Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վիրտուալ լաբորատորիայի կիրառումը քիմիայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Գործնական աշխատանք
    Դասարան՝ 11-րդ
    Թեմա՝ Մեթանի ստացումն ու հատկությունների ուսումնասիրումը

    Փորձի ընթացքը
    Չոր փորձանոթում լցնել 1գ չոր նատրիումի ացետատ և 2 գ չոր նատրիումի հիդրօքսիդ, խառնել ապակե ձողով։
    Փորձանոթը փակել խցանով, որի մեջ անցկացված է ծնկաձև գազատար խողովակ, թեքությամբ ամրացնել լաբորատոր կալանին և տաքացնել։
    Անջատված գազը /մեթանը/ հաջորդաբար անցկացնել բրոմաջրի և կալիումի պերմանգանատի ջրային լուծույթի մեջ։ 2 լուծույթներն էլ չեն գունազրկվում։
    Լուցկու այրվող հատիկը մոտեցնել գազատար խողովակի ծայրին։ Մեթանը կայրվի երկնագույն բոցով։
    Առաջադրանք
    Աշխատանքային տետրում գրառել ձեր կատարած փորձի նկարագրությունն ու ընթացող ռեակցայի հավասարումը։
    Աշխատանքի ընթացքում օգտվել եմ հետևյալ հղումից՝ https://www.youtube.com/watch?v=S5hlE1OC-ko

    Comment


    • #62
      Լաբորատոր փորձեր
      Թեմա՝ Մետաղների փոխազդեցությունն աղերի լուծույթների հետ
      Դասարան՝ 9-րդ
      փորձ 1․
      Փորձանոթներից մեկում լցնել երկաթի երկարժեք քլորիդի, իսկ մյուսում՝ արծաթի նիտրատի լուծույթներ, յուրաքանչյուրից 2մլ ծավալով։ 2 լուծույթների մեջ էլ ընկղմենք պղնձե թիթեղ։
      Առաջադրանք- Դիտել տեղի ունեցող փոփոխությունը։
      Գրել ընթացող քիմիական ռեակցիայի հավասարումը։
      փորձ 2․
      Փորձանոթներից մեկում լցնել պղնձի սուլֆատի, իսկ մյուսում երկաթի սուլաֆատի լուծույթներ։ 1-ին փորձանոթում լուծույթի մեջ ընկղմել երկաթի կտոր, իսկ մյուսում՝ պղնձե թիթեղ։
      Առաջադրանք- Ինչ փոփոխություններ են նկատվում։
      Գրել ընթացող քիմիական ռեակցիայի հավասարումը։

      Comment


      • #63
        Վիրտուալ լաբորատորիաների անհրաժեշտությունը

        1․ Կենդանի լաբորատոր փորձերին նախապատրաստվելու համար․
        2․ Դպրոցում համապատսխան պայմաններ, նյութեր, սարքավորումներ չունենալու համար
        3․ Հեռավար ուսուցման համար
        4․ Գիտական աշխատանքների համար
        5․ Բարձրագույն կրթության համար՝ ավելի լուրջ գործնական աշխատանքների յուրացման և նախապատրաստման համար։

        Comment


        • #64
          LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Հակոբյան լաբորատոր փորձերը և գործնական պարապմունքները շատ կարևոր դեր ունեն քիմիայի ուսուցման գործընթացում:Լաբորատոր փորձերը և գործնական աշխատանքներն առաջին հերթին տարբերվում են իրենց դիդակտիկ նպատակներով:Լաբորատոր աշխատանքները կատարվում են որպես դասի փորձնական մաս,նոր նյութն ուսումնասիրելիս, իսկ գործնական աշխատանքը կատարվում է թեմայի ուսումնասիրության ավարտին,որպես գործնական հմտությունների և կարողությունների ձևավորման ստուգման միջոց:Եվ քանի որ շատ դպրոցներում բացակայում է քիմիայի լաբորատորիան,ուստի վիրտուալ լաբորատորիայի միջոցով գոնե կարողանում ենք լրացնել այդ բացը:
          Հարգելի Լիաննա, թեմայիս նպատակն էլ հենց այն է, որ այսօր դպրոցում չլինելով անհրաժեշտ պայմաններ, շատ ուսուցիչներ բաց են թողնում քիմիայի ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչը՝ գործնական և լաբորատոր աշխատանքները։ Ուզում եմ Ձեր օգնությամբ հասնենք այն վերջնական նպատակին, որ ցանկության դեպքում վիրտուալ լաբորատորիաները կարող են հագեցնել այդ մեծ բացը։

          Comment


          • #65
            Ալվարդ Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Վիրտուալ լաբորատորիաների գաղափարը շատ լավն է: Մասնագետների հետ ունեցած մի շարք քննարկումների արդյունքում հանգեցինք մի եզրահանգման, որ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելով՝ հնարավոր է VR տեխնոլոգիաներով ստեղծել լաբորատորիաներ բոլոր առարկաների համար՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն:
            Հարգելի Ալվարդ Հարությունյան, այսօր ոչ միայն դպրոցական ծրագրում, այլ ԲՈՒՀ-երում կիրառում վիրտուալ լաբորատորիաները, նպատակը այն է, որ այսօր շատ արդիական է դարձել հեռավար ուսուցումը, և այս տարբերակով ուսուցում կազմակերպելու համար շեշտը դրվում է հենց վիրտուալ լաբորատորիաների վրա։

