Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կերակրի աղ (սպիտակ թույն )

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Կերակրի աղ (սպիտակ թույն )

    Այսօր մենք հաստատ կարող ենք ասել, որ կերակրի աղը "դանդաղ մահ է"։ Աղի օրական պահանջը հասուն մարդու օրգանիզմում կազմում է 6-8 գրամ:
    Վերջին խմբագրողը՝ manush; 11-09-18, 18:36.

  • #2
    Իրավացի էս Նելլի ջան, բայց մյուս կողմից էլ առանց կերակրի աղի անհնարին է պատկերացնել սննդի համը, ինչպե՞ս վարվել...

    Comment

    • #3
      Սիրելի տիկին Հովհաննիսյան մասնագետների կարծիքները կերակրի աղի մասին տարբեր են, ոմանք ասում են, որ աղից պետք է հրաժարվել, ոմանք էլ ասում են, որ աղը յոդի միակ աղբյուրն է, որի պակասը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Սննդի մեջ ամեն ինչ կարելի է փոխարինել , բայց աղն անփոխարինելի է:

      Comment

      • #4
        Սիրելի Նելլի ես էլ արդեն անհանգստացա, թե առանց աղի ի՞նչ պիտի անենք... Շնորհակալ եմ, քննարկման համար, իսկապես աղը մեր կենցաղում անփոխարինելի նյութ է, պարզապես չպետք է այն չարաշահել: Իմ շրջապատում շատ են այն մարդիկ, ովքեր չափի զգացում չունեն աղի օգտագործման ժամանակ: Ամեն դեպքում անհրաժեշտ է մարդկանց իրազեկել աղի չարաշահումների դեպքում առաջացող վտանգների մասին:

        Comment

        • #5
          Երբ օրգանիզմում ավելանում է կերակրի աղի քանակը, այն կարող է համգեցնել նրան, որ առաջանան բազմաթիվ հիվանդություններ, որոնցից են
          1. հիպերտոնիա` ճնշման կտրուկ տատանումներ
          2. սրտային անբավարարություն
          3. ստամոքսի ուռուցքային հիվանդություն
          4. օստեոպարոզ
          5. ճարպակալում
          Կերակրի աղի շատ օգտագործման արդյունքում կարող է առաջանալ կատարախտ:Այն մարդիկ ովքեր տառապում են ռևմատիզմ հիվանդությունով, արտրիտով և ուրիշ անոթային հիվանդություններով, պետք է կատեգորիկ սննդակարգից հանեն կերակրի աղը:

          Comment

          • #6
            Սիրելի նելլի, գաղտնիք չէ, որ կերակրի աղի չարաշահումը վնասակար է:

            Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։

            Նշենմ նաև, որ աղի ավելցուկը կարող է վնասակար լինել, օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում, որի ժամանակ աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։ Այնուամենայնիվ, հարկավոր է հիշել, որ կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։

            Comment

            • #7
              Դեռևս մ.թ.ա. չորրորդ դարում մարդիկ գտան, որ սննդի պատրաստման ժամանակ աղի օգտագործումը ավելի համեղ է այն դարձնում: Առաջին աղի բյուրեղները հայտնաբերվել են Եվրոպայի և Ասիայի պեղումների ժամանակ: Հինգերորդ դարի վերջում արդեն արտահանում էին ավելի մեծ մասշտաբներով:

              Comment

              • #8
                Հարգելի Նելլի, ողջունում եմ Ձոր կողմից առաջարկված թեման և ասեմ, կարևոր հարց եք առաջ քաշել, այո, կերակրի աղի շատ քանակը կարող է վտանգավոր լիել մրդու օրգանիզմի համար և արդիկ դրա մասինպետք է տեղյակ լինեն:

                Comment

                • #9
                  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կերակրի աղը իսկապես / սպիտակ մահ է/: Միջին տարիքի մարդկանց մոտ մի քանի տասնյակ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ աղի շատ օգտագործումը սննդի մեջ կարող է հանգեցնել ստամոքսի չարորակ ուռուցքի առաջացմանը, որը հիմնականում նկատվում է տղամարդկանց մոտ:
                  Հայտնի բիոքիմիկ Ժորես Մեդվեդևը նշել է, որ առանց աղի օգտագործման դիետայի դեպքում մարդը կարող է ապրել 10-11 օր:
                  Կերակրի աղի մի մասը օրգանիզմ է ներթափանցում սննդի հետ, օրինակ
                  . 100 գրամ հացի մեջ պարունակությունը մոտ 1 գրամ է
                  . 100 գրամ պանիրի մեջ 1,5-3,5 գրամ
                  . 100 գրամ ապխտած երշիկի մեջ 3-3,5 գրամ
                  . 100 գրամ կարագի մեջ 1,5 գրամ
                  . 100 գրամ մսի, ձկան պահածոների մեջ 1,5-2 գրամ

                  Comment

                  • #10
                    Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել աղով հարուստ վերամշակված մթերքները և դրանք փոխարինել մրգերով ու բանջարեղենով: Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում կոփել մարմինը, ինչը նպաստում է օրգանիզմից աղի հեռացմանը:

