Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

    ՏՀՏ-ի օգտագործումը քիմիայի դասերին զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, օգնում է դասի ժամանակ ստեղծել համագործակցման մթնոլորտ: Հետաքրքիր կլինի յուրաքանչյուրիդ կողմից տեղադրվող նյութերի ուսումնասիրումն ու օգտագործումը դասապրոցեսում:

  • #2
    Հարգելի Նաիրա Ձեր առաջարկած թեման կարևոր է այն առումով ՙ,որ
    քիմիա առարկան դպրոցում աշակերտների կողմից չսիրված առարկաներից է: Սերը և հետաքրքրությունն որևէ առարկայի հանդեպ սկսվում է առարկան ճանաչելու հենց սկզբից՝ դպրոցից:Քիմիայի ուսուցիչներս պետք է առարկան դարձնենք հետաքրքիր ու սիրելի, չնայած դպրոցներում քիմիա առարկային բավարար ժամանակ չի հատկացվում .հատկապես` յոթերորդ դասարանում (շաբաթական մեկ ժամ): ՏՀՏ-ների կիրառումը բարձրացնում է հետաքրքրությունը դասի նկատմամբ, ակտիվացնում սովորողների իմացական գործունեությունը, թույլ է տալիս որոնել, մշակել և յուրացնել տարբեր աղբյուրների, ինչպես նաև համացանցի տեղեկատվությունը,իհարկե սովորողներին համապատասխան կայքեր ուղղորդելով:

    Comment


    • #3
      Հարգելի Նաիրա, շնորհակալություն թեմայի համար:
      ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառմամբ դասի արմատական տարբերությունը կայանում է նրանում, որ ուսուցիչը և դասագիրքը այս դեպքում ինֆորմացիայի միակ աղբյուրներն չեն, սակայն ուսուցիչը պատասխանատու է ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարության, էֆեկտիվության համար: Երբեմն, ՏՀՏ տեխնոլոգիաների ոչ ճիշտ կիրառումը ոչ միայն չի օգնում, այլև նաև խանգարում է դասապրոցեսին՝ առաջացնելով բացասական վերաբերմունք, սակայն բանիմաց, հմուտ մասնագետի ձեռքում այն հզոր զենքի է վերածվում:
      Հուսով եմ այս թեման կօգնի նաև զարգացնելու պատկերացումները ՏՀՏ տեխնոլոգիաների նպատակային կիրառման վերաբերյալ:

      Comment


      • #4
        Հարգելի Նաիրա սիրով ներկայացնում եմ 9-րդ դասարանի <<Ալյումին>> դասի շնորհանդեսային աշխատանքը,որը, կարծում եմ կօգնի դասն ավելի հետաքրքիր կազմակերպել:
        Աշխատանքը կարող եք տեսնել հետևյալ հղումով.
        http://lib.armedu.am/resource/19411
        Վերջին խմբագրողը՝ Anushmarg; 11-09-17, 20:39.

        Comment


        • #5
          Շատ կարևոր էաշակերտներին հանձնարարել ինքնուրուն ցուցադրություններ պատրաստել դասի կամ թեմայի վերաբերյալ:Ընդ որում աշխատանքը կարելի է հանձնարարել և անհաական և խմբային:Երկու դեպում էլ զարգանում են հաղորդակցման այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստի ընկալում, կարևորի ընդգծում, պլանավորում և այլն: Ինքնուրույն աշխատանքի ստեղծումն ավելի բարդ աշխատանք է, որը պահանջում է տեխնիկական կարողություններ, զանազան հաղորդակցական կարողություններ նյութի ամբողջականացման համար:

          Comment


          • #6
            Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալ եմ գրառման համար: Այո, այսօր մեր կողմից դասավանդվող առարկան աշակերտների կողմից սիրելի առարկաների ցանկում հաճախ առաջիններից չէ, սակայն դասերի ընթացքում մեթոդական տարբեր հնարների օգտագործման միջոցով , դասը նորագույն տեխնոլոգիաներով կահավորելով փորձում ենք հասնել դրական վերաբերմունքի սովորողների կողմից:

            Comment


            • #7
              Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալ եմ գրառման համար: Այո, այսօր մեր կողմից դասավանդվող առարկան սովորողների սիրելի առարկաների ցանկում հաճախ առաջիններից չէ, սակայն մենք դասի ընթացքում օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և տարբեր մեթոդական հնարներ փորձում ենք նրանց մոտ ձևավորել դրական վերաբերմունք քիմիա առարկայի նկատմամբ:

