Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բնապահպանական դաստիարակությունը և կրթության կազմակերպումը ՀՀ միջն. դպրոցներում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկեր, ուրախ եմ, որ թեման ձեզ հետաքրքրեց ; Ներկայումս ՀՀ կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև,որոնք միտված են խթանելու և բարելավելու երկրում էկոլոգիական կրթությունը և իրազեկման զարգացումը;Մենք պետք է նպաստենք այս գործընթացին ;Նոր արդյունավետ մեթոդների օգնությամբ ուսուցիչն աշակերտներին կարող է ներգրավել այնպիսի աշխատանքների մեջ, որտեղ նրանք կարող են կիրառել դասերի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները; Կարող են, նույնիսկ, գտնել հնարավոր լուծումներ, իրականացնել նախագծեր; Առանձնապես խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների շրջանակներում; Ստեղծագործական ու արհեստագործական մոտեցումների/օրինակ, թափոններից պետքական իրերի պատրաստում/, խաղերի, մրցույթների, ուրախ նախագծերի օգնությամբ երեխաներին կարելի է ընդգրկել բնապահպանական տարբեր միջոցառումների մեջ, որոնք վերաբերում են կոնկրետ հենց իրենց դպրոցին,բակին,համայնքին;Այդ դեպքում աշակերտներն իրենց ավելի վստահ կզգան,որպես հասարակության կարևոր անդամ;Ուստի կարևոր եմ համարում նմանատիպ և բազմաբովանդակ աշխատանքներ իրականացնել հանրապետության մյուս դպրոցներում:
    Կարևոր թեմա եք քննարկում ,ուզում եմ հավելել, որ որոշ աշխատանքներ կարելի է կատարել առարկայական շաբաթվա ընթացքում,որը կարծում եմ ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ աշխատանքի տեսակներից է, որը հնարավորություն է ընձեռում իրենց ունակություններով և հետաքրքրություններով տարբեր մեծաքանակ սովորողներին ներգրավել բազմաբնույթ գործունեության մեջ: Սրանք կազմակերպվում են մ / մ նախապես մշակված աշխատանքային պլանին համապատասխան:
    Անցկացման նպատակը սովորողների մտավոր գործունեության ակտիվացումը և անձնային որակների զարգացումն է, տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրության, ստեղծագործական ունակությունների, առօրյա կյանքում մաթեմատիկական գիտելիքների կարևորագույն գիտակցման ձևավորումն է, բնությունը ավելի լավ ճանաչելն է,էկոլոգիական խնդիրների վեր հանումն է:

    Comment

    • mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի գործընկեր, ուրախ եմ, որ թեման ձեզ հետաքրքրեց ; Ներկայումս ՀՀ կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև,որոնք միտված են խթանելու և բարելավելու երկրում էկոլոգիական կրթությունը և իրազեկման զարգացումը;Մենք պետք է նպաստենք այս գործընթացին ;Նոր արդյունավետ մեթոդների օգնությամբ ուսուցիչն աշակերտներին կարող է ներգրավել այնպիսի աշխատանքների մեջ, որտեղ նրանք կարող են կիրառել դասերի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները; Կարող են, նույնիսկ, գտնել հնարավոր լուծումներ, իրականացնել նախագծեր; Առանձնապես խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների շրջանակներում; Ստեղծագործական ու արհեստագործական մոտեցումների/օրինակ, թափոններից պետքական իրերի պատրաստում/, խաղերի, մրցույթների, ուրախ նախագծերի օգնությամբ երեխաներին կարելի է ընդգրկել բնապահպանական տարբեր միջոցառումների մեջ, որոնք վերաբերում են կոնկրետ հենց իրենց դպրոցին,բակին,համայնքին;Այդ դեպքում աշակերտներն իրենց ավելի վստահ կզգան,որպես հասարակության կարևոր անդամ;Ուստի կարևոր եմ համարում նմանատիպ և բազմաբովանդակ աշխատանքներ իրականացնել հանրապետության մյուս դպրոցներում:
      Հարգելի Մառա ցանկանում եմ հավելել ,որ էքսկուրսիաների դերը ևս շատ մեծ է բնապահպանական դաստիարակոիթյան գործում:
      Էքսկուրսիայի ծրագիրը պետք է պարունակի գործունեության հերթական քայլերի մանրամասն նկարագրություն.
      1.բուսական և կենդանական աշխարհի ինչ դիտարկումներ պետք է կատարվեն
      2.ֆենոլագիական ինչ դիտումներ պետք է կատարվեն
      3.ինչ հավաքածուներ պետք է պատրաստվեն
      4.թեմայի վերաբերյալ ինչպիսի բացատրություններ և մեկնաբանություններ պետք է տրվեն էքսկուրսիայի ընթացքում
      5.ինչպիսի լրացուցիչ տեղեկություններ պետք է ստանան էքսկուրսիայի մասնակիցները միջառարկայական կապերի առումով
      6.ինչպիսի հերբարիումներ կամ կենդանիների հավաքածուներ պետք է պատրաստվեն էքսկուրսիայից հետո:

      Comment

      • svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի բնագետ, շատ մեծ է էքսկուրսիաների դերը աշակերտների գիտելիքների ամրապնդման գործում; Քանի որ բնապահպանական կրթության կարևոր մաս է կազմում փորձարարական կրթությունը, էքսկուրսիաների ճիշտ և նպատակային կազմակերպումը անհրաժեշտ է;կարևոր է նաև բնության գրկում տեսական գիտելիքների կիրառումը վերածել գործնականի;

        Comment

        • Բնության գեղեցկության ընկալման անձնական և անմիջական փորձը,վայրիբույսերի , կենդանիների հանդեպ հիացմունքը, էկոլոգիական փոխկապվածության բացահայտումը, բնական ռեսուրսներից անձնական շահ ստանալու հնարավորությունների բացահայտումը, բոլոր այս փորձերը հանգեցնում են բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ խորը և դրական վերաբերմունք:

          Comment

          • mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
            Բնության գեղեցկության ընկալման անձնական և անմիջական փորձը,վայրիբույսերի , կենդանիների հանդեպ հիացմունքը, էկոլոգիական փոխկապվածության բացահայտումը, բնական ռեսուրսներից անձնական շահ ստանալու հնարավորությունների բացահայտումը, բոլոր այս փորձերը հանգեցնում են բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ խորը և դրական վերաբերմունք:
            Հարգելի բնագետներ ,ապրիլի 22-ը նշվում է Երկիր մոլորակի օրը, առաջարկում եմ անցկացնել միջոցառումներ, էքսկուրսիաներ ,ֆիլմերի դիտումներ, շաբաթօրյակներ և տարբեր բնույթի բնապահպանական միջոցառումներ;Այս բոլոր աշխատանքները հերթական անգամ կնպաստեն աշակերտների մոտ սիրո և հոգատարության դրսևորում դեպի սեփական հայրենիքը;

            Comment

            • Սիրելի գործընկեր, անչափ հաճելի է մասնակցել այնպիսի թեմայի քննարկմանը, որը խիստ արդիական է, սիրով կմասնակցեմ

              Comment

              • Հարգելի՜ Մառա, անչափ իմաստալից էր։

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X