Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզիկան ինչպես դարձնել հետաքրքիր և սիրելի առարկա

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիզիկան ինչպես դարձնել հետաքրքիր և սիրելի առարկա

    Յուրաքանչյուր առարկա ուսումնասիրելու համար աշակերտների մեջ նախ պետք է առաջացնել հետաքրքրություն տվյալ առարկայի հանդեպ, այնուհետև օրինակների, փաստերի միջոցով ամրապնդել նրանց հետաքրքրությունները: Պետք է խոսել հայ ֆիզիկոսների, նրանց հայտնագործությունների մասին: Ուսուցիչն աշակերտների հայացքներից կիմանա հեռտաքրքրեց առարկան նրանց, թե ոչ:
    Սիրելի ֆորումցիներ, եկեք քննարկենք և առաջարկեք ձեր մեթոդները, հնարները առարկայի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

  • #2
    Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Սիրելի Ալետա, հետաքրքիր հարցադրում եք առաջ քաշել,կարծում եմ, որ մերօրյա դպրոցը չպիտի բավարարվի սոսկ գիտելիքներ ու կարողություններ հաղորդելով, այլ իր մեջ պիտի ներառի աշակերտական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքը, որտեղ ուսուցչին ու սովորողին միավորում է բազմաթիվ հետաքրքրություններ, հրապուրանքներ, որոնք էլ կազմում են ուսուցիչ-աշակերը փոխհարաբերությունների հիմքը,պիտի ջանա, որպեսզի դասը դառնա առավել հետաքրքիր ու գրավիչ: Իսկ դրան հասնելու ուղիները շատ են...

    Comment

    • #3
      Սիրելի Վ. Հովհաննիսյան շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար:Իմ կարծիքով առաջին հերթին ուսուցիչը պետք է ունենա գիտելիք և մատուցման ճիշտ ձև: Նա պետք է կարողանա ճիշտ կիրառել տեսական գիտելիքները:

      Comment

      • #4
        Հարգելի գործընկերներ դասավանդումն արվեստ է, և ինչպես յուրաքանչյուր արվեստ, այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ ուսուցչից։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչներս օգտվում ենք որոշակի, և կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին փորձում ենք ավելացնել նաև նորը: Եվ որքան հմուտ է ուսուցիչը, և հարուստ գիտելիքներով, այնքան ավելի հետաքրքիր կլինի նրա վարած դասը:
        Շատ կարևորում եմ նաև, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, քանի որ դրանից ելնելով նա կհամակրի նաև նրա դասը:

        Comment

        • #5
          Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Համամիտ եմ Կարինե ջան, քանի դեռ աշակերտը չի սիրել ուսուցչին, նա չի կարող հետաքրքրված լինել նրա դասավանդած առարկայով:

          Comment

          • #6
            Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Յուրաքանչյուր առարկա ուսումնասիրելու համար աշակերտների մեջ նախ պետք է առաջացնել հետաքրքրություն տվյալ առարկայի հանդեպ, այնուհետև օրինակների, փաստերի միջոցով ամրապնդել նրանց հետաքրքրությունները: Պետք է խոսել հայ ֆիզիկոսների, նրանց հայտնագործությունների մասին: Ուսուցիչն աշակերտների հայացքներից կիմանա հեռտաքրքրեց առարկան նրանց, թե ոչ:
            Սիրելի ֆորումցիներ, եկեք քննարկենք և առաջարկեք ձեր մեթոդները, հնարները առարկայի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
            9 անհավանական հայտնագործություններ ֆիզիկայում

            Ֆիզիկան տիեզերքի մասին գիտություն է, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ գիտություն, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում այն ամենը, ինչ կա տիեզերքում: Անկասկած, ֆիզիկան գիտությունների ամենահետաքրքիր ճյուղն է, քանի որ, ինչպես պարզվում է, տիեզերքը ավելի բարդ համակարգ է, քան այն երևում է արտաքինից, իսկ արտաքինից այն իսկապես որ բարդ է երևում, մանավանդ գիտնականների վերջին հայտնագործություններից հետո:
            http://blognews.am/arm/news/68648/9-...fizikayum.html
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment

