Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դարձնենք քիմիան հետաքրքիր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դարձնենք քիմիան հետաքրքիր

    Աշակերտները կարծում են , որ քիմիան դժվարըմբռնելի է և անհետաքրքիր : Հարգելի՛ գործընկերներ , եկեք ապացուցենք հակառակը :

  • #2
    Միջոցառում <<Զարմանահրաշ ջուրը>>

    Ձեր քննարկմանն եմ ներկայացնում <<Զարմանահրաշ ջուրը>> միջոցառումը:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Արփինե Մ; 22-01-18, 21:52.

    Comment


    • #3
      Հարգելի՛ Նարինե,բավականին հետաքրքիր ինֆորմացիոն և դաստիարակչական մեծ նշանակություն ունեցող միջոցառում է :Շնորհակալություն:

      Comment


      • #4
        Շնորհակալ եմ Մարիա ջան:

        Comment


        • #5
          Ձեզ եմ ներկայացնում ,,Ճանապարհորդություն թթուների աշխարհում,, դասի պլանը:
          Բաց դասի օրվա պլան քիմիայից

          Հարգելի գործընկերներ,դպրոցում լիարժեք քիմիական լաբորատորիաների բացակայության պայմաններում,շատ է դժվարանում ուսուցչի գործը:Այդ պատճառով դասը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար անցկացնում ենք ոչ ստանդարտ դասեր:
          Կցված ֆայլեր
          Վերջին խմբագրողը՝ manush; 01-04-19, 12:09. Պատճառը՝: Գրառումների միացում

          Comment


          • #6
            Անել ամեն ինչ բնագիտական առարկաների հանդեպ սեր արթնացնելու նպատակով...կեցցե՜ք:

            Comment


            • #7
              Վերջին տարիներին պակասել է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ:Առարկան ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է հաճախակի կազմակերպել բնագիտական շաբաթներ,միջառարկայական վիկտորինաներ և ցերեկույթներ: Բնագիտական առարկայախմբի ուսուցիչներին առաջարկում եմ այստեղ տեղադրել իրենց անցկացրած միջոցառումները, վիկտորինաները:Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:

              Comment


              • #8
                Ուսուցման ակտիվ ձևերը խթանում են սովորողների տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը ուսումնական գործընթացում:
                Այսօրվա աշակերտը պետք է կյանք մտնի հետևյալ կարողություններով՝ կարողանա վերլուծել և համեմատել,գլխավորը երկրորդականից տարբերել,ինքնակատարելագործվել,լինել պատասխանատու և ինքնուրույն,նաև կարողանա համագործակցել:Դրա համար մեր աշակերտներին պետք է սովորեցնենք մտածել,պետք է ձևավորենք գործնական հմտություններ և կարողություններ:
                Ուսուցման գերխնդիրն է ապահովել բոլոր աշակերտների մասնակցությունը ամբողջ դասի ընթացքում:Ուսուցման ակտիվ ձևերը նպաստում են,որ յուրաքանչյուր աշակերտ ինքնադրսևորվի և հայտնի իր կարծիքը:

                Comment


                • #9
                  Սիրելի Նարինե, <<Բնագիտական առարկաների խաչմերուկում>>թեմայով կազմակերպել և անցկացրել ենք խաղ-վիկտորինա ֆիզիկա, քիմիա կենսաբանություն առարկաների շրջանակներում: Թիմերը համապատասխանաբար կրում էին<<Իմպուլս>>, <<Լակմուս>> և <<Ադրենալին>> անվանումները: Հարցաշար էինք կազմել այդ առարկաների շրջանակներում և տվել համակարգչային մշակման հետաքրքիր ձևաչափ: Դասին հրավիրել էինք նաև սովորողների ծնողներին, այլ դպրոցների ուսուցիչներին: Հաղթեց՝ տրամաբանական մտածողության հիմքը՝ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:20160311_134903.jpg20160311_135332.jpg

                  Comment


                  • #10
                    Շատ հետաքրքրիր է , հարգելի Նարինե:

                    Comment


                    • #11
                      Սիրելի Նարինե Այվազյան, ծանոթացա Ձեր տեղադրած նյութի բովանդակությանը , ու ինձ այն դուր եկավ: Մեր մոլորակի կարևոր բնական ռեսուրսներց ջուրն է, որ անփոխարինելի գանձ է համարվում կենդանի օրգանիզմների համար: Ես խիստ կարևորում եմ այսօրինակ դասերի անհրաժեշտությունը, գտնում, որ սովորողների էկոկրթությանը նպաստող հրաշալի գործ եք կատարել: Ինքս էլ եմ այս թեմային անդրադարձել<<Նորին մեծություն ջուրը դպրոցում...>>թեմայով ընդօրինակման դաս կազմակերպել: Անդրադարձել եմ ջրի առաջնայնությանը, անփոխարինելիությանը, կարևորությանը, ու ներկայացրել, որ այդ ամենը քաջ գիտակցելով մեզանից շատերը գիտակցաբար, երբեմն էլ անգիտակցաբար գիշատիչ-շահագործողական նպատակները գործի դնելով աղտոտում են, փչացնում բնության այդ անգնահատելի ռեսուրսը:DSCN6604.jpgDSCN6600.jpgDSCN6561.jpgDSCN6565.jpgDSCN6591.jpg

