Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից
Նայել գրառումը
Քիմիայի դասավանդումը
Collapse
X
-
Ճիշտ եք սիրելի Վարդուհի:Չափազանց կարևոր է ուսուցչի խոսքը, որը ուսուցման և դաստիարակության հիմնական մասնագիտական բաղադրիչն է:Խոսքը նշմարում է ուսուցչի մասնագիտական մտածելակերպի, վարքագծի առանձնահատկությունները:Ոչ ճիշտ խոսքը կարող է բերել լուրջ բացասական հետևանքների:Լիլիթ Կորյունի Սահակյան
https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan
https://lib.armedu.am/user/profile/2640
- Մեջբերում
-
-
Ժամանակակից դպրոցը, ինչպես երբևէ, ապրում է լուրջ հեղաշրջում: Հնրակրթական դպրոցի բարեփոխումները կոչված են պատանիներին ու աղջիկներին զինել սովորելու, աշխատելու, մտածելու կարողություններով և հմտություններով: Իսկ այդ բոլորի հիմքը դրվում է տարրական դասարաններում: Տարրական դպրոցը այն հիմնաքարն է, որի վրա է հետագայում բարձրանում շենքը: Այդ է պատճառը, որ դպրոցական բարեփոխումները անդրադարձան հատկապես տարրական դասարաններում ինչպես նաև բնագիտկան առարկաների ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործմանը:
- Մեջբերում
Comment
-
-
Բարեփոխումների առաջ քաշած դրույթներն իրականացնելու գործում կարևոր դեր ունի ուսուցիչը: Նա պետք է ստեղծագործի, նրա միտքը պետք է լինի պրպտող ու հետազոտող: Ժաամանակակից դասը արդյունավետ դարձնելու համար ուսուցիչը պետք է ծանոթ լինի մանկավարժական գիտության նորագույն նվաճումներին և առաջավոր ուսուցիչների ուսանելի փորձին, ստեղծի իր աշխատանքային սեփական «դարբնոցը»: Այսօր տարրական դասարանների ուսուցիչները վերանայում են իրենց փորձը, որոնում ուսուցման նորանոր ձևեր և մեթոդներ, վերակառուցում դասի պրոցեսը: Այսօրվա ուսուցիչը իր ձեռքի տակ ունի բազմազան միջոցներ, որոնցով կարելի է ուսուցումը դարձնել հետաքրքիր ու բովանդակալից:
- Մեջբերում
Comment
-
-
Բնական է, որ ամեն ինչի մասին հնարավոր չէ այստեղ հանգամանորեն խոսել, քանի որ աշխատանքներն անընդհատ կատարելագործվում, հագենում են նոր տարրերով ու ձևերով, տեխմիջոցներով, ինքնաշեն նյութերի հարստացմամբ, երեխաների հետ տարվող փորձարարական զանազան բնույթի աշխատանքներով:
Այնուհանդերձ ես գտնում եմ, որ այն, ինչի մասին ես կխոսեմ, կարող է օգտակար լինել իմ գործընկերներին, նոր, գործնական մտքեր հուշել նրանց, ի վերջո, խորհելու, գուցե և բանավիճելու առիթ կտաս, որոնք, իմ կարծիքով, կնպաստեն ընդհանուր ու միասնական նպատակի իրականացմանը՝ հայրենիքին տալու ժամանակակից, կրթված ու դաստիարակված սերունդ:
- Մեջբերում
Comment
-
-
Այսպիսով, գալիս եմ այն եզրակացության, որ ճիշտ կազմված և մեթոդապես հիմնավորված դիդակտիկ նյութերը ժամանակին և նպատակային օգտագործելու դեպքում ուսուցանվող նյութը դառնում է դյուրամարս, դասն անցնում է հետաքրքիր, մեծանում է սովորողների ճանաչողական ակտիվությունը, ուսուցումը դառնում է արդյունավետ:
- Մեջբերում
Comment
-
-
Սիրելի Գյուլնարա թեման արդիական է:
Փորձնական աշխատանքները ներառում են փորձի կատարում, խնդիրների լուծում, գծապատկերների, քարտեզների, գծագրերի կազմում, ծրագրերի ստեղծում, սարքերի պատրաստում և այլն։ Ուսուցման գործընթացի այս կարևոր մասի ստուգումը բավարարում է պրակտիկայի և կյանքի հետ ուսուցման կապի սկզբունքին, ուղղորդում է սովորողին դեպի գիտելիքների կիրառում։ Այսօր, սովորողների գիտելիքների կիրառման կարողությունների ստուգումն առավել արդիական է, կարևոր և կենսունակ։
