Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզիկան ինչպես դարձնել հետաքրքիր և սիրելի առարկա

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #61
    naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ալետա, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել:Կարող եմ կիսվել իմ փորձով: Վերջերս ինֆորմատիկա առարկայից անցկացրեցի բաց դաս՝ <<գիտությունների գալակտիկա>> թեմայով: Այնտեղ խոսվում է նաև ֆիզիկայի մասին: Հիմնականում Գալիլեյո Գալիլեյի , նրա կատարած հայտնագործությունների մասին : Ֆիզիկան շատ հետաքրքիր, կավելացնեյի նաև կյանքի առարկա է: youtube-ում գրեք nara Martirosyan, կգտնեք: Ավելացնեմ որ ֆիզիկան օգնում է գտնելու ճշմարտությունը՝ ինքնաճանաչողության ուղին: Ճանաչելով ինքներս մեզ, մենք բացահայտում ենք նաև տիեզերքից մի հյուլե, մի մասնիկ: Չէ որ մարդը տիեզերքի մի մասնիկն է: Մասը չի կարող ընկալել ամբողջը: Մյուս կողմից էլ չի կարելի իմանալ ամբողջը, չիմանալով մասը:
    Նառա ջան, համամիտ եմ ձեզ հետ,ինչպես գրել է Լոմոնոսովը․<<Եթե չգիտեմ տառերը, բայց ուզում եմ կարդալ ՝ անիմաստ է։ Այդպես էլ,եթե ուզում եմ բացղատրել բնության երևույթները,բայց գաղափար չունեմ սկզբի մասին ՝ նույնպես անիմաստ է։

    Comment


    • #62
      Հարգելի Ալետա ցանկացած առարկա դասավանդելիս ուսուցչի նպատակների իրագործման համար հարկավոր են ուսուցման հետևյալ մանկավարժական խնդիրները.
      • Սովորեցնել մտածել տրամաբանորեն, գիտականորեն, ստեղծագործաբար։
      • Սովորողների համար ուսումնական նյութը դարձնել ավելի ցուցադրական և համոզիչ, ձևավորել ոչ թե պարզապես գիտելիքներ, այլ գիտելիք համոզմունք, ինչը հիմք կհանդիսանա գիտական աշխարհայացք ձևավորելու համար։
      • Նպաստել կայուն գիտելիքների ձևավորմանը, քանի որ սովորողների կողմից ինքնուրույն ձեռք բերված տեղեկությունը ամուր պահպանվում է հիշողությունում, իսկ եթե նույնիսկ մոռացվում է, ապա այն հեշտությամբ վերականգնվում է, կրկնելով դատողության, ապացուցման և հիմնավորման քայլերը։
      • Ներգործել աշակերտների հուզական մթնոլորտի վրա, ձևավորել այնպիսի զգացումներ ինչպիսիք են` վստահություն իր ուժերի նկատմամբ, բավարարվածություն լարված մտավոր գործունեությունից։
      • Ձևավորել տարրական հմտություններ հետազոտական գործունեությունում։
      • Ձևավորել և զարգացնել դրական վերաբերմունք, հետաքրքրություն ինչպես տվյալ ուսումնական առարկայի, այնպես էլ ուսուցման նկատմամբ ընդհանրապես։

      Comment


      • #63
        Բնագիտական առարկաները հետաքրքիր ու մատչելի,տեսանելի դարձնելու համար շատ կարևոր է ՏՀՏ միջոցների կիրառումը:Այժմ շատ են ստեղծված հետաքրքիր,բազմաբովանդակ,շատ օգտակար տեսանյութերը,սահիկահանդեսները,որոնք տեղադրված են կրթական կայքերում:Մենք բոլորս կարող ենք ստեղծագործել,մեր մոտեցումները ցուցաբերել ստեղծելով նոր նյութեր:Հաճելի է երբ մեր ստեղծած դասանյութերը տեղադրվում են և դրանից օգտվում են բոլորը:

