Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քիմիայի դասավանդումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քիմիայի դասավանդումը

    Ինտեգրված /համագործակցային/ դաս քիմիա- ֆիզիզկա «Մետաղները տիեզերքում»
    Դասի նպատակը`,,Մետաղներ,, թեմայի ամփոփում
    .Կբնութագրեն մետաղները
    .Կբացատրեն քիմիական կապը մետաղներում
    Ցուցադրական նյութեր `ՊՀ,սխեմաներ,նկարներ,քարտեզ,պաստառ,քարտեր, երկաթե մեխ,պղնձաջարսպ,մագնեզիումի փոշի,բենգալյան ձողիկներ,ջերմաչափ`սնդիկի համար,ծծումբ,մուրճ,անհրաժեշտ անոթներ, ՏՀՏ միջոցներ
    Դասի ընթացքր`Խթանման փուլ. Մտագրոհ ,,Մետաղներ,,Մոլորակ,,բառով
    Իմաստի ընկալում.ներկայացնել պաստառի տեսքով ,,մետաղները բնության մեջ,,. Մետաղների քիմիական հատկությունները,ծագումը տարածվածությունը Հայաստանում,քիմիական փորձեր հաշվարկներ
    Կշռադատման փուլ.Մոլորակների անվանակարգում կապ հաստատելով մետաղների անվանակարգման հետ,սլայդ-շոու ,,Մետաղ-մոլորակ,,:
    Թեմայի ամփոփում 9-րդ դասարանի աշակերտների հետ:Դասարանում սովորում են թույլ,միջին, լավ ընդունակություններ ունեցող աշակերտներ:Դասը ուսուցանող, զարգացնող է,այն պլանավորելիս հաշվի է առնվել աշակերտների ընդունակությունները,ընտրվել է համապատասխան ուսուցման ձևեր, մեթոդներ, կապ հաստատելով բնագիտական առարկաների միջև:Դասին կատարվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում:

  • #2
    Համագործակցային դասը արդյունավետ է ինչպես աշակերտների գիտլիքների զարգացման համար, այնպես էլ ուսուցիչներին միջառարկայական կապ ստեղծելու համար

    Comment


    • #3
      Հարգելի Գյուլնարա, ողջունում եմ Ձեր տեղադրված թեման, ուղղակի կարելի էր ինտեգրված դասի ամբողջ պլանը քայլերով ներկայացնեիք: Իսկ ինտեգրված դասերը կարևոր են ինչպես միջառարկայական ապահովման, այնպես էլ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար:

      Comment


      • #4
        Ես կավելացնեի նաև մետաղների նշանակությունը մարդու օրգսնիզմում և կլիներ ինտեգրված բաց դաս՝ֆիզիկա-քիմիա-կենսաբանություն առարկաներից:

        Comment


        • #5
          ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Գյուլնարա, ողջունում եմ Ձեր տեղադրված թեման, ուղղակի կարելի էր ինտեգրված դասի ամբողջ պլանը քայլերով ներկայացնել:
          Հարգելի Գյուլնարա համամիտ եմ Մետաքսյայի հետ:Ինձ էլ հետաքրքիր է դասի պլանը տեսնել քայլերով:Կուզենայի տեսնել ինչ մեթոդեր կամ հնարներ եք օգտագործել և ,եթե դասին վերաբերվող ցուցադրությունն ունեք դա ևս տեղադրեք:

          Comment


          • #6
            ՈՒսոուցիչները կարող են համագործակցային դասի միջոցով հետաքրքրություն է առաջացնել տարբեր առարկաների համար

            Ցանկացողների համար կարող եմ պլանը ներկայացնել քայլ առ քայլ:

            Դասի ընթացքում նշվում է մետաղների դերը և նշանակությունը մարդու կյանքում և աշխարհագրական տեղը կապ հաստտելով աշխարհագրության հետ:
            Վերջին խմբագրողը՝ manush; 21-08-18, 13:27.

            Comment


            • #7
              Հարգելի Գյուլնարա հետաքրքիր թեմա եք ընտրել: Ես՝ որպես քիմիայի ուսուցչուհի համաձայն եմ,որ ինտեգրված դասերի միջոցով հնարավոր է հասնել առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

              Comment


              • #8
                Հարգելի գործընկերներ, ես ավելի ավելի շատ հարցեր եմ ցանկանում կարդալ կախված համագործակցային դասի հետ