- Մեջբերում
Comment
-
-
Քիմիան սերտ կապի մեջ է բոլոր բնագիտական առարկաների հետ : Այստեղ կարևորությունը տալիս ենք համագործակցային և այն մեթոդներին, որոնք կարող են օգնել այդ առակաների միաձուլմանը և հեշտ ուսուցմանը:Դասին զուգակցել ուսուցման անհրաժեշտ ձևերը՝ խմբային, անհատական, համադասարանական, համագործակցային: Պետք է կիրառել տարբեր վիկտորինաներ, մտավոր խաղեր,կազմակերպել բեմականացված դասեր և, ամենակարևորը, կատարել փորձեր: Տեղին է նշել չինական ասացվածքը՝Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՆարինե ջան, շնորհակալ եմ նյութին անդրադառնալու համար:
[ATTACH=CONFIG]5237[/ATTACH]
Լսում եմ ՝մոռանւմ եմ,
Տեսնում եմ՝ հիշում եմ,
Կատարում եմ՝հասկանում եմ:
Քիմիան փորձարարական գիտություն է : Նրա միջոցով ճանաչում են նյութերը, դրանց կառուցվածքը,հատկանիշները : Փորձերի միջոցով թափանցում են նյութերի զարմանահրաշ աշխարհը, հետաքրքրություն է առաջանում առարկայի նկատմամբ, աշակերտները առարկան կապում են կյանքի, կենցաղի, արվեստի ու գեղեցիկի հետ, ձեռք բերում զգուշություն՝ պահպանելով անվտանգության կանոնները, խորացնում են գիտելիքները, համեմատում, համադրում, ընդհանրացնում են կատարածը, տեսածը: Աշակերտներն պասիվ վիճակից հայտնվում են մասնակցի, կատարողի դերում:
- Մեջբերում
Comment
-
-
,,Մետաղներ,, թեմայի ամփոփումAnushmarg-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Գյուլնարա համամիտ եմ Մետաքսյայի հետ:Ինձ էլ հետաքրքիր է դասի պլանը տեսնել քայլերով:Կուզենայի տեսնել ինչ մեթոդեր կամ հնարներ եք օգտագործել և ,եթե դասին վերաբերվող ցուցադրությունն ունեք դա ևս տեղադրեք:
Ինտեգրված դաս քիմիա – ֆիզիկա `<<Մետաղները տիզերքում >>
Դասի նպատակը՝
ա. Կբնութագրեն -մետաղներն ըստ հետևյալ սխեմայի՝
դիրքը ՊՀՙ,,ատոմի կառուցվածքը,բնության մեջ գտնվելը,ֆիզիկական և քիմիական հատկությունները,վալենտականությունը,ՕԱ,միացությունները,կիրառումը
Կներկայացնեն-մետաղների ստացման ընդհանուր եղանակները
Կգրեն –մետաղների քիմիական հատկությունները պատկերող ռեակցիաների հավասարումներ
Կբնութագրեն ալկալիական և հողալկալիական մետաղները,դրանց օքսիդները,հիդրօքսիդները
Կհաշվեն մետաղների զանգվացային բաժինը տվյալ նմուշում
Կբնութագրեն մետաղները, որոնք համապատասխանում են արեգակնային համակարգում մոլրակների հետ
Ցուցադրական նյութ՝ ՊՀ,սխեմաներ,նկարներ,քարտեզ,պաստառներ,քարտեր, սլայդ ցուցադրելու համար անհրաժեշտ ՏՀՏ միջոցներ
Դասի ընթացքը՝,1.Խթանման փուլ . Ակտիվացնող վարժություն,կատարել մտագրոհ ,,Մետաղներ,,- ,, Մոլորակ,, բառով:Խմբավորել բոլոր բառերը,որոնք կգրվեն գրատախտակին ,կազմելով աղյուսակ՝
Իմաստի ընկալման փուլ
1. Բնութագրում են մետաղների դիրքը ՊՀՙ, , 2. բացատրում են մետաղների ատոմների կառուցվածքը ալյումին և երկաթ տարրերի օրինակով 3.բացատրում են քիմիական կապի բնույթը մետաղներում, 4.Ներկայացվում են մետաղների բյուրեղացանցի կառուցվածքը,այն կապելով ֆիզիկական հատկությունների հետ,բնության մեջ գտնվելու և կենսաբանական դերի հետ: 5. քարտեզի վրա ցուցադրվում են այն երկրները,որոնք հարուստ եմ մետաղների հանքատեսակներով,օրինակ՝
մետաղներ Երկիրը,վայրը
Ալկալիական մետաղներ Ռուսաստան՝Սոլիկամսկի հանք,Գերմանիա՝Ստասսֆուրտիհանք,Ֆրանսիա՝Էլզասի հանք
Cu ԱՄՆՙՙՙ,Չիլի,Կանադա,Ղասախստան,Անդրկովկաս,Ուրալ
Ag Կանադա,Ղասախստան,Հյս Կովկաս,Ուրալՙՙ,Ալթայ