        Comment


        • #64
          Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում ,երբ արագընթաց փոփոխություններ են տեղի ունենում:Աստիճանաբար փոփոխության են ենթարկվում և վերանայվում իրականության մեր պատկերացումները,ավելի ու ավելի ենք ձգտում դրանք համապատասխանեցնել մեր կյանքի պահանջներին:Գիտելիքի մշակումը,յուրացումը,կիրառական և գործնական հմտությունների ձեռքբերումը այսօրվա ժամանակի հրամայականներն են:Այսօր,առավել քան երբևէ,կարևորվում է բնագիտական առարկաների ուսուցումը,որի հիմքում ընկած է դասավանդման նորագույն մեթոդները,մեթոդական հնարները:Ուսուցման մեթոդը ուսուցման գործընթացում ուսուցչի և սովորողի միջև փոխազդեցությունն արտացոլող մոտեցումների ու հնարների համախումբն է:
          Ուսուցման մեթոդն իր մեջ ներառում է`1.Ինչ սովորեցնել
          2.Ինչու սովորեցնել
          3.Ինչպես սովորեցնել
          Բնագիտական առարկաների դասավանդումը պահանջվում է կիրառել գծապատկերներ,ինչն օգնում է տեսողությամբ ընկալելի ձևով ձեռք բերած գիտելիքները հստակ ներկայացնել:օրինակ կարելի է կիրառել T-աձև, m-աձև աղյուսակներ,Վեննի գծապատկեր,Քառաբաժան և այլ գծապատկերներ:Քիմիայի ,ֆիզիկայի,կենսաբանության ուսուցման համար արդյունավետ են ոչ միայն գծապատկերներ պահանջող մեթոդական վարժությունները:Դասավանդման մեթոդների շարքում մեծ դեր ունի նաև համագործակցային ուսուցումը:
          Բոլոր մեթոդներն ու հնարները միմյանց լրացնում,արդյունավետ են դարձնում դասերը:
          Վերջին խմբագրողը՝ հեղնարսարգսյան; 11-05-18, 01:33.

          Comment


          • #65
            հեղնարսարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Բնագիտական առարկաները հետաքրքիր ու մատչելի,տեսանելի դարձնելու համար շատ կարևոր է ՏՀՏ միջոցների կիրառումը:Այժմ շատ են ստեղծված հետաքրքիր,բազմաբովանդակ,շատ օգտակար տեսանյութերը,սահիկահանդեսները,որոնք տեղադրված են կրթական կայքերում:Մենք բոլորս կարող ենք ստեղծագործել,մեր մոտեցումները ցուցաբերել ստեղծելով նոր նյութեր:Հաճելի է երբ մեր ստեղծած դասանյութերը տեղադրվում են և դրանից օգտվում են բոլորը:
            Հարգելի հեղնար ջան, ճիշտ է, ՏՀՏ միջոցների կիրառումը այսօր մեզ շատ է օգնում: Դասապրոցեսը ընթանում է ակտիվ մթնոլորտում: Տեսանյութերը համոզիչ և տպավորիչ տեղեկություններ են տալիս աշակերտներին: Բարձրանում է դասի որակը:

            Comment


            • #66
              Հարգելի՛ Ալետա,շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել, բարի ընթացք Ձեզ:

              Comment


              • #67
                Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ֆիզիկան նկարչության ու երաժշտության պես ստեղծագործական աշխատանք է:
                Սա այն առարկան է, որը լայնացնում է մեր մտահորիզոնը: Ամեն նոր օրվա շնորհիվ ցանկացած մարդ հնարավորություն է ստանում ինչ-որ բան անելու, որևէ նոր և հետաքրքիր բան իմանալու կամ ինչ-որ բանի հասնելու: Շատ կարևոր է բաց չթողնել կյանքի տված հնարավորությունները:
                Գիտության առողջացումը, հարկավոր է սկսել դպրոցներից, որտեղ այս պահին, ցավոք, չկան երեխաների մեջ գիտության հանդեպ սեր առաջացնելու անհրաժեշտ պայմանները:
                Բոլոր դպրոցական երեխաներին հետաքրքիր է, օրինակ, այն, թե ինչու են տեսնում տարբեր գույներ` ինչո՞ւ է երկինքը կեսօրին կապույտ, մայրամուտին` կարմիր: Այդ ամենը ֆիզիկան շատ լավ բացատրում է: Այսինքն, առարկայի շուրջ հետաքրքրությունը կարելի է առաջացնել երեխաների մոտ իրենց շրջապատող աշխարհի վերաբերյալ հարցեր ծնելով:
                Դպրոցականներին, կարելի է ոգևորել գիտական հաստատություններ, ինչպես նաև գիտաշխատողների կողմից դպրոցներ կանոնավոր այցերով: Հայաստանում նման այցեր գրեթե չեն կազմակերպվում, համենայնդեպս, եթե կազմակերպվում են էլ, շրջանի և հեռավոր մարզերի մասին խոսք անգամ չկա: Այդ այցերը դպրոցներ կամ դպրոցականներին լաբորատորիաներ բերելը պետք է մշտական լինեն, այլապես արդյունավետ չեն։ Դպրոցականը պետք է պարբերաբար աշխատի այդ նյութերի հետ։ Անհնար է, որ նրան քիմիան, ֆիզիկան, աշխարհագրությունը, կենսաբանությունը հետաքրքիր չլինեն:
                Եթե մենք՝ ուսուցիչներս, չաշխատենք ապագայի համար և ապագային ուղղված, լավատեսություն լինել չի կարող։ Սա շղթա է, որտեղ ամեն հատվածը պետք է անխափան աշխատանք տանի։
                Իմ կարծիքով, ֆիզիկան այն գիտությունն է, որ մաթեմատիկան ավելի հետաքրքիր է դարձնում:
                Հարգելի գործընկեր, ես քիմիայի նկատմամբ էլ հետաքրքրություն սերմանում եմ անընդհատ կապելով իրական կյանքին, այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չէ դասավանդել բնագիտական առարկաները:

                Comment


                • #68
                  Հարգելի՛ Նարինե, հարգելի՛ Նելլի, ես կարծում եմ, որ ոչ մի առարկա չի կարելի դասավանդել առանց կապ հաստատելու իրական կյանքի հետ: Մշտապես ցանկացած դաս կապում եմ և ներկա ժամանակաշրջանի և իրական կյանքի հետ:

                  Comment


                  • #69
                    Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը, ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում էՌ.Ֆայնման:
                    Որպեսզի ֆիզիկան բարդ և խրթին չլինի աշակերտների համար ամեն բառը, երևույթը պետք է ներկայացնել բնության, առօրյան կյանքի լեզվով հաճախ համեմատելով նաև մարդկային փոխհարաբերությունների հետ:Սիրել ֆիզիկա նշանակում է սիրել կյանքը )))

                    Comment


                    • #70
                      ani_sarg-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը, ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում էՌ.Ֆայնման:
                      Որպեսզի ֆիզիկան բարդ և խրթին չլինի աշակերտների համար ամեն բառը, երևույթը պետք է ներկայացնել բնության, առօրյան կյանքի լեզվով հաճախ համեմատելով նաև մարդկային փոխհարաբերությունների հետ:Սիրել ֆիզիկա նշանակում է սիրել կյանքը )))
                      Համամիտ եմ հարգելի գործընկեր, ցանկանում եմ հավելել միայն այն, որ ցանկացած առարկայի նկատմամբ հետաքրքրություն ու սեր կարելի առաջացնել, սովորողների մոտիվացիան մեծացնել տվյալ դասի համար ընտրելով համապատասխան ակտիվ մեթոդ կամ զուգագցելով մի քանի մեթոդներ, աշխատելով կիրառվող մեթոդի վրա՝ փորձել այն հնարավորինս համապատասխանեցնել դասարանին, վերլուծել և հասկանալ դասի չհաջողված պահերը, փորձել հնարավորն ու անհնարը բոլոր աշակերտների ներգրավելու համար:

                      Comment


                      • #71
                        Հարգելի Նելլի, կարծում եմ, որ գործնական, լաբորատոր աշխատանքները, համացանցից ներբեռնած տեսաֆիլմեր, սովորողների կողմից ինքնաշեն սարքերը, դրանց կիրառությունները և ավելի հասկանալի, և տեսանելի, և հետաքրքիր կդարձնեն նյութը:

                        Comment


                        • #72
                          Հարգելի Ալետա Հայրապետյան շատ արդիական հարց եք բարձրացրել : Ես որպես ֆիզիկայի ուսուցչուհի դասս արդյունավետ դարձնելու համար օգտվում եմ էլեկտրոնային գրատախտակից: Օգտվում եմ յուրաքանչուր դասարանի համար հետևյալ կայքից www.esource.armedu.am: Այս կայքը շատ հետաքրքիր է դարձնում դասապրոցեսը, անգամ աշակերտներն են առաջարկում պատրաստել ինքնաշեն նմանատիպ սարքեր և արդեն ունենք այդպիսի սարքերի հավաքածու:

                          Comment


                          • #73
                            ps2 bios versions list

                            FIFA 19 crashes while playing - DirectX12 Error appears ..... bug that afflicts the PC players of Fifa 19, or the audience cracks on the most excited occasions
                            To use the media creation tool, visit the Microsoft Software Download Windows 10 page from a Windows 7, Windows 8.1 or Windows 10 device. You can use ...
                            ps2 bios versions list

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X