Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կերակրի աղ (սպիտակ թույն )

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հեղուկների լուծելիության կանխումը ջերմաստիճանից ունի բարդ բնույթ։ Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած, այսինքն՝ այլևս հնարավոր չէ տվյալ պայմանում լուծել նոր քանակներ։ Աղի հագեցած լուծույթ կարող է ստացվել նաև այդ դեպքում, երբ մեծ քանակով աղը հպման մեջ դրվի ջրի հետ։ Որոշ ժամանակ անց կստեղծվի հավասարակշռություն. միավոր ժամանակում որքան աղ նստվածքից անցնի լուծույթ, նույնքան աղ էլ կանցնի լուծույթից նստվածք։ Նստվածքի վրայի լուծույթը կլինի հագեցած։ Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած վիճակին, ապա կոչվում է չհագեցած, այսինքն՝ կարելի է լուծել նոր քանակներ։ Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ գերհագեցած լուծույթ, որը տվյալ պայմանում պարունակում է ավելի շատ նյութ, քան հագեցած լուծույթում է։ Սակայն այդպիսի լուծույթները չափազանց անկայուն են, և դրանց ստացման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Գերհագեցած լուծույթը թափահարելիս կամ դրա մեջ լուծված նյութի փոքր բյուրեղ գցելիս նյութի ավելցուկն անմիջապես անջատվում է նստվածքի ձևով, և գերհագեցած լուծույթը վերածվում է հագեցածի։

    Comment


    • Լուծույթների հատկությունները կախված են լուծույթում պարունակվող նյութի քանակից, ուստի այդ հատկությունները նկարագրելիս պետք է անպայման նշել լուծույթի բաղադրությունը։
      Լուծույթի քանակական բաղադրությունն ընդունված է արտահայտել զանգվածային բաժնով, որը նշանակվում է հունական այբուբենի օմեգա՝ ω, տառով։
      Օրինակ
      400 գ ջրում 20°C ջերմաստիճանում 100 գ կերակրի աղ է (NaCl) լուծված։ Որոշե՛ք աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։
      Լուծման քայլերը.

      1.Նախ որոշենք լուծույթի զանգվածը.

      m (լ-թ) =m (ջուր) +m (աղ), այսինքն՝ m (լ-թ) =400+100=500 գ

      2.Ըստ սահմանման՝ որոշենք աղի զանգվածային բաժինը լուծույթում.

      ω(աղ)=m(աղ)m(լ−թ) այսինքն՝ ω(աղ)=100500=0,2 կամ 20%

      Comment


      • Լուծույթի քանակական բաղադրության մոտավոր (որակական) գնահատման նպատակով օգտագործում են խիտ և նոսր լուծույթներ հասկացությունները:
        Խիտ լուծույթը լուծված նյութի համեմատաբար մեծ քանակություն է պարունակում՝ այնպես, որ լուծիչի ու լուծվող նյութի քանակությունները համաչափելի են։ Օրինակ' 8°Cջերմաստիճանում 100 գ ջրում 160 գ արծաթի նիտրատ է լուծվում, ուստի ստացվածը խիտ լուծույթ է (100 գրամն ու 160 գրամը համաչափելի մեծություններ են)։
        Նոսր լուծույթում լուծված նյութի փոքր քանակություն է պարունակվում՝ լուծիչի քանակության հետ անհամաչափելի։ Օրինակ՝ 8°C ջերմաստիճանում 100 գ ջրում 0,02 գ կալցիումի սուլֆատ է լուծվում, ուստի ստացվածը նոսր լուծույթ է (100 գրամն ու 0,02 գրամը համաչափելի մեծություններ չեն)։

        Comment


        • Շատ օգտակար նյութ էր, պատրաստված է գեղեցիկ և հարուստ

          Comment


          • Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է: Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը: Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ: Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ: Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն:
            Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար: Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց: 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար:

            Comment


            • vred-soli.jpg

              Comment


              • Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին․ դրա համար էլ այդ աղը պատկանում է առաջին անհրաժեշտության նյութերի թվին։ Շատ նոսր լուծույթի ձևով կերակրի աղը կիրառվում է նաև բժշկության մեջ (ֆիզիոլոգիական լուծույթ)։
                Նատրիումի քլորիդը կիրառվում է պահածոներ պատրաստելիս, այսինքն՝ սնունդը փչանալուց պաշտպանելու համար։ Աղ դրված միսը, ձուկը, բանջարեղենը ավելի երկար են պահվում, քան թարմ վիճակում, որովհետև բարձր կոնցենտրացիաների դեպքում աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները։

                Comment

                Sorry, you are not authorized to view this page
                Working...
                X