              Comment


              • #8
                Հարգելի Բալասան շնորհակալ եմ կարծիքի համար: Միակարծիք լինելով Ձեզ հետ ավելացնեմ, որ կապված այսօր մի շարք դպրոցներում քիմիա առարկային տրամադրվող սուղ լաբորատոր պայմանների հետ՝ ՏՀՏ տեխնոլոգիաների օգտագործումը կարող է առավել հագեցնել գործնական աշխատանքի այն ժամերը, որոնց իրականացման համար չկան բավարար պայմաններ:

                Comment


                • #9
                  Հարգելի Նաիրա, շատ արդիական թեմա եք ընտրել: Այսօր յուրաքանչյուր ուսուցչից, ըստ ուսպլանի, պահանջվում է ամիսը մեկ անգամ անցկացնել դասեր ՏՀՏ-ի կիրառմամբ: Քիմիայի դասերին ՏՀՏ-ների կիրառումը բարձրացնում է աշակերտների մոտ հետաքրքրասիրությունն առարկայի նկատմամբ: Շնորհանդեսների, վիրտուալ լաբորատոր աշխատանքների ցուցադրումը հետաքրքիր և արդյունավետ է դարձնում քիմիայի դասերը:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալ եմ հագեցած շնորհանդեսային աշխատանքի տեղադրման համար: Համոզված եմ, որ ալյումին թեմայի դասավանդման ժամանակ էկրանին ցուցադրվող նյութերի հաջորդականությունը ըմբռնելի և պատկերավոր կդարձնի ուսուցչի կողմից մատուցվող նյութը, զարգացնելով սովորողի ինքնուրույն մտածելու և կողմնորոշվելու, մեկնաբանելու կարողությունները: Եվ համեմատաբար թույլ ունակություններով աշակերտները , ովքեր չեն կարողանում ընկալել գրքային լեզուն գոնե տեսողական հիշողությամբ կյուրացնեն դասը:
                    Վերջին խմբագրողը՝ Naira1990; 12-09-17, 17:07.

                    Comment


                    • #11
                      Հարգելի Մետաքսյա համաձայնվելով Ձեզ հետ ավելացնեմ, որ այսօր մեր աշակերտները ինչ-որ չափով կարողանում են օգտագործել համակարգչի և համացանցի հնարավորությունները, ինչն ուսուցիչը կարող է օգտագործել ի շահ դասապրոցեսի՝ միևնույն ժամանակ և հագեցնելով դասը, և սովորողին մղելով ինքնուրույն ճանաչողական գործընթացի:
                      Վերջին խմբագրողը՝ Naira1990; 12-09-17, 17:21.

                      Comment


                      • #12
                        Սիրելի Նաիրա շնորհակալ եմ,որ տեղադրված աշխատանքը նայել եք և գրել Ձեր դիտակումները:Նման աշխատանքներն իսկապես ոգևորում են սովորողներին,,կապում դասին,առաջացնում հետաքրքրություն դասի և առարկայի նկատմամբ և խթան հանդիսնում ինքնուրույն ցուցադրություն պատրաստելու:Եվս մեկ այդպիսի աշխատանք կարող եք տեսնել հետևյալ հղումով .
                        http://lib.armedu.am/resource/19443

                        Comment


                        • #13
                          Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
                          ներկայացնում եմ 9-րդ դասարանի <<Ալյումին>> դասի շնորհանդեսային աշխատանքը,որը, կարծում եմ կօգնի դասն ավելի հետաքրքիր կազմակերպել:
                          [/URL]
                          Հարգելի Ա. Մարգարյան շնորհանդեսը մատուցվող նյութը գրագետ ձևով վերածեց պատկերի՝ ավելացնելով տեսողական հիշողության հնարավորությունները: Պատկերը սառը չէ, այլ կենդանի, դինամիկ և գունային տեղին շեշտադրումներով:

                          Comment


                          • #14
                            Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալ եմ նյութերի ակտիվ տեղադրման համար:Շնորհանդեսի միջոցով անօրգանական նյութերի արդեն յուրացրած դասերի կրկնությունն ու նոր նյութի մատուցումը իրականացրել եք սովորողի համար շատ պատկերավոր , գունեղ և տպավորիչ ձևով՝ ապահովելով քիմիական լեզվի գեղագիտական կողմը: Միևնույն ժամանակ սովորողն ինքը տեսնում է տվյալ թեմայի յուրացմանը տանող քայլերի հաջորդականությունը:

                            Comment


                            • #15
                              Ներկայացնում եմ անօրգանական միացությունների դասակարգման վերաբերյալ շնորհանդես, որը կարող եք գտնել հետևյալ հղումով: http://lib.armedu.am/resource/19444

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X