Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

    Պրոբլեմային ուսուցումը մտավոր գործունեություն է, իսկ ստեղծագործական ընդունակություններն իրականացվում են մտավոր գործունեությամբ:
    Պրոբլեմային ուսուցումը մանկավարժական գործընթացի այնպիսի կազմակերպումն է, երբ աշակերտը ուսուցչի կողմից պարբերաբար ընդգրկվում է նոր պրոբլեմների լուծման փնտրտուքի մեջ: Պրոբլեմային ուսուցման գործընթացի կառուցվածքը իրար հետ փոխկապակցված և պրոբլեմային զրույցների շարք է, որի ընթացքում սովորողները, հենվելով արդեն հայտնի նյութի վրա, ուսուցչի ղեկավարությամբ փնտրում և ինքնուրույն գտնում են առաջադրված պրոբլեմային հարցի պատասխանը:


    Կարծում եմ արդիական թեմա է և ուշադրության արժանի, ուստի ակնկալում եմ ակտիվ մասնակցություն և արձագանքներ:
    Վերջին խմբագրողը՝ Ալվարդ Հարությունյան; 11-02-18, 17:35.

  • #2
    Հարգելի Ա. Հարությունյան իսկապես արդիական թեմա եք ընտրել, ու հետաքրքիր կլինի հետեւել Ձեր գրառումներին:

    Comment


    • #3
      Ալվարդ Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Պրոբլեմային ուսուցումը մտավոր գործունեություն է, իսկ ստեղծագործական ընդունակություններն իրականացվում են մտավոր գործունեությամբ:
      Պրոբլեմային ուսուցումը մանկավարժական գործընթացի այնպիսի կազմակերպումն է, երբ աշակերտը ուսուցչի կողմից պարբերաբար ընդգրկվում է նոր պրոբլեմների լուծման փնտրտուքի մեջ: Պրոբլեմային ուսուցման գործընթացի կառուցվածքը իրար հետ փոխկապակցված և պրոբլեմային զրույցների շարք է, որի ընթացքում սովորողները, հենվելով արդեն հայտնի նյութի վրա, ուսուցչի ղեկավարությամբ փնտրում և ինքնուրույն գտնում են առաջադրված պրոբլեմային հարցի պատասխանը:


      Կարծում եմ արդիական թեմա է և ուշադրության արժանի, ուստի ակնկալում եմ ակտիվ մասնակցություն և արձագանքներ:
      Հարգելի Ալվարդ,հետաքրքիր մեթոդ եք առաջարկում,որի կիրառումը կհանգեցնի արագ կողմնորոշվելու,մտքերը ժողովելու և պրոբլեմին դրական լուծում տալու կարողության զարգացմանը:

      Comment


      • #4
        Հարգելի Լիանա, լիովին համամիտ եմ:Պրոբլեմային ուսուցումը նպատակահարմար է կիրառել, երբ ուսումնական նյութի բովանդակությունը պարունակում է պատճառահետևանքային կապեր, և սովորողները նախապատրաստված են տվյալ թեմայի պրոբլեմային ուսուցմանը:

        Comment


        • #5
          Հարգելի Ալվարդ, շատ կարևոր թեմա եք քննարկում:
          Ուսուցչի մասնագիտական ունակություններով է պայմանավորված կանոնավոր իմացական գործունեություն կազմակերպելը,որից կախված են սովորողի հետաքրքրության աստիճանը, ուսման նկատմամբ գիտելիքների մակարդակը, պատրաստակամությունը մշտական ինքնակրթության, այսինքն նրանց իլեկտուալ զարգացումը, ինչը համոզիչ ապացուցում են ժամանակակից հոգեբանությունն ու մանկավարժագիտությունը:

          Comment


          • #6
            Պրոբլեմային ուսուցման առջև դրված են հետևյալ մանկավարժական խնդիրները.

            1. սովորեցնել մտածել տրամաբանորեն,գիտականորեն,ստեղծագործաբար,
            2. Սովորողների համար ուսունական նյութը դարձնել ավելի ցուցադրական և համոզիչ, ձևավորել ոչ թե պարզապես գիտելիքներ, այլ գիտելիք-համոզմունք, ինչը հիմք կհանդիսանա գիտական աշխարհայացք ձևավորելու համար
            3. Նպաստել կայուն գիտելիքների ձևավորմանը, քանի որ սովորողների կողմից ինքնուրույն ձեռք բերված տեղեկատվությունն ամուր պահպանվում է հիշողության մեջ, իսկ եթե նույնիսկ մոռացվում է, ապա այն հեշտությամբ վերականգնվում է՝ կրկնելով դատողության, ապացուցման և հիմնավորման քայլերը
            4. Ներգործել աշակերտների հուզական աշխարհի վրա, ձևավորել այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ վստահությունն իր ուժերի նկատմամբ, բավարարվածությունը լարված մտավոր գործունեությունից
            5. Ձևավորել տարրական հմտություններ հետազոտական աշխատանքում
            6. Ձևավորել և զարգացնել դրական վերաբերմունք, հետաքրքրություն ինչպես տվյալլ ուսումնական առարկայի, այնպես էլ ուսուցման նկատմամբ ընդհանրապես:

            Comment


            • #7
              Հարգելի Մարինե, պրոբլեմը տեսնելու կարողությունը մարդու մոտ ձևավորվում է գործունեության տարբեր շրջանակներում, երկար ժամանակի ընթացքում և, այնուամենայնիվ, այն զարգացնելու համար կարելի է ընտրել հատուկ վարժություններ և մեթոդներ, որոնք նշանակալիորեն կօգնեն այս դժվարին մանկավարժական խնդրում:

              Comment


              • #8
                Հարգելի Մարինե, նման խնդիրները լուծելու համար պետք է ընտրել ուսուցման կազմակերպման հետևյալ փուլերից.
                - սովորողների նախապատրաստումը՝ հասկանալու և ընկալելու հիմնախնդիրը,
                - խնդրահարույց իրավիճակի ստեղծումը, որը պրոբլեմային ուսուցման ամենապատասխանատու ու դժվար փուլն է: Այդ փուլում սովորողները գիտակցում են, որ չեն կարող լուծել դրված խնդիրն իրենց ունեցած գիտելիքներով և դրանք պետք է լրացնեն նորով: Այն կառուցված է սովորողների տեսական գիտելիքների և դասի ընթացքում ուսուցչի կողմից հաղորդված գիտելիքների անհամաձայնության վրա...

                Comment


                • #9
                  Հարգելի Ա. Քոչարյան, հետաքրքիր կլինի այս թեման միասին քննարկելը:

                  Comment


                  • #10
                    Միանաշանակ համամիտ Ձեր բոլոր վերը նշված կետերի հատ, որոնցից յուրաքանչյուրի կիրառման դեպgում կհասնենք ցանկալի արդյունքների:

                    Comment


                    • #11
                      Մեծ սիրով կմասնակցեմ քննարկմանը հարգելի Աղ Հարությունյան:

                      Comment


                      • #12
                        Պրոբլեմային ուսուցման կիրառման պայմանները:
                        Պրոբլեմային ուսուցումը նպատակահարմար է կիրառել,երբ .
                        1. ուսումնական նյութի բովանդակությունը պարունակում է պատճառահետևանքային կապեր և կողմնորոշված հասկացությունների , օրենքների և տեսության ձևավորման փոխկախվածություն,
                        2. սովորողները նախապատրաստված են տվյալ թեմայի պրոբլեմային ուսուցմանը,
                        3. սովորողներն ինքնուրույն լուծում են մտածողությունը զարգացնող,հետազոտական,ունակությունները ձևավորող ,ստեղծագործական մոտեցմամբ խնդիրներ,
                        4. ուսուցիչը ժամանակ ունի թեմայի պրոբլեմային ուսումնասիրման համար,
                        5. ուսուցիչը լավ է տիրապետում ուսուցման համապատասխան մեթոդներին:
                        Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 10-12-17, 01:38.

                        Comment


                        • #13
                          Պրոբլեմային ուսուցման կազմակերպման փուլերը:

                          1. Սովորողների նախապատրաստումը՝ հասկանալու և ընկալելու հիմնախնդիրները,
                          2. խնդրահարույց իրավիճակի ստեղծումը,որը պրոբլեմային ուսուցման ամենապատասխանատու և դժվար փուլն է:Այդ փուլում սովորողները գիտակցում են ,որ չեն կարող լուծել դրված խնդիրն իրենց ունեցած գիտելիքներով և դրանք պետք է լրացնեն նորով:Այն կառուցված է սովորողների տեսական գիտելիքների և դասի ընթացքում ուսուցչի կողմից հաղորդված գիտելիքների անհամաձայնության վրա,
                          3. հիմնախնդրի հստակ ձևակերպումը,որը ծագած պրոբլեմային իրավիճակի ամփոփումն է ,
                          4. լուծման փնտրտուքը,վարկածների առաջադրումը՝ ծագած հակասության լուծման կամ բացատրության համար,
                          5. եզրակացության ձևակերպումը,ընտրված լուծման ճշտության ապացուցումը,եթե հնարավոր է փորձով:
                          Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 10-12-17, 01:38.

                          Comment


                          • #14
                            Պրոբլեմային ուսուցման գերագույն նպատակը սովորողների տրամաբանական մտածողության և ստեղծագործական գործունեության զարգացումն է, որը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրեր լուծելու, պրոբլեմային իրավիճակներ հաղթահարելու միջոցով: Ուստի իզուր չեն հոգեբաններն ասում՝ պրոբլեմի օրինաչափությունները նաև մտածողության զարգացման օրինաչափություններ են և հակառակը:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Ա. Հարություն, ողջունում եմ Ջեր կողմից առաջարկված թեման, որն այսօր շատ արդիական է: Պրոբլեմային ուսուցումը մանկավարժական գործընթացի այնպիսի կազմակերպումն է, երբ աշակերտը ուսուցչի կողմից պարբերաբար ընդգրկվում է նոր պրոբլեմների լուծման փնտրտուքի մեջ:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X