            • #7
              Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը

              Շատ կարևոր դիտարկում եք ներկայացրել Լիլիթ ջան

              Comment

              • #8
                Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Յուրաքանչյուր առարկա ուսումնասիրելու համար աշակերտների մեջ նախ պետք է առաջացնել հետաքրքրություն տվյալ առարկայի հանդեպ, այնուհետև օրինակների, փաստերի միջոցով ամրապնդել նրանց հետաքրքրությունները: Պետք է խոսել հայ ֆիզիկոսների, նրանց հայտնագործությունների մասին: Ուսուցիչն աշակերտների հայացքներից կիմանա հեռտաքրքրեց առարկան նրանց, թե ոչ:
                Սիրելի ֆորումցիներ, եկեք քննարկենք և առաջարկեք ձեր մեթոդները, հնարները առարկայի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

                https://www.youtube.com/watch?v=gDIe8JAwKt4

                Հարգելի Ալետա, դասի արդյունավետությունը կարելի է բարձրացնել ինտեգրված խաղ-մրցույթների միջոցով:

                https://lib.armedu.am/resource/17680
                Վերջին խմբագրողը՝ manush; 20-06-18, 11:43.
                Լիլիթ Կորյունի Սահակյան

                https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                https://lib.armedu.am/user/profile/2640

                Comment

                • #9
                  Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Յուրաքանչյուր առարկա ուսումնասիրելու համար աշակերտների մեջ նախ պետք է առաջացնել հետաքրքրություն տվյալ առարկայի հանդեպ, այնուհետև օրինակների, փաստերի միջոցով ամրապնդել նրանց հետաքրքրությունները: Պետք է խոսել հայ ֆիզիկոսների, նրանց հայտնագործությունների մասին: Ուսուցիչն աշակերտների հայացքներից կիմանա հեռտաքրքրեց առարկան նրանց, թե ոչ:
                  Սիրելի ֆորումցիներ, եկեք քննարկենք և առաջարկեք ձեր մեթոդները, հնարները առարկայի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
                  Սիրելի Ալետա, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել:Կարող եմ կիսվել իմ փորձով: Վերջերս ինֆորմատիկա առարկայից անցկացրեցի բաց դաս՝ <<գիտությունների գալակտիկա>> թեմայով: Այնտեղ խոսվում է նաև ֆիզիկայի մասին: Հիմնականում Գալիլեյո Գալիլեյի , նրա կատարած հայտնագործությունների մասին : Ֆիզիկան շատ հետաքրքիր, կավելացնեյի նաև կյանքի առարկա է: youtube-ում գրեք nara Martirosyan, կգտնեք: Ավելացնեմ որ ֆիզիկան օգնում է գտնելու ճշմարտությունը՝ ինքնաճանաչողության ուղին: Ճանաչելով ինքներս մեզ, մենք բացահայտում ենք նաև տիեզերքից մի հյուլե, մի մասնիկ: Չէ որ մարդը տիեզերքի մի մասնիկն է: Մասը չի կարող ընկալել ամբողջը: Մյուս կողմից էլ չի կարելի իմանալ ամբողջը, չիմանալով մասը:
                  Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 29-03-18, 01:33.

                  Comment

                  • #10
                    Կարող եք օգտվել նաև հետևյալ հղումից՝ https://lib.armedu.am/resource/22951
                    Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 29-03-18, 01:42.

                    Comment

                    • #11
                      Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ դասավանդումն արվեստ է, և ինչպես յուրաքանչյուր արվեստ, այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ ուսուցչից։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչներս օգտվում ենք որոշակի, և կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին փորձում ենք ավելացնել նաև նորը: Եվ որքան հմուտ է ուսուցիչը, և հարուստ գիտելիքներով, այնքան ավելի հետաքրքիր կլինի նրա վարած դասը:
                      Շատ կարևորում եմ նաև, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, քանի որ դրանից ելնելով նա կհամակրի նաև նրա դասը:
                      Այո, Կարինե ջան ուսուցիչը ունենալով տարիների փորձ, աշխատում է օգտագործել ավանդական արդյունավետ մեթոդները և ճիշտ նշեցիք նաև ուսուցչին համակրելու փաստը: Ամեն ինչ պետք է սիրով արվի:Լավ և արդյունավետ դաս վարելը իրոք արվեստ է:

                      Comment

                      • #12
                        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        9 անհավանական հայտնագործություններ ֆիզիկայում