            Comment


            • #66
              Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի կոլեգաներ շնորհակալություն հղումների նշման համար:Դրանք ինձ ևս կօգնեն:
              Հարգելի Նաիրա, այս հղումները եթե ոչ ամբողջովին, այլ մասամբ կարող են օգնել օրգանական դասընթացի գործնական հատվածի դասերը։ Ակնկալում եմ նաև Ձեր կողմից առաջարկվող օրինակներ և դրանց կիրառման անհրաժեշտությունը ներկայացնեք ու քննարկենք։

              Comment


              • #67
                Saqo-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Մ. Հակոբյան, ողջունում եմ Ձեր կողմից առաջարկված թեման... Ես գտնում եմ կենդանի փորձին ոչ մի վիրտուալ լաբորատորիա չի կարող փոխարինել:
                Հարգելի Սարգիս, համաձայն եմ Ձեզ հետ։ Մեր՝ քիմիայի ուսուցիչներիս ցավը հենց դրանումն է։ Բայց ասենք չունենք ու հանգիստ մնանք․․․ Այս պարագայում աշակերտների հետաքրքրասիրությունը մեր առարկիայի նկատմամբ կամաց-կամաց մարում է։

                Comment


                • #68
                  Հարգելի Մ. Հակոբյան բնագիտական առարկաների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում քիմիան, քանի որ այն հիմնավորվում և տպավորվում է գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի միջոցով: Այստեղ էլ մեզ օգնության է գալիս վիրտուալ լաբորատորիան:

                  Comment


                  • #69
                    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Մ. Հակոբյան բնագիտական առարկաների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում քիմիան, քանի որ այն հիմնավորվում և տպավորվում է գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի միջոցով: Այստեղ էլ մեզ օգնության է գալիս վիրտուալ լաբորատորիան:
                    Նելլի ջան, միանգամայն իրավացի ես, իսկապես առանց գործնական աշխատանքների հնարավոր չէ ոչ հետաքրքիր և ոչ էլ ճիշտ կազմակերպել ուսուցումը: Հայկական կրթական միջավայրի կողմից այսօր մեզ տրամադրված ինտերակտիվ դասերը ուսուցման հնարավորությունների լայն դուռ է բացել մեր առջև: Նմանօրինակ աշխատանքներից օգտվելով անհնար է չսիրահարվել առարկային:

                    Comment


                    • #70
                      Հարգելի Վ․ Հովհաննիսյան, իմ նպատակն էլ հենց այն է, որ այսօր աշակերտների հետաքրքրասիրությունը չկորչի մեր հրաշագործ առարկայի հանդեպ։ Գործնականի բացերը շատ է խանգարում առարկայի նկատմամբ սեր և հետաքրքրասիրություն ձեռք բերել։ Այնպես որ, ուզում եմ վիրտուալ լաբորատորիաների միջոցով քիչ թե շատ լրացնենք այդ բացերը։

                      Comment


                      • #71
                        Այդ բացերը շատ ավլի լրացնելու համար պետք է պարտադիր կիրառենք վիրտուալ լաբորատորիաները:

                        Սովորողների համար փորձի արդյունքները կարող են հայտնի լինել, օրինակ` լաբորատոր աշխատանքների, ցուցադրական փորձերի կամ գործնական աշխատանքների ժամանակ, որոնք անցկացվում են տվյալ թեման ուսումնասիրելիս կամ ամփոփելիս։ Փորձի արդյունքների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, օրինակ` փորձարարական խնդիրներ լուծելիս, վիրտուալ փորձեր կատարելիս, երբ սովորողները պետք է ճանաչեն տրված նյութերը։ Այս դեպքում սովորողների համար փորձը ստանում է հետազոտական բնույթ։

                        Չնայած դասի կարճատևությանը` այն քիմիայի ուսուցման գործընթացի բարդ և պատասխանատու փուլ է, և սովորողների քիմիական պատրաստվածության վերջնական մակարդակը կախված է առանձին պարապմունքների արդյունավետությունից։ Քիմիայի որակյալ դաս կազմակերպելը հեշտ գործ չէ անգամ փորձառու ուսուցիչների համար։
                        Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 18:38.

                        Comment


                        • #72
                          Եթե բացակայում է քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիան, դա չի նշանակում, թե այդ դպրոցում սովորող երեխան երբևէ չպիտի տեսնի լաբորատոր փորձ: Ստեղծարար և նորարար մոտեցումներով ,ՏՀՏ միջոցների միջոցով պետք է ապահովել արդյունք բոլորի համար:Տեսադասերի կարևորությունը արժևորվում է նաև պետական մակարդակով:, <<Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում>>,- նշել է ՀՀ ԿԳՆ նախարարը: Անհրաժեշտ է ուսուցիչները անընդհատ սովորեն նոր գործիքներ,լավագույն կերպով դասերը վարելու համար:

                          Comment


                          • #73
                            Հարգելի գործընկերներ մեծ նշանակություն ունի նաև ուսուցչի գրագետ,պատկերավոր խոսքը:Շատ կարևոր է,թե ինչպես է ուսուցիչը նկարագրում,բացատրում այս կամ երևույթը:Ուսուցիչը պետք է զարգացնի նաև աշակերտների երևակայությունը:Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է վիրտուալ լաբորատորիաների օգտագործումը:Դրանք ավելի տեսանելի են դարձնում քիմիա առարկայի ողջ գեղեցկությունն ու հմայքը,ստիպում են հասկանալ և սիրել այն:

                            Comment


                            • #74
                              Ուսուցիչնեերը պետք է իրենց մասնագիտության գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա:
                              Դ.Ի. Մենդելեև

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X