Au Կանադա,Ավստրալիյա,Սիբիր,Ռուսաստան.Հվ Աֆրիկա
Fe Ուրալ,Կերչ,Կուրսկ,Կրիվոյ Ռոգ,Սիբիր,Կոլա թկզ
Mo ԱՄՆՙ,Չիլի,Մեքսիկա,Նորվեգիա,Մարոկկո
Al Ռուսաստան ,Ղազախստան
Pb Ավստրալիա,ԱՄՆՙՙ ,Գերմանիա,Մեքսիկա,Ղասախստան,Ռուսաստան
Zn Ռուսաստան,Ղազախստան,
Hg Իսպանիա՝Ալմադեն,Իտալիա
Հատուկ ուշադրությամբ ներկայացվում են Հայաստանի մետաղամշակման և հանքարդյունաբերական կենտրոնները,ցուցադրելով քարտեզի վրա:
6. Մետաղների քիմիական հատկությունները ներկայացնելու համար կատարվում են պարզ փորձեր՝մագնեզիումի այրումը,բենգալյան ձողիկի այրումը,սնդիկի փոխազդեցությունը ծծմբի հետ,երկաթի և պղնձարջասպի լուծույթի միջև ընթացող երևույթները,միաժամանակ գրելով համապատասխան ռեակցիայի հավասարումները,նշելով ռեակցիայի տիպը :Նշվում են նաև համապատասխան մետաղների օքսիները և հիդրօքսիդները,բնութագրելով դրանք:
7.Ներկայացվում է մոլորակների տեղն ու դերը արեգակնային համակարգում , նմանացնելով մետաղների հետ
8.Մետաղների կենսաբանական դերը և նշանակությունը ներկայացվում է T-աձև աղյուսակի տեսքով,լրացնելուց հետո բանավոր ներկայացվում է յուրաքանչյուր մետաղի դերը մարդու օրգանիզմում,դասը կապելով կենսաբանության,բուսաբանության,բժշկության հետ:
(Կից տրվում է ծանր մետաղների էկոլոգիական խնդիրների վերաբերյալ նյութը,տեղայնացնելով մեր մարզի համապատասխան խնդիրների հետ
Կշռադատման փուլ՝
1. Ներկայացվում է սլայդ շոուն` մետաղ- մոլորակ , մետաղները Հայաստաում
2. Ներկայացվում են բանաստեղծություններ,դարձվածքներ,ասույթներ մետաղների վերաբերյալ:Դասը կապելով գրականության ,պատմության , ռազմագիտության հետ: Ակնարկ կատարելով Հայաստնի քառօրյա պատերազմը, նշվում է մետաղների դերն ու նշանակությունը զինամթերքի , զինտեխնիկայի ստեղծման գործում:
3. Ֆիլմի դիտում`Հայկական այբուբեն ու քիմիական տարրերը
4. Կատարվում է գնահատում
5. Անդրադարձ
- Մեջբերում
Comment
-
-
Կյանքի արագընթաց փոփոխությունների, տեղեկատվության ծավալի բազմապատկման, կրթության նկատմամբ հասարակության պահանջի մեծացման, հակակրթական գործոնների և միջավայրի ուժեղացման պայմաններում «ի՞նչ սովորեցնել», «ինչպե՞ս սովորեցնել», «ի՞նչ մասնագիտական և անձնային որակներ զարգացնել», «ի՞նչ և ինչպե՞ս գնահատել» հարցերը դարձել են խիստ հրատապ:E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումըՏրանզիստոր ստանալու համար անհրաժեշտ է իմանալ մետաղի կազմությունը:
Իմանալ կովալենտ կապեի մասին...
Չեզոք գոտի ստանալ.....
Si -ի կազմությունը ,քայքայումը..
Իսկ այդ ամենը սովորում ենք դպրոցում.....
Տեղեկատվական համացանցի գյուտը շրջադարձային նշանակություն ունեցավ կրթական քաղաքականության վերանայման հարցում: Ելնելով նոր հնարավորություններից շատ երկրներում սկսեցին մշակել և ներդնել ուսուցման նոր մոտեցումներ, որոնցում էապես վերանայվում են ուսուցման խնդիրները և ուսուցչի դերը:
- Մեջբերում
Comment
-
-
Համագործակցային դաս վարելը հիանալի միջոց է խմբային,թիմային աշխատանք կատարելու համար:Երբ թեման ներկայացնում են երկու կամ երեք առարկաների մասնագետներ,այս դեպքում այն դառնում է կատարյալ ,մատչելի,հասկանալի,տեսանելի:Իսկ տարբեր մեթոդների ու միջոցնետի տիրապետող ուսուցիչների միացումը նույն գործի ներկայացման մեջ ուղղակի հիանալի է,ամբողջական ու փոխադարձ լրացնող:Հաճելի կլինի շատ լինեն նման դասեր, դրանից կշահեն աշակերտները:
- Մեջբերում
Comment
-
Comment