնակավայրերի աղտոտվածության մեծացումը, աղմուկը, քաղաքների գերծանրաբեռնվածությունը և այլն։ Ադպիսի պայմաններում միայն զբոսաշրջության և հանգստի շնորհիվ են վերացվում լարված աշխատանքային գործընթացում և միապաղաղ կյանքում մարդկանց մեջ առաջացած սթրեսն ու հոգնածությունը, և հանգիստի միջոցով վերականգնվում են մարդկանց կենսական ուժերը։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information