                        Ֆիզիկան տիեզերքի մասին գիտություն է, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ գիտություն, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում այն ամենը, ինչ կա տիեզերքում: Անկասկած, ֆիզիկան գիտությունների ամենահետաքրքիր ճյուղն է, քանի որ, ինչպես պարզվում է, տիեզերքը ավելի բարդ համակարգ է, քան այն երևում է արտաքինից, իսկ արտաքինից այն իսկապես որ բարդ է երևում, մանավանդ գիտնականների վերջին հայտնագործություններից հետո:
                        http://blognews.am/arm/news/68648/9-...fizikayum.html
                        Լիլիթ ջան, իսկապես ֆիզիկան հրաշք գիտություն է:Եվ մենք հպարտ ազգ ենք, որ ունենք Վիկտոր Համբարձումյան, Աբրահամ և Արտեմ Ալիխանյաններ: Ինչպես մոռանալ 7-րդ դարի հսկա և հզոր փիլիսոփա Անանիա Շիրակացուն, ով գիտականորեն բացատրեց Արեգակի և Լուսնի խավարումները, մակընթացություններն ու տեղատվությունները, պաշտպանեց Երկրի գնդաձևության մասին տեսակետը, գրեց թվաբանության առաջին հայերեն դասագիրքը:

                        Comment

                        • #13
                          naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Սիրելի Ալետա, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել:Կարող եմ կիսվել իմ փորձով: Վերջերս ինֆորմատիկա առարկայից անցկացրեցի բաց դաս՝ <<գիտությունների գալակտիկա>> թեմայով: Այնտեղ խոսվում է նաև ֆիզիկայի մասին: Հիմնականում Գալիլեյո Գալիլեյի , նրա կատարած հայտնագործությունների մասին : Ֆիզիկան շատ հետաքրքիր, կավելացնեյի նաև կյանքի առարկա է: youtube-ում գրեք nara Martirosyan, կգտնեք: Ավելացնեմ որ ֆիզիկան օգնում է գտնելու ճշմարտությունը՝ ինքնաճանաչողության ուղին: Ճանաչելով ինքներս մեզ, մենք բացահայտում ենք նաև տիեզերքից մի հյուլե, մի մասնիկ: Չէ որ մարդը տիեզերքի մի մասնիկն է: Մասը չի կարող ընկալել ամբողջը: Մյուս կողմից էլ չի կարելի իմանալ ամբողջը, չիմանալով մասը:
                          Սիրելի Նառա, ճիշտ է, ֆիզիկան կյանքի առարկա է:Ֆիզիկական երևույթներ տեղի են ունենում ամենուր՝ տիեզերքում, Երկրի ընդերքում, մթնոլորտում, կենդանի օրգանիզմներում: Գովելի է, որ ինֆորմատիկայի դասին միջառարկայական կապ ես ստեղծել ֆիզիկա առարկայի հետ՝ աշակերտներին կրկին հիշեցնելով Գալիլեո Գալիլեյի հայտնագործությունները: Այո, ֆիզիկայի սկզբնավորման և զարգացման գործում իր ուրույն տեղն ունի իտալացի նշանավոր ֆիզիկոս և աստղագետ, բնության հետազոտման փորձարարական մեթոդի հիմնադիր Գալիլեո Գալիլեյը:

                          Comment

                          • #14
                            Մարդն ապրում է բնության մեջ և մաս է կազմում բնության: Դեռևս վաղ ժամանակներից սկսած մարդն ուսումնասիրել է իրեն շրջապատող աշխարհը և ձգտել է հասկանալ այնտեղ տեղի ունեցող երևույթները: Յուրաքանչյուր անհատ, ով ձգտում է հասկանալ աշխարհը, կամ ցանկանում ե այն վերափոխել, պետք է ծանոթ լինի ժամանակակից գիտության և տեխնիկայի հիմունքներին:

                            Comment

                            • #15
                              Ֆիզիկա առարկան հետաքրքիր և սիրելի դարձնելու համար, աշակերտներին պետք է տալ հստակ և փաստացի տեղեկություններ: Ֆիզիկան գիտություն է բնության մասին, իսկ բնությունը ուսումնասիրելու համար պետք է կատարել դիտումներ, փորձեր, չափումներ: Եթե աշակերտները կատարեն որոշակի դիտումներ(սառցե կտորը արևի ճառագայթների տակ ինչպես է հալվում, դիտեն ծիածանը և թվարկեն նրա գույները և այլն), փորձեր(տեսնեն ինչպիսի ջերմաստիճանում են եռում ջուրը, ձեթը, սպիրտը և այլն) կամ էլ կատարեն չափումներ(զանգված, ջերմաստիճան, ծավալ, արագություն...), նրանք իրենց կպատկերացնեն փոքրիկ «ֆիզիկոսների» կարգավիճակում: Նրանց պատասխանները կլինեն ավելի հստակ, աշակերտները վստահորեն կպնդեն իրենց կարծիքները, պատասխանները կլինեն ավելի համոզիչ:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X