Ստեղծագործող մարդկանց հետ աշակետների համագործակցությունը նպաստում է,որ նրանք հաղորդակցվեն այն հնարներին, ռազմավարություններին ու մոտեցումներին, որոնք մարդիկ կիրառում են ստեղծագործելու ընթացքում:
Քիմիայի դասավանդումը
Collapse
X
-
Հարգելի Գյուլնարա, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Մանկավարժական նոր ու արդյունավետ տեխնոլոգիաների թվում իր ուրույն տեղն ունի ուսուցման համագործակցային եղանակը:Համագործակցային ուսուցման ժամանակ սովորողները գիտելիքներ են ձեռք բերում ոչ միայն ուսուցչի օգնությամբ, այլև ինքնուրույնաբար:Սովորողն այս դեպքում պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, գիտելիքների ձեռք բերման ակտիվ մասնակցի: Այս դեպքում նրանք սովորեցնում են իրար և սովորում միմյանցից: Դրանք նպաստում են սովորողների ակտիվության բարձրացմանը, միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, ուսումնական գործընթացը հետաքրքիր ու աշխույժ դարձնելու պայմանների ստեղծմանը: Ուսուցման գործընթացին հաղորդվում է ստեղծագործական և հետազոտական բնույթ: Որպես համագործակցային աշխատանքի նմուշներ կներկայացնեմ հնգյակներ՝ նվիրված մայրենի լեզվի անաղարտ պահպանմանը:
Մաշտոց:
Հայրենասեր, ուսուցչապետ,
Երկնում ես, տքնում, արարում,
Հայ մտքի հաց՝
Արքա:
*
Լեզու
Անաղարտ, մեսրոպազուն,
Ծաղկում ես, գեղեցկանում, անմահանում,
Հային քո գիրկը կանչում,
Մայր:
* Դպրոց:
Սիրասուն, հարազատ,
Սովորում ենք, խաղում, մեծանում,
Քո ջերմ գրկում կյանք ենք առնում,
Կրթօջախ:
*
Հայաստան
Հնամենի, նորօրյա,
Հզորանում ես, գեղեցկանում, շենանում,
Հայի հին ոստանն ես դու՝
Հայրենիք:
- Մեջբերում
Comment
-
-
Քիմիան հետաքրքիր ու մատչելի դարձնելը,դա էքսկուրսիան է
Քիմիան հետաքրքիր ու մատչելի դարձնելու մյուս միջոցներից էքսկուրսիան է, որը ուսումնական պարապմունքի այն հատուկ տեսակն է, որն անցկացվում է դասարանից դուրս: Ոչ մի կատարյալ դասագիրք, փորձառու ուսուցիչ չի կարող տալ այն, ինչ կարող է տալ բնության մեջ և արտադրական ձեռնարկությունում կազմակերպված էքսկուրսիան: Բոլոր առարկաներն ու երևույթները դիտվում են իրենց բնական վիճակում, իրենց համար բնորոշ պայմաններում, այլ առարկաների ու երևույթների հետ ունեցած փոխկապակցությունների մեջ: Էքսկուրսիաների դերը մեծ է նաև բնապահպանական խնդիրներին ծանոթանալու համար:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Գյուլնարա շատ լավ թեմա եք ընտրել:Քիմիան այնպիսի առարկա է,որը ուսումնասիրելիս անհրաժեշտ է կազմակերպել թե գործնական ու լաբորատոր աշխատանքներ,և թե էքսկուրսիաներ:Հատկապես 12-րդ դասարանում,երբ ուսումնասիրում ենք քիմիական արտադրությունները,ինչքան էլ պատկերավոր ներկայացնես ընթացքը,տեխնոլոգիական լուծումները,միևնույն է լավ չեն պատկերացնում:Ինչպես ասում են ՙՙավելի լավ է մեկ անգամ տեսնել,քան հարյուր անգամ լսելՙՙ:Ցավոք,մեր երկրում քիչ են մնացել գործող գործարանները:
- Մեջբերում
Comment
-
-
Դիդակտիկ նյութի պակասն է դասապրոցեսում
ՈՒսուցման պրակտիկայում մեծ ներգործություն ունի դիդակտիկ նյութերը, սովորողների տրամաբանական մտածողությունը զարգացնելու նպատակով: Ժամանակակից քիմիայի դասապրոցեում այդ դիդակտիկ նյութի պակասն է դասապրոցեսում : Նախագծային ուսուցման մեթոդի կիրառությունը օգնում է հաղթահարել այդ դժվարությունները : Նախագծային ուսուցման ընթացքում դաստիարակչական և մոտիվացնող գործառույթ կարելի է իրականացնել հետաքրքրաշարժ առաջադրանքների միջոցով , որը տրվում է սսովորողին, դասի կամ նախագծային ուսուցման ցանկացած փուլում : Հետաքրքրաշարժ առաջադրանքների դիտարկումը ուղեկցվում է սովորողների ուշադրության լարումով և հետաքրքրություննեերի զարգացմամբ դեպի քիմիա առարկան :
- Մեջբերում
Comment
-
-
Այն ամենն ինչ հնարավոր է տրամադրեք զգայարանների ընկալմանը. տեսանելին՝ տեսողության ընկալմանը, լսելին՝ լսողությանը, շոշափելին՝ շոշափելիքին: Իսկ եթե որոշ առարկաներ կարելի է միանգամից ընկալել մի քանի զգայարաններով, ապա թող դրանք տրվեն միանգամից մի քանի զգայարանների ընկալմանը/ Կոմենսկի
Դիդակտիկայի «ոսկե կանոն»
