Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քիմիական ռեակցիաներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քիմիական ռեակցիաներ

    Քիմիա առարկայի դասավանդման գործընթացում ուսումնահետազոտական աշխատանքը աշակերտին հնարավորություն է տալիս, որ նրա մոտ ձևավորվեն անհատական պատկերացումներ և ձեռք բերի սեփական կարծիք:

    Քիմիան ամենակարող գիտությունն է, ամենուր է, ամենքիս հետ է:
    Ա. Դիստերվերգ
    Վերջին խմբագրողը՝ manush; 01-08-18, 18:06.

  • #2
    Քիմիան ամենակարող գիտությունն է, ամենուր է, ամենքիս հետ է:
    Ա. Դիստերվերգ
    Հաստատելով բառերը՝
    Քիմիական ռեակցիաների չտեսնված գեղեցկությունը: Դուք այսպիսի բան չեք էլ պատկերացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    Չտեսնված, աննկարագրելի գեղեցիկ քիմիական ռեակցիաներ՝ ներկայացված ոչ ստանդարտ կերպով: Այստեղ չկան ոչ կոլբաներ, ոչ կափարիչներ, որոնք ավելորդ շեղում են ուշադրությունը: Այստեղ զուտ պրոցեսն է և ուրիշ ոչինչ:
    Հավատացնում ենք Ձեզ, որ Դուք երբեք չեք պատկերացրել, որ քիմիան կարող է լինել այսքան գեղեցիկ: Անպայման դիտեք.
    https://mediamag.am/chtesnvats-gexecik-qim-reakcianer/

    Comment


    • #3
      Սիրելի Գյուլնարա շատ շնորհակալ եմ տեսանյութի համար, իրոք շատ գեղեցիկ էր:
      Փորձը և հետազոտությունները վկայում են, որ ամենից լավ տպավորվում են այն գիտելիքները, որոնց համար ինքներս ենք ջանք թափում:

      Comment


      • #4
        Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
        Քիմիան ամենակարող գիտությունն է, ամենուր է, ամենքիս հետ է:
        Ա. Դիստերվերգ
        Հաստատելով բառերը՝
        Քիմիական ռեակցիաների չտեսնված գեղեցկությունը: Դուք այսպիսի բան չեք էլ պատկերացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
        Չտեսնված, աննկարագրելի գեղեցիկ քիմիական ռեակցիաներ՝ ներկայացված ոչ ստանդարտ կերպով: Այստեղ չկան ոչ կոլբաներ, ոչ կափարիչներ, որոնք ավելորդ շեղում են ուշադրությունը: Այստեղ զուտ պրոցեսն է և ուրիշ ոչինչ:
        Հավատացնում ենք Ձեզ, որ Դուք երբեք չեք պատկերացրել, որ քիմիան կարող է լինել այսքան գեղեցիկ: Անպայման դիտեք.
        https://mediamag.am/chtesnvats-gexecik-qim-reakcianer/
        Իսկապես՝ աննկարագրելի գեղեցկություն:

        Comment


        • #5
          Յուրաքնչյուր դասավանդվող առարկա, այդ թվում նաև քիմիան` իր որոշակի ազդեցությունն է ունենում սովորողների զարգացման վրա: Դրա համար առաջին կարևոր պայմանը պետք է համարել տվյալ առարկայի համար սովորողի յուրահատուկ գիտելիքների, ունակությունների համակարգի տիրապետումը: Գիտելիքները տվյալ առարկայից ձևավորվում են օրենքների և տեսության հիմնական քիմիական հասկացությունների իմացության հիման վրա:

          Comment


          • #6
            Հարգելի Նելլի, առաջարկված թեման շժատ կարևոր է քիմիայի դասավանդման ընթացքում, հատկապես հիմնական դպրոցում, երբ կարևոր գիտելիքներ և հիմք են կառուցում, և ցանկալի է Ձեր կողմից առաջարկված թեման մանրամասնել և եթե կան Ձեր կողմից մեթոդներ, առաջարկեք, իսկ մենք էլ քննարկենք դրանց առվելությունները և կիրառման անհրաժտությունը։

            Comment


            • #7
              Գաաղտնիք չէ, որ սովորողներից շատերը չեն կարողանում գտնել համապատասխան գործակիցները, չգիտեն որտեղից սկսել, թույլ են տալիս մեծ սխալներ: Սկսում են փոխել ինդեքսները բանաձևերում, չեն ստուգում ատոմների հավասար լինելը ռեակցիայի աջ և ձախ մասերում: Այստեղ պատճառները շատ են: Նրանցից ոմանք կապված են աշակերտների մաթեմատիկական տարրական անգրագիտությամբ, ոչ լրիվ սկզբնական քիմիայի դասերի յուրացման պատճառով (նյութերի բաղադրության հաստատունության օրենք, քիմիական բանաձևեր) և ընդհանուր ուսուցման մեթոդին: Չհաշված նաև քիմիա առարկայի ուսուցման դասաժամերի խիստ քիչ լինելը:

              Ներկայացվելիք մեթոդների և մոտեցումների հիմքում ընկած է աշակերտակենտրոն ուսուցումը, որտեղ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ձեռք են բերվում սովորողների անմիջական ակտիվ մասնակցությամբ, իսկ ուսուցիչը կազմակերպում և ուղղորդում է այդ գործընթացը: Դա հնարավորություն կտա գիտելիքը դարձնել կիրառական, մեծացնել սովորողների հետաքրքրությունն ու շարժառիթը ուսումնական նյութի նկատմամբ:
              Վերջին խմբագրողը՝ manush; 01-08-18, 18:07.