                Comment


                • #9
                  Քիմիայի դասավանդումը

                  Գիտելիքի յուրացման նպատակով ինչքան շատ են օգտագործվում զգայական ուղիները, այնքան բարձր է հիշողության մեջ պահվող գիտելիքի որակն ու քանակը : Գլխավորի նկարագրության, ինչպես նաև բացատրության ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ընկալման ոչ թե մեկ, այլ բոլոր տեսակները՝ պատկերավոր / տեսողական, լսողական, շարժողական/, բառային-տրամաբանական և հուզական: Իր ողջ նշանակությունը պահպանում է
                  Կ. ՈՒշինսկու դրույթը. <<…Մանկան հիշողության մեջ որևէ բան ամուր կերպով դրոշմել ցանկացող մանկավարժը պարտավոր է հոգ տանել այն մասին,որպեսզի հնարավորինս ավելի շատ զգայական օրգաններ՝ աչք, ականջ, ձայն, մկանային շարժման զգացումներ ու նույնիսկ, եթե հնարավեր է,հոտառության և համի զգացողություններ մասնակցեն մտապահման գործողությանը>> :
                  Վերջին խմբագրողը՝ manush; 21-08-18, 13:18.

                  Comment


                  • #10
                    Հարգելի Գյուլնարա,համաձայն եմ Ձեզ հետ:Ուսուցման գործընթացում բոլոր զգայարանները պետք է ակտիվ մասնակցություն ունենան:

                    Comment


                    • #11
                      Ժամանակակից աշակերտի համար դժվար է մտապահման գործընթացը, կցանկանամ կարդալ գրառումներ նոր մեթոդների մասին որոնք օգնում են ուսուցչին, աշակերտների գիտելիքների մտապաահման համար:

                      Comment


                      • #12
                        Քիմիայի դասավանդումը արդյունավետ դարձնող լաբորատոր աշխատանք

                        Քիմիան փորձարարական գիտություն է : Նրա միջոցով ճանաչում են նյութերը, դրանց կառուցվածքը,հատկանիշները : Փորձերի միջոցով թափանցում են նյութերի զարմանահրաշ աշխարհը, հետաքրքրություն է առաջանում առարկայի նկատմամբ, աշակերտները առարկան կապում են կյանքի, կենցաղի, արվեստի ու գեղեցիկի հետ, ձեռք բերում զգուշություն՝ պահպանելով անվտանգության կանոնները, խորացնում են գիտելիքները, համեմատում, համադրում, ընդհանրացնում են կատարածը, տեսածը:

                        Comment


                        • #13
                          Աշակերտներն պասիվ վիճակից հայտնվում են մասնակցի, կատարողի դերում: Յուրաքանչյուր մարդու մեջ կա անբացատրելի հետաքրքրություն և դրական վերաբերմունք դեպի անսովորը: Այդ պատճառով ցանկացած դաս կարելի է սկսել փոքրիկ, հետաքրքիր փորձի կատարմամբ:
                          Վերջին խմբագրողը՝ Գյուլնարա; 02-09-18, 22:48.

                          Comment


                          • #14
                            Սիրելի Գյուլնարա, միանշանակ համաձայն են Ձեզ հետ, իսկապես բնագիտական առարկաների ուսուցանումը հանրակրթական դպրոցում անհնար է պատկերացնել առանց ցուցադրությունների ու փորձերի: Դիդակտիկ պարագաների, լաբորատոր փորձերի, թեմատիկ մոդելների ցուցադրության արդյունքում է արթնանում սերը առարկայի նկատմամբ:

                            Comment


                            • #15
                              Համագործակցային ուսումնառություն

                              ՏՀՏ օգտագործումը վերտուալ փորձերի,լաբարատոր աշխատանքների ժամանակ թույլ է տալիս ՝
                              . սովորողների գործունեության արդյունավետ կազմակերպում,
                              .պարապունքի ընթացքում կատարվող աշխատանքի ծավալի ավելացում,
                              . գիտելիքի վերահսկում, արագ և արդյունավետ գնահատում
                              . հետազոտական գործունեության ունակությունների ձևավորում:
                              Քիմիայի դասի բազմաթիվ առավելություններից է, նաև դասարանում համագործակցային խմբերով աշխատանքը: Այն գործուն և արդյունավետ ուսունառության հնարավորություն է ընձեռնում: Պատկերացնենք մի դասարան , ուր աշակերտները զարգացնում են իրենց ուսումնական հմտությունները և ընդլայնում ըմբռնումները՝ զանազան իրական հանգամանքներում մասնակից դառնալով իրենց հետաքրքրություններն ու երևակայությունը խթանող կոնկրետ գործնական աշխատանքների: Նրանք անհատապես և խմբերով կարծիքներ են քննարկում,կազմում հանձնարարականների ցանկեր, հետազոտություններից ստացված տվյալներ հավաքում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X