Քիմիայի դասավանդումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նելլի Գալստյան
    Ավագ մասնակից
    • Sep 2018
    • 216

    Այստեղ տեղին է հիշել Գարդների բազմաբնույթ մտաշողության տեսությունը՝ ոչ թե աշակերտը պետք է հարմարվի առաջարվող ուսուցման գաղափարին, այլ ուսուցման գործընթացը հարմարեցվի յուրաքանչյուր աշակերտի ուսումնառության հնարավորություններին և յուրահատկություններին:

    Comment

    • Նելլի Գալստյան
      Ավագ մասնակից
      • Sep 2018
      • 216

      Այստեղ հարկ է հիշել Գարդների բազմաբնույթ մտածողության տեսությունը՝ պետք է ոչ թե աշակերտը հարմարվի առաջարկվող ուսուցման մոդելին, այլ ուսուցման գործընթացը հարմարեցվի նրա ուսումնառության հնարավորություններին:

      Comment

      • Գյուլնարա
        Մոդերատոր
        • Sep 2017
        • 361

        Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Այստեղ տեղին է հիշել Գարդների բազմաբնույթ մտաշողության տեսությունը՝ ոչ թե աշակերտը պետք է հարմարվի առաջարվող ուսուցման գաղափարին, այլ ուսուցման գործընթացը հարմարեցվի յուրաքանչյուր աշակերտի ուսումնառության հնարավորություններին և յուրահատկություններին:
        Գլոբալացման գործընթացից անմաս չի մնացել կրթության համակարգը: Վերջինս էլ իր հետ բերել է նոր մարտահրավերներ և դժվարություններ: Միշտ չէ, որ ներմուծված այս կամ այն կրթական նորամուծությունը կարող են ապահովել ազգային կրթական դիմագծին բնորոշ կողմերի զարգացումը: Այդ մասին դիպուկ է արտահայտվել ակադեմիկոս Գ.Ա. Բորդովսկին,որի կարծիքով կրթության համակարգը զուտ ազգային երևույթ է: Այն ձևավորվում է յուրովի ամեն երկրում, հատուկ պայմաններում, կոնկրետ խնդիրների լուծման համար, և անխուսափելիորեն ներառում է իր մեջ ինչպես ազգային ավանդույթներ, այնպես էլ պատասխաններ՝ ժամանակի մարտահրավերներին

        Comment

        • Գյուլնարա
          Մոդերատոր
          • Sep 2017
          • 361

          Քիմիայի ուսուցման գործընթացում ծագող խնդիրների տեղն ու դերը որոշելու, նրանց լուծման ուղիները մշակելու համար արդյունավետ մեթոդներից է նախագծային ուսուցումը:
          Նախագծային ուսուցումը, հետաքրքրաշարժ առաջադրանքները քիմիայի դասապրոցեսում առանձնապես օգտակար են այն ժամանակ , երբ սովորողների մոտ զգացվում է հոգնածություն , ուշադրության անկում և հետաքրքրությունների նվազում, քանի-որ նախագծային ուսուցումը էապես տարբերվում է դասից: Դասի ժամանակ չունենք ստեղծելու , հմտությունները արտահայտելու հնարավորություն : Նախագծային ուսուցումը իրական կյանքի վրա հիմնված ուսուցում է, երբ գաղափարները կապում են կյանքի հետ : Այդ գաղափարների վրա կառուցվում է ուսումնական գործընթաց:

          Comment

          • Գյուլնարա
            Մոդերատոր
            • Sep 2017
            • 361

            Նախագծային ուսուցումը բաղկացած է մի քանի փուլից , երեխաներից պահանջվում է լրացուցիչ աշխատանք :
            Նախապատրաստական փուլում .
            . խմբերի ձևավորում /կախված աշակերտների քանակից ամեն խմբում 5-7 աշակերտ/
            . գիտական ղեկավարի ընտրություն /հիմնականում ուսուցիչն է կատարում այդ աշխատանքը/
            . բաշխվում են կոնկրետ հանձնարարություններ / հավաքվում և մշակվում է տեղեկատվություն/
            . ընտրվում է հետազոտման մեթոդները /պաստառագրում, քարտեզագրում , սլայդ շոուի պատրաստում, երեք բանալի մեկ կողպենք

            Comment

            • Նելլի Գալստյան
              Ավագ մասնակից
              • Sep 2018
              • 216

              Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Գյուլնարա հետաքրքիր թեմա եք ընտրել: Ես՝ որպես քիմիայի ուսուցչուհի համաձայն եմ,որ ինտեգրված դասերի միջոցով հնարավոր է հասնել առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
              Ուզում եմ միայն հավելել, որ ինտեգրված դասերը նաև հնարավորություն են տալիս աշակերտին երևույթը դիտարկել տարբեր կողմերից, ինչի արդյունքում էլ մեծանում է նրա ճանաչողության շրջանակը:

              Comment

              • Նելլի Գալստյան
                Ավագ մասնակից
                • Sep 2018
                • 216

                Anahit Meliqyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Դասն առանց դիտակտիկ պարագաների նույնն է, ինչ ճաշն առանց աղի։ Այն պետք է լինի չափավոր ու տեղին։
                Դուք ճիշտ նկատեցիք, հարգելի գործընկեր, որովհետև երբեմն որոշ ուսուցիչներ դիդակտիկ նյութեր կիրառելը դարձնում են ինքնանպատակ, մինչդեռ մեկ դասաժամին մի քանի դիդակտիկ նյութերի օգտագործումը տպավոիչ չի լինում:

                Comment

                • Նելլի Գալստյան
                  Ավագ մասնակից
                  • Sep 2018
                  • 216

                  Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Քիմիայի դասի բազմաթիվ առավելություններից է, նաև դասարանում համագործակցային խմբերով աշխատանքը: Այն գործուն և արդյունավետ ուսունառության հնարավորություն է ընձեռնում: Պատկերացնենք մի դասարան , ուր աշակերտները զարգացնում են իրենց ուսումնական հմտությունները և ընդլայնում ըմբռնումները՝ զանազան իրական հանգամանքներում մասնակից դառնալով իրենց հետաքրքրություններն ու երևակայությունը խթանող կոնկրետ գործնական աշխատանքների:
                  Փորձը ցույց է տալիս, որ համագործակցային աշխատանքը շատ արդյունավետ է: Ես հաճախ կիրառում եմ զույգերով աշխատանք, նախապես աշակերտներին բաժանում եմ զույգերի, բայց այնպես, որ ուսումնառության մեջ հաջողություն գրանցած աշակերտի հետ աշխատի համեմատաբար հետ մնացողը, ստացվում է հաջող համագործակցությունև արդյունքը լինում է ակնհայտ:

                  Comment

                  • Նելլի Գալստյան
                    Ավագ մասնակից
                    • Sep 2018
                    • 216

                    Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:
                    Համամիտ եմ, հարգելի Գյուլնարա, բայց հավելեմ, որ լիովին բացառել ուսուցման ավանդական մեթոդները, չի կարելի: Այսինքն տվյալ դասի համար մեթոդի ընտրությունը կատարվում է թեմայից և նպատակներից ելնելով:

                    Comment

                    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                    Working...
                    X

                    Debug Information