Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Ալվարդ Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոբլեմային ուսուցումը մտավոր գործունեություն է, իսկ ստեղծագործական ընդունակություններն իրականացվում են մտավոր գործունեությամբ:
    Պրոբլեմային ուսուցումը մանկավարժական գործընթացի այնպիսի կազմակերպումն է, երբ աշակերտը ուսուցչի կողմից պարբերաբար ընդգրկվում է նոր պրոբլեմների լուծման փնտրտուքի մեջ: Պրոբլեմային ուսուցման գործընթացի կառուցվածքը իրար հետ փոխկապակցված և պրոբլեմային զրույցների շարք է, որի ընթացքում սովորողները, հենվելով արդեն հայտնի նյութի վրա, ուսուցչի ղեկավարությամբ փնտրում և ինքնուրույն գտնում են առաջադրված պրոբլեմային հարցի պատասխանը:

    Կարծում եմ արդիական թեմա է և ուշադրության արժանի, ուստի ակնկալում եմ ակտիվ մասնակցություն և արձագանքներ:
    Պրոբլեմային հարցին ներկայացվում են հետևյաալ պահանջները՝
    պետք է կապ ունենա նախկին յուրացրած իմացությունների հետ,
    պետք է իր մեջ պարունակի ճանաչողական դժվարություն, որի լուծումը ենթադրում է մի շարք մտավոր գործողություններ,
    պետք է կապված լինի սովորողների զգացումների հետ, առաջացնի իմացածի անբավարարություն, նորը հայտնաբերելու ձգտում:
    Պրոբլեմը պետք է լուծվի նախածանոթ գիտելիքները համեմատելու և հակադրելու, տրամաբանելու և ստեղծագործելու ճանապարհով:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

    Comment

    • #62
      Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

      Հեղինե ջան շատ տեղին գրառում եք իրականացրել այս հարցի առնչությամբ:

      Comment

      • #63
        Բնագիտական առարկաների դասի արդյունավետության բարձրացման և աշակերտի ինքնուրույն վերլուծական միտքը զարգացնելու համար նպատակահարմար է պրոբլեմային ուսուցման իրականացումը:

        Comment

        • #64
          Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Բնագիտական առարկաների դասի արդյունավետության բարձրացման և աշակերտի ինքնուրույն վերլուծական միտքը զարգացնելու համար նպատակահարմար է պրոբլեմային ուսուցման իրականացումը:
          Համաձայն եմ Նարինե ջան, ուսուցչի մատուցած դասի կառուցվածքը կախված է դասի նպատակից, տիպից, ուսուցման կազմակերպման ձևից, դասի ընթացքում կիրառվող մեթոդներից ու հնարներից, միջոցներից ու խնդիրներից, դասարանի առանձնահատկություններից, դասարանի աշակերտների ուսումնական ռեալ հնարավորություններից, տարիքային ու անհատական առանձնահատկություններից, դասի համար ստեղծված պայմաններից:

          Comment

          • #65
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հեղինե ջան շատ տեղին գրառում եք իրականացրել այս հարցի առնչությամբ:
            Շնորհակալություն սիրելի՛ Վարդուհի:
            Պրոբլեմային ուսուցում

            Պրոբլեմային ուսուցման ընթացքում աշակերտները ուսուցչի ղեկավարությամբ իրենց ունեցած գիտելիքների հիման վրա լուծում են պրոբլեմային խնդիրներ, հաղթահարում դժվարին իրավիճկներ, որոնում գործողության նոր եղանակներ, կարգավորում ու կողմնորոշում իրենց գործունեությունը, գործադրում պրոբլեմային շարադրանքի, մասնակի որոնողական կամ էվրիստիկական, հետազոտական մեթոդներ, ինքնուրույնաբար ձևակերպում իրենց մտահոգությունները ու եզրահանգումները, հասնում վերջնական նպատակի: Նպատակը սովորողների ստեղծագործական զարգացումն է, ինչը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրները լուծելու միջոցով: Հոգեբաններն ապացուցել են, որ ստեղծագործական մտածողությունն սկսվում է այն պահից,երբ մարդը հանդիպում է մտավոր խոչընդոտների, որոնք հաղթահարելու համար նրա իմացած գիտելիքները չեն բավարարում,ուստի նա վերհիշում է իմացածը, պարզում իրեն պակասող գիտելիքները և որոնողական գործողություններով փորձում է հաղթահարել առաջադիր խնդիրը:

            Պրոբլեմային ուսուցման հասկացություններից են պրոբլեմային շարադրանքը, ուսումնական պրոբլեմը, պրոբլեմային հարցը, պրոբլեմային իրավիճակը:

            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ

            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment

            • #66
              Այս ամենով հանդերձ, պրոբլեմային ուսուցում կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ, ինչով էլ պայմանավորված է այս մոդելի նվազ կիրառելիությունը հանրակրթական դպրոցներում: Նախ այն շատ ժամանակ է պահանջում ուսուցչից: Պրոբլեմային իրավիճակներ ստեղծելու համար ուսուցիչը պետք է բավարար մասնագիտական և մեթոդական պատրաստվածություն ունենա: Սովորողների պատրաստվածության մակարդակը, նրանց հետաքրքրությունների բազմազանությունը ևս լրացուցիչ դժվարություններ են ստեղծում: Բացի այդ, շատ ուսումնական նյութեր չեն ենթարկվում պրոբլեմայնացման: Թեև պրոբլեմային ուսուցումը դժվար իրագործելի է,այնուամենայնիվ այն շատ կարևոր տեխնոլոգիա է: Այն կարելի է կիրառել հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում, բոլոր առարկաների պարագայում:

              Comment

              • #67
                Հարգելի Ալվարդ շատ կարևոր թեմա եք քննարկում։ Պրոբլեմային ուսուցումը կիրառելի է բոլոր առարկաներում, հատկապես ավագ դասարաններում։ Պրոբլեմային ուսուցման հիմքում իրական և իմաստալից իրավիճակի առաջադրումն է, որը ելակետ կհանդիսանա աշակերտի կողմից հարցադրում և հետազոտություն կատարելու համար։ Պրոբլեմային ուսուցման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ հատկանիշները․
                ․ Խթանող հարց կամ խնդիր
                ․ Միջառարկայական կենտրոնացում
                ․ Իրական հետազոտություն
                ․ Իրերի և ցուցանմուշների կերտում, ստեղծում
                ․ Համագործակցություն
                ․ Մեծահասակների դերերի ստանձնում
                ․ Պրոբլեմային ուսուցումը աշակերտներին օգնում է դառնալ ինքնուրույն սովորողներ։

                Comment

                • #68
                  LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այս ամենով հանդերձ, պրոբլեմային ուսուցում կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ, ինչով էլ պայմանավորված է այս մոդելի նվազ կիրառելիությունը հանրակրթական դպրոցներում: Նախ այն շատ ժամանակ է պահանջում ուսուցչից: Պրոբլեմային իրավիճակներ ստեղծելու համար ուսուցիչը պետք է բավարար մասնագիտական և մեթոդական պատրաստվածություն ունենա: Սովորողների պատրաստվածության մակարդակը, նրանց հետաքրքրությունների բազմազանությունը ևս լրացուցիչ դժվարություններ են ստեղծում: Բացի այդ, շատ ուսումնական նյութեր չեն ենթարկվում պրոբլեմայնացման: Թեև պրոբլեմային ուսուցումը դժվար իրագործելի է,այնուամենայնիվ այն շատ կարևոր տեխնոլոգիա է: Այն կարելի է կիրառել հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում, բոլոր առարկաների պարագայում:
                  Հարգելի Լիաննա, իրականում այս ուսուցման կազմակերպումը մեծ փորձ և հմտություն է պահանջում;Ես այն կիրառում եմ հիմնականում բնապահպանության դասերին;

                  Comment

                  • #69
                    Եթե ավանդական ուսուցման ընթացքում (տեղեկատվական, հաղորդման) աշակերտների գործունեությունը ունի ռեպրոդուկտիվ բնույթ՝ վերարտադրում, առաջադրանքների կատարում ըստ տրված նմուշի` որոշակի քայլաշարով, ապա զարգացնող ուսուցման պայմաններում աշակերտն ինքնուրույն է փնտրում իր համար նոր խնդրի լուծումը, պրոբլեմները, այսինքն` նա սովորում է նոր իրավիճակում կիրառել գիտելիքները և ինքնուրույն մշակել իր առջև ծառացած խնդիրների լուծման քայլաշարը։

                    Comment

                    • #70
                      Պրոբլեմային ուսուցման հետաքրքրությունը կայանում է նրանում, որ արդյունքին հասնելուց հետո, սովորողի մոտ ձևավորվում է ինքնուրույն դրսևորման նոր արժեհամակարգ:

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X