Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բնապահպանական դաստիարակությունը և կրթության կազմակերպումը ՀՀ միջն. դպրոցներում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բնապահպանական դաստիարակությունը և կրթության կազմակերպումը ՀՀ միջն. դպրոցներում

    Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Երկիր մոլորակի ամբողջականության և հավասարակշռության վերաբերյալ աշխարհահայացք ունեցող քաղաքացու ձևավորումը, ով կգիտակցի որ հասարակության կայուն զարգացման համար պետք է բնական էկոհամակարգի կայունություն, տնտեսության համաչափ զարգացում, համապատասխան սոցիալական պայմանների ապահովում: Դրան կարելի է հասնել, եթե որպես զենք օգտագործվի կրթությունը հանուն կայուն զարգացման, որը կապահովի մարդկային հասարակության գոյատևումը բնական պայմանների ու պաշարների արդյունավետ օգտագործումը շրջակա միջավայրի որակի պահպանումը: Այդ կերպ էկոլոգիական մտածելակերպը կդառնա կենսակերպ և մշակույթ:
    Բնապահպանական կրթության գլխավոր խնդիրը շրջակա միջավայրի բնապահպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: Իրազեկության տեսանկյունից թիրախային խմբերը բազմազան են: Սակայն, դրանցից ամենակարևոր խմբերից են երեխաները, քանի որ նրանք են հանդիսանում երկրի ապագան կերտողները: Բնապահպանական տարբեր թեմաների անդրադառնալու միջավայր են հանդիսանում տարրական և միջնակարգ դպրոցները, ինչպես նաև էկոակումբները:
    Որպես ԲԿ-ի արդյունավետ ուսուցման կարևոր մեթոդ համարում ենք դասարանային պարապմունքների զուգահեռ կրթական միջոցառումների, ներառյալ էքսկուրսիաների, ճամբարների, դպրոցական խմբակների, շաբաթօրյակների, ծառատունկի և այլնի կազմակերպումը: Բարենպաստ եղանակին ուսուցիչը կարող է աշակերտների հետ ուսուցողական զբոսանք կատարել մոտակա գետ, լիճ, այգի, անտառ, գործարան կամ հանքավայր: Էքսկուրսիաների դերը կարևորվում է նրանով, որ աշակերտներն ամրապնդելով ստացած տեսական գիտելիքները՝ ձեռք են բերում նաև գործնական կարողություններ և հմտություններ:
    Վերջին խմբագրողը՝ mara1972; 21-03-18, 11:10.

  • #2
    Սիրելի գործընկեր, անչափ հաճելի է մասնակցել այնպիսի թեմայի քննարկմանը, որը վերաբերվում է սովորողների բնապահպանական դաստիարակությանը: Ես հաճույքով կարձագանքեմ:

    Comment


    • #3
      Հարգելի Մառա շատ արդիական թեմա եք քննարկում, քանի որ այսօր ողջ մարդկությունը կանգնած է լուրջ բնապահպանակն հիմնախնդիրների առջև, որոնք սպառնում են ողջ մարդկության գոյությանը, ուստի այսօր շատ կարևոր է մարդկանց մոտ բնապահպանական դաստիարակության ձևավորումը, որը վերաբերում է երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր բնակչին։ Մենք պետք է հասնենք նրան, որ երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ պետք է գործի հետևյալ սկզբունքով <<Մտածել համամոլորակային գործել տեղային մասշտաբով>>։

