Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են,կարողանում ենք արդյոք մանկավարժական աշխատանքի ընթացքում պահպանել սկզբունքները՝

օբյեկտիվություն
արդարություն
հուսալիություն
անկողմնակալություն
հավաստիություն
հիմնավորվածություն
մատչելիություն
թափանցիկություն
Օգտաործելով գնահատման հիմնական գործառույթներն են՝
1,սովորողի հիմնական գործունեությանև առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից՝ մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
2սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
3դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
4սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
5սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
6մանկավարժների վերապատրասման և մասնագիտական աճի ապահովումը,
7չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
8հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
9սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
10դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։