              Comment


              • #8
                Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                Գաաղտնիք չէ, որ սովորողներից շատերը չեն կարողանում գտնել համապատասխան գործակիցները, չգիտեն որտեղից սկսել, թույլ են տալիս մեծ սխալներ: Սկսում են փոխել ինդեքսները բանաձևերում, չեն ստուգում ատոմների հավասար լինելը ռեակցիայի աջ և ձախ մասերում: Այստեղ պատճառները շատ են: Նրանցից ոմանք կապված են աշակերտների մաթեմատիկական տարրական անգրագիտությամբ, ոչ լրիվ սկզբնական քիմիայի դասերի յուրացման պատճառով (նյութերի բաղադրության հաստատունության օրենք, քիմիական բանաձևեր) և ընդհանուր ուսուցման մեթոդին: Չհաշված նաև քիմիա առարկայի ուսուցման դասաժամերի խիստ քիչ լինելը:
                Նելլի ջան շատ կարևոր թեմա եք քննարկում:կարծում եմ սա բոլոր քիմիկներին անհանգստացնող թեմա է:Յուրաքանչյուր ուսուցիչ մտածում է,թե ինչպես մատչելի ու հասանելի բացատրի ռեակցիաների հավասարեցման գործընթացը:Այդ թեմայի յուրացումը կախված է շատ թեմաների /նաև մաթեմատիկայի որոշ թեմաների/ յուրացման հետ:

                Comment


                • #9
                  Մեթոդ հունարեն բառ է (metodos), որը թարգմանաբար նշանակում է ինչ որ տեղ տանող ուղի, ճանապարհ: Մեթոդը ուսուցչի և աշակերտի համակցությունն է ուսումնական միջավայրում, նրանց համատեղ գործունեությունն է:
                  Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Չափազանց կարևոր է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող մեթոդների ճիշտ ընտրությունը և կիրառության կարողությունը:
                  Դժվար է պատկերացնել որակյալ դասավանդում, առանց ժամանակակից մանկավարժության տեխնոլոգիաների և մեթոդների իմացության, դասերի պլանավորման և վարման ընթացքում դրանց նպատակային կիրառման:

                  Comment


                  • #10
                    Շնորհակալ եմ Նարինե ջան, հուսով եմ ներկայացվելիք մեթոդները կուղղորդեն թեման ավելի դյուրին ներկայացնելու և յուրացնելու համար:

                    Comment


                    • #11
                      Մեթոդ ձախից աջ
                      Քիմիական ռեակցիայի հավասարեցման ժամանակ առաջին իսկ հարցը, որը տրվում է, դա այն է, թե որտեղ տեղադրել առաջին գործակիցը, ինչպիսին այն պետք է լինի, տեղադրել աջ թե ձախ կողմում: Այս մեթոդը տալիս է ձախից աջ:
                      Ութերորդ դասարանում գործակիցների տեղադրման համար տրված հասարակ օրինակներում այս մեթոդը նպատակահարմար է հավասարեցման համար:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Նելլի, համաձայն եմ այս մեթոդի հետ․․․․ Բայց օրինակ, կախված իրավիճակից, աշակերտը ինքն է ընտրում իրեն հարմար հավասարեցման մեթոդը։

                        Comment


                        • #13
                          Օրինակ՝ P+O→P2O5
                          2P+O2→P2O5
                          2P+2,5O2→P2O5
                          2,5 մոլեկուլ չի լինում, սակայն սովորողներին ասում ենք, որ գոյություն ունի 2,5 մոլ նյութ, դրա համար նման գրառումը լրիվ բավարարում է հաշվարկների ժամանակ: Բայց քիմիական ռեակցիաներում օգտքգործվում է ամբողջական թիվ:
                          Քիմիական ռեակցիաների հավասարեցման ժամանակ օգտագործում են նաև հանրահաշվական օրենքներ, այդ պատճառով բոլոր գործակիցները կրկնապատկում ենք.
                          4P+5O2→2P2O5

                          Comment


                          • #14
                            ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Նելլի, համաձայն եմ այս մեթոդի հետ․․․․ Բայց օրինակ, կախված իրավիճակից, աշակերտը ինքն է ընտրում իրեն հարմար հավասարեցման մեթոդը։

                            Հարգելի Մետաքսյա լիովին համաձայն եմ:

                            Comment


                            • #15
                              Ամենափոքր բազմապատիկիը գտնելու մեթոդ:
                              Այս մեթոդով առաջին հերթին գտնում են թթվածնի ատոմների թիվը, որը քիմիական ռեակցիաներում հավասարումից հետո պետք է լինի հավասար ռեակցիայի աջ և ձախ ,ասերումմ Գ(2,5)=10, այնուհետև կատարում են հանրահաշվական հաշվարկ` 10:2=5
                              Այս գործակիցը դրվում է թթվածնից առաջ` P+5O2→P2O5
                              10:5=2 գործակիցը դրվում է օքսիդից առաջ` P+5O2→2P2O5
                              և վարջապես ֆոսֆորի ատոմների թվի հավասարեցում` 4P+5O2→2P2O5
                              Այսպիսին պետք էլինի մեթոդների սկզբնական ընտրությունը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X