      Comment


      • #4
        mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
        Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Երկիր մոլորակի ամբողջականության և հավասարակշռության վերաբերյալ աշխարհահայացք ունեցող քաղաքացու ձևավորումը, ով կգիտակցի որ հասարակության կայուն զարգացման համար պետք է բնական էկոհամակարգի կայունություն, տնտեսության համաչափ զարգացում, համապատասխան սոցիալական պայմանների ապահովում: Դրան կարելի է հասնել, եթե որպես զենք օգտագործվի կրթությունը հանուն կայուն զարգացման, որը կապահովի մարդկային հասարակության գոյատևումը բնական պայմանների ու պաշարների արդյունավետ օգտագործումը շրջակա միջավայրի որակի պահպանումը: Այդ կերպ էկոլոգիական մտածելակերպը կդառնա կենսակերպ և մշակույթ:
        Բնապահպանական կրթության գլխավոր խնդիրը շրջակա միջավայրի բնապահպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: Իրազեկության տեսանկյունից թիրախային խմբերը բազմազան են: Սակայն, դրանցից ամենակարևոր խմբերից են երեխաները, քանի որ նրանք են հանդիսանում երկրի ապագան կերտողները: Բնապահպանական տարբեր թեմաների անդրադառնալու միջավայր են հանդիսանում տարրական և միջնակարգ դպրոցները, ինչպես նաև էկոակումբները:
        Որպես ԲԿ-ի արդյունավետ ուսուցման կարևոր մեթոդ համարում ենք դասարանային պարապմունքների զուգահեռ կրթական միջոցառումների, ներառյալ էքսկուրսիաների, ճամբարների, դպրոցական խմբակների, շաբաթօրյակների, ծառատունկի և այլնի կազմակերպումը: Բարենպաստ եղանակին ուսուցիչը կարող է աշակերտների հետ ուսուցողական զբոսանք կատարել մոտակա գետ, լիճ, այգի, անտառ, գործարան կամ հանքավայր: Էքսկուրսիաների դերը կարևորվում է նրանով, որ աշակերտներն ամրապնդելով ստացած տեսական գիտելիքները՝ ձեռք են բերում նաև գործնական կարողություններ և հմտություններ:
        Հարգելի Մառա,շատ կարևոր թեմա եք քննարկում,քանզի այսօր մենք կանգնած ենք լուրջ բնապահպանական խնդիրները առջև,և պետք է պահպանենք բնությունը:Այստեղ տեղին է նշել Մ.Մ.Պրիշվինի խոսքը.<< Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը>>:

        Comment


        • #5
          Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Մառա,շատ կարևոր թեմա եք քննարկում,քանզի այսօր մենք կանգնած ենք լուրջ բնապահպանական խնդիրները առջև,և պետք է պահպանենք բնությունը:Այստեղ տեղին է նշել Մ.Մ.Պրիշվինի խոսքը.<< Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը>>:
          Միանգամայն իրավացի ես Արմենուհի ջան: Անհրաժեշտ է ստեղծել բնապահպանական կրթություն , նպաստելու, որպեսզի միմյանց ձուլվեն երեխան ու բնությունը, երեխան ու հայրենիքը, , երեխան ու ԵՐԿԻՐ մոլորակը և հասնել նրան, որ նա սիրի այս զարմանալի աշխարհակառույցը,որը կլինի մեր մոլորակի վրա նոր ապրելակերպի և նոր քաղաքակրթության ստեղծման հիմքը, նրա էկոլոգիական մտածողության հիմնաքարը:

          Comment


          • #6
            Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

            ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

            Comment


            • #7
              Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները:
              Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։

              Comment


              • #8
                Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է անթրոպոգեն գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի, և ֆունկցիայի խախտմանը։

                Դասակարգում
                Էկոլոգիական խդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց կոմպլեքսների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ.

                մթնոլորտային(մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական, մեխանիկական, ջերմային)
                ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում)
                աշխարհա-երկրամորֆոլոգիական (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
                բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն)
                կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, արոտային դեգրեսսիա, տեսակային բազմազանության կրճատում և այլն)
                կոմպլեքսային( լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։

                Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները.

                անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
                բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
                լանդշաֆտա-գենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով։

                Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա.

                ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել.
                1էկոլոգիահիդրոտեխնիկական,
                2էկոլոգիաարդյունաբերական,

                ըստ սրության
                1ոչ սուր,
                2չափավոր սուր,
                3սուր,
                4շատ սուր,

                ըստ բարդության
                1պարզ,
                2բարդ,
                3շատ բարդ,

                ըստ լուծման հնարավորության
                1լուծելի,
                2դժվար լուծելի,
                3գրեթե անլուծելի,

                ըստ տարածաշրջանների տարածական գրավման
                1լոկալ,
                2ռեգիոնալ,
                3գլոբալ,

                ըստ ժամանակահատվածի
                1կարճատև,
                2երկարատև,
                3գրեթե չանհետացող,

                Comment


                • #9
                  Հարգելի գործընկեր, ուրախ եմ, որ թեման ձեզ հետաքրքրեց ; Ներկայումս ՀՀ կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև,որոնք միտված են խթանելու և բարելավելու երկրում էկոլոգիական կրթությունը և իրազեկման զարգացումը;Մենք պետք է նպաստենք այս գործընթացին ;Նոր արդյունավետ մեթոդների օգնությամբ ուսուցիչն աշակերտներին կարող է ներգրավել այնպիսի աշխատանքների մեջ, որտեղ նրանք կարող են կիրառել դասերի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները; Կարող են, նույնիսկ, գտնել հնարավոր լուծումներ, իրականացնել նախագծեր; Առանձնապես խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների շրջանակներում; Ստեղծագործական ու արհեստագործական մոտեցումների/օրինակ, թափոններից պետքական իրերի պատրաստում/, խաղերի, մրցույթների, ուրախ նախագծերի օգնությամբ երեխաներին կարելի է ընդգրկել բնապահպանական տարբեր միջոցառումների մեջ, որոնք վերաբերում են կոնկրետ հենց իրենց դպրոցին,բակին,համայնքին;Այդ դեպքում աշակերտներն իրենց ավելի վստահ կզգան,որպես հասարակության կարևոր անդամ;Ուստի կարևոր եմ համարում նմանատիպ և բազմաբովանդակ աշխատանքներ իրականացնել հանրապետության մյուս դպրոցներում:

                  Comment


                  • #10
                    Մենք բոլորս էլ գիտենք,որ մարդը իր գործունեությամբ հանգեցրել է մթնոլորտի բաղադրության վերափոխմանը,և դրա հետ կապված ջերմաստիճանի,անձրևների քիմիական կազմի,ընդհանուր կլիմայական գործոնների նկատելի խորը փոփոխություններին: Մարդկությունը ուղղակի ապականում է երկիրը,մթնոլորտ արտանետելով ոչ պիտանի և նույնիսկ վնասակար նյութեր:Ժամանակակից զարգացած արդյունաբերության պայմաններում հասարակությունն օգտագործում է օդային ավազանը որպես ,,անծայրածիր,,տարածք,ուր կարելի ցանկացած թափոն շպրտել:Ուստի մենք պարտավոր ենք մեր աշակերտներին բնպահպանական կրթություն տալ:
                    ,,Օդային ավազանի աղտոտում,, թեման ես ուսուցանում եմ ապագայի անիվ մեթոդի միջոցով,վեր հանելով աղտոտման պատճառներն ու հետևանքները:Եթե հետաքրքիր է կարող եմ մանրամասնել:
                    Պակաս կարևոր չէ նաև քաղցրահամ ջրի հիմնախնդիրը,որը համամոլորակային է դարձել:

                    Comment


                    • #11
                      mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկեր, ուրախ եմ, որ թեման ձեզ հետաքրքրեց ; Ներկայումս ՀՀ կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև,որոնք միտված են խթանելու և բարելավելու երկրում էկոլոգիական կրթությունը և իրազեկման զարգացումը;Մենք պետք է նպաստենք այս գործընթացին ;Նոր արդյունավետ մեթոդների օգնությամբ ուսուցիչն աշակերտներին կարող է ներգրավել այնպիսի աշխատանքների մեջ, որտեղ նրանք կարող են կիրառել դասերի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները; Կարող են, նույնիսկ, գտնել հնարավոր լուծումներ, իրականացնել նախագծեր; Առանձնապես խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների շրջանակներում; Ստեղծագործական ու արհեստագործական մոտեցումների/օրինակ, թափոններից պետքական իրերի պատրաստում/, խաղերի, մրցույթների, ուրախ նախագծերի օգնությամբ երեխաներին կարելի է ընդգրկել բնապահպանական տարբեր միջոցառումների մեջ, որոնք վերաբերում են կոնկրետ հենց իրենց դպրոցին,բակին,համայնքին;Այդ դեպքում աշակերտներն իրենց ավելի վստահ կզգան,որպես հասարակության կարևոր անդամ;Ուստի կարևոր եմ համարում նմանատիպ և բազմաբովանդակ աշխատանքներ իրականացնել հանրապետության մյուս դպրոցներում:
                      Սիրելի Մառա ջան, կարծում եմ ամենևին էլ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր ՄԱՐԴՆ է հանդիսանում ԵՐԿԻՐ մոլորակի թիվ 1 աղետավայրը, ու մեր մոլորակի առողջացումը պետք է սկսել ՄԱՐԴՈՒ առողջացումից: Մոլորակային էկոլոգիայի և էկոլոգիական կրթության առաջին օղակը ՄԱՐԴՈՒ էկոլոգիան է, նրա էկոլոգիական մշակույթի ու կուլտուրայի պակասը, որի վկան ու ականատեսը ես այսօր եղա:

                      Comment


                      • #12
                        Հարգելի բնագետ ուրախ եմ,որհամաձայն եք ինձ հետ;Այո ;ճիշտ մեթոդ եքընտրել ; կարելի կիրառել նաև պրիզմայի մեթոդը;Այստեղ ևս պատճառահետևանքային կապերը լավ են երևում;Շատ կարևոր են ֆիլմերի դիտումը; Օրինակ ՛՛sos Սևան՛՛ ֆիլմը դիտելուց հետո աշակերտները նույնիսկ հուզվել էին,զարմանալի առաջարկներ էին անում Սևանը փրկելուհամար;

                        Comment


                        • #13
                          Էկոլոգիական դաստիարակությունը կբերի բնության նկատմամբ մարդու սպառողական, պահանջատիրական վերաբերմունքի փոփոխությանը:
                          Այս կրթությունը, որ մարդը ստանում է տանը և դպրոցում, էապես փոխում է նրա վերաբերմունքը բնության նկատմամբ`մարդը սպառողից վեր է ածվում ստեղծողի:
                          Այս գաղափարով ապրելը և գործելը յուրաքանչյուրիս պարտքն է:

                          Comment


                          • #14
                            Հարգելի Մարինե,

                            Շատ արդիական թեմա եք ներկայացրել քննարկմանը: Կարծում եմ բոլորը կարիք ունեն իրազեկվելու, բնապահպանական խնդիրները իմանալու և այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելու: Այսօրվա աշակերտները տեղեկացված են արդի բնապահպանական խնդիրներին և կարծում եմ, որ կարող են իրենց մասնակցությունը և ներդրումը ունենալ հիմնախնդիրների լուծման հարցում:

                            Գ. Բուլդոյան

                            Comment


                            • #15
                              Հարգելի բնագետ ուրախ եմ,որ համաձայն եք ինձ հետ: Այո, ճիշտ մեթոդ եք ընտրել, կարելի է կիրառել նաև պրիզմայի մեթոդը: Այստեղ ևս պատճառահետևանքային կապերը լավ են երևում: Շատ կարևոր են ֆիլմերի դիտումը: Օրինակ <<sos Սևան>> ֆիլմը դիտելուց հետո աշակերտները նույնիսկ հուզվել էին, զարմանալի առաջարկներ էին անում Սևանը փրկելուհամար:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X