                      Comment


                      • #12
                        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Սիրելի Նարինե, <<Բնագիտական առարկաների խաչմերուկում>>թեմայով կազմակերպել և անցկացրել ենք խաղ-վիկտորինա ֆիզիկա, քիմիա կենսաբանություն առարկաների շրջանակներում: Թիմերը համապատասխանաբար կրում էին<<Իմպուլս>>, <<Լակմուս>> և <<Ադրենալին>> անվանումները: Հարցաշար էինք կազմել այդ առարկաների շրջանակներում և տվել համակարգչային մշակման հետաքրքիր ձևաչափ: Դասին հրավիրել էինք նաև սովորողների ծնողներին, այլ դպրոցների ուսուցիչներին: Հաղթեց՝ տրամաբանական մտածողության հիմքը՝ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:[ATTACH=CONFIG]4117[/ATTACH][ATTACH=CONFIG]4118[/ATTACH]
                        Շնորհակալություն արձագանքելու համար:Շատ հետաքրքիր մտահղացում է:Մենք նույնպես կազմակերպում ենք բնագիտական առարկաների շաբաթներ:Շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրում ենք բնագիտական մի առարկայի /քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն,աշխարհագրություն/:Եվ շաբաթը ավարտում ենք միջառարկայական վիկտորինայով:
                        Հարգելի Հովհաննիսյան հետաքրքիր է,թե ինչ կարգի հարցադրումներ եք անում:

                        Comment


                        • #13
                          Սիրելի Նարինե Այվազյան ջան, հարցադրումներ կազմելիս հաշվի ենք առնում սովորողների ինտելեկտուալ հնարավորությունների մակարդակը, այդ թվում նաև նրանց առաջարկությունները թեմայի այս կամ այն բաժնի վերաբերյալ: <<Խաղը որպես ինտերակտիվ դասի ձև կամ քչով շատ բան սովորեցնելու արվեստը կենսաբանության մեջ>> իմ կողմից մշակված թեմայում անդրադարձել եմ հիմնական նյութին՝ <<Մարդու հենաշարժիչ համակարգ>>-ին վերաբերող հարցերին: Կարող ես նայել: Ինչ վերաբերվում է <<Բնագիտական առարկաների խաչմերուկում>>թեմային, ապա բնագիտական առարկայի յուրաքանչյուր ուսուցիչ ինքն էր ընտրել հարցերը, ամբողջ նյութին տրվել էր համակարգչային ձևավորում, ակտիվ հղումներով, որից հետո ներկայացվել երեխաներին: Եթե Ձեզ էլ ավելի մանրամասն է հետաքրքրում, կարող եմ ավելի մանրամասնել Նարինե ջան:

                          Comment


                          • #14
                            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Սիրելի Նարինե Այվազյան, ծանոթացա Ձեր տեղադրած նյութի բովանդակությանը , ու ինձ այն դուր եկավ: Մեր մոլորակի կարևոր բնական ռեսուրսներց ջուրն է, որ անփոխարինելի գանձ է համարվում կենդանի օրգանիզմների համար: Ես խիստ կարևորում եմ այսօրինակ դասերի անհրաժեշտությունը, գտնում, որ սովորողների էկոկրթությանը նպաստող հրաշալի գործ եք կատարել: Ինքս էլ եմ այս թեմային անդրադարձել<<Նորին մեծություն ջուրը դպրոցում...>>թեմայով ընդօրինակման դաս կազմակերպել: Անդրադարձել եմ ջրի առաջնայնությանը, անփոխարինելիությանը, կարևորությանը, ու ներկայացրել, որ այդ ամենը քաջ գիտակցելով մեզանից շատերը գիտակցաբար, երբեմն էլ անգիտակցաբար գիշատիչ-շահագործողական նպատակները գործի դնելով աղտոտում են, փչացնում բնության այդ անգնահատելի ռեսուրսը:[ATTACH=CONFIG]4329[/ATTACH][ATTACH=CONFIG]4330[/ATTACH][ATTACH=CONFIG]4331[/ATTACH][ATTACH=CONFIG]4332[/ATTACH][ATTACH=CONFIG]4333[/ATTACH]
                            Համաձայն եմ Ձեզ հետ,այսօրինակ դասերն ու արտադասարանական միջոցառումները շատ անհրաժեշտ են մեր աշակերտներին՝արժևորելու և գնահատելու համար բնության անփոխարինելի ռեսուրսները,հատկապես,ջուրը,քանզի այն ամենասովորական և միաժամանակ ամենաարտասովոր նյութն է մեր մոլորակի վրա:

                            Comment


                            • #15
                              Ցանկացած միջոցառում պահանջում է մեծածավալ նախապատրաստական աշխատանք:Քիմիայում միջոցառումները ոչ միայն հրապուրանքի համար են,այլև ունեն մեծ ճանաչողական արժեք,դրա համար պետք է նախ խորապես ուսումնասիրել թեման, գտնել հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ,դրանք կապել կյանքի,կենցաղի հետ:Միջոցառմանը պատրաստվելիս մեծանում է առարկայի նկատմամբ հետաքրքրասիրությունը,խորանում են գիտելիքները տվյալ թեմայից,գիտելիքը գործնականում կիրառելու և աշակերտին ինքնուրույն աշխատելու հնարավորություն է ընձեռվում:Աշակերտին միշտ էլ հրապուրում են խաղերը,մրցույթները,փորձեր կատարելը:Քիմիան փորձարարական գիտություն է,սովորել քիմիա նշանակում է ճանաչել նյութերը,իմանալ դրանց հատկությունները,կառուցվածքը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information