                    Comment

                    • #11
                      Կան երկրներ, որոնք իջեցրել են աղի օգտագործման մակարդակները, օրինակ Ֆինլանդիայում բնակչության 1/3 մասը պակասեցրել է աղի օգտագործումը, որի հետևանքով 80 տոկոսով նվազել է ինսուլտի քանակը: Վերջին ուսումնսիրությունների արդյունքում հայտնի են դարձել, որ աղի մեծաքանակ օգտագործումը վնասակար է նաև ուղեղին:

                      Քերոլ Գրինվուդը իր ուսումնասիություններից հետո եկավ այն եզրակացության, որ մարդիկ ովքեր ամնեշատն են աղ օգտագործում և քիչ են մարզվում, ժամանակի ընթացքում նրանց մոտ նկատվում է ճանաչողության կորուստ:

                      Comment

                      • #12
                        Կերակրի աղը ոչ միայն կարևոր է մարդու համար, այլ նաև կենցաղու, օրինակ`

                        • որպեսզի գունավոր շորերը չկորցնեն իրենց գույնը, կարելի է ավելացնել լվածքի փոշու հետ մի քանի կտոր աղի բյուրեղ

                        • որպեսզի ձուն եփելիս չճաքի կարելի է ավելացնել մի փոքր աղ

                        • գրիպի ժամանակթույլ աղաջուրը կարող է թեթևացնել վիճակը / որպես կաթիլներ /

                        • մարմնի համար աղով շփումը շատ օգտակար է

                        • երբ կաթսայի մեջ այրվում է սնունդը, ավելացրեք աղ և թողեք մի քանի ժամ, այն անմիջապես մաքրվում է:

                        Comment

                        • #13
                          Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                          Այսօր մենք հաստատ կարող ենք ասել, որ կերակրի աղը /դանդազ մահ է/:Աղի օրական պահանջը հասուն մարդու օրգանիզմում կազմում է 6-8 գրամ:
                          Աղը երբեք էլ սովորական մթերք չի եղել, այն միշտ էլ ինչ-որ բանով առավել է եղել: Աղի վերաբերյալ առածներ կան, նույնիսկ սնահավատություններ… Եվ այսպես, ինչն է, այնուամենայնիվ, աղի մեջ շատ, օգուտը թե՞ վնասը:
                          Նատրիումն ու քլորը օրգանիզմ են«մուտք գործում» հիմնականում կերակրի աղի միջոցով (նատրիումի քլորիդ): Իսկ որքանով է օգտակար մարդու առողջության համար նատրիումը և քլորը:

                          Մարդու օրգանիզմում մոտ 15 գրամ նատրիում է պարունակվում, ընդ որում, դրա երրորդ մասը ոսկրերում է, իսկ մնացածը` արտաբջջային հեղուկներում, նյարդային և մկանային հյուսվածքներում:

                          Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային նյութափոխանակության, թթվա-հիմնային հավասարակշռության, բջիջներում, հյուսվածքներում և արյան մեջ օսմոտիկ ճնշման կարգավորման համար, նպաստում է օրգանիզմում հեղուկի պահպանմանը, ակտիվացնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը:
                          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                          Ադոլֆ Դիստերվեգ

                          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                          Comment

                          • #14
                            Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

                            Աղն անհրաժեշտ է օրգանիզմում ճիշտ նյութափոխանակության համար։ Առանց աղի խաթարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը։ Աղի քաղցը կործանարար է թե՛ մարդու, թե՛ կենդանիների համար։ Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ կերակրի աղն ունի 14000 կիրառություն: Գոյություն ունի աղի օգտագործման ևս մեկ անսովոր եղանակ. ԱՄՆ—ի Նյու—Յորք նահանգի Իտակու քաղաքից դեպի օդանավակայան տանող խճուղին այժմ «աղուղի» է։ Այն պատված է աղի բլոկներով և 20 տարում մաշվելու նշաններ ցույց չի տվել։

                            • #15

                              Գիտնականները Միջազգային ազգերի կազմակերպությանը կոչ են անում կենտրոնացնել ջանքերն աշխարհում առաջիկա 10 տարիներին աղի օգտագործման նվազեցման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, կերակրի աղի օգտագործման 15 տոկոսով նվազեցումը կարող է ամբողջ աշխարհում առաջիկա 10 տարիների ընթացքում կանխել 8.5 մլն մարդու մահ:
                              Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 70 տոկոս ինֆարկտի եւ սրտի կաթվածի դեպքերն արձանագրվում են զարգացող երկրներում, աղի օգտագործումը նվազեցնելու արդյունքը կունենա գլոբալ նշանակություն: Ուսումնասիրողների կարծիքով' աղի նվազեցման գործում այդքան արդյունավետ չեն լինի սոցիալական գովազդները: Նրանք պնդում են, որ պետական մոտեցում է անհրաժեշտ:
                              Աղի հյուսիսամերիկայն ինստիտուտը, որն աշխարհում աղի վերամշակման խոշոր ընկերություններից մեկն է, աղի վերաբերյալ գիտնականների բացասական մոտեցումը համարում է մտացածին:
                              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                              Ադոլֆ Դիստերվեգ

                              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X