Կոմենսկին պահանջում էր, որ ուսումն սկսվի ոչ թե առարկաների մասին խոսքային դատողություններ անելով, այլ նրանց առարկայական դիտումով: Անհրաժեշտ է ինչը հնարավոր է, դիտել բնօրինակով, իսկ առարկաների անմիջական դիտման անհնար լինելու դեպքում պետք է դրանք փոխարինել նկարներով, գծագրերով:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Գյուլնարա կարևոր թեմա եք շոշափում:Ճիշտ եք, առանց դիդակտիկ նյութերի ժամանակակից դասը պատկերացնել անհնար է:Այժմյան աշակերտի հետաքրքրությունը շարժելու և նրան ուսման գործընթացի մեջ ներգրավելու համար պետք է օգտագործել դիդակտիկ նյութեր:Դրանց բացակայության դեպքում ուսուցիչը պետք է գործի դնի իր ստեղծագործական երևակայությունը և պատրաստի դիդակտիկ նյութեր:
- Մեջբերում
Comment
-
-
Կարող էիք հիշատակել նաև մետաղների տարածվածությունը բնության մեջ,ինչպես նաև դրանց մասնակցությունը պատերազմում:Եվ կստացվեր ինտեգրված դաս քիմիա-ֆիզիկա-աշխարհագրություն-ռազմագիտություն առարկաներից:Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումըԴասի նպատակը`,,Մետաղներ,, թեմայի ամփոփում
.Կբնութագրեն մետաղները
.Կբացատրեն քիմիական կապը մետաղներում
Ցուցադրական նյութեր `ՊՀ,սխեմաներ,նկարներ,քարտեզ,պաստառ,քարտեր, երկաթե մեխ,պղնձաջարսպ,մագնեզիումի փոշի,բենգալյան ձողիկներ,ջերմաչափ`սնդիկի համար,ծծումբ,մուրճ,անհրաժեշտ անոթներ, ՏՀՏ միջոցներ
Դասի ընթացքր`Խթանման փուլ. Մտագրոհ ,,Մետաղներ,,Մոլորակ,,բառով
Իմաստի ընկալում.ներկայացնել պաստառի տեսքով ,,մետաղները բնության մեջ,,. Մետաղների քիմիական հատկությունները,ծագումը տարածվածությունը Հայաստանում,քիմիական փորձեր հաշվարկներ
Կշռադատման փուլ.Մոլորակների անվանակարգում կապ հաստատելով մետաղների անվանակարգման հետ,սլայդ-շոու ,,Մետաղ-մոլորակ,,:
Թեմայի ամփոփում 9-րդ դասարանի աշակերտների հետ:Դասարանում սովորում են թույլ,միջին, լավ ընդունակություններ ունեցող աշակերտներ:Դասը ուսուցանող, զարգացնող է,այն պլանավորելիս հաշվի է առնվել աշակերտների ընդունակությունները,ընտրվել է համապատասխան ուսուցման ձևեր, մեթոդներ, կապ հաստատելով բնագիտական առարկաների միջև:Դասին կատարվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում:
- Մեջբերում
Comment
-
-
նարինե ջան, բա՜ կենսաբանությու՞նըՆարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումըԿարող էիք հիշատակել նաև մետաղների տարածվածությունը բնության մեջ,ինչպես նաև դրանց մասնակցությունը պատերազմում:Եվ կստացվեր ինտեգրված դաս քիմիա-ֆիզիկա-աշխարհագրություն-ռազմագիտություն առարկաներից:
, մետաղներն էլ են այնտեղ որոշակի դեր կատարում, եթե չասեմ կարևոր...
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Գյուլնարա աշխարհագրաությունը սերտ կապված է բոլոր բնագիտական գիրտությունների հետ ,այդ թվում նաև քիմիայի։ Քիմիայում ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս ավելի խորությամբ ուսումնասիրել վառելիքայի, մետաղային և ոչ մետաղային օգտակար հանծոների բաշխվածությունը երկրագնդի վրա, ինչպես նաև դրանց արդյունահանման և շահագործման արդյունքում առաջացած թունավոր նյութերի ռացիոնալ օգտագործումը տնտեսություն տարբեր բնագավառներում։Գյուլնարա-ի խոսքերիցԴասի ընթացքում նշվում է մետաղների դերը և նշանակությունը մարդու կյանքում և աշխարհագրական տեղը կապ հաստտելով աշխարհագրության հետ:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Գյուլնարա ճիշտ եք նշում ,որ առանց դիդակտիկ նյութերի դասապրոցերը դառնում է անհետաքրքիր և միևնույն ժամանակ ձանձրալի:Դիդակտիկ նյութերի ներկրումը ուսուցման պրոցեսում նպաստում է ուսումնական նյութի առավել խոր ընկալմանը և առաջացնում է հետաքրքրություն առարկայի նկատմամբ:Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումըՈՒսուցման պրակտիկայում մեծ ներգործություն ունի դիդակտիկ նյութերը, սովորողների տրամաբանական մտածողությունը զարգացնելու նպատակով: Ժամանակակից քիմիայի դասապրոցեում այդ դիդակտիկ նյութի պակասն է դասապրոցեսում : Նախագծային ուսուցման մեթոդի կիրառությունը օգնում է հաղթահարել այդ դժվարությունները : Նախագծային ուսուցման ընթացքում դաստիարակչական և մոտիվացնող գործառույթ կարելի է իրականացնել հետաքրքրաշարժ առաջադրանքների միջոցով , որը տրվում է սսովորողին, դասի կամ նախագծային ուսուցման ցանկացած փուլում : Հետաքրքրաշարժ առաջադրանքների դիտարկումը ուղեկցվում է սովորողների ուշադրության լարումով և հետաքրքրություննեերի զարգացմամբ դեպի քիմիա առարկան :
- Մեջբերում
Comment
-
Comment